PK ! $L) ) [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! D D word/_rels/document.xml.rels
PK ! = = word/document.xml
ԱՄՓՈՓԱԹԵՐԹ«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 814-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՀ արդարադատության նախարարություն09.11.2022թ.N //49719-20221. Նախագծով նախատեսվում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի և դրանց կատալոգների ներդրման ու կիրառման կարգը հաստատելու մասին» N 814-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ: Մի շարք փոփոխությունների հետ մեկտեղ նախատեսվում է փոփոխել նաև Որոշման վերնագիրը և այն շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետությունում բնակելի, հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների շենքերի ու շինությունների՝ այդ թվում գծային ենթակառուցվածքների կամ դրանց հատվածների բազմակի օգտագործման օրինակելի ճարտարապետաշինարարական նախագծերի և դրանց կատալոգների ներդրման ու կիրառման կարգը հաստատելու մասին»: Նախագծի նախաբանում, որպես հիշյալ իրավական ակտի ընդունման իրավական հիմք՝ հղում է կատարված «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետին, իսկ Նախագծի 1-ին կետի 3-րդ ենթակետով նախատեսվում է Որոշման նախաբանում նույնպես հղում կատարել «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետին, «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ և 10.1-րդ հոդվածների փոխարեն:Այս առումով հարկ ենք համարում նշել, որ «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն՝ կառավարությունը քաղաքաշինության բնագավառում սահմանում է քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգերը:«Քաղաքաշինության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքաշինական փաստաթղթերը քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց են և բաժանվում են երկու խմբի՝ քաղաքաշինական ծրագրային (կամ տարածական պլանավորման) փաստաթղթեր և ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթեր, իսկ նույն հոդվածի 14-րդ մասի համաձայն՝ ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մեջ ներառվում են նաև սահմանված կարգով հաստատված, փորձագիտական դրական եզրակացություն ստացած բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների կառուցման, տարածքների կառուցապատման և բարեկարգման բազմակի օգտագործման օրինակելի նախագծերը: Բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի (0 նիշից ցածր ստորգետնյա հատվածի) տեղակապման նախագծային փաստաթղթերը ենթակա են հաստատման օրենսդրությամբ սահմանված կարգով:Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից պարզ է դառնում, որ կառավարությունը իրավասու է սահմանելու միայն քաղաքաշինական փաստաթղթերի, տվյալ դեպքում՝ սահմանված կարգով հաստատված, փորձագիտական դրական եզրակացություն ստացած բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների կառուցման, տարածքների կառուցապատման և բարեկարգման բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի մշակման և հաստատման կարգերը:Վերոնշյալը բխում է նաև «Քաղաքաշինության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետի դրույթներից, որոնց համաձայն՝ «Քաղաքաշինական գործունեության օբյեկտներ են քաղաքաշինական փաստաթղթերը, այդ թվում՝ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կիրարկման մեջ դրված` Կառավարության սահմանած կարգի պահանջներին համապատասխան մշակված բազմակի օգտագործման օրինակելի ճարտարապետաշինարարական նախագծերը (բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի երրորդ պարբերության «ե.1» կետով նախատեսված դեպքերի)»:Վերոգրյալի կապակցությամբ հարկ է անդրադառնալ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածին, որի 2-րդ մասի պահանջների համաձայն՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, որոնց համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ունենում է նախաբան, որում նշվում է օրենսդրական իրավական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր:Ելնելով վերոգրյալից՝ հայտնում ենք, որ և՛ Որոշման, և՛ Նախագծի