PK ! $L) ) [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! D D word/_rels/document.xml.rels
PK ! _KYf f word/document.xml
ԱՄՓՈՓԱԹԵՐԹ«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ 1. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն30․03․2022թ․№ ԳՍ/26.2/7496-2022Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Նախագծի առաջին հոդվածից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը.«Պետական տուրքի մասին» օրենքի միևնույն՝ 20-րդ հոդվածում կատարվող փոփոխությունները Նախագծում ներկայացնել մեկ հոդվածով (Նախագծի 2-5-րդ հոդվածներ).Օրենքի 19.6-րդ հոդվածում Նախագծի 1-ին հոդվածի 9-րդ կետով առաջարկվող՝ «9. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2616 ծածկագրին դասվող թանկարժեք մետաղների հանքաքարերում և խտահանքերում պարունակող պղնձի պարունակության յուրաքանչյուր մեկ տոննայի արտահանելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրների» լրացման բովանդակությունից պարզ չէ թե կարգավորումը վերաբերում է 1տ խտանյութին, թե խտանյութում պարունակվող պղնձի քանակին: Հարկ է նշել, որ նշյալ կետը, ինչպես նաև Օրենքի 19.6-րդ հոդվածի 4-6 կետերով սահմանված պահանջը պետք է գործի մինչև ՀՀ հարկային օրենսգրքում նախատեսված ռոյալթիների հաշվարկման նոր մեխանիզմի՝ սահմանված կարգով ընդունումը, քանի որ վերջիններիս համատեղ կիրարկումը կհանգեցնի ոլորտային կազմակերպությունների լուծարմանը:Հաշվի առնելով, որ Օրենքի 38-րդ հոդվածը չունի համարակալված 4-րդ մաս՝ առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածում «4-րդ մասում» թիվն ու բառերը փոխարինել «վերջին պարբերությունում» բառերով. Անհրաժեշտություն կա Նախագծի հիմնավորման մեջ ներառել նաև վերլուծություն արտահանման լիցենզիաների տրամադրման հետ կապված բյուջետային կանխատեսվող մուտքերի վերաբերյալ:Նախագծի հիմնավորման 1-ին «Անհրաժեշտությունը» բաժնում նշված՝ «Սույն օրենքի ընդունումը պայմանավորված է` Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սև և գունավոր մետաղների) արտաքին առևտուրը կանոնակարգելու անհրաժեշտությամբ։» վերաբերյալ հայտնում ենք, որ ներկայացված նախագիծը ոչ թե կանոնակարգում է ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների արտաքին առևտուրը, այլ ուղղակի սահմանում է արտահանման հարկ, չներկայացնելով որևէ տնտեսական հիմնավորում: Միաժամանակ հիմնավորման մեջ նշվում է, որ պետական տուրքը սահմանվում է նշված ապրանքների միջին միջազգային գնի մոտ 10%-ի չափով, ինչը չի համապատասխանում պետական տուրքի Նախագծում սահմանվող դրույքաչափին: 8. Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել նաև ընդերքի պաշտպանությունը, սակայն հայտնում ենք, որ արտահանման լիցենզիաների համար պետական տուրքի սահմանումը կհանգեցնի հանքավայրերի ավելի բարձր պարունակություններով բնութագրվող տեղամասերի առաջնահերթ շահագործմանը, որն էլ հակասում է ընդերքի պահպանության սկզբունքին:1. Ընդունվել է։ Կատարվել է փոփոխություն։2. Ընդունվել է ի գիտություն։3. Ընդունվել է մասնակի։ Ընդունվել է։ Նշված կետը հանվել է նախագծից։Ռոյալթիների մասով նոր կարգավորումների ընդունման դեպքում ուժը կորցրած