PK ! w1 1 [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! FL L word/_rels/document.xml.rels
PK ! ⍒ word/document.xml
ԱՄՓՈՓԱԹԵՐԹ«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ Արտաքին գործերի նախարարություն02.03.2023թիվ 1111/10441-23Ի պատասխան Ձեր՝ ս.թ. փետրվարի 24-ի թիվ ՆՄ/ԺՍ-1/4391-2023 գրության ՝«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ վերաբերյալ առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածի 2-րդ ենթակետով լրացվող նոր նախադասությունը՝ երկիմաստ ընկալման տեղիք չտալու նպատակով, շարադրել հետևյալ կերպ. «Հայտարարված վարժական հավաքներին 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետով աշխատողին ներգրավելիս աշխատողի աշխատավարձը պահպանվում է վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար հաշվարկված աշխատողի միջին օրական աշխատավարձի 50 տոկոսի չափից ոչ պակաս, իսկ դրանից ավելի դեպքում՝ աշխատողի և գործատուի համաձայնությամբ կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրի համաձայն»:Մասամբ է ընդունվելՆախագծի 1-ին հոդվածը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ՝ «Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածում՝1) 2-րդ մասում «օրենքով» բառից հետո լրացնել «և սույն հոդվածով» բառերը.2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին մաս. «2.1. Աշխատողին մինչև 30 օրացուցային օր ժամկետով վարժական հավաքների ներգրավելիս գործատուի կողմից յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար շարունակում է վճարվել աշխատողի հիմնական աշխատավարձի (գործավարձով վարձատրվող աշխատողների դեպքում միջին աշխատավարձի՝ բացառությամբ պարգևատրման գումարների) և վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար աշխատողին որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության առնվազն դրական տարբերությունը, իսկ 30 օրացուցային օրը գերազանցող ժամկետով վարժական հավաքների ներգրավելու դեպքում աշխատողի աշխատավարձը որոշվում է գործատուի և աշխատողի համաձայնությամբ կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված կարգով:»:Արտակարգ իրավիճակների նախարարություն03.03.2023թիվ 01/01.1/1399-2023«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Արտակարգ իրավիճակների նախարարությունն առարկություններ և առաջարկություններ չունի:Առողջապահության նախարարություն02.03.2023թիվ ԱԱ/11/4785-2023Ի պատասխան Ձեր` 2023 թվականի փետրվարի 24-ի թիվ ՆՄ/ԺՍ-1/4391-2023 գրության, ուսումնասիրելով «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ)` հայտնում եմ հետևյալը.Քննարկվող Նախագծի համատեքստում Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ համաձայն Աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի` զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, վարժական հավաքների, զինվորական վարժանքների, զորավարժությունների մասնակցելու կամ զորահավաքային զինվորական ծառայության զորակոչվելու ընթացքում աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են օրենքով սահմանված կարգով: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջների համաձայն՝ վարժական հավաքին մասնակցելու ընթացքում քաղաքացու հիմնական աշխատանքի վայրում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) պահպանվում է քաղաքացու աշխատատեղը (պաշտոնը), իսկ օրենքի 60-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ զինվորական վարժանքներին և զորավարժություններին մասնակցելու ընթացքում քաղաքացու հիմնական աշխատանքի վայրում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) պահպանվում է քաղաքացու աշխատատեղը (պաշտոնը) և միջին աշխատավարձը: Տվյալ պարագայում, և աշխատատեղի (պաշտոնի), և աշխատավարձի մասով իրավահարաբերությունները կարագավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի շրջանակներում: Մինչդեռ, վարժական հավաքին մասնակցելու ընթացքում աշխատատեղի (պաշտոնի) պահպանման հարցը կարգավորվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի շրջանակներում, իսկ աշխատավարձի պահպանման հարցը Նախագծով նախատեսվում է կարգավորել Աշխատանքային օրենսգրքով:Հիշյալի առնչությամբ առաջարկում եմ Նախագծով նախատեսվող փոփոխությունը կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխատավարձի պահպանման հարցը այլ դեպքերում նշված օրենքի շրջանակներում արդեն իսկ կարգավորվում է, ինչն էլ իր հերթին բխում է Աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի գործող կարգավորման էությունից:Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ որոշվել է այսուհետ հայտարարված վարժական հավաքներին յուրաքանչյուր պահեստազորայինի տարվա ընթացքում ներգրավել առավելագույնը 25 օրացուցային օր ժամկետով: Մինչդեռ, ներկայումս Պաշտպանության նախարարության կողմից շրջանառվող «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» Կառավարության որոշման նախագծում նշվում է, որ հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով, իսկ վարժական հավաքը հայտարարվում է մի քանի ամսվա կտրվածքով:Իր հերթին, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 59-րդ հոդվածով նախատեսված պահեստազորում հաշվառված