PK ! ) ) [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! D D word/_rels/document.xml.rels
PK ! "@& & word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը. «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ում առկա վտանգավոր քիմիական նյութերի վնասազերծման (այրման) ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների հետ կապված 2020 թվականին Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի տնօրինության և «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործերով կառավարչի հետ համատեղ քննարկել են գործարանում առկա քիմիական նյութերի հետագա անվտանգ կառավարման հարցերը և հստակեցրել են առկա վտանգավոր քիմիական նյութերի քանակությունները:«Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ում առկա այրման միջոցով վնասազերծման ենթակա վտանգավոր քիմիական նյութերի անվանումների, դրանց քանակների, քիմիական կազմի և ըստ փուլերի նյութերի այրման գործընթացների վերաբերյալ առկա է 2021 թվականի փետրվարի 12-ին Շրջակա միջավայրի նախարարության կողմից տրված ԲՓ-31 շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական փորձաքննական եզրակացություն, բացառություն է նախատեսված 1 223 027 կգ պահեստավորված լաք էթինոլի համար, քանի որ վերջինիս վնասազերծման համար պահանջվում է լրացուցիչ ուսումնասիրություններ և մինչ վնասազերծելը պետք է տրվի տեխնիկական լուծում՝ վերջինիս տարողություններից անվտանգ բեռնաթափման և տեղափոխման, ապա վնասազերծման համար: Սնանկության դատարանի 15.02.2022թ. թիվ ԵՇԴ/0031/04/15 գործի որոշմամբ թույլատրվել է իրականացնել թվով 35 անվանում վտանգավոր քիմիական նյութերի այրման եղանակով վնասազերծումը և ոչնչացումը:2021 թվականի դեկտեմբերի 6-ին Շրջակա միջավայրի նախարարության կողմից «Էկո-Գրուպ Ինտերնեյշնլ» ՍՊ ընկերությանը տրամադրվել է վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիա և լիցենզիայի երեք ներդիր՝ վտանգավոր թափոնների վերամշակում, վնասազերծում և փոխադրում գործունեության տեսակների համար: 2022 թվականի սեպտեմբերի 14-ին կնքվել է «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի վտանգավոր քիմիական թափոնների այրման միջոցով վնասազերծման ծառայությունների մատուցման պետական գնման եռակողմ պայմանագիր՝ վերոնշյալ աշխատանքներն իրականացնելու նպատակով (պայմանագիրը կցվում է):Առաջարկվող կարգավորման բնույթը.Սույն նախագծով առաջարկվում է իրականացնել «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ում առկա վտանգավոր քիմիական նյութերի վնասազերծում (այրում): «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ում առկա վտանգավոր քիմիական թափոնների՝ այրման միջոցով վնասազերծման ծառայության մատուցման պայմանագրով նախատեսված ժամկետը սահմանված է մեկ տարի, ուստի պայմանագրի ողջ ծավալով կատարումը իրատեսական չէ 2022 թվականի ընթացքում: Սույն նախագծով առաջարկվում է գումարի 25 տոկոսը տրամադրել 2022 թվականին՝ որպես կանխավճար, իսկ մնացած մասը նախատեսել 2023 թվականի ՀՀ պետական բյուջեում:3. Ակնկալվող արդյունքը. Վտանգավոր քիմիական նյութերի վնասազերծում:4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.Նախագիծը մշակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:5. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը Սույն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման, գործող իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում: 6. Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների անհրաժեշտության մասին. Սույն ընդունմամբ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում փոփոխություն չի առաջացնում 7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ. Միջոցառումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրից և ներառված է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման ծրագրի «1. Անվտանգություն և արտաքին քաղաքականություն» գլխի «Աղետներին դիմակայունության բարձրացում» բաժնում:PK ! P P word/theme/theme1.xml
PK ! w+ w+ word/settings.xml
PK ! Ռ+@M @M word/styles.xml
PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK ! OlE E word/numbering.xml
PK ! {uU U customXml/itemProps1.xml
PK ! ' customXml/item1.xml
PK ! 8 word/fontTable.xml
PK ! { word/webSettings.xml
PK ! a!iX X docProps/app.xml
Normal81435873346Microsoft Office Word0277falseTitle1Название1false3926falsefalse12.0000PK aU: : docProps/core.xmlLidahttps://mul2.gov.am/tasks/720510/oneclick/himnavorum.docx?token=31c14d9fa275935737b3d7f5d445644cSIRANUSH VREJOVNA2882022-12-15T12:40:00Z2018-04-16T11:02:00Z2022-12-15T13:24:00ZPK ! ) ) [Content_Types].xmlPK ! N N Z _rels/.relsPK ! D D word/_rels/document.xml.relsPK ! "@& & O
word/document.xmlPK ! P P v4 word/theme/theme1.xmlPK ! w+ w+ O word/settings.xmlPK ! Ռ+@M @M { word/styles.xmlPK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.relsPK ! OlE E p word/numbering.xmlPK ! {uU U customXml/itemProps1.xmlPK ! ' customXml/item1.xmlPK ! 8 p word/fontTable.xmlPK ! { N word/webSettings.xmlPK ! a!iX X K1 docProps/app.xmlPK aU: : 5 docProps/core.xmlPK :9