կճանաչվի նաև սույն կետով առաջարկվող տուրքի պահանջը։ 4. Ընդունվել է։ Կատարվել է փոփոխություն։5. Ընդունվել է։ Կատարվել է լրացում հիմնավորման մեջ։6. Չի ընդունվել։ Արտաքին առևտուրը կանոնակարգելու մեթոդներ են հանդիսանում սակագնային և ոչ սակագնային կարգավորումները։ Այս տեսանկյունից ներկայացվող նախագիծը հանդիսանում է ոչ սակագնային կարգավորման տարատեսակ, որի տնտեսական հիմնավորումը հանդիսանում է այն, որ նշված ապրանքների նկատմամբ րոշակի սահմանափակումների կիրառմամբ հնարավորություն ենք ստեղծում տեղական արտադրությանն ապահովելու անհրաժեշտ հումքատեսակներով։ Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ նախագծի առաջնային գաղափարը ոչ թե պյուջեի համալրումն է, այլ հումքի առավել խորքային վերամշակումը։ Դրա հետ մեկտեղ, ըստ մեր կանխատեսումների՝ նախագծի ընդունմամբ բյուջեի մուտքերը կավելանան շուրջ 1.3 մլրդ դրամով։7. Ընդունվել է մասնակի։ Պղնձի համաձուլվածքում պղինձը կարող է կազմել տարբեր տոկոսային արտահայտություն, որից կախված է նրա գինը (օրինակ երկրորդային շուկայում այն կազմում է 3.5-ից մինչև 8 հազ. ԱՄՆ դոլար)։ Որպես հիմք հաշվարկվել է համաձուլվածքի նվազագույն գնի 8-10%-ը։8. Ընդունվել է։ Ձևակերպումը հիմնավորումից հանվել է։2. ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն25.03.2022թ․№ 1/01.8/4396-2022Դիտողություններ և առաջարկություններ չկանԸնդունվել է ի գիտության3. ՀՀ պետական եկամուտների կոմիտե23.03.2022թ․№ 01/3-2/19548-2022Դիտողություններ և առաջարկություններ չկանԸնդունվել է ի գիտության4. ՀՀ արդարադատության նախարարություն01.04.2022թ․№ //13682-20221.Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 15-րդ մասի «արտահանման» բառից լրացնել «,բացառությամբ ԵԱՏՄ երկրների,» բառերը: Ի հիմնավորումն հիշյալ կարգավորման նշվում է, որ համապատասխան սահմանափակումները ԵԱՏՄ երկներ տեղափոխվող ապրանքների վրա չտարածելը բխում է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի դրույթներից։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ գտնում ենք, որ անհրաժեշտ է «,բացառությամբ ԵԱՏՄ երկրների,» բառերը փոխարինել «,բացառությամբ ԵԱՏՄ երկրներ,» բառերով:Սույն դիտողությունը վերաբերում է նաև Նախագծի 3-րդ հոդվածին:1. Ընդունվել է։ Կատարվել է փոփոխություն։2. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է «Պետական տուրքի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 15-րդ մասի «արտահանման» բառից հետո լրացնել «, բացառությամբ ԵԱՏՄ երկրների,» բառերը: Օրենքի համապատասխան հոդվածը վերաբերում է անտառանյութի արտահանման սերտիֆիկատ տալու համար գանձվող պետական տուրքի դրույքաչափին: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ նշվում է, որ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի դրույթներին համահունչ անհրաժեշտ է Նախագծով նախատեսված ապրանքների արտահանման մասով սահմանել, որ նշված սահմանափակումները չեն վերաբերում ԵԱՏՄ երկրներ տեղափոխվող ապրանքների վրա։ Մինչդեռ, Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ խոսք չի գնում, թե ինչով է պայմանավորված համապատասխան կարգավորումը նախատեսել նաև անտառանյութի արտահանման նկատմամբ: Հաշվի առնելով վերոնշյալը՝ անհրաժեշտ է Նախագծի հիմնավորումն այդ մասով վերանայել:2. Ընդունվել է։ Հիմնավորման մեջ կատարվել է լրացում։4. ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչություն17.08.2022թ․№ 02/16.9/27036-2022Լրացուցիչ հիմնավորման կարիք ունի նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող՝ անտառանյութի արտահանմանն ու վերջինիս նկատմամբ նախատեսվող բացառությանը վերաբերվող դրույթը, ինչը խնդրահարույց է՝ հաշվի առնելով, որ առաջարկվող կարգավորմամբ հնարավոր է ստեղծվեն նպաստավոր պայմաններ (բացի ԱՏԳ ԱԱ 4403 և 4404 ծածկագրերից, որոնց արտահանման վերաբերյալ կարգավորումները սահմանված են ՀՀ կառավարության 5 մայիսի 2022 թվականի N 613-Ն որոշմամբ)՝ ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ երկրներ ԱՏԳ ԱԱ 44 ծածկագրի այլ ապրանքային դիրքերին համապատասխանող անտառանյութի արտահանման համար՝ առանց համապատասխան տուրքի գանձման, ինչը կարող է ունենալ անցանկալի հետևանքներ՝ հաշվի առնելով ՀՀ սակավանտառ լինելու հանգամանքը. առաջարկում ենք վերոնշյալ կարգավորումը ևս մեկ անգամ քննարկել Շրջակա միջավայրի նախարարության հետ (վերջինիս կողմից որևէ դիտարկում՝ սույն հարցի վերաբերյալ, չի ներկայացվել):Ընդունվել է ի գիտություն։ «Պետական տուրքի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված տուրքը հակասում է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանգրի (այսուհետ՝ Պայմանագիր) պահանջներին, ինչը պետք է համապատասխանեցվեր դեռևս 2015 թվականին (Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին միանալու արդյունքում)։ Ուստի անհրաժեշտ է սահմանել նշված հոդվածում բացառություն ԵԱՏՄ երկրներ տեղափոխվող անտառանյութի համար։ Մյուս կողմից, հաշվի առնելով Հայաստանի սակավանտառ լինելու հանգամանքը՝ նպատակահարմար է մշակել համապատասխան իրավական կարգավորում, որը մի կողմից չի հակասի Պայմանագրի նշված դրույթին, մյուս կողմից՝ չի ստեղծի դեպի ԵԱՏՄ երկրներ անտառանյութի անխոչընդոտ արտահանման վտանգ (վնասելով հանրապետության անտառները)։ Միևնույն ժամանակ կարծում ենք, որ նշված տուրքի առկայությունը որևէ զսպող դեր չի խաղում անտառանյութի արտահանման հարցում, քանի որ սահմանում է ընդամենը 30 հազ. դրամ տուրք մեկ բեռնատար ավտոմեքենայի համար։ Եթե համարենք, որ մեկ բեռնատար ավտոմեքենայում, օրինակ, տեղավորվում է շուրջ 25 խոր․մետր հաճարի տախտակ՝ ապա յուրաքանչյուր խոր. մետրի համար արտահանողին անհրաժեշտ կլինի վճարել ընդամենը 1200 դրամ, այն դեպքում երբ 1 խոր.մետր նշված ապրանքը ՌԴ-ում արժե շուրջ 120-130 հազ.դրամ։ Իսկ նույն փայտից պատրաստված մանրատախտակը՝ շուրջ 650-700 հազ.դրամ։Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք նախագծի 2-րդ հոդվածով սահմանվող բացառությունը դեպի ԵԱՏՄ երկրներ նախատեսել, սակայն միևնույն ժամանակ կատարել համապատասխան լրացումներ ՀՀ կառավարության 05.05.2022թ N 613-Ն որոշման մեջ (առավել ևս, հաշվի առնելով որ նշված որոշումը չի ծածկել անտառանյութի սահմանափակման ամբողջ դաշտը, քանի որ սահմանված է ընդեմենը 2 անվանում (ԱՏԳ ԱԱ 4403 և 4404 դասակարգչի ապրանքներ), մասնավորապես՝ հիմք ընդունելով Պայմանագրի 