քաղաքացիներին վարժական հավաքների կանչելու ժամկետները չեն փոփոխվել, այն է` համապատասխան անձինք վարժական հավաքների կարող են կանչվել յուրաքանչյուր դեպքում` մինչև երեք ամիս ժամկետով: Վերոգրյալից հետևում է, որ հետագայում կարող են տեղի ունենալ նաև 25 օրացուցային օրը գերազանցող ժամկետով վարժական հավաքներ: Մինչդեռ, Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասի կարգավորումներից հետևում է, որ աշխատողը վարձատրվում է միայն այն դեպքերում, երբ ներգրավվում է 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետով վարժական հավաքներին, իսկ 30 օրացուցային օրը գերազանցելու դեպքում վերջինիս աշխատավարձը չի պահպանվում: Հաշվի առնելով Նախագծի հիմնավորման մեջ նշված նպատակը` առաջարկում եմ 30 օրացուցային օրվա համար աշխատավարձի պահպանման հնարավորություն նախատեսել նաև այն դեպքերում, երբ տվյալ անձը վարժական հավաքներում ներգրավվում է առավել երկար ժամանակահատվածով, քան 30 օրացուցային օրն է:Մասամբ է ընդունվել1-ին հոդվածը խմբագրվել է՝ կարգավորելով նաև 30 օրացուցային օրը գերազանցող ժամկետով աշխատողին վարժական հավաքների ներգրավելիս աշխատավարձի հետ կապված հարաբերությունները: Միաժամանակ, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 60-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորումն ունի ընդհանուր բնույթ, իսկ առաջարկվող կարգավորումները մանրամասնում են աշխատավարձի պահպանման պայմանները, որի պարագայում մանրամասնեցված աշխատանքային հարաբերությունները ՀՀ աշխատանքային օրենսգրքի կարգավորման դաշտում են:Ներքին գործերի նախարարություն01.03.2023թիվ 43/21/23154-23Ի պատասխան Ձեր 24.02.2023թ. թիվ ՆՄ/ԺՍ-1/4391-2023 գրության՝ ՀՀ ներքին գործերի նախարարությունում ուսումնասիրվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ առարկություններ և առաջարկություններ չկան։Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն02.03.2023Թիվ ԳՍ/23.2/6229-2023<<Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին>> օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություն և դիտողություն չունենք։Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին01.03.2023Թիվ 01/3990-2023Հայտնում եմ, որ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագծի վերաբերյալ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը առաջարկություններ և դիտողություններ չունի: Վիճակագրական կոմիտե28.02.2023Թիվ ՎԿ/3-04/374-2023Ի պատասխան Ձեր 2023 թվականի փետրվարի 24-ի թիվ ՆՄ/ԺՍ-1/4391-2023 գրության, սույնով Վիճակագրական կոմիտեն տեղեկացնում է Ձեզ առ այն, որ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ չունի:Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն03.03.2023Թիվ 20Ի պատասխան Ձեր ՌՍ/ԺՍ-1/4866-20 գրության, հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ չունենք։Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն24.02.2023Թիվ 01/24/2144-2023Ի պատասխան Ձեր 2023 թվականի փետրվարի 24-ի թիվ ՆՄ/ԺՍ-1/4391-2023 գրության՝ ուսումնասիրելով «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)՝ հայտնում ենք հետևյալը. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետի համաձայն՝ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 124-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «վարժական հավաքների,» բառերը: Այդ կապակցությամբ հարկ է նկատել, որ Օրենսգրքի վերոնշյալ մասով թվարկված դեպքերում, այդ թվում՝ վարժական հավաքների ընթացքում, աշխատանքային հարաբերությունները, մասնավորապես աշխատատեղի (պաշտոնի) պահպանման կապակցությամբ կարգավորումը սահմանված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 9-րդ մասով: Ելնելով վերոնշյալից և հաշվի առնելով, որ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով լրացվող կարգավորումը վերաբերում է վարժական հավաքներին 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետով, աշխատողին ներգրավելիս աշխատավարձի պահպանմանը և դրա չափին՝ գտնում ենք, որ անհրաժեշտ է Նախագծից հանել 1-ին հոդվածի 1-ին կետը:Միաժամանակ, Նախագծով առաջարկվող կարգավորումն ավելի ամբողջական դարձնելու համար առաջարկում ենք լրացում կատարել նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), մասնավորապես Օրենքի 59-րդ հոդվածի 9-րդ մասում լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.«Վարժական հավաքներին մասնակցության ժամանակահատվածում գործատուի կողմից քաղաքացու վարձատրության (աշխատավարձի պահպանման) հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով:»:Մասամբ է ընդունվել1-ին հոդվածը խմբագրվել է՝ լուծելով նաև բարձրացված խնդիրը:Միաժամանակ, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողով է ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որի 1-ից 2-րդ ընթերցման շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կիրականացվի առաջարկվող լրացման իրացումն օրենքի նախագծում:Պաշտպանության նախարարություն06.03.2023Թիվ ՊՆ/510/1192-20232023 թվականի փետրվարի 24-ի Ձեր՝ N ՆՄ/ԺՍ-1/4391-2023 գրության առնչությամբ հայտնում եմ, որ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ չունենք:Պետական եկամուտների կոմիտե06.03.2023Թիվ 01/3-3/13254-2023ՀՀ պետական եկամուտների կոմիտեն քննարկել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, ինչի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը։ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասը լրացվում է նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ.«Հայտարարված վարժական հավաքներին 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետով աշխատողին ներգրավելիս աշխատողի աշխատավարձը պահպանվում է աշխատողի և գործատուի համաձայնությամբ կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված դեպքերում, սակայն ոչ պակաս, քան վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար հաշվարկված աշխատողի միջին օրական աշխատավարձի 50 տոկոսի չափով:»:Վերոնշյալ դրույթի հետ կապված առաջացել են հստակեցման ենթակա հետևյալ հարցերը՝1) արդյոք հայտարարված վարժական հավաքներին 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետով աշխատողին ներգրավելիս աշխատողի աշխատավարձը պահպանվում է միայն աշխատողի և գործատուի համաձայնությամբ կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված դեպքերում։ Ընդ որում, վարժական հավաքներին աշխատողին ներգրավելիս աշխատավարձի պահպանումը կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված չլինելու դեպքերում, եթե աշխատողի աշխատավարձը պահպանվում է միայն աշխատողի և գործատուի համաձայնությամբ, ապա անհասկանալի է վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար աշխատողի միջին օրական աշխատավարձի առնվազն 50 տոկոսի չափով աշխատավարձի պահպանման պահանջը, քանի որ, այդ դեպքում, պահպանվող աշխատավարձի չափը ևս կարող է որոշվել աշխատողի և գործատուի համաձայնությամբ, 2) հստակ չէ՝ պահպանվում է աշխատողի հիմնական աշխատավարձը, թե միջին աշխատավարձը,3) ե՞րբ պետք է կատարվի աշխատավարձի վճարումը՝ վարժական հավաքների մեկնելուց առաջ, թե՞ վերադառնալուց հետո։Հաշվի առնելով վերոնշյալը և նախագծով սահմանվող դրույթի գործնականում կիրառման ընթացքում հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով՝ կարծում ենք անհրաժեշտություն է առաջանում նախագիծը խմբագրել՝ հստակեցնելով բարձրացված հարցերը։Ընդունվել է1-ին հոդվածի խմբագրման արդյունքում կարգավորումը հստակեցվել է:Ազգային անվտանգության ծառայություն06.03.2023Թիվ 11/380«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ չկան։Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ07.03.2023Թիվ /46.3/7926-2023Ոսումնասիրելով Ձեր՝ 2023 թվականի փետրվարի 24-ի N ՆՄ/ԺՍ-1/4391-2023 գրությամբ ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)՝ հայտնում ենք հետևյալը․Նախագծով առաջարկվում է հայտարարված վարժական հավաքներին 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետով աշխատողին ներգրավելիս աշխատողի աշխատավարձը պահպանել աշխատողի և գործատուի համաձայնությամբ կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված դեպքերում, սակայն ոչ պակաս, քան վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար հաշվարկված աշխատողի միջին օրական աշխատավարձի 50 տոկոսի չափով: Առաջարկվող կարգավորման համար որպես հիմնավորում նշվում է, որ ներկայումս որոշվել է այսուհետ հայտարարված վարժական հավաքներին յուրաքանչյուր պահեստազորայինի տարվա ընթացքում ներգրավել առավելագույնը 25 օրացուցային օր ժամկետով, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել վերանայելու նաև վարժական հավաքների կանչված աշխատող պահեստազորայինների՝ հիմնական աշխատանքի վայրում վարձատրության հետ կապված կարգավորումները:Այս առումով նախ հարկ է նկատել, որ համապատասխան իրավահարաբերությունները կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով, ուստի Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու դեպքում կարծում ենք անհրաժեշտ է փոփոխություններ կատարել նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում:Նախագծով առաջարկվող դրույթը անհրաժեշտ է դիտարկել պետական մարմիններում կիրառման նպատակահարմարության տեսանկյունից, քանի որ այն մասնավոր հատվածում գործատուի համար որևէ պարտավորություն չի առաջացնում: Այն դեպքերում, երբ գործատուն որոշում է աշխատողին վարձատրել այդ ժամանակահատվածի համար, որպես կանոն պահպանում է աշխատավարձը: Մինչդեռ պետական, տեղական ինքնակառավարման մարմինների համար Աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 175-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողների միջին աշխատավարձը վճարվում է աշխատողի հիմնական աշխատատեղից, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Հիշյալ դրույթի համաձայն` վարժական հավաքների ընթացքում պետական մարմիններում որոշ դեպքերում պահպանվում է աշխատողի միջին աշխատավարձը (անկախ այն հանգամանքից, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում նախատեսված է միայն աշխատատեղի պահպանում): Հարց է առաջանում, տվյալ դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում ո՞ր դրույթով պետք է ղեկավարվեն՝ Օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասով, թե՞ 175-րդ հոդվածի 2-րդ մասով: Բացի այդ, օրինակ այն դեպքում, երբ վարժական հավաքի է