PK ! >RH [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! IK K word/document.xml
ԱՄՓՈՓԱԹԵՐԹ«ԱԼԵՔՍ ՍՈԿՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՇԱՀԱԳՐԳԻՌ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ1. ՀՀ ֆինանսների նախարարություն11-10-2022թ.N 01/2-1/17488-20221․ Նախագծում ներառված՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3402 11 900 0, 3907 20 200 9 ծածկագրերը չեն համապատասխանում ԵՏՀ խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ սահմանված ապրանքային անվանացանկին, իսկ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ՝ 5402 44 000 0 ծածկագրով ապրանքը ԵՏՀ խորհրդի 2022 թվականի փետրվարի 18-ի թիվ 22 որոշմամբ արդեն իսկ ազատված է մաքսատուրքից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Ընկերությունը նախատեսում է ապրանքները ներմուծել 4 տարիների ընթացքում։ 2. ՀՀ պետական եկամուտների կոմիտե 11-10-2022թ. N 01/3-2/73087-20221. Կարգի 11-12-րդ կետերի համաձայն` Կարգի իմաստով ներդրումային ծրագրի իրականացումը չի կարող գերազանցել հինգ տարին: Կարգի իմաստով ներդրումային ծրագրի իրականացման նպատակով ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծման ժամանակահատվածը չի կարող գերազանցել ծրագրի իրականացման ժամկետը, իսկ ներմուծման սկզբնաժամկետը չի կարող լինել ավելի շուտ, քան նույն հավելվածի 13-րդ կետով նախատեսված հայտի` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացման հաջորդ օրը։ Հաշվի առնելով նշվածը` առաջարկում ենք Նախագծի 2-րդ կետի 2-3-րդ ենթակետերը համապատասխանեցնել վերոնշյալ իրավակարգավորումներին:2. Հայտին կից ներկայացված Ձև N 4-ում և Նախագծի հավելվածում ներկայացված ապրանքների ցանկերում նշված ապրանքի վերաբերյալ տեղեկությունները բավարար չեն Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան դասակարգման ճշգրտության վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու համար:Միաժամանակ՝ «ԱԼԵՔՍ ՍՈԿՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (ՀՎՀՀ՝ 02294416, գրանցված՝ 28.10.2021թ․) գործում է հարկման ընդհանուր համակարգում, ըստ ներկայացրած վերջին՝ 2022թ. օգոստոս ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկի ունի 27 հարկման բազա ունեցող վարձու աշխատողներ, որոնց միջին հարկման բազան կազմում է 169,449 ՀՀ դրամ: Ինչ վերաբերում է ընկերության շրջանառությունից ստացված տարեկան հասույթներին, ապա այս առումով հարկ է նկատի ունենալ, որ ընկերության կողմից իրացման վերաբերյալ դիմումին կից ներկայացված տեղեկատվությունը չի համընկնում հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների հետ, ուստի նշված տեղեկատվությունը հանդիսանում է հարկային գաղտնիք և ենթակա չէ տրամադրման, իսկ 05.10.2022թ. դրությամբ ընկերությունը չունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություն։ Ընդունվել է։Ընդունվել է։ 3․ ՀՀ արդարադատության նախարարություն13-10-2022թ․N 01/27.1/45173-20221․ Նախագծի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է ս․թ․ սեպտեմբերի 29-ից՝ մինչև ծրագրի իրականացման վերջնաժամկետը»:Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածի 12-րդ կետի համաձայն՝ սույն կարգի իմաստով ներդրումային ծրագրի իրականացման նպատակով ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծման ժամանակահատվածը չի կարող գերազանցել ծրագրի իրականացման ժամկետը, իսկ ներմուծման սկզբնաժամկետը չի կարող լինել ավելի շուտ, քան սույն հավելվածի 13-րդ կետով նախատեսված հայտի` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացման հաջորդ օրը։Նախագծի 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ «Ծրագրի իրականացման ժամկետ է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 4 տարի, սակայն ծրագրի իրականացման ժամկետը չի կարող գերազանցել ապրանքների ներմուծման ժամկետը։»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ անհատական իրավական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է ակտը, եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ: Այսպիսով, նկատի ունենալով, որ 2022 թվականի հոկտեմբերի 12-ի դրությամբ արտոնություն կիրառելու մասին սույն որոշումն ուժի մեջ մտած չէ, առաջարկում ենք վերանայել Նախագծի 2-րդ կետի 2-րդ ենթակետում սահմանված ներմուծման սկզբնաժամկետը. հակառակ պարագայում կառաջանա անհամապատասխանություն Նախագծով առաջարկվող կարգավորումների և Որոշման հավելվածի 12-րդ կետի միջև, քանի որ 2022 թվականի սեպտեմբերի 29-ից սկսված մինչև ծրագրի իրականացման վերջնաժամկետն իրականացվող ներմուծումը, փաստորեն, կգերազանցի ծրագրի իրականացման ժամկետը (այն է՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 4 տարի):2. Նախագծի 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ ծրագրի իրականացման ժամկետ է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 4 տարի, սակայն ծրագրի իրականացման ժամկետը չի կարող գերազանցել ապրանքների ներմուծման ժամկետը:Այս առումով, անհրաժեշտ է նկատի ունենալ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի դրույթները, որոնց համաձայն՝ անհատական իրավական ակտը նորմատիվ իրավական ակտի հիման վրա և դրան համապատասխան ընդունված գրավոր իրավական ակտն է:Հետևաբար, հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկում ենք խմբագրել Նախագծի 2-րդ կետի 3-րդ ենթակետը՝ նկատի ունենալով, որ Որոշման հավելվածի 12-րդ կետում սահմանված է սկզբունքորեն հակառակ կարգավորում:Ընդունվել է։PK ! ߵL word/_rels/document.xml.rels
PK ! f: word/theme/theme1.xml
PK ! b4 4 word/settings.xml
PK ! WgC2 2 customXml/item1.xmlPK ! jU U customXml/itemProps1.xml
PK ! Kqar r word/styles.xml
PK ! eW word/webSettings.xml
PK ! f&Xi i word/fontTable.xml
PK ! ԉ docProps/app.xml
Normal16057904506Microsoft Office Word03710falseTitle1false5286falsefalse16.0000PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK YUd docProps/core.xmlGohar H. Harutyunyanhttps://mul2.gov.am/tasks/691740/oneclick/ampopatert.docx?token=5eb414283de81ba12a4dffa6bbdd5a5aGohar H. Harutyunyan42021-11-10T11:33:00Z2022-10-19T08:18:00ZPK ! >RH [Content_Types].xmlPK ! N N _rels/.relsPK ! IK K L word/document.xmlPK ! ߵL DT word/_rels/document.xml.relsPK ! f: =X word/theme/theme1.xmlPK ! b4 4 r word/settings.xmlPK ! WgC2 2 b customXml/item1.xmlPK ! jU U ł customXml/itemProps1.xmlPK ! Kqar r P word/styles.xmlPK ! eW 1 word/webSettings.xmlPK ! f&Xi i word/fontTable.xmlPK ! ԉ docProps/app.xmlPK ! t?9z( ( ! customXml/_rels/item1.xml.relsPK YUd %# docProps/core.xmlPK j&