29-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերը, որոնք անդամ պետություններին հնարավորություն է ընձեռում ապրանքների փոխադարձ առևտրում կիրառել սահմանափակումներ, եթե այդ սահմանափակումներն անհրաժեշտ են շրջակա միջավայրի, կենդանիների և բույսերի պահպանման համար։ Դրա հետ մեկտեղ քննարկել և որոշման մեջ ներառել անտառանյութի և բնափայտի այն տեսակները, որոնք տեղ չեն գտել նշված որոշման մեջ, սակայն որոնց արտահանումը նույնպես կարող են ստեղծել որոշակի վտանգներ անտառի պահպանման տեսանկյունից։Անհրաժեշտ է հիմնավորել նախագծի 3-րդ հոդվածով սահմանվող՝ ԵԱՏՄ երկրների համար նախատեսվող բացառությունը (ԱՏԳ ԱԱ 26 ապրանքային ծածկագրերին դասվող հանքաքարերի արտահանման համար)՝ միաժամանակ ներկայացնելով վերջինիս ազդեցության համապատասխան ֆինանսական գնահատականը:Ընդունվել է ի գիտություն։Համաձայն պետական եկամուտների կոմիտեի հետ աշխատանքային քննարկումների՝ Հայաստանի Հանրապետությունից հանքաքար չի արտահանվում։ Հանքաքարի արտահանումը տնտեսապես աննպատակահարմար է։ Մասնավորապես, եթե ընդունենք, որ մեկ խոր.մ. հանքաքարը պարունակում է 3-4 կգ պղինձ, ապա մեկ տոննա պղինձ ստանալու համար անհրաժեշտ կլինի արտահանել 330 տոննա հանքաքար (շուրջ 15 ավտոմեքենա), որից 329 տոննան կլինի դատարկ ապար։ Նշված պարագայում արտահանման միայն տրանսպորտային ծախսերը կկազմեն շուրջ 30 հազ. դոլար, այն դեպքում՝ երբ պղնձի բորսայական գինը ներկայումս կազմում է 8 հազ. դոլար։ Անհրաժեշտ է հստակեցնել նախագծի 4-րդ և 5-րդ հոդվածներով ներկայացված և ԱՏԳ ԱԱ ծածկագրերում առկա անհամապատասխանությունները, օրինակ՝ որոշ ծածկագրերի ոչ ամբողջական ներկայացված լինելը (մասնավորապես՝ 8109 3 տեսքով ներկայացված լինելը, ինչպես նաև որոշ ծածկագրերի «դուրս գալու» հանգամանքները, հաշվի առնելով նաև, որ նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ վերջիններիս վերաբերյալ որևէ պարզաբանում ներկայացված չէ): Ընդունվել է։ Լրամշակվել է։Հաշվի առնելով, որ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգիչները հաստատվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 14.09.2021թ. N 80 որոշմամբ (հետագա լրացումներով և փոփոխություններով)՝ ուստի անհրաժեշտություն է առաջացել նաև սույն օրենքի 20-րդ հոդվածի 15.3-րդ մասում նշված դասակարգիչները համապատասխանեցնել գործող դասակարգիչներին։ Անհրաժեշտ է լրացուցիչ վերախմբագրել նախագծին կից ներկայացված հիմնավորումը, քանի որ նրանում առկա որոշ թվային տվյալներ (մասնավորապես՝ մետաղների միջազգային գներին վերաբերյալ ներկայացված տվյալները) չեն համապատասխանում ներկայում արձանագրված սակագներին:Ընդունվել է։ Հիմնավորումը լրամշակվել է՝ հաշվի առնելով վերջին ժամանակաշրջանում արտաքին շուկայում տեղի ունեեցած գնային փոփոխությունները։ Միևնույն ժամանակ հիմնավորման մեջ ներկայացվել են առաջարկվող փոփոխությունների և լրացումների պատճառները։ 5. ՀՀ պետական եկամուտների կոմիտե08.09.2022թ․№ 01/3-2/64822-2022«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հայտնում ենք, որ առաջարկություններ չկան: (ՀՀ Վարչապետի 05.09.2022թ. N 02/16.9/28878-2022 հանձնարարականով)Ընդունվել է։ PK ! :৾ word/theme/theme1.xml
PK ! k&