PK ! 0( [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! word/_rels/document.xml.rels
PK ! ?
word/document.xml
ՆԱԽԱԳԻԾՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ»ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆՀոդված 1. «Սահմանադրական դատարանի մասին» 2018 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 41.1-ին հոդվածով.«Հոդված 41.1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքը ստանալը Սահմանադրական դատարանը կարող է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (սույն հոդվածում այսուհետ՝ ՄԻԵԴ)՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով կամ դրան կից արձանագրություններով (սույն հոդվածում այսուհետ՝ ՄԻԵԿ) սահմանված իրավունքների և ազատությունների մեկնաբանման կամ կիրառման առնչությամբ սկզբունքային հարցերի վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով, եթե դա անհրաժեշտ է գործով որոշում կայացնելու համար:Խորհրդատվական կարծիք ստանալու առաջարկություն կարող է ներկայացնել յուրաքանչյուր դատավոր, ինչի վերաբերյալ Սահմանադրական դատարանը կայացնում է որոշում: Խորհրդատվական կարծիք ստանալու դիմումը պետք է ներառի.1) խնդրանքում բարձրացված հարցին (հարցերին) պատասխանելու համար էական նշանակություն ունեցող փաստակազմն ու իրավական հիմքերը,2) դիմումով բարձրացված հարցին (հարցերին) պատասխանելու համար վերաբերելի ներպետական օրենսդրությունը,3) ՄԻԵԿ վերաբերելի դրույթները, մասնավորապես, վերաբերելի կոնվենցիոնալ իրավունքները և ազատությունները,4) հնարավորության դեպքում, և, եթե անհրաժեշտ է, դիմումով բարձրացված հարցի (հարցերի) վերաբերյալ Սահմանադրական դատարանի վերլուծություններն ու մեկնաբանությունները,5) անհրաժեշտության դեպքում, դիմումն անհապաղ քննելու վերաբերյալ հիմնավորումներ,6) անհրաժեշտության դեպքում, միջնորդություն՝ ապահովելու վարույթում ներգրավված ֆիզիկական և իրավաբանական անձանց անանունությունը,7) վերաբերելի լինելու դեպքում՝ դիմումով բարձրացված հարցի (հարցերի) վերաբերյալ կողմերի փաստարկների ամփոփ շարադրանքը:Դիմումին կարող են կցվել այն հիմնավորող անհրաժեշտ նյութեր:Դիմումը պետք է համապատասխանի ՄԻԵԴ-ի կողմից սահմանված տեխնիկական պահանջներին:ՄԻԵԴ-ի հետ փոխգործակցությունն ապահովում է գործով զեկուցող դատավորը, ով պատրաստում և ՄԻԵԴ է ներկայացնում դիմումով բարձրացված հարցի (հարցերի) վերաբերյալ ՄԻԵԴ քարտուղարության կողմից հայցվող տեղեկությունը:»:Հոդված 2. Օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով. «3.1) եթե անհրաժեշտ է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով.»: Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:PK ! %X X word/theme/theme1.xml
PK ! \
word/settings.xml
PK !
% word/webSettings.xml
PK ! %^3D 3D word/styles.xml
PK !
word/numbering.xml
PK ! WF9 9 word/fontTable.xml
PK ! [ docProps/app.xml
Normal023732129Microsoft Office Word0174falseTitle1false2498falsefalse12.0000PK PeVVt docProps/core.xmlDavit MelkonyanR-Mkhitaryan22023-02-13T05:44:00Z2023-02-13T05:44:00Zhttps://mul2.gov.am/tasks/752217/oneclick/01_Draft_Constitutional Court.docx?token=d26657d8eb443a77f438c9ea6c9639e3PK ! 0( [Content_Types].xmlPK ! N N _rels/.relsPK ! M word/_rels/document.xml.relsPK ! ?
= word/document.xmlPK ! %X X y word/theme/theme1.xmlPK ! \
word/settings.xmlPK !
% word/webSettings.xmlPK ! %^3D 3D b word/styles.xmlPK !
8 word/numbering.xmlPK ! WF9 9 C word/fontTable.xmlPK ! [ KL docProps/app.xmlPK PeVVt SP docProps/core.xmlPK uS