PK ! 2oW [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! s"]F F word/_rels/document.xml.rels
PK ! word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ««Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2022-2024թթ. գործողությունների ծրագիր» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ Անհրաժեշտությունը 2011թ. աշնանը Հայաստանի Հանրապետությունը միացել է «Բաց կառավարման գործընկերություն» (այսուհետ՝ ԲԿԳ) նախաձեռնությանը: Նախաձեռնության նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել պետական կառավարման համակարգի բարելավմանը և արդյունավետության բարձրացմանը՝ խթանելով պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկությունը և վստահությունը: Հիմնական գործողությունն է երկամյա ժամկետով համատեղ մշակել ազգային գործողությունների ծրագիր և վերահսկել ծրագրի իրականացումը:Ի շարունակություն և ի կատարումն ԲԿԳ շրջանակներում ստանձնած պարտավորությունների՝ 2021թ. նոյեմբերից ՀՀ կառավարությունը նախաձեռնել է ԲԿԳ-Հայաստան 2022-2024թթ. գործողությունների ծրագրի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) մշակման գործընթացը: Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակության, միջազգային գործընկեր կազմակերպությունների և այս անգամ նաև՝ անհատ քաղաքացիների ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ համատեղ՝ հիմք ընդունելով նախորդ չորս գործողությունների ծրագրերի մշակման և իրականացման արդյունքում կուտակված փորձը, ԲԿԳ միջազգային ցանցի և անկախ հաշվետվական մեխանիզմի առաջարկությունները:Ծրագիրը կազմվել է ինչպես Կառավարության, այնպես էլ՝ քաղաքացիական հասարակության ներկայացրած առաջարկությունների հիման վրա՝ ներառելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են տվյալների քաղաքականության օրենսդրության մշակում, հանրային հաղորդակցման ճարտարապետության մշակում, հանրային միջոցների թափանցիկությունը, գնումների համակարգի ներդրում և իրական շահառուների ռեգիստրի կատարելագործում, պաշտոնատար անձանց նվերների համակարգի, տարածական տվյալների, դատական համակարգի թափանցիկության, աշխատանքային պայմանագրերի համակարգի ներդնում:Ծրագիրը մշակելիս ՀՀ կառավարությունը սահմանել էր առաջնահերթ ուղղությունները, որոնք բխում էին HYPERLINK "https://www.gov.am/files/docs/4586.pdf" Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի, ԲԿԳ (Վաշինգտոն) քաղաքական ուղղությունների և Հայաստանին ներկայացված առաջարկների, ԲԿԳ անկախ հաշվետվական մեխանիզմի, HYPERLINK "https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=162791" Հանրային կառավարման բարեփոխումների 2030 թ. ռազմավարության հիմնական ուղղությունների, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության և Եվրոպայի խորհրդի «Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբ» գործընթացում ՀՀ-ին ներկայացրած առաջարկների և հանձնարարականների, ԲԿԳ-Հայաստան աշխատանքային խմբի նիստի ժամանակ ՔՀԿ գործընկերների առաջարկների տրամաբանությունից: Առաջարկների հավաքագրման փուլում ստացվեց 64 առաջարկ, որոնց մի մասը համապատասխանում էին սահմանված առաջնահերթություններին և ԲԿԳ սկզբունքներին, որոշները կամ չէին համապատասխանում ԲԿԳ սկզբունքներին, կամ էլ՝ մասնակի էին համապատասխանում և ենթակա էին միավորման այլ առաջարկների հետ: Առաջարկներից հանրային քննարկման համար դիտարկվեցի ԲԿԳ սկզբունքներին և պահանջներին համապատասխան առաջարկները և գաղափարները, որոնք մասամբ համապատասխանում էին պահանջներին և կարիք ունեին լրացուցիչ քննարկման ոլորտի պատասխանատուների և առաջարկ ներկայացնողների հետ: Նպատակը Սույն գործողությունների ծրագրի մշակումը ժողովրդավարական ուղիղ մասնակցության արդյունք է: Նախագծում հասցեագրվել են խնդիրներ, տեսլականներ և գործողություններ որոնք կբարձրացնեն կառավարություն-քաղաքացի հարաբերություններում վստահությունը, ինչպես նաև կբարելավեն հանրային կառավարման թափանցիկությունը և հաշվետվողականությունը: Կնպաստեն Հանրային կառավարման բարեփոխումների 2030 թ. ռազմավարության լավագույնս իրականացմանը՝ ապահովելով և՛ ՀՀ, և՛ միջազգային մասնակցությունը:Ակնկալվող արդյունքը Նախագծի ընդունմամբ պետական կառավարման համակարգի, Քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների համատեղ մասնակցությամբ կմշակվեն և կիրականացվեն բարեփոխումներ հետևյալ ոլորտներում՝Տվյալների քաղաքականության օրենսդրության մշակումՀանրային Ռազմավարական հաղորդակցման ճարտարապետություն ձևավորումՏեղեկատվության ազատության ոլորտի ինքնագնահատման համակարգի պիլոտային մեկնարկումԲյուջետային գործընթացում մասնակցային մեխանիզմների լրամշակում և ներդրում«Մասնակցային բյուջետավորման» ներդրում տեղական մակարդակումՔարտեզագրական տարածական տվյալների և մետատվյալների հասանելիությունՀանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնական պարտականությունների իրականացման հետ կապված նվերների ռեեստրի ստեղծումԷլեկտրոնային գնումների համապարփակ համակարգ. Իրական շահառուների ինստիտուտի կատարելագործում«eCourt-statistics» վիճակագրական վերլուծական գործիքի ձևավորումԱշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային համակարգի ներդրում՝ պետական և մասնավոր հատվածի համար Ներգրավված ինստիտուտները և կազմակերպությունները Նախագծի մշակումն ապահովվել է Վարչապետի աշխատակազմի «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» քարտուղարության կողմից, քանի որ ՀՀ-ում գործընթացի համակարգումը վերապահված է Վարչապետի աշխատակազմին:Նախագծի մշակմանը մասնակցել են Պետական կառավարման համակարգի մարմինները, Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և միջազգային կազմակերպությունները փորձագիտական խմբերը:PK ! @ word/theme/theme1.xml
PK ! word/settings.xml
PK ! U word/webSettings.xml
PK ! C[pq pq word/styles.xml
PK ! s6 6 word/numbering.xml
PK ! Bac
word/fontTable.xml
PK ! ?21 docProps/app.xml
Normal1237814456Microsoft Office Word03710falseTitle1false5227falsefalse16.0000PK =U-
docProps/core.xmlLilia Afrikyanhttps://mul2.gov.am/tasks/680145/oneclick/Himnavorum.docx?token=d19215dbc688eae744ca9fb54b523e9bLilia Afrikyan32022-09-29T07:28:00Z2022-09-29T07:41:00ZPK ! 2oW [Content_Types].xmlPK ! N N _rels/.relsPK ! s"]F F M word/_rels/document.xml.relsPK ! word/document.xmlPK ! @ word/theme/theme1.xmlPK ! o- word/settings.xmlPK ! U H word/webSettings.xmlPK ! C[pq pq L word/styles.xmlPK ! s6 6 ^ word/numbering.xmlPK ! Bac
word/fontTable.xmlPK ! ?21 <