PK ! w1 1 [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! FL L word/_rels/document.xml.rels
PK ! PI.2 2 word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ«ՀԱՆՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐՀԱՆՄԱՆ, ՄՇԱԿՄԱՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆԻրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)ՀՀ կառավարությունը կարևորելով հանրային ներդրումների կառավարման համակարգի շարունակական զարգացումը և կատարելագործումը՝ նպատակ ունի hանրային ներդրումային միջոցներն արդյունավետ բաշխելու և վերաբաշխելու միջոցով ապահովելու ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանն ուղղված հանրային ներդրումային միջոցների առավել նպատակային օգտագործումը, ինչպես նաև նպաստել հանրային ներդրումների արդյունավետության բարձրացմանը։ Հանրային ներդրումների կառավարման համակարգի վերափոխման և կատարելագործման գործընթացի շրջանակում 2021 թվականի մայիսի 4-ին ընդունվել է ՀՀ վարչապետի N 472-Լ որոշումը (այսուհետ՝ Որոշում)։ Որոշմամբ սահմանված հանրային ներդրումների կառավարման գործընթացի կիրարկման և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների ու փորձագետների մասնակցությամբ իրականացված մասնագիտական ու աշխատանքային քննարկումների արդյունքների հիման վրա որոշում է կայացվել նախաձեռնել հանրային ներդրումների կառավարման համակարգի օրենսդրական դաշտի բարելավման աշխատանքներ։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 7-րդ հոդվածների դրույթների պահանջով։ ՀՆԿ համակարգի ներդրման նպատակն է հանրային ներդրումների արդյունավետության բարձրացումը, պետություն-մասնավոր գործընկերության զարգացումը, հանրային ներդրումների կառավարման շրջանակներում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը, հանրային ներդրումային ծրագրերի իրականացման թափանցիկության և հրապարակայնության ապահովումը։Առկա իրավիճակի նկարագրությունը և խնդիրներըՀանրային ներդրումների կառավարման համակարգի վերափոխման և կատարելագործման գործընթացի շրջանակում ընդունված Որոշման մեջ բացակայում է ծրագրի նախագծի տեխնիկատնտեական ուսումնասիրության իրականացման նպատակով ֆինանսավորման տրամադրման և հաստատված ծրագրի նախագծի ներառումը բյուջետային գործընթացում նախատեսելու ընթացակարգը։ Հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի տեխնիկատնտեսական ուսումնասիրություններն իրականացվում են՝ հիմք ընդունելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված ուղեցույցները, իսկ մինչև դրանց հաստատումը՝ համադրելի ծրագրերի դեպքում միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից իրականացվող նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման նկատմամբ կիրառելի պահանջները: Այս առնչությամբ հարկ է նշել, որ ներկայումս մշակվել է հանրային ներդրումային ծրագրի նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության որակի ստուգաթերթի ձևաչափը, ինչը վերջնականացնելուց հետո կհաստատվի ՀՀ էկոնոմիկայի նախարարի կողմից։ Միաժամանակ, աշխատանքներ են տարվում առավել ընդգրկուն ուղեցույցների մշակման ուղղությամբ։ Առաջարկվող կարգավորման բնույթըՆախագծով առաջարկվում է առավել հստակեցնել պատասխանատու մարմինների շրջանակը և վերջիններիս կողմից իրականացվող գործառույթները, ինչպես նաև բարելավել Հայաստանի Հանրապետությունում հանրային ներդրումային ծրագրերի գնահատման չափորոշիչները։Նախագծով առաջարկվում է նաև փոխել հանրային ներդրումային ծրագրերի մշակման և գնահատման մեթոդաբանության կիրառման սահմանաչափը՝ այն դարձնելով 1 մլրդ ՀՀ դրամ և ավելի ներկայիս գործող 250 մլն դրամի շեմի և փոքր (մինչև 250 մլն ՀՀ դրամ), միջին (250 մլն ՀՀ դրամից 5 մլրդ ՀՀ դրամ) և խոշոր (5 մլրդ ՀՀ դրամ և ավելի) ծրագրերի տարանջատման փոխարեն: Սույն փոփոխությունը պայմանավորված է Որոշման գործարկման ընթացքում հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի արժեքների և հանրային ներդրումների կառավարման ընթացակարգով դրանց իրականացմանն առնչվող առանձնահատկությամբ, օրինակ՝ առավել երկար ժամանակահատվածով։ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինքՆախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքներըՆախագծի ընդունումը կնպաստի հանրային ներդրումների կառավարման համակարգի կատարելագործմանը, որի ներդրմամբ կապահովվի հանրային սահմանափակ միջոցների առավել նպատակային օգտագործումը:Հանրային ներդրումների կառավարման բարելավված համակարգի ներդրումը հնարավորություն կտա որոշումների կայացման գործընթացում առանձնակի կարևորել հանրային ներդրումային ծրագրերի համապատասխանությունը ռազմավարական նշանակության փաստաթղթերին։ 6․ Այլ տեղեկություններ Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետԻրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի 6․10 «Պետական ծախսեր» բաժնի «Հանրային ներդրումների կառավարման համակարգ» հատվածի 1-ին պարբերությամբ և 2-րդ պարբերության 3-րդ կետով (մասնավորապես՝ բարելավվելու է ծրագրերի մշտադիտարկման և գնահատման համակարգը՝ համապատասխանեցնելով այն արդի կարողություններին և պահանջներին), ինչպես նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի Հավելված 1-ում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող 1.2 «Հանրային ներդրումների կառավարման բարելավում» միջոցառմամբ (մասնավորապես՝ Կառավարության կապիտալ ներդրումների ամբողջական իրականացմանը նպաստում)։ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆPK ! Ski word/footnotes.xml
PK ! ̝2 word/endnotes.xml
PK ! 0C) word/theme/theme1.xml
PK ! HVMK K word/settings.xml
PK ! &