PK ! $L) ) [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! D D word/_rels/document.xml.rels
PK ! k k word/document.xml
ԱՄՓՈՓԱԹԵՐԹ«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ1. ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ23.01.202348/51.1/2313-2023Առաջարկություններ և դիտողություններ չկան:Ընդունվել է2. ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 23.01.2023 01/28/999-2023Առաջարկություններ և դիտողություններ չկան:Ընդունվել է3. ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ15.02.2023/27.4/7694-20231. Նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասը՝ Նախագծին կից ներկայացված հավելվածի գլուխները անհրաժեշտ է համարակալել արաբական թվանշաններով: Ընդունվել է2. Հավելված N 17-ի (այսուհետ՝ Հավելված) 3-րդ կետի համաձայն՝ «Բժշկական արտադրատեսակների արտադրության լիցենզիաների, այլ վայրում ևս բժշկական արտադրատեսակների արտադրության կամ բժշկական արտադրատեսակների արտադրության վայրի փոփոխման կամ նոր ներդիրի տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 24-ի N 1795-Ն որոշմամբ սահմանված փորձաքննություն իրականացնող կազմակերպության (այսուհետ` փորձաքննություն իրականացնող կազմակերպություն) կողմից տրված դրական փորձագիտական եզրակացության հիման վրա:»:Այս առումով հարկ ենք համարում անդրադառնալ հետևյալ իրավակարգավորումներին.«Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ «Միայն սույն հոդվածի աղյուսակի տասներորդ սյունակում «Վ» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվող լիցենզավորված անձինք են պարտավոր լիցենզավորման ենթակա գործունեությունն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում: Սույն հոդվածի աղյուսակի «3.Առողջապահության բնագավառ» բաժնի 3-րդ կետով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման այն տեսակները, որոնք բժշկական օգնության և սպասարկման բնույթին և առանձնահատկություններին համապատասխան կարող են իրականացվել նաև լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրից դուրս, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:»:Նկատի ունենալով վերոգրյալը՝ գտնում ենք, որ Նախագծի նախաբանում և հիմնական ակտում անհրաժեշտ է հղում կատարել նաև «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 11-րդ մասին, ըստ որի հնարավոր կլինի տրամադրել լիցենզիաներ՝ այլ վայրում ևս բժշկական արտադրատեսակների արտադրության կամ բժշկական արտադրատեսակների արտադրության վայրի փոփոխման կամ նոր ներդիրի տրամադրումն իրականացնելու նպատակով:Չի ընդունվել Այլ վայրում ևս բժշկական արտադրատեսակների արտադրության կամ բժշկական արտադրատեսակների արտադրության վայրի փոփոխման լիցենզիաների տրամադրումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի պահանջներին համապատասխան: Միաժամանակ, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված դրույթը (այն է` Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է նշված հոդվածի աղյուսակի «3.Առողջապահության բնագավառ» բաժնի 3-րդ կետով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման այն տեսակները, որոնք բժշկական օգնության և սպասարկման բնույթին և առանձնահատկություններին համապատասխան կարող են իրականացվել նաև լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրից դուրս) վերաբերելի չէ բժշկական արտադրատեսակների արտադրության լիցենզիային, ինչպես նաև, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով «այլ վայրում ևս գործունեության իրականացման լիցենզիա» և «լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրից» հասկացությունները տարանջատված են:3. Հավելվածի 12-րդ կետում «վրիպակներ» բառից հետո անհրաժեշտ է հանել «ոչ իրավաբանական» բառերը: Սույն դիտողությունը վերաբերում է նաև Նախագծի հավելված 19-ի 9-րդ կետին:Չի ընդունվել Հավելվածի 12-րդ կետից մեջբերված «...լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:» ձևակերպումը սահմանաված է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասով:4. Հավելվածի 13-րդ կետի համաձայն՝ «Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե` (…) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեությամբ կամ (…) պետական տուրքը չվճարվելու դեպքում` պետական տուրքը չվճարելու հիմքով: Մինչդեռ՝ Հավելվածի 9-րդ կետում, որպես պարտադիր ներկայացվող փաստաթղթեր, վերոնշյալի վերաբերյալ պահանջ նախատեսված չէ, ուստի՝ սահմանադրական որոշակիության սկզբունքը հաշվի առնելով՝ հարկ է 9-րդ կետում նախատեսել նաև վերոնշյալ փաստաթղթերը ներկայացնելու պահանջ, ինչը չներկայացնելը հաջորդիվ կարող է հիմք հանդիսանալ լիցենզիա ստանալու մասին հայտը մերժելու համար:Սույն դիտողությունը վերաբերում է նաև Նախագծի հավելված 19-ի 6-րդ և 10-րդ կետերին:Չի ընդունվել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 23.1. հոդվածը սահմանում է`1. լիցենզավորող մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ ձևով այդ մասին տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հետևանքների մասին: 2. հայտատուն սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ծառայության մատուցման համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու վերաբերյալ պատշաճ ձևով տեղեկացման համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետին հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:3. Հայտատուն լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել...:4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարելու դեպքում համապատասխան հայտը մերժվում է պետական տուրքը չվճարելու հիմքով: Հայտը մերժելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:Հավելված N 17-ի Ձև N 2 «Հայաստանի Հանրապետությունում բժշկական արտադրատեսակների արտադրության լիցենզիա ստանալու մասին» հայտի 3-րդ կետում նշվում է իրավաբանական անձի պետական գրանցման համարը կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարը: Առղջապահության նախարարությունը ունի մուտք Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի և Ֆինանսների նախարարության գանձապետական ԿԼԻԵՆՏ-ԹՐԵԺԵՐԻ (CLIENT - TREASURY) էլեկտրոնային համակարգեր, որոնց միջոցով հասանելի է դառնում իրավաբանական անձի կանոնադրության և իրավաբանական անձի կողմից պետական տուրքը վճարած կամ չվճարած լինելու մասին տեղեկատվությունը:5. Հավելվածի 14-րդ կետի համաձայն՝ «Լիցենզիա ստանալու հայտը մերժվելու մասին որոշումն ընդունվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային կամ փաստաթղթային եղանակով առաքվում է հայտատուին:»:Այս առումով անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչպես է ընտրվում որոշումը էլեկտրոնային կամ փաստաթղթային եղանակով հայտատուին առաքելու եղանակը:Միևնույն ժամանակ անհրաժեշտ է սահմանել նաև, թե քանի օրում է ընդունվում լիցենզիա ստանալու հայտը մերժվելու մասին որոշումը: Սույն դիտողությունը վերաբերում է նաև Նախագծի հավելված 19-ի 11-րդ կետին:Չի ընդունվել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով, ի թիվ այլնի սահմանված է «պատշաճ ձևով տեղեկացում կամ փաստաթղթերի ուղարկում» հասկացությունը, այն է` տեղեկացումը կամ փաստաթղթերի ուղարկումը համարվում է պատշաճ ձևով կատարված, եթե դրանք ուղարկվել են պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ (այդ թվում՝ հայտատուի կողմից նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով կամ հանձնվել են ստացականով (այսուհետ` պատշաճ ձևով), չսահմանելով առաջնահերթություն պատշաճ ձևով տեղեկացման կամ փաստաթղթերի ուղարկման ձևերի մեջ, ուստի ընտրությունը կատարվում է նպատակահարմարությունից ելնելով:Միաժամանակ, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է լիցենզիա ստանալու հայտը մերժելու մասին որոշում կայացնելու ժամկետը:6. Հավելվածի 16-րդ կետում «Ներդիրի» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «տրամադրումը» բառը, իսկ «մերժվելու» բառը անհրաժեշտ է փոխարինել «մերժելու» բառով: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է սահմանել նաև, թե քանի օրում է ընդունվում ներդիրի տրամադրումը մերժելու մասին որոշումը: Սույն դիտողությունը վերաբերում է նաև Նախագծի հավելված 19-ի 13-րդ կետին:Ընդունվել է7. Հավելվածի 17-րդ կետում «տեսակի (տեսակների)» բառերն անհրաժեշտ է փոխարինել «տեսակի» բառով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջները, այն է՝ «Եթե նորմատիվ իրավական ակտում բառը նշված է եզակի թվով, ապա դա տարածվում է նաև այդ բառի հոգնակիի վրա և ընդհակառակը, եթե տվյալ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ, կամ ուղղակի այլ բան չի բխում այդ իրավական ակտի բովանդակությունից:»:Սույն դիտողությունը վերաբերում է Նախագծի ամբողջ տեքստին:Ընդունվել է8. Հավելվածի 17-րդ կետի համաձայն՝ «Բժշկական արտադրատեսակների արտադրության լիցենզիայի ներդիրը ներառում է տեղեկատվություն իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանման, բժշկական արտադրատեսակների արտադրության լիցենզիայի սերիան և համարը, կոնտակտային տվյալների, գործունեության տեսակի (տեսակների) և տեղ այլ նշումների համար:»:Գտնում ենք, որ վերոնշյալը շարադասության առումով վերախմբագրման կարիք ունի, քանի որ տարընկալման տեղիք է տալիս:Ընդունվել է9. Նախագծի հավելվածի 5-րդ գլխով նախատեսված են դրույթներ՝ բժշկական արտադրատեսակների արտադրության լիցենզավորման նպատակով փորձագիտական եզրակացության տրամադրման վերաբերյալ: Այս առումով հարց է առաջանում՝ արդյոք վերոնշյալը հանդիսանում է սույն «Հայաստանի Հանրապետության բժշկական