PK ! f [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! RtV V word/_rels/document.xml.rels
PK ! Ȧy_ word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ ««ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՄԻՋԱՆՑՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ (ՏՐԱՆՇ 3) ՌԵՏՐՈԱԿՏԻՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ՍՏԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻԻրավական ակտի անհրաժեշտությունըՆախագծի ընդունումը պայմանավորված է 2022 թվականին Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման (Տրանշ 3) վարկային ծրագրի համար նախատեսված ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքների ծրագրի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ: Ընթացիկ իրավիճակը և խնդիրներըԵվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման վարկային ծրագրի (Տրանշ 3) շրջանակներում Լանջիկ-Գյումրի` կմ90+200-ից կմ117+670 հատվածում 2022թ-ի սկզբից կապալառուի կողմից աշխատանքները դադարեցվել էին առկա պարտքերի պատճառով, քանի որ ԵՆԲ-ի կողմից ֆինանսավորում չէր տրամադրվել: Առկա պարտքերի մարման և աշխատանքների վերսկսման նպատակով ՀՀ կառավարության 2022թ. հունիսի 2-ի թիվ 813-Ա որոշմամբ սահմանվեց և հաստատվեց, որ մինչև Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման վարկային (Տրանշ 3) ծրագրով Եվրոպական ներդրումային բանկից վարկային միջոցների ստացումը` այդ ծրագրով իրականացված և նախատեսված աշխատանքների գծով կատարված և նախատեսվող ծախսերը ձևակերպվում են միջոցառման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համաֆինանսավորման միջոցների հաշվին և ֆինանսավորվում կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից, և Եվրոպական ներդրումային բանկից վարկային միջոցները ստանալուց հետո համաֆինանսավորումից հատկացված միջոցները վերականգնվում են կայունացման դեպոզիտային հաշվում և վերաձևակերպվում են ծախսերը: 2022թ. նոյեմբերի 28-ի դրությամբ Եվրոպական ներդրումային բանկից ստացվել են վարկային միջոցները, ուստի անհրաժեշտ է իրականացնել հատկացված միջոցների վերականգնում կայունացման դեպոզիտային հաշվին և ծախսերի վերաձևակերպում:Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել 2022թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխումներ. վարկային միջոցների հաշվից իրականացնել 3,000,000.0 հազար ՀՀ դրամի ռետրոակտիվ ֆինանսավորմամբ հատկացված միջոցների վերականգնում կայունացման դեպոզիտային հաշվին:Կարգավորման նպատակըՆախագծի ընդունման արդյունքում առավել արդյունավետ և վարկային համաձայնագրում սահմանված համամասնությամբ կօգտագործվեն վարկային և համաֆինանսավորման միջոցները՝ ապահովելով ժամանակին և անհրաժեշտ որակով հիմնանորոգված ճանապարհային միջանցք:Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունըՆախագիծը չի նախատեսում տվյալ բնագավառում իրականացվող գործող քաղաքականության փոփոխություն:Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիքՆերկայացված որոշման նախագիծը մշակվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից:Ակնկալվող արդյունքըՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի վերակառուցում, միջազգային ստանդրտներին համապատասխան ճանապարհի ապահովում:Իրավական ակտն ընդունելու կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասինՀայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կայունացման դեպոզիտային հաշվում ավելացվում է 3,000,000.0 հազար ՀՀ դրամ, իսկ ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտի արտաքին աղբյուրներն ավելանում են 3,000,000.0 հազար ՀՀ դրամ: Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասինՈրոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններՈրոշման նախագիծը բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050», «Կառավարության 2021-2026թթ. ծրագիր» /կետ 3.2 Ճանապարհաշինություն/ ռազմավարական փաստաթղթերի դրույթներից: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության տրանսպորտային համակարգի ինտեգրումը միջազգային տրանսպորտային համակարգին, որի շնորհիվ հնարավոր կլինի խթանել միջազգային շուկա հայկական արտադրության ապրանքների արտահանումը, բեռնափոխադրումների ծավալների էական մեծացումը: Ճանապարհաշինության և ճանապարհային համակարգի զարգացման ոլորտում կիրականացվեն բարեփոխումներ, մասնավորապես՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացում (Տրանշ 3. Թալին-Լանջիկ՝ 18,7 կմ, Լանջիկ-Գյումրի՝ 27,5 կմ, ընդհանուր երկարությունը՝ շուրջ 46,2 կմ ճանապարհահատվածների վերակառուցման աշխատանքների իրականացում և ծրագրի ավարտ): PK ! tL L word/footnotes.xml
PK ! gF F word/endnotes.xml
PK ! yk@ @ word/footer1.xml
PK ! 0C) word/theme/theme1.xml
PK ! 4SN N word/settings.xml
PK ! &&)NW NW word/styles.xml
PK ! 0=eJ eJ word/numbering.xml
PK !