ներգրավվում Պաշտպանության նախարարության աշխատողը՝ քաղաքացիական աշխատանք կատարողը, ապա նրան նույն բյուջեից պետք է վճարվի և որպես զինծառայող, և որպես քաղաքացիական աշխատանք կատարող, կամ եթե վարժական հավաքի ընթացքում նրան վճարվող դրամական բավարարման չափն ավելի բարձր է, քան հիմնական աշխատանքի համար միջին աշխատավարձը, սակայն նրան կարող է վճարվել նաև միջին աշխատավարձի 50 տոկոսը կամ էլ՝ չվճարվել:Ընդհանուր առմամբ գտնում ենք, որ պետական մարմիններում աշխատողների համար երաշխիքները պետք է հստակ սահմանված լինեն և աշխատավարձի պահպանումը չպետք է կախված լինի գործատուի հայեցողությունից: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք ոչ պետական հատվածի աշխատողների համար աշխատավարձի չափի որոշումը թողնել կողմերի համաձայնությանը, իսկ պետական մարմիններում աշխատողների համար փոփոխություններ նախատեսել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում՝ սահմանելով այնպիսի կարգավորումներ, որոնց համաձայն վարժական հավաքներին ներգրավվելու ժամանակահատվածի համար պետական մարմիններում աշխատող անձանց հիմնական աշխատանքի վայրում կպահպանվի նրանց աշխատատեղը (պաշտոնը) և նրանց կվճարվի միջին աշխատավարձ, իսկ վարժական հավաքի ավարտից հետո նրանք միանվագ ձևով կվճարվեն համապատասխան կազմերի պայմանագրային զինծառայողների համար սահմանված դրամական ապահովությանը համարժեք չափով և կարգով: Այսինքն՝ սահմանել նույնական կարգավորումներ, ինչպիսիք «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված են զինվորական վարժանքի և զորավարժության մասնակիցների համար։Մասամբ է ընդունվել1-ին հոդվածը խմբագրվել է՝ կարգավորելով նաև 30 օրացուցային օրը գերազանցող ժամկետով աշխատողին վարժական հավաքների ներգրավելիս աշխատավարձի հետ կապված հարաբերությունները: Միաժամանակ, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 60-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորումն ունի ընդհանուր բնույթ, իսկ առաջարկվող կարգավորումները մանրամասնում են աշխատավարձի պահպանման պայմանները, որի պարագայում մանրամասնեցված աշխատանքային հարաբերությունները ՀՀ աշխատանքային օրենսգրքի կարգավորման դաշտում են:Միաժամանակ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի և 175-րդ հոդվածի միջև կապն ուղղակի չէ: Եթե ընդունենք, որ 175-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պետական պարտականությունը ներառում է վարժական հավաքները, ապա ստացվում է, որ ոչ պետական հատվածի կազմակերպությունում 1 մլն դրամ աշխատավարձ ստացող աշխատողին միջին աշխատավարձի հաշվարկով պետք է վճարում կատարի ՀՀ պաշտպանության նախարարությունը (վարժական հավաքների կանչված աշխատողին նշանակված զինվորական պաշտոնի դրամական ապահովության վճարման հետ միաժամանակ), ինչն իրատեսական չէ: Ընդ որում, եթե հիմք ընդունվի 175-րդ հոդվածի կարգավորումը, ապա չի կարող սահմանվել նաև, որ ոչ պետական հատվածում աշխատավարձի չափի որոշումն իրականացվում է կողմերի համաձայնությամբ: Բացի այդ, խնդիրը բարձրացվել և հանձնարարվել է լուծումներ տալ առաջին հերթին ոչ պետական հատվածի հետ կապված վարձատրության պահպանման հարաբերություններին:Պետական վերահսկողական ծառայություն07.03.2023Թիվ Ե/464-23Ի պատասխան Ձեր՝ 2023 թվականի փետրվարի 24-ի թիվ ՆՄ/ԺՍ-1/4391-2023 գրության՝ հայտնում ենք, որ ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ չունենք:Վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակ07.03.2023Թիվ /33.13/8037-2023 Ի պատասխան Ձեր ս․թ մարտի 1-ի թիվ ՌՍ/ԺՍ-1/4847-2023 գրության՝ Անվտանգության խորհրդի գրասենյակի նկատառումները «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հետևյալն է․Առաջարկվում է նախագծի 2) կետը շարադրել հետևյալ կերպ․«2) 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածը լրացնել 5-րդ մասով հետևյալ բովանդակությամբ․5․ Հայտարարված վարժական հավաքներին աշխատողին 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետով ներգրավելիս աշխատավարձը պահպանվում է աշխատողի և գործատուի համաձայնությամբ կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված դեպքերում, սակայն ոչ պակաս, քան վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար աշխատողի հաշվարկված միջին օրական աշխատավարձի 50 տոկոսի չափով:»Մասամբ է ընդունվել1-ին հոդվածը խմբագրվել է:Էկոնոմիկայի նախարարություն07.03.2023Թիվ 01/3860-2023Ուսումնասիրելով «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) հայտնում ենք հետևյալը՝ 1.Նախագիծը լրացուցիչ քննարկման կարիք ունի, քանի որ կարգավորվում է միայն այն դեպքերը, երբ աշխատողը վարժական հավաքներին է մասնակցելու է 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետով։ Մինչդեռ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համաձայն վարժական հավաքները կարող են հայտարարվել ընդհուպ մինչև 3 ամիս ժամկետով և այդ դեպքում աշխատավարձի պահպանման հետ կապված կարգավորումները բաց են մնում։Ընդունվել է1-ին հոդվածը խմբագրվել է՝ կարգավորելով նաև 30 օրացուցային օրը գերազանցող ժամկետով աշխատողին վարժական հավաքների ներգրավելիս աշխատավարձի հետ կապված հարաբերությունները:2. Հստակեցման կարիք ունի «աշխատավարձը պահպանվում է աշխատողի և գործատուի համաձայնությամբ» եզրույթը։Ընդունվել է1-ին հոդվածը խմբագրվել է։3. Առաջարկում ենք նախագծում վարժական հավաքների մասնակցի աշխատավարձի վերաբերյալ դրույթը սահմանելիս առաջնորդվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 60-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավումներով։Չի ընդունվել«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 60-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավումները սահմանվել են՝ հաշվի առնելով զինվորական վարժանքների և զորավարժությունների կարճաժամկետ բնույթը:Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն07.03.2023Թիվ 01/18.2/5311-2023Ի պատասխան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վերոնշյալ գրության` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի հետ կապված առաջարկում է՝ վերանայել նախագիծը, նկատի ունենալով, որ այն բնույթով հակասում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 175-րդ հոդվածին և չի համապատասխանում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 59-րդ հոդվածի կարգավորումներին:Մասամբ է ընդունվել1-ին հոդվածը խմբագրվել է: Միաժամանակ, ներկայացված դիրքորոշման հիմնավորումներ տրված չեն, ինչպես նաև խմբագրված կարգավորումը որևէ ձևով չի հակասում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 175-րդ հոդվածին կամ անհամապատասխանության մեջ չի մտնում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 59-րդ հոդվածի կարգավորումների հետ:Ֆինանսների նախարարություն10.03.2023Թիվ 01/11-4/4363-2023ՀՀ ֆինանսների նախարարությունը ուսումնասիրել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը և հայտնում է, որ դիտողություններ և առաջարկություններ չունի։Շրջակա միջավայրի նախարարություն10.03.2023Թիվ 1/11.3/3831-2023Ի պատասխան Ձեր 2023 թվականի փետրվարի 24-ի N ՆՄ/ԺՍ-1/4391 գրության՝ տեղեկացնում եմ, որ շրջակա միջավայրի նախարարությունը «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություն և դիտողություն չունի:Կենտրոնական բանկ10.03.2023Թիվ 15.1-07/197-23Ուսումնասիրելով գրությամբ ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, հայտնում ենք Ձեզ, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը առաջարկություններ և դիտողություններ չունենք։Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ10.03.2023Թիվ 48/51.3/8412-2023Ի պատասխան Ձեր՝ 2023 թվականի մարտի 3-ի թիվ ՆՄ/ԺՍ-1/5068-2023 գրության՝ հայտնում եմ, որ Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից ուսումնասիրվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ ներկայացնում եմ հետևյալ դիտարկումները.Նախ, հայտնում եմ, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 60-րդ հոդվածի և Նախագծով առաջարկվող կարգավորումներից հնարավոր է եզրահանգել, որ, ըստ էության, առաջարկվում է նախատեսել այնպիսի կարգավորումներ, որոնք կարող են վատթարացնել անձանց իրավական վիճակը, ուստի Սահմանադրության 73-րդ հոդվածի ուժով դրանք չեն կարող տարածվել արդեն իսկ ծագած և աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձանց համար: Ընդ որում, կարծում եմ, անհրաժեշտ է քննարկել Նախագծով նման կարգավորումներ առաջարկելու դեպքում զուգահեռ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 60-րդ հոդվածում փոփոխություններ նախաձեռնելու հարցը՝ դրանցով կարգավորվող հարաբերություններում անորոշության և հակասության վտանգները հաշվի առնելով:Հաջորդիվ, հարկ եմ համարում նշել, որ յուրաքանչյուր աշխատողի՝ կատարած աշխատանքի համար աշխատավարձ ստանալու իրավունքը երաշխավորված է ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ բխում է միջազգային իրավունքով, մասնավորապես՝ Եվրոպական սոցիալական խարտիայի 1-ին մասի 4-րդ կետը սահմանում է աշխատողների՝ արդար վարձատրության իրավունքը, նշելով, որ դա բավարար կլինի նրանց և նրանց ընտանիքների պատշաճ կենսամակարդակի համար: Աշխատանքի միջազգային կազմակերպության «Աշխատավարձի պաշտպանության» վերաբերյալ թիվ Co95 կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն Կոնվենցիայում «աշխատավարձ» եզրույթը, անկախ անվանումից և հաշվարկման մեթոդից, նշանակում է` փողով հաշվարկվող և փոխադարձ համաձայնագրով, ազգային օրենսդրությամբ սահմանված ցանկացած վարձատրություն կամ վաստակ, որը գրավոր կամ բանավոր պայմանագրի հիման վրա գործատուն վճարում է աշխատողին կատարած կամ կատարվելիք աշխատանքի կամ մատուցած կամ մատուցվելիք ծառայությունների համար: Նույն կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ աշխատավարձը պետք է վճարվի կանոնավոր կերպով: Իր բնույթով աշխատավարձն իրավունք է աշխատողի համար և պարտականություն՝ գործատուի համար: Կարևոր եմ համարում ընդգծել, որ աշխատավարձի կեսով չափով վճարելը կարող է խնդիրներ առաջացնել առաջնային հենց վարժանքների մասնակցող անձի և նրա ընտանիքի սոցիալական կարիքների տեսանկյունից, առավել ևս երբ ընտանիքի միակ կերակրողը մասնակցի հայտարարված վարժական հավաքներին: Ավելին, քաղաքացիներին վարժական հավաքների և զորավարժությունների ներգրավումն ինքնանպատակ չէ, այլ սույն հարցի էությունը՝ զինված ուժերի պահեստազորում