PK ! ) ) [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! D D word/_rels/document.xml.rels
PK ! X % % word/document.xml
ԱՄՓՈՓԱԹԵՐԹՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ1․ Կենտրոնական բանկ06-07/59-2323․01․20221․ Դիտողություններ և առաջարկություններ չունի2․ Պետական եկամուտների կոմիտե01/3-3/4313-202324․01․20221․ Նախագծի 1-ին կետով հաստատվող հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ նույն միջոցառման իմաստով շահառու է հանդիսանում այն իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, որը 2022 թվականի սեպտեմբերի 11-ի դրությամբ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքում (իրավաբանական հասցե կամ հաշվառման հասցե ունեցող) իրականացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված՝ Տնտեսական գործունեության տեսակների I 55 «Կացության կազմակերպում» դասակարգչում ներառված գործունեություն։Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գրանցման վայրը (հաշվառման վայրը) և փաստացի գործունեության իրականացման վայրը կարող են տարբեր լինել, մասնավորապես՝ իրավաբանական հասցեն (հաշվառման հասցեն) կարող է լինել այլ վայրում, իսկ փաստացի գործունեությունն իրականացվի Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքում, և հակառակը, առաջարկում ենք խմբագրել սույն ենթակետը՝ միջոցառման շահառու համարելու համար հիմք ընդունելով իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ փաստացի գործունեության իրականացման վայրը։Ընդունվել էԿատարվել են համապատասխան փոփոխություններ Նախագծի 2-րդ կետումում կողմից 2022 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսները ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացված ավելացված արժեքի հարկի կամ շրջանառության հարկի հարկային հաշվարկներում հայտարարագրված եկամուտը (հասույթը) չի գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի եկամտի (հասույթի) 50%-ը, իսկ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալու դեպքում` 2022 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում մատուցված ծառայությունների համար դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում (այդ թվում ՀԴՄ կտրոններում) արտացոլված շրջանառությունը չի գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի շրջանառության 50%-ըԸնդունվել էԿատարվել են համապատասխան փոփոխություններ Նախագծի 2-րդ կետումԱռաջարկում ենք հավելվածի 2-րդ կետի «գ» ենթակետում «դիմումի ներկայացման պահին չունի 100 հազ․ դրամը գերազանցող հարկային պարտավորություններ» բառերը փոխարինել «դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չունեն 100 հազ. դրամը գերազանցող՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ»Ընդունվել էԿատարվել են համապատասխան փոփոխություններ Նախագծի 2-րդ կետումԱռաջարկում ենք հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «Դիմումը ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից ստանում է սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված տեղեկատվությունը` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետ փոխհամաձայնեցված եղանակովԸնդունվել էԿատարվել են համապատասխան փոփոխություններ Նախագծի 8-րդ կետում4․ Հավելվածի 9-րդ կետի համաձայն՝ նույն միջոցառման պահանջները բավարարող դիմումները բավարարվելուց հետո աջակցության գումարները փոխանցվում են տնտեսավարողների դիմումում նշված բանկային հաշիվներին` դիմումը բավարարելուն հաջորդող 15 օրվա ընթացքում, իսկ հավելվածի 10-րդ կետի համաձայն՝ դիմումի հաստատումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Էկոնոմիկայի նախարարության և շահառուի միջև կնքվում է օժանդակության տրամադրման պայմանագիր։5․ Նշվածից հետևում է, որ աջակցությունը տրամադրվում է մի