PK ! 2oW [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! word/_rels/document.xml.rels
PK !
a word/document.xml
ԱՄՓՈՓԱԹԵՐԹ «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հանրապետության Հանրապետության օրենքի նախագծի մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի1. ՀՀ ֆինանսների նախարարություն23.11.2022թ.№ 01/5-2/20518-2022Քաղաքականության վրա հիմնված վարկի տեսքով բյուջետային աջակցության ծրագրի շրջանակներում ս.թ. նոյեմբերի 17-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ Վարկառու) և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև (այսուհետ՝ Վարկատու) թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը» (այսուհետ՝ Համաձայնագիր): Համաձայնագրով Վարկատուն համաձայնում է Վարկառուին տրամադրել 100 միլիոն եվրո գումարի չափով վարկավորում հետևյալ պայմաններով և դրույթներով.վարկի գումարը տրամադրվելու է երկու մասնաբաժիններով, ընդ որում մասհանումը պետք է լինի առնվազն 50 մլն եվրո կամ եթե հասանելի միջոցները 50 մլն եվրո գումարից պակաս են, ապա՝ հասանելի գումարը, վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ` 17.11.2023թ., ընդ որում առաջին մասհանման վերջնաժամկետ՝ 22.04.2023թ.,տոկոսադրույք` յուրաքանչյուր մասհանման համար Վարկառուն կարող է ընտրել ֆիքսված կամ լողացող տոկոսադրույք՝Ֆիքսված կողմնորոշիչ տոկոսադրույքը 10.11.2022թ. դրությամբ ներկայացված Համաձայնագրում սահմանված է 3.87%: Յուրաքանչյուր մասհանման ֆիքսված տոկոսադրույքը կհաշվարկվի 3.87%՝ ավելացրած/պակասեցրած ինդեքսային դրույքաչափի (տաս տարի ժամկետայնությամբ ֆրանսիական գանձապետական պարտատոմսերի տոկոսադրույք) տատանում: Տատանումը հաշվարկվում է որպես Համաձայնագրի ստորագրման ամսաթվի դրությամբ (Համաձայնագրում ֆիքսված է 2.76%) և Վարկատուի կողմից մասհանման հայտի ստացման ամսաթվի դրությամբ ինդեքսային դրույքաչափերի տարբերություն: Համաձայնագրի ստորագրման օրվա փոփոխության դեպքում ֆիքսված կողմնորոշիչ տոկոսադրույքը, ինչպես նաև ինդեքսային դրույքաչափը կարող են փոխվել: Ֆիքսված տոկոսադրույքը չի կարող պակաս լինել 0.25%-ից: լողացող՝ 6-ամսյա EURIBOR (կամ դրա անհնարինության դեպքում համապատասխան կողմնորոշիչ տոկոսադրույք) ավելացրած մարժա, որը Համաձայնագրում ֆիքսվում է 0.95%:Միաժամանակ, յուրաքանչյուր մասհանման հայտում Վարկառուն կարող է նշել իր համար ընդունելի առավելագույն տոկոսադրույքի չափը, և եթե տոկոսադրույքի սահմանման ամսաթվին հաշվարկված տոկոսադրույքը գերազանցում է հայտում նշված առավելագույն տոկսադրույքը, ապա հայտը համարվում է չեղյալ,Վարկառուն կարող է ցանկացած պահի լողացող տոկոսադրույքը վերափոխել ֆիքսվածի՝ առանց որևէ լրացուցիչ վճարի, պարտավորության վճար` տարեկան 0.5%, որը հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ` սկսած վարկի ստորագրման ամսաթվից 6 ամիս հետո,միանվագ կոմիսիոն վճար` վարկի գումարի 0.5%-ի չափով, որը պետք է վճարվի նախքան մասհանումը, վարկի ստորագրման ամսաթվից 4 ամսվա ընթացքում,չեղարկման վճար` վարկի չեղարկված գումարի 2.5%,տույժ ժամկետանց վճարումների գծով` տվյալ ժամանակահատվածի համար կիրառելի տոկոսադրույքին գումարած 3.5% սպրեդ` հաշվարկվում է վճարման ենթակա օրվանից մինչև փաստացի վճարման ամսաթիվը,Վարկատուի կողմից կրած մի շարք ծախսերի փոխհատուցում կամ ուղղակի վճարում, այդ թվում` Համաձայնագրի կամ վերջինիս առնչվող ցանկացած այլ փաստաթղթի բանակցությունների, նախապատրաստման և ստորագրման (ներառյալ` ցանկացած իրավաբանական կարծիք) և ստորագրման ամսաթվից հետո ցանկացած այլ Ֆինանսական փաստաթղթի առնչությամբ,վարկի ժամկետ՝ 20 տարի, արտոնյալ ժամկետ՝ 5 տարի,մայր գումարը ենթակա է մարման 30 հավասարաչափ կիսամյակային վճարումներով` սկսած 2028թ. մայիսի 15-ից մինչև 2042թ. նոյեմբերի 15-ը,վարկի սպասարկման գծով վճարումները կատարվում են կիսամյակային կտրվածքով` յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին:Այսպիսով՝ Վարկառուն պարտավորվում է վերոհիշյալ պայմաններով և դրույթներով սպասարկել և մարել վարկը:Ընդունվել է ի գիտություն2. ՀՀ արդարադատության նախարարություն21.11.2022թ.№ 01/14.2/51626-2022Վարկային համաձայնագիրը չի պարունակում ՀՀ օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Վարկային համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի դրույթներով:Ընդունվել է ի գիտություն3. ՀՀ արտաքին գործերի նախարարություն22.11.2022թ.№ 1111/53680-22Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագրի պայմաններին համապատասխան` Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրում է հարյուր միլիոն եվրո (100 000 000 եվրո) առավելագույն ընդհանուր գումարի չափով վարկային միջոցներ: Վարկառուն նախատեսում է իրականացնել Հայաստանում հանրային ծառայությունների մատուցման արդյունավետությանն ու կայունությանը, ինչպես նաև ֆինանսական հատվածի զարգացման բարելավմանն ուղղված՝ վարկի տեսքով բյուջետային աջակցությամբ ծրագիր:Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի կառավարությանը դրա հանրային ծառայությունների արդյունավետությունն ու կայունությունը և մասնավոր ներդրումների զարգացումը բարելավելու հարցում՝ կայուն և ներառական զարգացում ու բնակչության համար կյանքի առավել բարձր որակ ապահովելու համար։Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն օրը, երբ Գործակալությունը Վարկառուից ստանում է Հավելված 4-ի (Նախապայմաններ), II մասի (բ) (iii) պարբերությունում նշված ծանուցումը, և գործողության մեջ է մնում այնքան ժամանակ մինչև Համաձայնագրի ներքո վճարման ենթակա բոլոր գումարները վճարվեն։Առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով՝ ՀՀ վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2022 թվականի նոյեմբերի 17-ին թվագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը նպատակահարմար է։Ընդունվել է ի գիտություն4. ՀՀ ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտե22.11.2022թ.№ ԳՍ//31626-20222022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն։Ընդունվել է ի գիտությունPK ! @ word/theme/theme1.xml
PK ! lJg word/settings.xml
PK ! vI@ @ word/webSettings.xml
PK ! ̐| | word/styles.xml
PK ! BLK, , word/numbering.xml
PK ! M word/fontTable.xml
PK ! [u5 docProps/app.xml
Normal1839115194Microsoft Office Word04312falsefalse6093falsefalse16.0000PK wUZ5 5 docProps/core.xmlՏաթևիկ Մանուշակյանhttps://mul2.gov.am/tasks/706107/oneclick/ampopatert.docx?token=ca54e4a3bc654c4f996b5f9fb436148fՏաթևիկ Մանուշակյան122022-11-22T13:01:00Z2022-11-23T07:03:00ZPK ! 2oW [Content_Types].xmlPK ! N N _rels/.relsPK ! M word/_rels/document.xml.relsPK !
a = word/document.xmlPK ! @ u word/theme/theme1.xmlPK ! lJg 7 word/settings.xmlPK ! vI@ @ % word/webSettings.xmlPK ! ̐| | word/styles.xmlPK ! BLK, , word/numbering.xmlPK ! M ܽ word/fontTable.xmlPK ! [u5 docProps/app.xmlPK wUZ5 5 docProps/core.xmlPK