հաշվառված զինապարտների նախապատրաստությունն է, նրանց ռազմական գիտելիքների թարմացումն ու բարելավումը՝ հնարավոր մարտական գործողություններ սկսվելու դեպքում զորահավաքային զինվորական ծառայությանը և ռազմական գործողություններին պատշաճ մարտունակությամբ պահեստազորայինների մասնակցությունն ապահովելու նպատակով, իսկ վերջինս իր հերթին ենթադրում է, որ այս պրոցեսում անձի իրավունքները պետք է հնարավորին երաշխավորված լինեն: Ամփոփելով վերոգրյալը՝ կարծում եմ, որ գործատուների բեռի թեթևացման նպատակով հայտարարված վարժական հավաքներին 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետով աշխատողին ներգրավելիս վերջինիս աշխատավարձը վերանայելու վերաբերյալ առաջարկվող դրույթը խնդրահարույց է:Ընդունվել է ի գիտությունՆախագծի նպատակը ոչ թե վատթարացնելն է անձանց իրավական վիճակը, այլ հակառակը, եթե գործող կարգավորումներով գործատուն վարժական հավաքներին մասնակցող աշխատողին աշխատավարձ վճարելու պարտավորություն չունի, ապա Նախագծով նախատեսվում է աշխատողին մինչև 30 օրացուցային օր ժամկետով վարժական հավաքների ներգրավելիս գործատուի կողմից յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար շարունակվի վճարվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափի և աշխատողի հիմնական աշխատավարձի (գործավարձով վարձատրվող աշխատողների դեպքում միջին աշխատավարձի՝ բացառությամբ պարգևատրման գումարների) առնվազն դրական տարբերությունը, իսկ 30 օրացուցային օրը գերազանցող ժամկետով վարժական հավաքների ներգրավելու դեպքում աշխատողի աշխատավարձը կորոշվի գործատուի և աշխատողի համաձայնությամբ կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված կարգով:»:Նախագահի աշխատակազմ13.03.2023Թիվ ԱՂ-252-2023Ի պատասխան սույն թվականի փետրվարի 24-ի ՆՄ/ԺՍ-1/4391-2023 Ձեր գրության հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ չունենք:Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա13.03.2023Թիվ 05-01/8«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ գտնում ենք, որ Նախագծով առաջարկվող կարգավորումը չի համապատասխանում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգավորմանը։Կարևորելով Հայաստանի Հանրապետությունում մարտունակ բանակ կառուցելու և Հայոց բանակը պատրաստված կադրերով ապահովելու անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սոցիալական ապահովությունը՝ գտնում ենք, որ վարժական հավաքներին ներգրավված աշխատողի աշխատավարձի վճարման կարգը և չափը պետք է սահմանել վերը նշված օրենքով, քանի որ Նախագծով առաջարկվող փոփոխությամբ և լրացմամբ գործատուին հնարավորություն է տրվելու իր հայեցողությամբ չվճարել աշխատողին հայտարարված վարժական հավաքների ժամանակահատվածում, ինչպես նաև չներառել կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերում հայտարարված վարժական հավաքներին մասնակցող աշխատողին աշխատավարձի վճարման վերաբերյալ կետը։Ուստի առաջարկում ենք հայտարարված վարժական հավաքների ամբողջ ժամանակահատվածում օրենքով սահմանված կարգով պահպանել վարժական հավաքներին ներգրվված աշխատողի միջին աշխատավարձը։Միաժամանակ առաջարկում ենք վճարել վարժական հավաքներին մասնակցող քաղաքացիներին նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված դրույքաչափով հաշվարկված աշխատավարձի և աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատավարձի տարբերությունը, քանի որ վարժական հավաքներին մասնակցողի ընտանիքի եկամտի նվազեցույմը բացասաբար կանդրդառնա ընտանիքի անդամների սոցիալական իրավիճակի վրա։Գործատուների համար լրացուցիչ բեռ չառաջացնելու նպատակով առաջարկում ենք սահմանել գործատուների համար արտոնություններ. պետության կողմից փոխհատուցել գործատուիին վարժական հավաքների ժամանակահատվածում աշխատողին վճարած աշպատավարձը կամ վարժական հավաքների ժամանակահատվածում աշխատողին աշխատավարձը վճարել հաշվարկված եկամտային հարկի հաշվին, ինչպես սահմանված է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։Նախագծի հիմնավորման 2-րդ կետի 3-րդ պարբերությունում օգտագործվել է «բարձր աշխատավարձ» եզրույթը։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված են միայն «նվազագույն աշխատավարձ», «միջին աշխատավարձ» եզրույթները։Մասամբ է ընդունվելՆախագծի 1-ին հոդվածը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ՝ «Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածում՝1) 2-րդ մասում «օրենքով» բառից հետո լրացնել «և սույն հոդվածով» բառերը.2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին մաս. «2.1. Աշխատողին մինչև 30 օրացուցային օր ժամկետով վարժական հավաքների ներգրավելիս գործատուի կողմից յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար շարունակում է վճարվել աշխատողի հիմնական աշխատավարձի (գործավարձով վարձատրվող աշխատողների դեպքում միջին աշխատավարձի՝ բացառությամբ պարգևատրման գումարների) և վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար աշխատողին որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության առնվազն դրական տարբերությունը, իսկ 30 օրացուցային օրը գերազանցող ժամկետով վարժական հավաքների ներգրավելու դեպքում աշխատողի աշխատավարձը որոշվում է գործատուի և