դեպքում՝ դիմումը բավարարելուն հաջորդող 15 օրվա ընթացքում աջակցությունը փոխանցելով տնտեսավարողների հաշվին, իսկ մյուս դեպքում՝ դիմումը հաստատվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում շահառուի հետ կնքվում է օժանդակության տրամադրման պայմանագիր: Իրավական որոշակիության առումով առաջարկում ենք նախագծով հստակեցնել՝ աջակցության գումարների փոխանցման համար սահմանված 15-օրյա ժամկետի հաշվարկման համար հիմք է հանդիսանալու դիմումի բավարարումը, թե դիմումի բավարարումից հետո կնքված աջակցության տրամադրման պայմանագրի կնքումըԸնդունվել էԿատարվել են համապատասխան փոփոխություններ Նախագծի 11-րդ և 12-րդ կետերում3․ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունԳՍ/15.3/1910-202324.01.20231․ նախագծի ամբողջ տեքստում «Վայոց Ձորի» բառերը փոխարինել «ՀՀ Վայոց ձորի» բառերով։Ընդունվել է2․ հավելվածի 2-րդ կետի «գ» ենթակետում «պարտավորություններ» բառից հետո ավելացնել «, այդ թվում՝ համայնքի բյուջեի նկատմամբ՝ հարկեր, տուրքեր, վճարներ» բառերըՉի ընդունվելՔանի որ դիտարկվում է շահառուի տնտեսական գործունեությունը3․ հավելված 3-րդ կետը հստակեցման կարիք ունի։ Նշվում է, որ «Աջակցությունը տրամադրվում է միանվագ` 2022 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր և 2023 թվականի հունվար-մարտ ամիսների (1) էլեկտրաէներգիայի և գազի ծախսի հանրագումարի 50%-ի չափով կամ (2) միայն էլեկտրաէներգիայի ծախսի 100%-ի չափով կամ (3) միայն գազի ծախսի 100%-ի չափով», սակայն անհասկանալի է թե ում կողմից է ընտրվելու աջակցության ձևը և ինչ հիմքով։Ընդունվել էԿատարվել են համապատասխան փոփոխություններ Նախագծի 3-րդ կետում4․ հավելվածի 8-րդ կետում «կոմիտեից» բառերից հետո ավելացնել «և Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմիցԸնդունվել էԿատարվել են համապատասխան փոփոխություններ Նախագծի 8-րդ կետում4․ Ֆինանսների նախարարություն01/9-2/1068-202324.01.2023Նախագծով առաջարկվում է միանվագ աջակցություն տրամադրել Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2022 թվականի սեպտեմբերի 11-ի դրությամբ կացության կազմակերպում իրականացնող տնտեսավարողներին՝ 2022 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր և 2023 թվականի հունվար-մարտ ամիսների էլեկտրաէներգիայի և գազի ծախսի հանրագումարի 50%-ի չափով կամ միայն էլեկտրաէներգիայի ծախսի 100%-ի չափով կամ միայն գազի ծախսի 100%-ի չափով։ Հաշվի առնելով կայացած քննարկումները, Նախագծի վերաբերյալ առաջարկություններ չունենք:Միաժամանակ հարկ է նշել, որ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով այս ուղղությամբ համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսված չեն։Ընդ որում Հիմնավորման համաձայն շահառու են դիտարկվել մոտ 20 տնտեսավարող, իսկ գազի և էլեկտրաէներգիայի փոխհատուցման ծախսը՝ ըստ նախնական հաշվարկների չի գերազանցի 50-60 մլն դրամը։ Մինչդեռ ներկայացված չէ ֆինանսական գնահատականի հաշվարկ/հիմնավորումները (աշխատանքային կարգով ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված 13 տնտեսավարողների մասին տեղեկատվության համաձայն աջակցության գումարը տատանվում էր 14.3-16.7 մլն դրամի շրջակայքում)։Ընդունվել էԱջակցության մեխանիզմը կրել է փոփոխություններ՝ համաձայն քննարկման արդյունքների։5․ Արդարադատության նախարարություն/27.4/3307-202324.01.20231․ Նախագծին կից ներկայացված հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 2-րդ կետում անհրաժեշտ է պահպանել կետերի ճիշտ համարակալման կանոնները՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասի՝ ըստ որի՝ «Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում դրույթները շարադրվում են հերթական համար ունեցող կետերի տեսքով: Կետերը կարող են բաժանվել միայն համարակալված ենթակետերի, իսկ ենթակետերը` միայն համարակալված