PK ! 3. . [Content_Types].xml
PK ! U~ _rels/.rels
PK ! .L word/_rels/document.xml.rels
PK ! c3~ ~ word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԼՈՌՈՒ, ՇԻՐԱԿԻ, ՍՅՈՒՆԻՔԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻԱնհրաժեշտությունըՆախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգի դրույթների համաձայն` Հայաստանի Հանրապետության համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ: Ընթացիկ իրավիճակը և խնդիրներըՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՀՀ կառավարությունը 2018 թվականից նախաձեռնել է համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը: ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգի դրույթների համաձայն` 2021 թվականին սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած նիստերի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել 673 սուբվենցիոն ծրագիր: 2022 թվականին միջգերատեսչական հանձնաժողովի կայացած թվով 7 նիստերի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել 363 սուբվենցիոն ծրագիր: Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ: ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակներում Կառավարության 30.12.2021թ թիվ 2203-Ն որոշմամբ 2021 թվականին հաստատված և իրականացման փուլում գտնվող մի շարք ծրագրերի աշխատանքների գծով համայնքների հետ կնքված սուբվենցիայի տրամադրման մասին՝ պայմանագրերի գործողության ժամկետը երակարաձգվել է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 5-ը՝ եղանակային ոչ բարենպաստ պայմանների և կատարված աշխատանքների որակի պահպանման պատճառով:ՀՀ 12 համայնքներից օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել է 13 ծրագրերի /որոնցից 5-ը քննարկվել և հաստատվել է 2021 թվականին սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած նիստերի ընթացքում, իսկ 8-ը՝ 2022-ին/ գնումների գործընթացը և մրցույթների արդյունքների վերաբերյալ ներկայացվել են համապատասխան արձանագրություններ: Նշված ծրագրերի շինարարական աշխատանքների և գույքի ձեռքբերման գործընթացներն ավարտվել են և անհրաժեշտություն է առաջացել ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման:3.Կարգավորման նպատակըՈրոշման նախագծով առաջարկվում է 2022 թվականի բյուջեից ՀՀ մարզպետարաններին հատկացնել 1,449,852.0 հազար դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: 4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիքՆախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:5.Ակնկալվող արդյունքըՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ապահովում:6. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին. Որոշման նախագծի ընդունմամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նվազեցում 1,449,852.0 հազար դրամի չափով: 7. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասինՈրոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:8. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններՈրոշման նախագիծը բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050», «Կառավարության 2021-2026թթ. ծրագիր» /կետ 6․6, 2-րդ ենթակետ և կետ 3.2, 3-րդ պարբերության 1-ին ենթակետ/ ռազմավարական փաստաթղթերի դրույթներից: Մասնավորապես․ սուբվենցիոն ծրագրերի իրականացումը նպատակաուղղված է հանրապետության բոլոր բնակավայրերում համաչափ և կայուն զարգացում ապահովմանը, բնակչության բարեկեցության բարելավմանը, բնակավայրերն ավելի հարմարավետ ապրելու և գործելու կենսամիջավայր դարձնելուն, ինչպես նաև գործարարության և ներդրումների համար բարենպաստ միջավայր ստեղծելուն։ Միաժամանակ Հայաստանի վերափոխման ռազմավարության 9․2․2 և 9․2․3 գործողությունների համաձայն՝ նպաստում է ֆիզիկական ենթակառուցվածքների մեջ կապիտալ ներդրումների իրականացմանը և ՀՀ մարզերում հարմարավետ ու գրավիչ պայմանների ապահովմանը։ PK ! $ word/footer1.xml
PK ! @ word/endnotes.xml
PK ! ^o word/footnotes.xml
PK ! 0C) word/theme/theme1.xml
PK ! < word/settings.xml
PK !
word/styles.xml
PK ! [&
word/numbering.xml
PK ! 㧰 docProps/custom.xml
010f0a901e4f181aa8ec668771cfdf56c08a0b497112e9f7fd47cf1b7fa9f198PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK !
"U U customXml/itemProps1.xml
PK ! $ customXml/item1.xmlPK ! p word/fontTable.xml
PK ! t word/webSettings.xml
PK ! 5z C docProps/app.xml
Normal74237524292Microsoft Office Word03510falseTitle1false5034falsefalse16.0000PK ăiUQ docProps/core.xmlArmine Simonyanhttps://mul2.gov.am/tasks/699115/oneclick/3himnavorum.docx?token=bcf54e719baec8513cf3a4aa8e38b2dbAnahit Grigoryan1852022-01-07T13:29:00Z2022-10-27T09:22:00ZPK ! 3. . [Content_Types].xmlPK ! U~ _ _rels/.relsPK ! .L i word/_rels/document.xml.relsPK ! c3~ ~ p word/document.xmlPK ! $ word/footer1.xmlPK ! @ [ word/endnotes.xmlPK ! ^o word/footnotes.xmlPK ! 0C) word/theme/theme1.xmlPK ! < 5 word/settings.xmlPK !
I word/styles.xmlPK ! [&
word/numbering.xmlPK ! 㧰 docProps/custom.xmlPK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.relsPK !
"U U ( customXml/itemProps1.xmlPK ! $ customXml/item1.xmlPK ! p word/fontTable.xmlPK ! t word/webSettings.xmlPK ! 5z C docProps/app.xmlPK ăiUQ docProps/core.xmlPK 9