PK ! F1 1 [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! -N N word/_rels/document.xml.rels
PK ! z, , word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆԻրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է՝ 2023 թվականին Հայ կինոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանական միջոցառումների կազմակերպման և իրականացման հանգամանքով: Հայ կինոյի 100 ամյակը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում, (2022-2023 թթ.) և նախատեսվող հոբելյանական միջոցառումները իրավունք ունեն հանդես գալու ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբերանշանի ներքո: Միջոցառումների նպատակն է՝ հայ արդի և դասական կինոարվեստի հանրայնացումն ու տարածումը, միջազգային դիրքավորումն ու ճանաչելիության բարձրացումը, կինոժառանգության վերաարժևորումը, կրթական որակի բարձրացումն ու միջազգային համագործակցության ընդլայնումը:Ընթացիկ իրավիճակը և խնդիրներըԱնցել է ուղիղ մեկ դար, որն հայկական կինոն նշանավորում է համապատասխան հաջողություններով և ձեռքբերումներով: Շուրջ 4000 խաղարկային, վավերագրական, անիմացիոն, հեռուստատեսային և փորձարարական ֆիլմերից բաղկացած ժառանգություն, որը իրավամբ կարելի է համարել հայ ժողովրդի եւ Հայաստանի առավել նշանակալի ձեռքբերումներից մեկը։Այդուհանդերձ, մեր կինոյի հարուստ պատմությունն այսօր քիչ է ուսումնասիրված նոր սերնդի կողմից ու մնում է գրեթե անհայտ Հայաստանի սահմաններից դուրս։Կարևորելով հայկական կինեմատոգրաֆի մեկդարյա ոդիսականը՝ Հայաստանի մշակութային քաղաքականության համատեքստում, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ՀՀ կառավարական հոբելյանական հանձնաժողովի գլխավորությամբ, ոլորտում առաջատար կազմակերպությունների և անհատների մասնակցությամբ, նախաձեռնել են տասնյակից ավելի միջոցառումների և հրատարակչական ծրագրերի իրականացում, որոնք նորովի կբացահայտեն հայ կինոյի ձեռքբերումները՝ համազգային և միջազգային մակարդակում։ Ծրագրերն իրականացվելու են 4 ուղղություններով՝ ռազմավարական, միջազգային, հրատարակչական և ներպետական միջոցառումների իրականացում:Կարգավորման նպատակը և բնույթըՀայ կինոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպման և անխափան իրականացման նպատակով առաջարկվում է՝ ֆինանսական հատկացումներ տրամադրել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պահուստային ֆոնդից:Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինքԻրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետների կողմից:Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքըՀայ կինոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանական միջոցառումների ծրագիրը առիթ է տալիս առանձնակի ուշադրություն դարձնել հայկական կինոյի զգալի ձեռքբերումների վրա, ներազդել հայ կինոյի հանրաճանաչության ապահովմանը, դրա արժևորմանը և այն նոր սերունդներին ներկայացնելուն։Ծրագրի թիրախային խմբում են տարբեր տարիքային լսարաններ, փորձագետներ, կինոգետներ, հետազոտողներ և կինոսերներ, նաև զբոսաշրջիկներ:Որպես ծրագրի արդյունք ակնկալվում է՝ հայ կինոյի միջազգայնացում և ճանաչում ներկա և հետագա միջազգային գործընթացներում, հայկական ժամանակակից կինոյի դիրքավորում միջազգային կինոոլորտում, հայ կինոժառանգության հանրահռչակում, երիտասարդ սերնդի մերձեցում՝ հայ մշակութային ժառանգությանը, ֆոնդահայթայթման խթանում, համատեղ արտադրության զարգացում:Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտությունՀայ կինոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանական միջոցառումների կազմակերպման համար ««Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022թ-ի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջանում:Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.Չի առաջացնում:2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.Համապատասխանում է:«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».Որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4-րդ գլխի 4.9 բաժնում ամրագրված բարեփոխումների հետևյալ ուղղությունը՝ «Ինքնազբաղ (անկախ) ստեղծագործողների (արվեստագետների) գործունեության ինստիտուտի ձևավորումը, իրավական, սոցիալ-տնտեսական կարգավիճակի և հարաբերությունների հստակեցումը», «Ստեղծարար, տաղանդավոր անհատ արվեստագետների համար բարենպաստ միջավայրի ձևավորումը», «գեղարվեստական կրթության որակի և գեղագիտական դաստիարակության մատչելիության ապահովումը»:Այլ տեղեկություններ.Չկան:PK ! word/header1.xml
PK ! !A4 word/endnotes.xml
PK ! U
word/footer1.xml
PK ! word/footnotes.xml
PK ! P P word/theme/theme1.xml
PK ! 6,z: z: word/settings.xml
PK ! nȓ word/styles.xml
PK ! Ad d word/numbering.xml
PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK ! hU U customXml/itemProps1.xml
PK ! Z word/fontTable.xml
PK ! ' customXml/item1.xml
PK ! "4"&