արտադրատեսակների արտադրության լիցենզավորման կարգ»-ի կարգավորման առարկա: Եթե այո, ապա անհրաժեշտ է մանրամասն սահմանել դրույթներ, որով ամբողջությամբ կկարգավորվի բժշկական արտադրատեսակների արտադրության լիցենզավորման նպատակով փորձագիտական եզրակացության տրամադրման կարգը, օրինակ՝ վարձի վճարման չափի, ներկայացվող փաստաթղթերի և այլնի վերաբերյալ:Սույն դիտողությունը վերաբերում է նաև Նախագծի հավելված 19-ի 5-րդ գլխին:Չի ընդունվել Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բժշկական արտադրատեսակների արտադրության լիցենզավորման նպատակով իրականացվող փորձաքննությունը հանդիսանում է բժշկական արտադրատեսակների արտադրության լիցենզավորման անբաժան մասը, նպատակահարմար ենք համարում լիցենզավորման կարգի կարգավորման առարկա որպես թողնել նաև «Բժշկական արտադրատեսակների արտադրության լիցենզավորման նպատակով փորձագիտական եզրակացության տրամադրումը» (Կարգի նախագծի 5-րդ գլուխ), որտեղ ամրագրված են նաև պահանջվող փաստաթղթերը (կետ՝ 18): Ինչ վերաբերում է փորձաքննության վարձավճարների չափին, ապա հարկ է նշել, որ «Հայաստանի Հանրապետությունում բժշկական արտադրատեսակների շրջանառության պետական կարգավորման ոլորտում իրականացվող փորձաքննությունների վճարները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի կարգավորման առարկա, նախագիծը գտնվում է լրամշակման փուլում: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ նախագծի մշակումը բխում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ մասից:10. Հավելվածի ամբողջ տեքստում անհրաժեշտ է ապահովել շաղկապների կիրառման կանոնները, մասնավորապես՝ եթե թվարկված բոլոր պայմաններից բավական է միայն մեկի առկայությունը, ապա գործածել «կամ» շաղկապը, իսկ եթե թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, ապա գործածել «և» շաղկապը՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի դրույթները:Ընդունվել է11. Հավելվածի «Ձև N 2»-ի 7-րդ կետից հետո շարադրված պարբերությունները համարակալման կարիք ունեն, նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները, ըստ որոնց՝ «Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում դրույթները շարադրվում են հերթական համար ունեցող կետերի տեսքով: Կետերը կարող են բաժանվել միայն համարակալված ենթակետերի, իսկ ենթակետերը` միայն համարակալված պարբերությունների: Կետերը համարակալվում են արաբական թվանշաններով, որոնք տեքստից բաժանվում են միջակետով: Ենթակետերը համարակալվում են արաբական թվանշաններով, որոնք տեքստից բաժանվում են փակագծով: Պարբերությունները համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով, որոնք տեքստից բաժանվում են միջակետով:»:Սույն դիտողությունը վերաբերում է Հավելվածի ամբողջ տեքստին:Ընդունվել է12. Նկատի ունենալով, որ «Լիցենզավորման մասին» օրենքում բացակայում է «հասցեափոխվող լիցենզիա» եզրույթը՝ Հավելվածի «Ձև N 4»-ի 6-րդ կետում անհրաժեշտ է վերաձևակերպել նշված եզրույթը:Ընդունվել է13. Հավելվածի «Ձև N 7»-ի աղյուսակին հաջորդող պարբերությունը համարակալման կարիք ունի:Ընդունվել է14. Նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջները՝ ըստ որոնց՝ «Նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, եթե իրավական ակտում (…) նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն ստորակետերով բաժանված պայմաններով (…)» անհրաժեշտ է 15-րդ կետի ենթակետերից հետո լրացնել «,» կետադրական նշանը, իսկ 6-րդ ենթակետից հետո՝ «:» կետադրական նշանը: Սույն դիտողությունը վերաբերում է Նախագծի ամբողջ տեքստին:Ընդունվել էPK ! 0C) word/theme/theme1.xml
PK ! o= word/settings.xml
PK ! "3S".r .r word/styles.xml
PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK ! u' ' word/numbering.xml
PK ! ʝU U customXml/itemProps1.xml
PK ! zrt2 2 customXml/item1.xmlPK ! yu word/fontTable.xml
PK ! 9|~ ~ word/webSettings.xml
PK ! q1, docProps/app.xml
Normal.dotm65413197311248Microsoft Office Word09326falseTitle1false13195falsefalse16.0000PK (\VQhN? ? docProps/core.xmlLaura Gevorgyanhttps://mul2.gov.am/tasks/754991/oneclick/AMPOPATERT.docx?token=27152d3b8fcac3a724b11e63e937938ePher Papoyan812008-01-25T12:43:00Z2021-04-28T13:23:00Z2023-02-27T13:42:00ZPK ! $L) ) [Content_Types].xmlPK ! N N Z _rels/.relsPK ! D D word/_rels/document.xml.relsPK ! k k O
word/document.xmlPK ! 0C) word/theme/theme1.xmlPK ! o= word/settings.xmlPK ! "3S".r .r x word/styles.xmlPK ! t?9z( ( u customXml/_rels/item1.xml.relsPK ! u' ' 7w word/numbering.xmlPK ! ʝU U u customXml/itemProps1.xmlPK ! zrt2 2 customXml/item1.xmlPK ! yu c word/fontTable.xmlPK ! 9|~ ~ word/webSettings.xmlPK ! q1, Ͳ docProps/app.xmlPK (\VQhN? ? docProps/core.xmlPK O