PK ! 0( [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! word/_rels/document.xml.rels
PK ! WÊf f word/document.xml
ՆԱԽԱԳԻԾՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՕՐԵՆՔԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆՀոդված 1. Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի քրեական դատավարության օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 384.1-ին հոդվածով.«Հոդված 384.1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքը ստանալը Վճռաբեկ բողոքի քննության ընթացքում Վճռաբեկ դատարանը կարող է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (սույն հոդվածում այսուհետ՝ ՄԻԵԴ)՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով կամ դրան կից արձանագրություններով (սույն հոդվածում այսուհետ՝ ՄԻԵԿ) սահմանված իրավունքների և ազատությունների մեկնաբանման կամ կիրառման առնչությամբ սկզբունքային հարցերի վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով, եթե դա անհրաժեշտ է գործով որոշում կայացնելու համար:Խորհրդատվական կարծիք ստանալու առաջարկություն կարող է ներկայացնել յուրաքանչյուր դատավոր, ինչի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում: Խորհրդատվական կարծիք ստանալու դիմումը պետք է ներառի.1) դիմումով բարձրացված հարցին (հարցերին) պատասխանելու համար էական նշանակություն ունեցող փաստակազմն ու իրավական հիմքերը,2) դիմումով բարձրացված հարցին (հարցերին) պատասխանելու համար վերաբերելի ներպետական օրենսդրությունը,3) ՄԻԵԿ վերաբերելի դրույթները, մասնավորապես, վերաբերելի կոնվենցիոնալ իրավունքները և ազատությունները,4) հնարավորության դեպքում, և, եթե անհրաժեշտ է, դիմումով բարձրացված հարցի (հարցերի) վերաբերյալ Վճռաբեկ դատարանի վերլուծություններն ու մեկնաբանությունները,5) անհրաժեշտության դեպքում, դիմումն անհապաղ քննելու վերաբերյալ հիմնավորումներ,6) անհրաժեշտության դեպքում, միջնորդություն՝ ապահովելու վարույթում ներգրավված ֆիզիկական և իրավաբանական անձանց անանունությունը,7) վերաբերելի լինելու դեպքում՝ դիմումով բարձրացված հարցի (հարցերի) վերաբերյալ կողմերի փաստարկների ամփոփ շարադրանքը:Դիմումին կարող են կցվել այն հիմնավորող անհրաժեշտ նյութեր:Դիմումը պետք է համապատասխանի ՄԻԵԴ-ի կողմից սահմանված տեխնիկական պահանջներին:ՄԻԵԴ-ի հետ փոխգործակցությունն ապահովում է գործով զեկուցում ներկայացնող դատավորը, ով պատրաստում և ՄԻԵԴ է ներկայացնում դիմումով բարձրացված հարցի (հարցերի) վերաբերյալ ՄԻԵԴ քարտուղարության կողմից հայցվող տեղեկությունը:»:Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:PK ! %X X word/theme/theme1.xml
PK ! E' word/settings.xml
PK !
% word/webSettings.xml
PK ! ,xJ3D 3D word/styles.xml
PK ! word/numbering.xml
PK ! "zjY Y word/fontTable.xml
PK ! a docProps/app.xml
Normal423421953Microsoft Office Word0164falseTitle1false2291falsefalse12.0000PK ieVV%#Y docProps/core.xmlDavit MelkonyanR-Mkhitaryan32023-01-26T06:26:00Z2023-02-21T10:32:00Zhttps://mul2.gov.am/tasks/752217/oneclick/04_Draft_Criminal.docx?token=c3a23c7be529fcecba61b15e3139b9dfPK ! 0( [Content_Types].xmlPK ! N N _rels/.relsPK ! M word/_rels/document.xml.relsPK ! WÊf f = word/document.xmlPK ! %X X word/theme/theme1.xmlPK ! E' ] word/settings.xmlPK !
% x word/webSettings.xmlPK ! ,xJ3D 3D word/styles.xmlPK ! 9 word/numbering.xmlPK ! "zjY Y JO word/fontTable.xmlPK ! a Z docProps/app.xmlPK ieVV%#Y ^ docProps/core.xmlPK a