նախաբանում անհրաժեշտ է հղում կատարել նաև «Քաղաքաշինության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետին:Միաժամանակ ցանկանում ենք նշել, որ հիմք ընդունելով վերոգրյալ իրավանորմերի դրույթները՝ անհրաժեշտ է խմբագրել Նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետով նոր խմբագրությամբ շարադրվող Որոշման վերնագիրը, Նախագծի նույն կետի 3-րդ ենթակետի և նույն կետի 4-րդ ենթակետի «ա» պարբերության դրույթները՝ դրանք համապատասխանեցնելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետի դրույթներին, քանի որ այդ լիազորող նորմերով ՀՀ կառավարությանը տրված է բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների կառուցման, տարածքների կառուցապատման և բարեկարգման բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի մշակման և հաստատման կարգերը սահմանելու, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետությունում բնակելի, հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների շենքերի ու շինությունների՝ այդ թվում գծային ենթակառուցվածքների կամ դրանց հատվածների բազմակի օգտագործման օրինակելի ճարտարապետաշինարարական նախագծերի և դրանց կատալոգների ներդրման ու կիրառման կարգը հաստատելու լիազորություն: Ընդունվել է ի գիտությունԼիազորող նորմերի մասով Որոշման և Նախագծի նախաբանում կատարվել են համապատասխան լրացումներ: Հաշվի առնելով Նախագծի վերնագրում ընդհանրական ձևակերպման բավարար լինելը Նախագծի վերնագրից հանվել են «այդ թվում գծային ենթակառուցվածքների կամ դրանց հատվածների» բառերը՝ վերջիններս պահպանելով Նախագծի բովանդակության մեջ՝ ելնելով այն հանգամանքից,որ.գծային ենթակառուցվածքները քաղաքաշինական օբյեկտների մաս են կազմում՝ դասվում են հասարակական և արտադրական նշանակության կապի, տրանսպորտի և ինժեներական ենթակառուցվածքների օբյեկտներին՝ համաձայն ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N600-Ն որոշման: Ուստի, Նախագծի բովանդակությամբ նշված օբյեկտներին կատարված շեշտադրումը (հղումը) համարվում է անհրաժեշտ:Համաձայն ՀՍՏ 188-99 «Նախագծում ճարտարապետաշինարարական» ստանդարտի՝ որպես շինություններ սահմանվում են՝ ծավալային, հարթային կամ գծային վերգետնյա, գետներեսի կամ ստորգետնյա շինարարական համակարգերը՝ կազմված կրող, որոշ դեպքերում նաև պատող կոնստրուկցիաներից և նախատեսված տարբեր արտադրական գործընթացների իրականացման, նյութերի և սարքավորումների պահեստավորման, մարդկանց ժամանակավոր գտնվելու, մարդկանց և բեռների տեղաշարժման համար:Գծային ենթակառուցվածքներին են վերաբերում նաև մայրուղային երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհները, մայրուղային գազատարները, կապի և էլեկտրամատակարարման գծերը և այլն: Նշվածի մասով առկա են կարգավորումներ Քաղաքացիական օրենսգրքում, Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում, «Քաղաքաշինության մասին» օրենքում, ՀՀ կառավարության 19.03.2015թ N596-Ն որոշմամբ հաստատված կարգում, ՀՀ քաղաքաշինության նախարարի 14.01.2008թ N11-Ն հրամանում և մի շարք այլ նորմատիվ ակտերում: Միաժամանակ հարկ է նշել նաև, որ տվյալ լրացումը կատարվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջարկով՝ նախատեսվող իրավակարգավորումը հստակեցնելու համար:2. Նախագծի 1-ին կետի 4-րդ ենթակետի «դ» պարբերությամբ Որոշման հավելվածի 3-րդ կետից հետո լրացվող նոր՝ 3.1 և 3.3-րդ կետերում սահմանված է հետևյալը.«3.1. ՀՀ պետական (համայնքային) բյուջեների միջոցների հաշվին մշակված ու քաղաքաշինական փորձագիտական դրական եզրակացություն ստացած օրինակելի նախագծերը հաստատվում և ընդունվում են կիրառման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով` քաղաքաշինության բնագավառի օրենսդրության պահանջներին համապատասխան:3.3 Ոչ պետական բյուջեների միջոցների հաշվին պատվիրատու-կառուցապատողների պատվերով մշակված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինական փորձագիտական դրական եզրակացություն ստացած օրինակելի նախագծերի կիրառումը պետական ծրագրերի շրջանակներում իրականացվում է սույն կարգի 3.1-րդ կետով սահմանված պահանջին համապատասխան»:Անդրադառնալով իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքին իրավական ակտերի համապատասխանության հարցին՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը, 2006 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ–630 որոշմամբ, արձանագրել է. «(…) Տվյալ օրենքը պետք է համապատասխանի նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի՝ որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին, այսինքն՝ ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը։Միաժամանակ ցանկանում ենք նշել, որ ՀՀ Սահմանադրական դատարանը «օրենք» ասելիս ի նկատի է ունեցել ոչ միայն նորմատիվ իրավական ակտերի տեսակ հանդիսացող օրենքները, այլ ցանկացած իրավական ակտ, այդ թվում նաև՝ իրավական ակտերի տեսակ հանդիսացող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը:Հիմք ընդունելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է խմբագրել և հստակեցնել Նախագծի 1-ին կետի 4-րդ ենթակետի «դ» պարբերությամբ Որոշման հավելվածի 3-րդ կետից հետո լրացվող նոր՝ 3.3-րդ կետի դրույթները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծի 1-ին կետի 4-րդ ենթակետի «դ» պարբերությամբ Որոշման հավելվածի 3-րդ կետից հետո լրացվող նոր՝ 3.1-րդ կետից պարզ չի դառնում, թե ինչպե՞ս է ոչ պետական բյուջեների միջոցների հաշվին պատվիրատու-կառուցապատողների պատվերով մշակված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինական փորձագիտական դրական եզրակացություն ստացած օրինակելի նախագծերը կիրառվելու պետական ծրագրերի շրջանակներում, քանի որ այդ կետում նշված է միայն ՀՀ պետական (համայնքային) բյուջեների միջոցների հաշվին մշակված ու քաղաքաշինական փորձագիտական դրական եզրակացություն ստացած օրինակելի նախագծերի հաստատման և ընդունման կարգը:Միաժամանակ վերոգրյալ իրավակարգավորման համատեքստում անհրաժեշտ է նկատի ունենալ Նախագծի 1-ին կետի 4-րդ ենթակետի «դ» պարբերությամբ Որոշման հավելվածի 3-րդ կետից հետո լրացվող նոր՝ 3.2-րդ կետի դրույթները, որոնց համաձայն՝ ոչ պետական բյուջեների միջոցների հաշվին պատվիրատու-կառուցապատողների պատվերով մշակված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինական փորձագիտական դրական եզրակացություն ստացած օրինակելի նախագծերի տնօրինումը, տիրապետումը, հետագա կիրառումը (օգտագործումը) կառուցապատման-շինարարական ոչ պետական ծրագրերի շրջանակներում պատվիրատու-կառուցապատողների կողմից իրականացվում է սեփական հայեցողությամբ, վերոգրյալը բխում է նաև «Քաղաքաշինության մասին» օրենքի 6-րդ հոդվածի «ե.1» կետի դրույթներից, որոնց համաձայն՝ ոչ պետական բյուջեի միջոցների հաշվին պատվիրված՝ կապալի պայմանագրերով նախատեսված դեպքերում բազմակի օգտագործման նախագծերի տնօրինումը, տիրապետումը, հետագա կիրառումը (օգտագործումը) այլ ծրագրերի շրջանակներում նույն կառուցապատողի (պատվիրատուի) կողմից կարող է իրականացվել սեփական հայեցողությամբ, միայն տեղակապման նախագծեր մշակելու միջոցով՝ առանց սույն օրենքի 3-րդ հոդվածի առաջին պարբերության «ը» կետով նախատեսված՝ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի ղեկավարի հրամանով դրանց հաստատումն ու կիրարկումն ապահովելը:Ընդունվել է Կատարվել է համապատասխան փոփոխություն3. Նախագծում նոր խմբագրությամբ շարադրվող Որոշման հավելվածի կետերի, ենթակետերի և պարբերությունների հետ միաժամանակ անհրաժեշտ է նշել համապատասխան թիվը:Ընդունվել է Կատարվել է համապատասխան լրացում4. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները: Սահմանումները պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը»:Ղեկավարվելով վերոնշյալ իրավանորմերի դրույթներով՝ անհրաժեշտ է Նախագծի 1-ին կետի 4-րդ ենթակետի «ժ» պարբերությամբ Որոշման հավելվածի նոր խմբագրությամբ շարադրվող 6-րդ կետի 4-րդ ենթակետում և Նախագծի 1-ին կետի 4-րդ ենթակետի «ժե» պարբերությամբ լրացվող Որոշման հավելվածի Ձև N 1-ի 1-ին կետում բացահայտել «Նախագծի լրակազմ» հսակացության բովանդակությունը, կամ օգտագործել հանրածանոթ հասկացություն կամ տերմին:Ընդունվել է Կատարվել է համապատասխան փոփոխություն5. «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ «Շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը` իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում»:Ղեկավարվելով վերոնշյալ իրավանորմի դրույթներով՝ անհրաժեշտ է Նախագծի 1-ին կետի 4-րդ ենթակետի «ժգ» պարբերությունում նշված «շինարարության թույլտվություն» բառերը փոխարինել «կառուցապատման-շինարարության թույլտվություն» բառերը հանել, ինչպես նաև Նախագծի 1-ին կետի 4-րդ ենթակետի «ը» պարբերությունում նշված «կառուցապատման-շինարարության դեպքերի» բառերը փոխարինել «շինարարության դեպքերի» բառերով, քանի որ «Քաղաքաշինության մասին» օրենքով նախատեսված է միայն «Շինարարության թույլտվություն» հասկացությունը, որպես կառուցապատողի որոշակի շինարարական գործունեություն իրականացնելու իրավունքը հաստատող փաստաթուղթ:Միաժամանակ հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի կարգավորումները՝ Նախագծի 1-ին կետի 4-րդ ենթակետի «ժգ» պարբերությունում և Նախագծի մնացած մասերում նշված «պատվիրատու-կառուցապատող» բառերն և դրանց հոլովաձևերը անհրաժեշտ է փոխարինել «կառուցապատող (պատվիրատու)» բառերով և համապատասխան հոլովաձևերով: Ընդունվել է ի գիտություն«Շինարարության թույլտվություն» և «կառուցապատող (պատվիրատու)» եզրույթները ներառվել են Նախագծում, սակայնՆախագծի 1-ին կետի 4-րդ ենթակետի «ը» պարբերությունում նշված «կառուցապատման-շինարարության դեպքերի» բառերի վերանայումը համարվում է ոչ նպատակահարմար, քանի որ տվյալ պարագայում ձևակերպումը նկարագրում է քաղաքաշինական գործունեության տեսակը/ձևը (օրինակ՝ բնակավայրերի, թաղամասերի կառուցապատում), և ըստ էության կապված չէ շինարարության թույլտվության տրամադրման հետ:Հարկ է նշել, որ քաղաքաշինության բնագավառում առկա են ճարտարապետաշինարարական նախագծեր, որոնք ենթադրում են թե կառուցապատում շենքերի համալիրներով, ինչը ներկայումս օրակարգային է և թե առանձին օբյեկտի կառուցում/շինարարություն: Համապատասխան կարգավորումներ են առկա Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում, ՀՀ կառավարության 19.03.2015թ N596-Ն որոշմամբ հաստատված կարգում և այլ իրավական ակտերում:6. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում դրույթները շարադրվում են հերթական համար ունեցող կետերի տեսքով: Կետերը կարող են բաժանվել միայն համարակալված ենթակետերի, իսկ ենթակետերը` միայն համարակալված պարբերությունների: Կետերը համարակալվում են արաբական թվանշաններով, որոնք տեքստից բաժանվում են միջակետով: Ենթակետերը համարակալվում են արաբական թվանշաններով, որոնք տեքստից բաժանվում են փակագծով: Պարբերությունները համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով, որոնք տեքստից բաժանվում են միջակետով:Ղեկավարվելով վերոնշյալ իրավանորմի դրույթներով՝ անհրաժեշտ է Նախագծի 1-ին կետի 4-րդ ենթակետի «ժե» պարբերությունում նշված «ենթակետով՝» բառը փոխարինել «կետով» բառով:Ընդունվել էԿատարվել է համապատասխան փոփոխությունPK ! CIS S word/theme/theme1.xml
PK ! K+ + word/settings.xml
PK ! GY
word/styles.xml
PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK ! K word/numbering.xml
PK ! @F3U U customXml/itemProps1.xml
PK ! zrt2 2 customXml/item1.xmlPK !
word/fontTable.xml
PK ! +R@ @ word/webSettings.xml
PK ! {__ _ docProps/app.xml
Normal482813219612522Microsoft Office Word010429falseTitle1Название1false14689falsefalse16.0000PK gU.H H docProps/core.xmlGrigor Tsaturyanhttps://mul2-mud.gov.am/tasks/558846/oneclick/2152809d0836b11281bd0206c10b4b8d3ae35021e5c9274cc5bc10d6b065de4d.docx?token=297a21bef9699db91864cbb1dfce7f94Lilit Sargsyan1752022-05-05T12:00:00Z2022-11-21T08:16:00ZPK ! $L) ) [Content_Types].xmlPK ! N N Z _rels/.relsPK ! D D word/_rels/document.xml.relsPK ! = = O
word/document.xmlPK ! CIS S K word/theme/theme1.xmlPK ! K+ + e word/settings.xmlPK ! GY
S word/styles.xmlPK ! t?9z( ( l/ customXml/_rels/item1.xml.relsPK ! K 0 word/numbering.xmlPK ! @F3U U customXml/itemProps1.xmlPK ! zrt2 2 customXml/item1.xmlPK !
word/fontTable.xmlPK ! +R@ @ - word/webSettings.xmlPK ! {__ _ ) docProps/app.xmlPK gU.H H docProps/core.xmlPK -#