պարբերությունների: Կետերը համարակալվում են արաբական թվանշաններով, որոնք տեքստից բաժանվում են միջակետով: Ենթակետերը համարակալվում են արաբական թվանշաններով, որոնք տեքստից բաժանվում են փակագծով: Պարբերությունները համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով, որոնք տեքստից բաժանվում են միջակետով:Ընդունվել է Կատարվել են համապատասխան փոփոխություններ Նախագծի 2-րդ կետում2․ Հավելվածի 2-րդ կետի «ա» պարբերությունում «իրավաբանական հասցե» բառերը անհրաժեշտ է փոխարինել «իրավաբանական անձի գտնվելու վայրի հասցեն» բառերով՝ նկատի ունենալով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի պահանջներըԸնդունվել էԿատարվել են համապատասխան փոփոխություններ Նախագծի 2-րդ կետում3․ Նախագծում առկա են մի շարք շարադասական սխալներ, որոնք շտկման կարիք ունեն. այսպես՝ Նախագծի 1-ին կետում «հավելված» բառը անհրաժեշտ է փոխարինել «հավելվածի» բառով, Հավելվածի վերնագրում «սեպտեմբերի» բառը անհրաժեշտ է փոխարինել «սեպտեմբեր» բառով, իսկ Հավելվածի 2-րդ կետի «բ» պարբերությունից անհրաժեշտ է հանել «ում» բառըԸնդունվել էԿատարվել են համապատասխան փոփոխություններ Նախագծի 1-ին և 2-րդ կետերում4․ Հավելվածի 2-րդ կետի «ա» պարբերությունում անհրաժեշտ է դասակարգչի վերնագիրը համապատասխանեցնել 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված դասակարգչի վերնագրինԸնդունվել էԿատարվել են համապատասխան փոփոխություններ Նախագծի 2-րդ կետումՀավելվածի 3-րդ կետի համաձայն՝ «Աջակցությունը տրամադրվում է միանվագ` 2022 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր և 2023 թվականի հունվար-մարտ ամիսների (1) էլեկտրաէներգիայի և գազի ծախսի հանրագումարի 50%-ի չափով կամ (2) միայն էլեկտրաէներգիայի ծախսի 100%-ի չափով կամ (3) միայն գազի ծախսի 100%-ի չափով։»:Այս առումով գտնում ենք, որ անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ եղանակով է որոշվում նշված աջակցությունների տրամադրման տեսակը: Միևնույն ժամանակ հասկանալի չէ նաև՝ տրամադրվող աջակցության տեսակը ընտրվում է շահառուի, թե աջակցությունը տրամադրողի կողմից:Ընդունվել էԿատարվել են համապատասխան փոփոխություններ Նախագծի 3-րդ կետում5․ Հավելվածի 11-րդ կետի համաձայն՝ «Աջակցության տրամադրումը մերժվում է, եթե տնտեսավարողի կողմից ներկայացված փաստաթղթերով տրամադրված տեղեկությունները և տվյալները չեն համապատասխանում իրականությանը կամ սույն միջոցառման պահանջներին:»:Գտնում ենք, որ հստակեցման կարիք ունի աջակցության տրամադրման մերժման ժամկետը: Ընդունվել էԿատարվել են համապատասխան փոփոխություններ Նախագծի 9-րդ կետումPK ! ^}- word/theme/theme1.xml
PK ! word/settings.xml
PK ! >e[jA jA word/styles.xml
PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK ! l5 5 word/numbering.xml
PK ! .yU U customXml/itemProps1.xml
PK ! e customXml/item1.xml
PK ! E word/fontTable.xml
PK !
e" " word/webSettings.xml
PK ! OX X docProps/app.xml
Normal9813787856Microsoft Office Word06518falseTitle1Название1false9216falsefalse12.0000PK 9Vzzz docProps/core.xmlABChttps://mul2.gov.am/tasks/738347/oneclick/de2c7cc55c4112c591d61ec8bd96c273d22eb0e5832986823587e2cd438db62b.docx?token=e3c4fcdaf517f8989924ff12ff49a9b9HAdmin42023-01-25T09:13:00Z2023-01-25T10:25:00ZPK ! ) ) [Content_Types].xmlPK ! N N Z _rels/.relsPK ! D D word/_rels/document.xml.relsPK ! X % % O
word/document.xmlPK ! ^}- ~2 word/theme/theme1.xmlPK ! N word/settings.xmlPK ! >e[jA jA d word/styles.xmlPK ! t?9z( ( V customXml/_rels/item1.xml.relsPK ! l5 5 word/numbering.xmlPK ! .yU U customXml/itemProps1.xmlPK ! e customXml/item1.xmlPK ! E T word/fontTable.xmlPK !
e" " word/webSettings.xmlPK ! OX X c docProps/app.xmlPK 9Vzzz docProps/core.xmlPK