PK ! 2oW [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! օv v word/_rels/document.xml.rels
PK ! cPL- - word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 201-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԱնհրաժեշտությունը - «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշման մեջ Կառավարության 2022 թվականի ապրիլի 15-ի N 506-Լ որոշմամբ կատարված փոփոխությունների արդյունքում առաջացած, ընթացիկ տարվա խաղողի մթերման հետ կապված խնդիրների լուծման և Հաշվեքննիչ պալատի 2022 թվականի մայիսի 5-ի թիվ 117-Ա որոշմամբ հաստատված Էկոնոմիկայի նախարարությունում 2021 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունով ներկայացված Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում արձանագրված անհամապատասխանությունը և խեղաթյուրումը վերացնելու անհրաժեշտությամբ։ 2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները – Յուրաքանչյուր տարվա մթերումների գործընթացն ապահովելու և տվյալ տարվան բնորոշ խնդիրներին լուծում տալու անհրաժեշտությամբ պայմանավորված Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում (այսուհետ՝ Ծրագիր) պարբերաբար կատարվել են համապատասխան փոփոխություններ և լրացումներ, մասնավորապես՝ 2020-2021 թվականներին Ծրագրի շրջանակներում վարկերը տրամադրվել են 0 տոկոս տոկոսադրույքով, իսկ ըստ ուղղությունների սահմանվել են վարկերի տարբերակված առավելագույն շեմեր և արտոնյալ ժամկետներ, մասնավորապես՝ խաղողի մթերման նպատակով տրամադրվող վարկերն ունեն առավելագույնը 3 տարի մարման ժամկետ, իսկ վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվելու է ոչ ավելի, քան 12 ամիս։Մինչև մթերումները խաղողի իրացման պայմանագրերի կնքման գործընթացը խրախուսելու և պայմանագրային հիմունքներով աշխատելու մշակույթ ձևավորելու նպատակով Կառավարության 2022 թվականի ապրիլի 15-ի N 506-Լ որոշմամբ կատարված փոփոխություններով նախատեսվել է, որ Ծրագրի շրջանակներում խաղողի մթերումների (գնումների) համար տրամադրվող վարկի չափը հաշվարկվում է հումքի գնման այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև տվյալ տարվա հուլիսի 1-ը։ Կատարված փոփոխությունները զգալիորեն նպաստել են մինչև մթերման սեզոնն իրացման պայմանագրերի կնքման գործընթացին և ըստ տնտեսավարողներից ստացված օպերատիվ տեղեկատվության՝ մինչև հուլիսի 1-ը շուրջ 5107 գյուղացիական տնտեսությունների հետ կնքվել է հումքի գնման 5213 հատ պայմանագիր, որոնց շրջանակներում նախատեսվում է մթերել շուրջ 117.2 հազար տոննա խաղող։ Չնայած դրան, առանձին տնտեսավարողներ պատրաստի արտադրանքի իրացման հետ կապված օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված խուսափել են վաղօրոք պայմանագրեր կնքել, սակայն գործունեության հետագա ընթացքով պայմանավորված նախատեսում են Ծրագրով սահմանված խաղողի մթերման պայմանագրերի կնքման վերջնաժամկետի փոփոխության դեպքում կնքել պայմանագրեր և կատարել մթերումներ։Մյուս կողմից, Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացված ընթացիկ տարվա խաղողի բերքի և վերամշակող կազմակերպությունների կողմից խաղողի մթերման կանխատեսվող ծավալների մոնիթորինգի արդյունքների համադրությունը ցույց է տալիս, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի դրությամբ առկա է շուրջ 30.0 հազար տոննա խաղողի մթերման խնդիր և Ծրագրի պայմանների բարելավման արդյունքում առանձին ընկերություններ պատրաստակամություն են հայտնել կատարել լրացուցիչ ծավալներով մթերումներ։ Բացի այդ, Հաշվեքննիչ պալատի կողմից 2022 թվականի մայիսի 5-ի N 117-Ա որոշմամբ հաստատված Էկոնոմիկայի նախարարությունում 2021 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունում նշվում է, որ առկա է անհամապատասխանություն Կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշմամբ հաստատված Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) 23-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված վարկառուի գյուղացիական տնտեսությունների հետ կնքված պայմանագրում ներառվող գյուղացիական տնտեսությանը սեփականության իրավունքով պատկանող կամ վարձակալական հիմունքներով օգտագործվող հողատարածքի (հողատարածքների) չափի, կամ տնտեսությանը պատկանող գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի, կամ վաճառվող գյուղատնտեսական կենդանիների տեսակի և գլխաքանակի կամ շինշիլայի գլխաքանակի մասին դրույթի և Ծրագրի NN 4, 5 և 6 ձևերով հաստատված օրինակելի պայմանագրերի համապատասխան դրույթների միջև։3. Կարգավորման նպատակը և բնույթը – Նախագծով առաջարկվում է Կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշմամբ հաստատված Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում կատարել համապատասխան լրացումներ և փոփոխություններ, ըստ որոնց՝ - Ծրագրի շրջանակներում 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին խաղողի մթերումների (գնումների) նպատակով վարկերը տրամադրվում են մինչև 4 տարի մարման ժամկետով, սուբսիդավորվում են 11 տոկոսային կետով, իսկ վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվելու է ոչ ավելի, քան 24 ամիս,- վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին խաղողի մթերումների նպատակով 2022 թվականին տրամադրվող վարկի չափը կարող է հաշվարկվել այն պայմանագրերով, որոնք կնքվել են 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը,- Ծրագրի N 4 և N 5 ձևերով սահմանված Խաղողի և Բերքի գնման օրինակելի պայմանագրերին կից տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրվող տեղեկանքները փոխարինել հողատարածքի սեփականության վկայականով, իսկ հողատարածքը վարձակալությամբ մշակելու դեպքում՝ հողատարածքի վարձակալության պայմանագրով։ Անհրաժեշտության դեպքում հողատարածքի սեփականության վկայականին կամ հողատարածքի վարձակալության պայմանագրին կցել տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հողատարածքի գործառնական նշանակության վերաբերյալ տեղեկանք,- Ծրագրի N 6 ձևով սահմանված Կաթի գնման օրինակելի պայմանագրում լրացնել նոր դրույթ այն մասին, որ Գնորդը գնում է բացառապես վաճառողին պատկանող գյուղատնտեսական կենդանիների կաթը, որը հավաստվում է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված անասնաբուծական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ տեղեկանքով և պարունակում է հետևյալ տեղեկատվությունը՝ տեղակայումը` .............. մարզ, համայնք .................., գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը` ......հատ։4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից՝ խաղող մթերող կազմակերպությունների կողմից կատարված առաջարկությունների հիման վրա: Նախագծի մշակմանն այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել: 5. Ակնկալվող արդյունքը – Նախագծի ընդունման արդյունքում բարելավվում է խաղողի մթերման նպատակով ներգրավվող վարկերի տրամադրման պայմանները, հնարավորություն է տրվում այդ նպատակով ներգրավվող վարկերի հաշվարկում ներառել նաև հուլիսի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը կնքված խաղողի գնման պայմանագրերը, որոնցով կապահովվի խաղողի մթերումների և դրանց դիմաց կատարվող վճարումների գործընթացները։ Բացի այդ, կվերացվեն Ծրագրում առկա Հաշվեքննիչ պալատի կողմից արձանագրված անհամապատասխանությունները։6. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները – Նախագծի ընդունման դեպքում Ծրագրի շրջանակներում խաղողի մթերման նպատակով 15.0 մլրդ դրամի չափով վարկ տրամադրելու դեպքում պետական բյուջեից Էկոնոմիկայի նախարարությանը 2022-2023 թվականների համար էական լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնելու անհրաժեշտություն չի առաջանում։ 2024 թվականի համար կառաջանա շուրջ 530.0, իսկ 2025 թվականի համար՝ շուրջ 829.0 մլն դրամի չափով լրացուցիչ սուբսիդավորման անհրաժեշտություն։ 7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ - Նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշումով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի Էկոնոմիկայի նախարարության բաժնի «9.4 Ագրոպարենային արտադրանքի իրացման և արտահանման խթանում» միջոցառման «Հումքի մթերման գործընթացին, կոնյակի ու կոնյակի սպիրտի արտահանմանն աջակցություն, ինչպես նաև գինեգործության ու կոնյակագործության արտադրության խթանման արդյունքում առաջիկա 5 տարիներին հումքի մթերման և թողարկվող արտադրանքի ծավալների ավելացում մինչև 50 %-ով» ակնկալվող արդյունքից (հղում՝ https://www.arlis.am/Annexes/6/2021_N1902hav.1.pdf, 226-րդ էջ)։8. Սույն որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելը - Նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել Կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1168-Լ որոշման մեջ։PK ! CIS S word/theme/theme1.xml
PK ! w word/settings.xml
PK ! vI@ @ word/webSettings.xml
PK ! 7WA| | word/styles.xml
PK ! 3 3 word/numbering.xml
PK ! x x word/fontTable.xml
PK ! Ԟ docProps/app.xml
Normal7513347608Microsoft Office Word06317falseTitle1false8925falsefalse16.0000PK R=U}