աշխատողի համաձայնությամբ կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված կարգով:»:ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 24.02.2023 N ՆՄ/ԺՍ-1/4391-2023 գրությամբ կարծիքի է ներկայացվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, որտեղից դեռևս պատասխան գրություն չի ներկայացվել։ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 01.03.2023 N ՌՍ/ԺՍ-1/4866-2023 գրությամբ կարծիքի է ներկայացվել նաև Հայաստանի գործատուների հանրապետական միություն,ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ, որտեղից դեռևս պատասխան գրություն չի ներկայացվել։Արդարադատության նախարարություն10.03.2023Թիվ /27.2/12274-2023ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի 2-րդ մասով լրացվող 2.1-ին մասի համաձայն՝ վարժական հավաքների ընթացքում աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են օրենքով և սույն մասով սահմանված կարգով։ Աշխատողին մինչև 30 օրացուցային օր ժամկետով վարժական հավաքների ներգրավելիս գործատուի կողմից յուրաքանչյուր օրվա համար վճարվում է աշխատավարձ՝ նրա միջին օրական աշխատավարձի առնվազն 50 տոկոսի չափով:Այս առումով հարկ ենք համարում անդրադառնալ հետևյալ իրավակարգավորումներին: Այսպես.Նախագծի հիմնավորման համաձայն՝ վարժական հավաքները կարող են հայտարարվել ընդհուպ մինչև 3 ամիս ժամկետով, որի ընթացքում աշխատողի հիմնական աշխատավայրում վարձատրության պահպանումը խնդիրներ կառաջացներ գործատուների մոտ՝ այդ թվում նաև ժամանակավոր բացակայող աշխատողի փոխարեն այլ անձի հետ աշխատանքային հարաբերություններ ստեղծելու և վարձատրելու առումով: Ներկայումս որոշվել է այսուհետ հայտարարված վարժական հավաքներին յուրաքանչյուր պահեստազորայինի տարվա ընթացքում ներգրավել առավելագույնը 25 օրացուցային օր ժամկետով, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել վերանայելու նաև վարժական հավաքների կանչված աշխատող պահեստազորայինների՝ հիմնական աշխատանքի վայրում վարձատրության հետ կապված կարգավորումները: Առաջարկվող կարգավորումը հնարավորություն կտա մի կողմից՝ վարժական հավաքներին մասնակցող աշխատողի մասով՝ բարձր աշխատավարձ ստանալու դեպքում համապատասխան չափով պահպանված աշխատավարձի և հաշվարկվող պաշտոնային դրույքաչափի ընդհանուր գումարը հնարավորինս մոտարկել բարձր աշխատավարձի չափին, և մյուս կողմից՝ մեծ բեռ չի հանդիսանա գործատուի համար:Աշխատանքային օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային օրենսդրության նպատակն է` ի թիվս այլնի պաշտպանել աշխատողների և գործատուների իրավունքներն ու շահերը:Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, 2014 թվականի դեկտեմբերի 2-ի ՍԴՈ–1176 որոշմամբ անդրադառնալով օրենքների հիմնավորվածությանը, արձանագրել է. «(…) օրենսդրությունն ստատիկ երևույթ չէ, այն կարող է և պետք է ենթարկվի դինամիկ փոփոխության՝ մշտապես կատարելագործվելով տնտեսական զարգացմանը, տեղի ունեցող միջազգային ինտեգրման գործընթացներին, հասարակական հարաբերությունների վերափոխմանն ու մի շարք այլ գործոններին համահունչ։ (…) Միևնույն ժամանակ, սահմանադրական դատարանը կարևորում է օրենսդրական փոփոխությունների գործընթացի կայունությունն ու ներդաշնակությունը, օրենքների փոփոխման հիմնավորվածությունն ու օբյեկտիվ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն է ընձեռում իրավունքի սուբյեկտին իր վարքագիծը համապատասխանեցնել փոփոխվող օրենսդրական նորմերին` թույլ չտալով իրավակիրառ մարմինների կողմից ցուցաբերված սուբյեկտիվիզմի դրսևորում և հայեցողության ընդլայնում։»:Հարկ է նշել, որ Նախագծի հիմնավորման մեջ բացակայում են գործատուի շահերի պաշտպանությանը վերաբերող բավարար վերլուծություններ, առկա չեն նաև համապատասխան ուսումնասիրություններ կամ վիճակագրական տվյալներ։ Հարկ է նշել, որ Նախագծի ընդունման պարագայում գործատուի վրա դրվելու է նոր պարտականություն՝ վճարելու աշխատողի միջին օրական աշխատավարձի առնվազն 50 տոկոսը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ Նախագիծը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:Ընդունվել է ի գիտությունՆախագիծը կարծիքի է ներկայացվել բոլոր շահագրգիռ կողմերին։Աշխատանքային օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասով արդեն իսկ սահմանված է պետական պարտականությունների կատարման ընթացքում վարձատրության վերաբերելի կարգավորումները, իսկ վարժական հավաքների դեպքում, գործող կարգավորումներով ստացվում է, որ գործատուն պարտավորություն չունի աշխատավարձի պահպանման հարցում, ինչը խնդիրներ է առաջացնում աշխատողների շրջանակում:Արդարադատության նախարարություն15.03.2023Թիվ /27.2/12864-2023ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծի վերաբերյալՀՀ արդարադատության նախարարությունը վերահաստատում է իր 2023 թվականի մարտի 10-ի թիվ /27.2/12274-2023 գրությամբ ներկայացրած դիրքորոշումը, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի» օրենքի լրամշակված նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի 2-րդ մասով լրացվող 2.1-ին մասի համաձայն՝ վարժական հավաքների ընթացքում աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են օրենքով և սույն մասով սահմանված կարգով։ Աշխատողին մինչև 30 օրացուցային օր ժամկետով վարժական հավաքների ներգրավելիս գործատուի կողմից յուրաքանչյուր օրվա համար վճարվում է աշխատավարձ՝ նրա միջին օրական աշխատավարձի առնվազն 50 տոկոսի չափով, իսկ 30 օրացուցային օրը գերազանցող ժամկետով վարժական հավաքների ներգրավելու դեպքում աշխատողի աշխատավարձը որոշվում է գործատուի և աշխատողի համաձայնությամբ կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված կարգով:Այս առումով հարկ ենք համարում անդրադառնալ հետևյալ իրավակարգավորումներին: Այսպես.