PK ! ߤl [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! dQ1 1 word/_rels/document.xml.rels
PK ! h1 1 word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ««ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻԸՆԴՈՒՆՄԱՆ1. Ընթացիկ իրավիճակը և նախագծի ընդունման անհրաժեշտությունը.««Պետական արարողակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Պետական արարողակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում լրացում, 8-րդ հոդվածի 3-րդ մասում լրացում, 5-րդ մասում փոփոխություն և նոր՝ 7-րդ մասով լրացնելու անհրաժեշտությամբ։ Մասնավորապես, Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում՝ «բարձրաստիճան պատվիրակությունների» հասկացության մեջ առաջարկվում է ներառել է նաև Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերի հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա պետությունների փոխվարչապետերի գլխավորած պատվիրակությունները։ Այդ անհրաժեշտությունը պայմանավորված է շատ երկրներում՝ այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում, փոխվարչապետերի գործառութային և արարողակարգային ավելի մեծ դերակատարում ունենալու և այցերը պատշաճ մակարդակով և օպերատիվ կազմակերպելու հանգամանքով։ Հաշվի առնելով, որ Նախագծով առաջարկվում է օրենքի 2-րդ հովածի 1-ին մասի 3-րդ ենթակետում ավելացնել «փոխվարչապետեր» բառը, ուստի, 8-րդ հոդվածի 3-րդ մասում առաջարկվում է նախատեսել փոխվարչապետի հրավերով Հայաստան ժամանող հյուրերի ֆինասնավորման ձևաչափը: Նախագծով փոփոխության է ենթարկվում նաև օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, որով սահմանվում է, որ բաձրաստիճան պատվիրակությունների՝ Հայաստանի Հանրապետություն այցերի հետ կապված ծախսերի ֆինանսավորումը իրականացվում է պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվության հիման վրա՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի՝ վարչապետի որոշմամբ:Նախագծով առաջարկվում է նաև օրենքի 8-րդ հոդվածը լրացնել նոր՝ 7-րդ մասով, որը լիազորող նորմ կհանդիսանա ՀՀ վարչապետի այն միջազգային կազմակերպությունների և այլ միջազգային կառույցների ցանկը սահմանելու մասին որոշման ընդունման համար, որոնց բարձրաստիճան պատվիրակությունները Հայաստանի Հանրապետություն են ժամանում Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրավերով։ Միևնույն ժամանակ, Եվրոպական միությունը, որպես այդպիսին, չի հանդիսանում միջազգային կազմակերպություն։ Այն վերազգային քաղաքական և տնտեսական միություն է, որին վերապահված է որոշ հարցերում անդամ պետությունների համար պարտադիր բնույթ կրող որոշումների կայացումը։ Ըստ էության, անդամ պետությունները միությանը շնորհել են ինքնիշխան կերպով առնվազն ներքին հարցերի շուրջ որոշումներ կայացնելու լիազորություն և/կամ գործառույթ, ինչով էլ սույն կառույցը տարբերվում է «միջազգային կազմակերպություն» եզրույթից։Եվրոպական միությունը լիովին վայելում է «Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961թ. կոնվենցիայով» նախատեսված բոլոր արտոնությունները, քանի որ կոնվենցիայի մշակման պահին միությունը ներկայիս կառուցվածքային առանձնահատկությունները չուներ։ Եվ որպեսզի, Եվրոպական միությունը դուրս չմնա ցանկից՝ նախագծում ավելացվել է «միջազգային այլ կառույցներ» եզրույթը։ 2. Ակնկալվող արդյունքը««Պետական արարողակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով ակնկալվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերի հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա պետությունների փոխվարչապետերի գլխավորած պատվիրակությունների այցերի դեպքում, հաշվի առնելով շատ երկրներում՝ այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում, փոխվարչապետերի գործառութային և արարողակարգային ավելի մեծ դերակատարումը և այցերը պատշաճ մակարդակով և օպերատիվ կազմակերպելու հանգամանքը, այցերի հետ կապված ծախսերի ֆինանսավորումը իրականացնել պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվության հիման վրա՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինքՆախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից:4. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասինՆախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիր.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է։PK ! @ word/theme/theme1.xml
PK ! ڧ/ / word/settings.xml
PK ! Q M
word/fontTable.xml
PK ! word/webSettings.xml
PK ! docProps/app.xml
Normal944943984Microsoft Office Word0284101falseTitle1false4377falsefalse16.0000PK ! ԝx x word/styles.xml
PK XU6) docProps/core.xmlLegal Departmenthttps://mul2.gov.am/tasks/691467/oneclick/himnavorum.docx?token=9fd6bca8e844c51917cca7d9bc7584b5LEGAL62022-09-28T13:29:00Z2022-10-24T06:51:00ZPK ! ߤl [Content_Types].xmlPK ! N N Q _rels/.relsPK ! dQ1 1 word/_rels/document.xml.relsPK ! h1 1 3 word/document.xmlPK ! @ < word/theme/theme1.xmlPK ! ڧ/ / W word/settings.xmlPK ! Q M
g word/fontTable.xmlPK ! q word/webSettings.xmlPK ! u docProps/app.xmlPK ! ԝx x y word/styles.xmlPK XU6) docProps/core.xmlPK B