PK ! !} [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! DӇ> > word/_rels/document.xml.rels
PK ! G word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ1. Անհրաժեշտությունը.Առողջապահական համակարգի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ՝ Կազմակերպություն) առջև դրված գլխավոր խնդիրներն են՝ ապահովել և բարելավել բժշկական հետազոտությունների արդյունքների ճշգրտությունը, անժամանակավրեպությունը և վստահելիությունը: Սխալ, թերի, ոչ լիարժեք արդյունքները կարող են բերել էական բացասական հետևանքների: Թե՛ հետազոտության, թե՛ արդյունքի վերաբերյալ հաշվետվության ճշգրտությունից կախված են բնակչության առողջության պահպանման և հիվանդությունների կանխարգելման հարցերը: Կարևորագույն նպատակ է որակյալ բժշկական ծառայությունների մատուցումը, դրանց մեթոդների բարելավումն ու շարունակական արդիականացումը: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները պետք է ապահովեն ժամանակին, ճշգրիտ և նույնանման արդյունքներ, որակի քաղաքականության մատչելիություն և ըմբռնելիություն յուրաքանչյուր աշխատակցի համար, հաճախորդների կարիքների բավարարման և մատուցվող ծառայությունների շարունակական բարելավման նպատակով ամեն տարի վերանայեն որակի քաղաքականությունը:Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունը պետք է ունենա աշխատակիցների ուսումնական, շարունակական կրթման և մասնագիտական զարգացման ծրագրեր: Կազմակերպությունը աշխատակիցներին պետք է ներգրավի մասնագիտական տարբեր թեմաներով կազմակերպված տեղական և միջազգային սեմինարներին, գիտաժողովներին և աշխատաժողովներին, ինչպես նաև մասնագիտական վերապատրաստման դասընթացներին մասնակցելուն, պետք է պարբերաբար իրականացնի աշխատակիցների կոմպետենտության (իրազեկության) գնահատումներ այն պարտականությունների հետ կապված, որոնք նշված են նրա պաշտոնի նկարագրում, որի նպատակը աշխատակիցների աշխատանքային խնդիրների, այդ թվում՝ կրթական կարիքների բացահայտումը և ուղղումն է: Կոմպետենտության գնահատումից հետո պետք է իրականացնել ստացված արդյունքների վերլուծություն և անհրաժեշտության դեպքում կազմել անձնակազմի կրթական վերապատրաստումների վերաբերյալ ծրագիր կամ ծրագրեր: Անհրաժեշտության դեպքում պետք է իրականացվեն ուղղիչ գործողություններ:2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.«Լիցենզավորման մասին» օրենքի այսուհետ` Օրենք 26-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` լիցենզիան տրվում է անժամկետ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Առողջապահության բնագավառի լիցենզիաները` դեղերի արտադրություն, դեղատնային գործունեություն, բժշկական օգնության և սպասարկման իրականացում, դեղերի մեծածախ իրացման գործունեություն, տրվում են անժամկետ, ինչը համապատասխան վերահսկողության համար իրականացնում է մի շարք խոչընդոտներ: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից լիցենզիայի գործողության կասեցման վերաբերյալ ներկայացված միջնորդություններից պարզ է դառնում, որ լիցենզավորված անձինք լիցենզավորումից հետո խախտում են լիցենզավորման պարտադիր պայմաններն ու պահանջները և դադարում են պահպանել դրանք: Ինչպես նաև Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման պահանջների համաձան` վերը նշված գործունեության իրականացման տեսակներով գործունեությունը սկսելուց 5 աշխատանքային օր առաջ լիցենզավորված անձը Լիազոր մարմին է ներկայացնում ի թիվս այլ փաստաթղթերի` աշխատողի կրթության փաստը հավաստող փաստաթղթերը և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման փաստը հավաստող վկայականը: Նույնիսկ եթե ներկայացման պահին վերապատրաստման վկայականը դեռևս չի սպառել 5 տարվա ժամկետը, միևնույն է հետագա վերահսկողության համար առաջանում են խնդիրներ և փորձը ցույց է տվել, որ տեսչական մարմնի կողմից ներկայացվող կասեցման միջնորդությունների գերակշիռ մասը վերաբերում է աշխատողների վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստումների բացակայությանը: Սա վկայում է այն մասին, որ լիցենզավորված անձինք մեկ անգամ ներկայացնում են համապատասխան փաստաթղթերով աշխատակիցներ և հետագայում յուրաքանչյուր 5 տարին մեկ չեն ներկայացնում նրանց համապատասխան վերապատրաստումները: Նախագծով առաջարկվող փոփոխությունից հետո նորից լիցենզավորվելու հետ կներկայացվեն աշխատակիցների համապատասխան փաստաթղթեր:Ինչ վերաբերում է տեխնիկական և գույքային հագեցվածությանը, ապա հարկ է նշել, որ Առողջապահության բնագավառում լիցենզավորումը սկսվել է դեռևս 2002 թվականից, ուստի հարց է առաջանում արդյոք այդքան վաղ լիցենզավորված կազմակերպությունները հետևում են օրենսդրական փոփոխություններին և իրենց տեխնիկական և գույքային հագեցվածությունը համապատասխանեցնում են արդի պահանջներին, տեսչական մարմնի միջնորդություններից պարզ է դառնում, որ լիցենզավորված անձանց կողմից չեն պահպանվում լիցենզավորման պայմաններն ու պահանջները անգամ լիցենզավորվելուց կարճ ժամանակ հետո:Լիցենզավորված կազմակերպությունների նորից լիցենզավորվելու համար սահմանվել են տարբեր ժամկետներ` հաշվի առնելով դրանց ծավալը և առաջնահերթությունը: Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների համար սահմանվել է ավելի կարճ ժամկետ` հաշվի առնելով հիվանդանոցների բուժսպասարկման որակը և դրանց կարևորությունը:3. Կարգավորման նպատակըԱռողջապահության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների համար անհրաժեշտ գույքային և տեխնիկական, ինչպես նաև մասնագիտական հագեցվածության պահանջների մեջ պարբերաբար կատարվում են փոփոխություններ, հաշվի առնելով` միջազգային փորձը, տեխնոլոգիական զարգացումները, կրթական ծրագրերի զարգացումները և փոփոխությունները: Լիցենզիաները դարձնելով 5 տարի ժամկետով տրվող, հնարավորություն է ստեղծվում բացառել հնացած, ոչ արդիական սարքավորումների կիրառումը, առանց համապատասխան վերապատրաստման առկայության մասնագետների աշխատանքը: 2002 թվականից ի վեր տրված լիցենզիաների վերանայման անհրաժեշտությունը նաև պայմանավորված է ոլորտի կանոնակարգմամբ, լիցենզավորված անձանց նկատմամբ հավասար վերաբերմունքով, որպեսզի միևնույն տեսակի լիցենզիաների մի մասը չգործի անժամկետ, մի մասը որոշակի ժամկետով, սա մի շարք ոլորտներում կառաջացնի խնդիրներ:4. Ակնկալվող արդյունքը.Նախագծի ընդունմամբ ակնկալվում է լիցենզավորված անձանց մշտապես պահել վերահսկողության դաշտում, հաշվի առնելով առողջապահության բնագավառի կարևորությունը և մարդկանց կյանքի և առողջության հետ կապված ռիսկերը: Նախագծով առաջարկվող փոփոխությունից հետո նորից լիցենզավորման հետ կներկայացվեն աշխատակիցների համապատասխան փաստաթղթեր:Առողջապահության բնագավառում 2002 թվականից ի վեր տրված լիցենզիաները կվերանայվեն, տեխնիկական, գույքային և կադրային հագեցվածությունը կհամապատասխանեցվեմ արդի պահանջներին, ինչը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավմանը:5. Օրենքների նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության կողմից:6. Իրավական ակտերն ընդունելու դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին.««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի հնարավոր ավելացում կամ հնարավոր նվազեցում չի նախատեսվում: 7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.Նախագիծը համապատասխան ռազմավարական փաստաթղթերից չի բխում:PK ! 0C) word/theme/theme1.xml
PK ! hM
word/settings.xml
PK ! !h> > word/styles.xml
PK ! `PRA A word/stylesWithEffects.xml
PK ! o docProps/app.xml
Normal.dotm15847636117Microsoft Office Word05013falseTitle1false6867falsefalse14.0000PK ! [Ԑ word/fontTable.xml
PK ! BPIZ Z word/webSettings.xml
PK ! b7, word/numbering.xml
PK 7+VєeF F docProps/core.xmlLaura Gevorgyanhttps://mul2.gov.am/tasks/730761/oneclick/HIMNAVORUM.docx?token=f5bdc7523f42ecf77e7f7994537e1d4bAstghik Harutyunyan222008-01-25T12:43:00Z2022-03-14T07:40:00Z2023-01-11T12:23:00ZPK ! !} [Content_Types].xmlPK ! N N D _rels/.relsPK ! DӇ> > word/_rels/document.xml.relsPK ! G 3
word/document.xmlPK ! 0C) word/theme/theme1.xmlPK ! hM
word/settings.xmlPK ! !h> > word/styles.xmlPK ! `PRA A word/stylesWithEffects.xmlPK ! o _ docProps/app.xmlPK ! [Ԑ c word/fontTable.xmlPK ! BPIZ Z l word/webSettings.xmlPK ! b7, np word/numbering.xmlPK 7+VєeF F docProps/core.xmlPK
I