Նախագծի հիմնավորման համաձայն՝ վարժական հավաքները կարող են հայտարարվել ընդհուպ մինչև 3 ամիս ժամկետով, որի ընթացքում աշխատողի հիմնական աշխատավայրում վարձատրության պահպանումը խնդիրներ կառաջացներ գործատուների մոտ՝ այդ թվում նաև ժամանակավոր բացակայող աշխատողի փոխարեն այլ անձի հետ աշխատանքային հարաբերություններ ստեղծելու և վարձատրելու առումով: Ներկայումս որոշվել է այսուհետ հայտարարված վարժական հավաքներին յուրաքանչյուր պահեստազորայինի տարվա ընթացքում ներգրավել առավելագույնը 25 օրացուցային օր ժամկետով, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել վերանայելու նաև վարժական հավաքների կանչված աշխատող պահեստազորայինների՝ հիմնական աշխատանքի վայրում վարձատրության հետ կապված կարգավորումները: Առաջարկվող կարգավորումը հնարավորություն կտա մի կողմից՝ վարժական հավաքներին մասնակցող աշխատողի մասով՝ բարձր աշխատավարձ ստանալու դեպքում համապատասխան չափով պահպանված աշխատավարձի և հաշվարկվող պաշտոնային դրույքաչափի ընդհանուր գումարը հնարավորինս մոտարկել բարձր աշխատավարձի չափին, և մյուս կողմից՝ մեծ բեռ չի հանդիսանա գործատուի համար:Աշխատանքային օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային օրենսդրության նպատակն է` ի թիվս այլնի պաշտպանել աշխատողների և գործատուների իրավունքներն ու շահերը:Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, 2014 թվականի դեկտեմբերի 2-ի ՍԴՈ–1176 որոշմամբ անդրադառնալով օրենքների հիմնավորվածությանը, արձանագրել է. «(…) օրենսդրությունն ստատիկ երևույթ չէ, այն կարող է և պետք է ենթարկվի դինամիկ փոփոխության՝ մշտապես կատարելագործվելով տնտեսական զարգացմանը, տեղի ունեցող միջազգային ինտեգրման գործընթացներին, հասարակական հարաբերությունների վերափոխմանն ու մի շարք այլ գործոններին համահունչ։ (…) Միևնույն ժամանակ, սահմանադրական դատարանը կարևորում է օրենսդրական փոփոխությունների գործընթացի կայունությունն ու ներդաշնակությունը, օրենքների փոփոխման հիմնավորվածությունն ու օբյեկտիվ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն է ընձեռում իրավունքի սուբյեկտին իր վարքագիծը համապատասխանեցնել փոփոխվող օրենսդրական նորմերին` թույլ չտալով իրավակիրառ մարմինների կողմից ցուցաբերված սուբյեկտիվիզմի դրսևորում և հայեցողության ընդլայնում։»:Հարկ է նշել, որ Նախագծի հիմնավորման մեջ բացակայում են գործատուի շահերի պաշտպանությանը վերաբերող բավարար վերլուծություններ, առկա չեն նաև ուսումնասիրություններ կամ վիճակագրական տվյալներ, ընդհակառակը՝ Նախագծի ընդունման պարագայում գործատուի վրա դրվելու է նոր պարտականություն՝ վճարելու աշխատողի միջին օրական աշխատավարձի առնվազն 50 տոկոսը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ Նախագիծը խնդրահարույց է և ունի լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:Ընդունվել է ի գիտությունՆախագիծը կարծիքի է ներկայացվել բոլոր շահագրգիռ կողմերին։Աշխատանքային օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասով արդեն իսկ սահմանված է պետական պարտականությունների կատարման ընթացքում վարձատրության վերաբերելի կարգավորումները, իսկ վարժական հավաքների դեպքում, գործող կարգավորումներով ստացվում է, որ գործատուն պարտավորություն չունի աշխատավարձի պահպանման հարցում, ինչը խնդիրներ է առաջացնում աշխատողների շրջանակում:PK ! word/footnotes.xml
PK ! ,߿ word/endnotes.xml
PK ! g word/theme/theme1.xml
PK ! :P P word/settings.xml
PK ! idK K word/styles.xml
PK ! |'CHG G word/numbering.xml
PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK ! !ǨU U customXml/itemProps1.xml
PK ! WgC2 2 customXml/item1.xmlPK ! .t t word/fontTable.xml
PK ! w+& & word/webSettings.xml
PK ! d8 docProps/app.xml
Normal145939574532750Microsoft Office Word027276falseTitle1false38419falsefalse16.0000PK vV
; ; docProps/core.xmlAsushttps://mul2.gov.am/tasks/765986/oneclick/6 ampopatert.docx?token=e6d848af6ed75ac6adab8a6af41a4ec3lyubov.gevorgyan2412023-03-09T06:10:00Z2022-05-23T06:06:00Z2023-03-22T08:46:00ZPK ! w1 1 [Content_Types].xmlPK ! N N b _rels/.relsPK ! FL L word/_rels/document.xml.relsPK ! ⍒ _ word/document.xmlPK ! 4 word/footnotes.xmlPK ! ,߿ ) word/endnotes.xmlPK ! g word/theme/theme1.xmlPK ! :P P word/settings.xmlPK ! idK K word/styles.xmlPK ! |'CHG G
E word/numbering.xmlPK ! t?9z( ( Ќ customXml/_rels/item1.xml.relsPK ! !ǨU U 4 customXml/itemProps1.xmlPK ! WgC2 2 customXml/item1.xmlPK ! .t t " word/fontTable.xmlPK ! w+& & Ɯ word/webSettings.xmlPK ! d8 L docProps/app.xmlPK vV
; ; /P docProps/core.xmlPK S S