PK ! w1 1 [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! FL L word/_rels/document.xml.rels
PK ! V6 6 word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ«Հողային բարեփոխումների փորձնական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմանԱնհրաժեշտությունըՆախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ 2022 թվականի հունիսի 30-ին ժամը 15:30-ին կայացած հողային բարեփոխումների մասին խորհրդակցության N Վ/68-2022 արձանագրության 1-ին և 2-րդ կետերի ապահովմամբ՝ ուղղված հողային բարեփոխումների փորձնական ծրագրի իրականացմանը։Ընթացիկ իրավիճակը և խնդիրներըՀայաստանի Հանրապետությունում իրականացված հողի սեփականաշնորհման գործընթացի արդյունքում ձևավորվեց շուրջ 340 հազար գյուղացիական տնտեսություն՝ բավական փոքր և մասնատված հողաբաժնով։Այսպես, 2014 թվականին իրականացված գյուղատնտեսական համատարած հաշվառման տվյալներով գյուղացիական տնտեսությունների 45 տոկոսը կազմված են երեք և ավելի հողամասերից, իսկ 20 տոկոսը՝ հինգ և ավելի հողամասերից, ընդ որում մինչև 1 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողերի տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ կազմում է 60 %, իսկ 10 հա և ավելի մակերեսով հողերը կազմում են ընդամենը 1.2 %:Հողերի նման փոքր չափերն ու մասնատվածությունը խիստ բացասական ազդեցություն են ունենում արդյունավետ օգտագործման և տնտեսությունների ստացած եկամուտների վրա: Փոքր, մասնատված հողակտորներում գյուղատնտեսական գործունեություն ծավալելը կապված է մեծ դժվարությունների, երբեմն էլ՝ անհաղթահարելի խոչընդոտների հետ, ինչը հաճախ հողերի չմշակման պատճառ է դառնում։ Հողերի չմշակման պատճառներից կարելի է առանձնացնել հողակտորների մասնատվածությունն ու փոքր չափերը, ցածր եկամտաբերությունը, շրջանառու միջոցների անբավարարությունը, ոռոգման ջրի անհասանելիությունը, հողօգտագործողի՝ սեփականատիրոջ բացակայությունը և այլն։Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունըՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ ընդունված Կառավարության ծրագրում, մասնավորապես 2.4 կետում Կառավարության նպատակներից է խթանել գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային և արդյունավետ օգտագործումը, չօգտագործվող հողերը շրջանառության մեջ դնելու և հողերը խոշորացնելու գործընթացը։Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․ Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050, կառավարության 2021-2026թթ․ ծրագրի, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի «ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» N 1886-Լ որոշման N 1 հավելվածի 13-րդ կետով սահմանված գյուղատնտեսության ոլորտի գերակայություններից են հողային բարեփոխումները, որոնց հիմնական նպատակն է հողերի կոնսոլիդացման միջոցով արագորեն բարձրացնել հողի արտադրողականությունը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ինչպես հողի վարձակալության, այնպես էլ վաճառքի շուկաներին: Կարգավորման նպատակը և բնույթըՆախագծերի ընդունման նպատակն է «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով իրականացնել հողային բարեփոխումներին ուղղված պետական քաղաքականությունը փորձնական՝ ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան, Նորակերտ, Մայիսյան և Հայթաղ բնակավայրերում, որի ընթացքում կգույքագրվեն գյուղատնտեսական նշանակության հողերը, կգնահատվի դրանց վիճակը և մշակվելու կամ չմշակվելու հանգամանքը, աջակցություն կցուցաբերվի փաստաթղթերի լրակազմության, իրավական փաստաթղթավորման և գրանցման հարցերում, ինչպես նաև հողամասերի սեփականատերերի կամ փաստացի օգտագործողների հետ կիրականացվի բանակցություն հողամասերի օտարման կամ փոխանակման շուրջ:Հողային բարեփոխումների փորձնական ծրագրի հիմնական նպատակն է հողերի միավորման գործիքների կիրառմամբ (հողերի ձեռքբերում, օտարում, վարձակալության միջնորդությունների իրականացում, հողերի փոխանակում) նպաստել հողերի օգտագործման մակարդակի բարձրացմանը, հողերի շուկայի զարգացմանը և հողերի միավորմանը (կոնսոլիդացիային)։Նախագծի ընդունման դեպքում նախատեսվում է պետական բյուջեի ծախսերի ավելացում շուրջ 5,5 մլրդ դրամի չափով։ 2022 թվականին ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները կազմում են 411.4 մլն դրամ, իսկ 2023 թվականին ծրագրի իրականացման գնահատված արժեքը կկազմի 5.125 մլրդ դրամ: Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինքՆախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:Ակնկալվող արդյունքըԾրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները՝ գյուղատնտեսական նշանակության հողերի չօգտագործման և մասնատվածության մակարդակի նվազեցում, բերրիության բարձրացում, ոռոգելի հողատարածությունների ավելացում, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ավելացում և հողերի շուկայի զարգացում։Համաձայն բնակավայրերից ստացված տվյալների՝ փորձնական 4 բնակավայրերում չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 1393.85 հա: Եթե ընդունենք, որ չօգտագործվող հողերի շուրջ 60 %-ը փորձնական ծրագրի իրականացումից հետո կընդգրկվի շրջանառության մեջ և կմշակվի որպես բազմամյա տնկարկ, մասնավորապես՝ ինտենսիվ այգի, ապա կապահովի շուրջ 32000 տոննա համախառն արտադրանք (կորիզավոր մշակելու դեպքում):PK ! b,Fd d word/footnotes.xml
PK ! y^ ^ word/endnotes.xml
PK ! ZO O word/theme/theme1.xml
PK ! jГ2 2 word/settings.xml
PK ! - word/styles.xml
PK ! &>Wo Wo word/numbering.xml
PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK ! ~KU U customXml/itemProps1.xml
PK ! $ customXml/item1.xmlPK ! PH H word/fontTable.xml
PK ! =pح word/webSettings.xml
PK ! i[ [ docProps/app.xml
Normal.dotm136983984Microsoft Office Word0339falseTitle1Название1false4673falsefalse16.0000PK LUtH docProps/core.xmlArsen Hovhannisyanhttps://mul2.gov.am/tasks/686265/oneclick/Himnavorum_cragir.docx?token=d7671812d23e6f1f2f5e8f765fe33b5cadmin32022-07-22T06:29:00Z2022-09-27T07:18:00Z2022-10-11T11:24:00ZPK ! w1 1 [Content_Types].xmlPK ! N N b _rels/.relsPK ! FL L word/_rels/document.xml.relsPK ! V6 6 _ word/document.xmlPK ! b,Fd d word/footnotes.xmlPK ! y^ ^ X word/endnotes.xmlPK ! ZO O word/theme/theme1.xmlPK ! jГ2 2 g word/settings.xmlPK ! - )" word/styles.xmlPK ! &>Wo Wo K word/numbering.xmlPK ! t?9z( ( ! customXml/_rels/item1.xml.relsPK ! ~KU U 6# customXml/itemProps1.xmlPK ! $ $ customXml/item1.xmlPK ! PH H & word/fontTable.xmlPK ! =pح x7 word/webSettings.xmlPK ! i[ [ )= docProps/app.xmlPK LUtH A docProps/core.xmlPK S D