PK ! ʉۦ [Content_Types].xml
PK ! U~ _rels/.rels
PK ! D D word/_rels/document.xml.rels
PK ! 59 9 word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ«ՊՐՈՖԵՍՈՐ Ռ. Օ. ՅՈԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.«Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության այսուհետ՝ Ընկերություն կանոնադրական կապիտալն ավելացնելու, «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունմամբ ապահովվելու է արյան և դրա բաղադրամասերի անհրաժեշտ քանակների պատշաճ պահեստավորումը, հավաքագրվող արյան և դրա բաղադրամասերի որակի և անվտանգության ապահովումը, դրանց ռացիոնալ օգտագործումը և խոտանի նվազեցումը: Ընթացիկ իրավիճակը և խնդիրները. Ընկերությունը կազմավորվել է 1947 թվականի մարտի 17-ին՝ Խորհրդային Հայաստանի Նախարարների Խորհրդի հատուկ որոշմամբ, որը տարիներ շարունակ ընդլայնել է կլինիկական գործունեությունը, սակայն արյան և դրա բաղադրամասերի հավաքագրման և պահեստավորման առումով գրեթե մնացել է նույն վիճակում:Մինչդեռ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը, ինչպես նաև տարածաշրջանի ռազմաքաղաքական վիճակը, որը լի է տարբեր տեսակի արտակարգ իրավիճակներով և ռազմական ագրեսիայի սպառնալիքով՝ արյան ծառայությունը պետք է մշտապես պատրաստ լինի արագ արձագանքման և ըստ կարիքի արյան և դրա բաղադրամասերի պահանջվող քանակների ապահովման։Առողջապահության նախարարության կողմից դեռևս 2018 թվականին իրականացված ուսումնասիրությունները (ուսումնասիրվել են արյան հավաքման, հետազոտման, մշակման և պահպանման վիճակը, կադրային և սարքավորումներով հագեցվածության մակարդակը, ինչպես նաև բոլոր այն գործոնները, որոնք պոտենցիալ ռիսկեր են առաջացրել արյան և դրա բաղադրամասերի բավարար ու պատշաճ որակի պաշար ունենալու համար) ցույց են տվել, որ արյան հավաքումն իրականացնող մարզային ենթակառուցվածքները գտնվում են շատ վատ վիճակում, մասնավորապես դրանց բացարձակ մեծամասնությունը չի համապատասխանում սահմանված նորմերին ինչպես շենքային, այնպես էլ սարքավորումային և սանիտարական նորմերի պահպանման տեսանկյունից:Վերոնշյալ խնդրի լուծման նպատակով արյան ծառայության մարզային ստորաբաժանումները` «Հրազդանի մարզային արյան բանկ», «Արմավիրի մարզի Արմավիրի արյան փոխներարկման կայան», «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան», «Գյումրու արյան փոխներարկման կայան» և «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերություններ Կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի N 614-Ա որոշմամբ նախատեսված է միացնել Ընկերությանը՝ հետագա զարգացման հեռանկարով։Սակայն ներկա պահին Ընկերության շենքային պայմանները հնարավորություն չեն տալիս իրականացնել արյան և դրա բաղադրամասերի պահանջվող քանակների պահեստավորում ու որակյալ պահպանում։ Ուստի անհաժեշություն է առաջացել Ընկերության համար ստեղծել նոր շենքային պայմաններ արյան և դրա բաղադրամասերի պահանջվող քանակների պահեստավորման ու որակյալ պահպանման համար: «Ջինիշյան հիշատակի հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ), որն իր գործունեությունն Հայաստանում սկսել է 1993 թվականից, պատրաստակամություն է հայտնել շուրջ 600,0 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով աջակցել արյան ծառայության արդիականացմանը։Ընկերության կողմից իրականացվել է Երևանում արյան բանկի համար նոր մասնաշենքի կառուցման նախագծի մշակում, որի նախահաշիվը կազմել է 668,101.4 հազ. դրամ։ Իրականացված մրցույթի ընթացքում հաղթող է ճանաչվել «Շին» ՍՊ ընկերությունը, որը ներկայացրել է 554,000.0 հազ. դրամ գնային առաջարկ։Կենտրոնական բանկի կողմից ս.թ. նոյեմբերի 21-ին սահմանված փոխարժեքով հաշվարկած Հիմնադրամի աջակցությունը կազմում է 237,000.0 հազ. դրամ։ Նոր մասնաշենքի կառուցման նպատակով Հիմնադրամի կողմից նախատեսվող աջակցությունից զատ անհրաժեշտ է լրացուցիչ ֆինանսավորում, նոր մասնաշենքի կառուցման աշխատանքների մեկնարկի համար անհրաժեշտ է պետական բյուջեից հատկացնել 80,000.0 հազ. դրամ գումար, կառուցման համար անհրաժեշտ մնացած գումարների հատկացումները կիրականացվեն 2023 թվականի ընթացքում:Հատկանշական է, որ Հիմնադրամը սկզբունքային է համարում 600,0 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով ֆինանսավորումն իրականացնել շինարարական աշխատանքները պետության աջակցությամբ մեկնարկելուց որոշակի ժամանակ հետո։ Խնդրի առաջնահերթությունից ելնելով անհրաժեշտություն է առաջացել Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացմամբ պայմաններ ստեղծել արյան բանկի կառուցման համար։ Արյան բանկի շինարարական աշխատանքների մեկնարկի, ինչպես նաև անհրաժետ սարքավորումներով հագեցվածության ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 80,000.0 հազ. դրամ, որը նախատեսվում է տրամադրել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցներից՝ Ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելով` 80,000.0 հազ. դրամի չափով։ Իրավական ակտի ընդունման դեպքում ակնկալվող արդյունքը.Սույն որոշման նախագծի ընդունմամբ հնարավոր կլինիկի ապահովել Հայաստանի Հանրապետությունում արյան ծառայության համար ստեղծել ժամանակակից պայմաններին համապատասխան արյան բանկ, ինչն իր հերթին հնարավորություն կտա վերահսկողություն սահմանել արյան հավաքագրման գործընթացի նկատմամբ, ապահովել հավաքագրված արյան և դրա բաղադրամասերի պատշաճ պահպանումը և ռացիոնալ օգտագործումը: Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից։Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին. Հաշվի առնելով Առողջապահության նախարարության բյուջետային միջոցների սղությունը, Նախագիծը հնարավոր չէ ներկայացնել ՀՀ կառավարության 23.12.2021թ. N 2121-Ն որոշման 4-րդ կետի 9-րդ ենթակետի պահանջներին համապատասխան: Ուստի, Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի ծախսերը կավելանան` 80,000.0 հազար դրամով:ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ.Որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա։Նախագծի մշակման համար կիրառված իրավական ակտերն են` «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքը և ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշումը:Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, կառավարության 2021-2026թթ, ծրագիր, ոլորտային և /կամ այլ ռազմավարություններ.Ներկայացված նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ ծրագրի, «4.5 Առողջապահություն» մասի դրույթներից, մասնավորապես առողջապահական կազմակերպությունների շենքային պայմանների բարելավում, անհրաժեշտ գույքով, սարքավորումներով հագեցվածություն: PK ! g word/theme/theme1.xml
PK ! B:V word/settings.xml
PK ! KzN N word/styles.xml
PK ! &_