PK ! Y1 1 [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! -N N word/_rels/document.xml.rels
PK ! 4FMFM FM word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼԻրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2022 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերին հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում 79,938.1 հազար դրամ գումարի շրջանակներում, որից 68,881.4 հազար դրամն ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։ Վերաբաշխումը կատարվում է հուշարձանների վերականգնման համար, մասնավորապես՝ԸՆԴԱՄԵՆԸ11,056.7Բջնի գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցու հյուսիսային ավանդատան արտաքին պատի վերականգնում8 285,7Հաղպատ վանական համալիրի արևմտյան պարսպապատի և աշտարակների վերականգնման համար անհրաժեշտ գիտանախագծային փաստաթղթերի կազմում2 771,0Նախագծով նվազեցվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի պետական բյուջեի 1168 ծրագրի 32001 միջոցառմամբ նախատեսված գումարի մի մասը, որի հետագայում ամբողջական կամ մասնակի վերականգնման անհրաժեշտությունը առկա չէ: Նվազեցվող գումարի շրջանակներում կատարվող աշխատանքների պատվիրատուն հանդիսանում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։ Գումարը նախատեսված էր Երևանի մնջախաղի պետական թատրոնի շենքի վերակառուցման համար: Վերակառուցման աշխատանքները մեկնարկել են 2019թ.-ին և պետք է ավարտվեին 2022թ.-ին: Աշխատանքների համար ՀՀ կառավարության 17.02.2022թ.-ի N 200-Ն որոշմամբ հատկացվել էր 110,141.3 հազար դրամ: 28.10.2022թ.-ի դրությամբ կատարողական ակտեր կապալառուի կողմից չեն ներկայացվել: Այս մասով առկա են տարբեր պատճառներ, մասնավորապես՝ Հայաստանում վերջին ամիսներին ցեմենտի դեֆիցիտը, տեխնիկական հարկի հատվածում գոյություն ունեցող վերելակի հարկադրված ապամոնտաժումը, ինչը նախատեսված չի եղել ՆՆՓ-երով և ինչի պատճառով անհնար է եղել աշխատանքների իրականացումը: Այս խնդիրները հաշվի առնելով՝ մինչև տարեվերջ մնացորդային ժամանակահատվածի համար կանխատեսվել է աշխատանքների թերակատարում 79.9 մլն-ի չափով:Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.Նախագծով գումար է հատկացվում Բջնի գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցու հյուսիսային ավանդատան արտաքին պատի վերականգնման համար։ Բջնիի Սբ. Աստվածածին եկեղեցու պատերից մեկը գտնվում է վթարային վիճակում և վերականգնման կարիք ունի։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից պատրաստվել է եկեղեցու պատի նորոգման և ամրակայման նախագիծը և ներկայացվել նախարարություն: Աշխատանքների ընդհանուր նախահաշվային արժեքը կազմում է 11,270.2 հազար դրամ։ Նախարարության կողմից կնքվել են կապալային աշխատանքների և տեխնիկական հսկողության ծառայության գնման պայմանագրեր «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան հայտարարված պայմանով մրցույթի արդյունքում։ Նախագծով գումարները հատկացվում են կնքված պայմանագրերին համապատասխան։Գումար է հատկացվում նաև Հաղպատ վանական համալիրի արևմտյան պարսպապատի և աշտարակների վերականգնման համար անհրաժեշտ գիտանախագծային փաստաթղթերի մշակման և փորձաքննության համար։ ՀՀ Լոռու մարզի Հաղպատ վանական համալիրի արևմտյան պարսպապատի աշտարակներից մեկից վերջին մի քանի երկրաշարժերից հետո քարաթափումներ են եղել, առկա են մեծ ճաքեր։ Աշտարակը վթարային վիճակում է և առկա է փլուզման վտանգ։ Վնասվածքներ կան նաև մյուս աշտարակների և պարսպի որոշ հատվածների վրա։ Աշխատանքների կատարման համար նախ և առաջ անհրաժեշտ են գիտանախագծային փաստաթղթեր: Նախագծման աշխատանքների ձեռքբերման համար Նախարարության կողմից հայտարարվել էր պայմանով մրցույթ և կնքվել է համապատասխան պայմանագիր (հայտարարվել է նաև փորձաքննության ծառայության գնման մրցույթը):Նախագծով նախատեսվում է նաև թույլատրել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին նոր օրացուցային գրաֆիկ սահմանել Երևանի մնջախաղի թատրոնի շենքի վերակառուցման կապալային աշխատանքների կատարման համար: Նշվածը պայմանավորված է սույն Հիմնավորման «Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.» բաժնում նշված հանգամանքներով:Կարգավորման նպատակը և բնույթը. Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի հուշարձանների վերականգնման գործընթացի ամբողջականությունը: Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետները: Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը. Որոշման ընդունման արդյունքում կապահովվեն մշակութային դաստիարակության համար շենքային առավել բարենպաստ պայմաններ։Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.««Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություն և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում առաջանում է եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանում, իսկ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ծախսերը նվազում են 68,881.4 հազար դրամով:Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի «4.9 Մշակույթ» բաժնի մշակութային ժառանգության ոլորտում պետական քաղաքականությանը վերաբերող 1-ին ենթակետից, որով նախատեսվում է «հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության, ուսումնասիրության ... շարունակականության ապահովում» և 7-րդ ենթակետից, որով նախատեսվում է «մշակութային զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրեի իրականացում ...»:Նախագիծը բխում է նաև ՀՀ կառավարության 23.02.2022թ.-ի N 25 նիստի արձանագրության 31-րդ կետի 1-ին ենթակետից:Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.Չի առաջացնում:2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.Համապատասխանում է:Այլ տեղեկություններ.Չկան:PK ! IZI word/header1.xml
PK ! Ҋ word/endnotes.xml
PK ! & word/footer1.xml
PK ! > word/footnotes.xml
PK ! P P word/theme/theme1.xml
PK ! ;geTKJ KJ word/settings.xml
PK ! ~mH mH word/styles.xml
PK ! `E E word/numbering.xml
PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK ! P'
U U customXml/itemProps1.xml
PK ! ! word/fontTable.xml
PK ! ~ customXml/item1.xml
PK ! gf f word/webSettings.xml
PK ! hNY Y docProps/app.xml
Normal96348865053Microsoft Office Word04211falseTitle1Название1false5928falsefalse12.0000PK F`aU}N docProps/core.xmlUserUser1062022-08-30T13:29:00Z2022-07-24T14:24:00Z2022-10-31T11:57:00Zhttps://mul2.gov.am/tasks/695055/oneclick/himnavorum.docx?token=c19fe1999366e19fc5d971b6e2ddb669PK ! Y1 1 [Content_Types].xmlPK ! N N b _rels/.relsPK ! -N N
word/_rels/document.xml.relsPK ! 4FMFM FM a word/document.xmlPK ! IZI ^ word/header1.xmlPK ! Ҋ a word/endnotes.xmlPK ! & e word/footer1.xmlPK ! > n word/footnotes.xmlPK ! P P r word/theme/theme1.xmlPK ! ;geTKJ KJ word/settings.xmlPK ! ~mH mH word/styles.xmlPK ! `E E word/numbering.xmlPK ! t?9z( ( f customXml/_rels/item1.xml.relsPK ! P'
U U 4h customXml/itemProps1.xmlPK ! ! i word/fontTable.xmlPK ! ~ v customXml/item1.xmlPK ! gf f w word/webSettings.xmlPK ! hNY Y > docProps/app.xmlPK F`aU}N Ŝ docProps/core.xmlPK