PK ! #" " [Content_Types].xml
PK ! U~ _rels/.rels
PK ! word/_rels/document.xml.rels
PK ! word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ1․Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և առաջարկվող կարգավորման բնույթը«Երևանի Աջափնյակ համայնքի Արա Սարգսյան 5/1 հասցեում տեղակայված շենքի վերակառուցման շինարարական աշխատանքներն իրականացվում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ՝ որպես բյուջետային ստորադաս կարգադրիչ։Հարկ է նշել, որ 2022 թվականին Երևանի Աջափնյակ համայնքի Արա Սարգսյան 5/1 հասցեում տեղակայված շենքի վերակառուցման շինարարական աշխատանքներն ամբողջությամբ չեն ավարտվել, որը պայմանավորված է շինարարական աշխատանքների կատարման ընթացքում նախագծման առաջադրանքի փոփոխությամբ /ԲԴԽ առաջարկությամբ նախատեսված Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանի փոխարեն նշված շենքում տեղակայվելու է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը՝ 12 դատավորով/, ինչի արդյունքում նախագծանախահաշվային փաստաթղթերն ամբողջությամբ լրամշավել են և կատարվել են անհրաժեշտ բոլոր փոփոխությունները, ինչն էլ իր հերթին հանգեցրել է պայմանագրով նախատեսված աշխատանքերի ծավալների փոփոխության անհրաժեշտության և պայմանագրի կատարման ժամկետների վերանայման: Խնդիրները մասամբ նաև պայմանավորված են վերջին շրջանում շուկայում առկա ցեմենտի պակասորդից /դեֆիցիտ/ և դրանից բխող՝ աշխատանքների տեխնոլոգիական հաջորդականությամբ պայմանավորված, դրանց կատարման անհնարինությունից կամ նախատեսված հաշվարկային ծավալով չկատարումից:Հաշվարկված չկատարվող մնացորդների չափի և դրանց պատճառների վերաբերյալ տեղի են ունեցել քննարկումներ կապալառու և վերահսկող կազմակերպությունների հետ, ինչի արդյունքում էլ ամրագրվել են դրանց ծավալները՝ քանակական և գումարային արտահայտությամբ: Ելնելով վերոգրյալից, Նախագծով առաջարկվում է թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին Երևանի Աջափնյակ համայնքի Արա Սարգսյան 5/1 հասցեում տեղակայված շենքի վերակառուցման կապալային աշխատանքների ձեռքբերման համար 2021 թվականի հոկտեմբերի 18-ին «Թիվ 1 Շինվարչություն» բաց բաժնետիրական ընկերության հետ կնքված N ՀՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ-21/2 պայմանագրով հաստատված աշխատանքների կատարման օրացուցային գրաֆիկով սահմանված վերջնաժամկետը սահմանել 2023 թվականի օգոստոսի 15-ը ներառյալ: Ընդ որում, 2023 թվականին կատարված աշխատանքների, այդ թվում՝ աշխատանքերի ծավալների փոփոխությամբ անհրաժեշտ գումարը նախատեսվում է ապահովել «1228․ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիտորինգի իրականացում» ծրագրով Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի գործունեության համար անհրաժեշտ շենքի կառուցման համար նախատեսված գումարների վերաբաշխման միջոցով։2.Ակնկալվող արդյունքըՆախագծի ընդունման արդյունքում կապահովվի Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի գործունեության համար Երևանի Աջափնյակ համայնքի Արա Սարգսյան 5/1 հասցեում տեղակայված շենքի հիմնանորոգումը։ 3.Նախագիծը մշակող պատասխանատու մարմինըՈրոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասինՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության չի հանգեցնի:5. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասինՈրոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա։ 6․Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի Հանրապետության վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի Արդարադատության նախարարություն բաժնի 9․2 կետից, այն է՝ Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի համար հատկացված շենքի վերանորոգում և անհրաժեշտ նյութատեխնիկական հագեցվածությամբ ապահովում։ PK ! @ word/theme/theme1.xml
PK ! 4`op1 p1 word/settings.xml
PK ! word/webSettings.xml
PK ! 3 word/styles.xml
PK ! zM~ ~ docProps/custom.xml
1033-8.1.0.3385PK ! docProps/app.xml
Normal035633212Microsoft Office Word02670000falseTitle1Название1ՆախագիծՆախագիծmfefalse3768falsefalse16.0000PK ! s,k k word/fontTable.xml
PK ! Jk! ! word/numbering.xml
PK aAVqt t docProps/core.xmlՆախագիծH-Annahttps://mul2.gov.am/tasks/741632/oneclick/0fd40d3ea308f9e3e37cf7d914eb3c16ac3850b9f156944a64eddb43b76eb549.docx?token=4fc36d198f55586c8ed4afdbe6ae78d8Zara Margaryan22022-12-02T07:47:00Z2023-01-31T11:18:00Z2023-01-31T11:18:00ZPK ! #" " [Content_Types].xmlPK ! U~ S _rels/.relsPK ! ] word/_rels/document.xml.relsPK ! M
word/document.xmlPK ! @ word/theme/theme1.xmlPK ! 4`op1 p1 V word/settings.xmlPK ! word/webSettings.xmlPK ! 3 word/styles.xmlPK ! zM~ ~ Y docProps/custom.xmlPK ! docProps/app.xmlPK ! s,k k ( word/fontTable.xmlPK ! Jk! ! ú word/numbering.xmlPK aAVqt t t docProps/core.xmlPK
B w