PK ! 2oW [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! word/_rels/document.xml.rels
PK ! )#g g word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ«Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն և 2022 թվականի հունիսի 23-ի N 934-Ն որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի1. ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի «1068. Ժողովրդագրական վիճակի բարելավում» ծրագրի «12003. Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման աջակցություն» միջոցառում 1.1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը Ներկայացվող նախագծի նպատակը ՀՀ կառավարության 14.05.2020թ. N 968-Լ որոշմամբ հաստատված՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերի (այսուհետ՝ Ծրագրեր), այդ թվում՝ միանվագ դրամական աջակցության, կանխավճարի ապահովագրության և երեխայի ծննդյան աջակցության ծրագրերի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակներում նախարարություն դիմած քաղաքացիներին աջակցության տրամադրման գործընթացի ապահովումն է՝ վերոնշյալ որոշմամբ սահմանված ընթացակարգերին ու ժամկետներին համապատասխան։ 2022 թվականին Ծրագրերի շրջանակներում սեպտեմբերի 1-ի դրությամբ աջակցություն է ստացել 1669 շահառու, որից 296-ը միանվագ դրամական աջակցության ծրագրով (256,767,291 դրամ), 464-ը կանխավճարի ապահովագրության ծրագրով (24,744,026 դրամ), 909-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով (916,035,335 դրամ)։ 2022 թվականի հուլիս ամսին ստացվել են աննախադեպ թվով դիմումներ և աջակցություն է ստացել 504 շահառու, որոնց վճարվել է 397,695,316 դրամ, այդ թվում՝ 92 շահառուի միանվագ դրամական աջակցության ծրագրի շրջանակներում վճարվել է 84,950,743 դրամ, 116 շահառուի կանխավճարի ապահովագրության ծրագրի շրջանակներում վճարվել է 6,283,798 դրամ, 296 շահառուի երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակներում վճարվել է 306,460,775 դրամ։ 2022 թվականին ավելացել են նաև միաժամանակ մեկից ավելի երեխաների ծնունդով պայմանավորված դիմումները, ինչպես նաև 3-րդ երեխայի ծնունդով պայմանավորված դեպքերը, երբ շահառուի տարիքը չի գերազանցում 30-ը, որոնց դեպքում աջակցության չափը կազմում է մինչև 4 մլն դրամ։ Մասնավորապես, 01.09.2022 թ. դրությամբ 15 շահառու աջակցություն է ստացել միաժամանակ մեկից ավելի երեխաների ծնունդի կապակցությամբ, վճարվել է շուրջ 34 մլն դրամ, իսկ 3-րդ երեխային ծնունդով պայմանավորված դեպքերը, երբ շահառուի տարիքը չի գերազանցել 30-ը կազմում են 26, վճարվել է շուրջ 71 մլն դրամ։ Աննախադեպ շատ են նաև 3-րդ և հաջորդ երեխայի ծնունդով պայմանավորված դիմումները, որոնց շրջանակներում 2022 թվականին աջակցություն է ստացել 304 շահառու, վճարվել է 602,855,760 դրամ։ Արդյունքում 2022 թվականի պետական բյուջեով («1068. Ժողովրդագրական վիճակի բարելավում» ծրագրի «12003. Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման աջակցություն» միջոցառում) երրորդ եռամսյակի համար նախատեսված (այդ թվում՝ ճշտված) ֆինանսական միջոցների (400 մլն. դրամ) մնացորդը 2022 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմում է շուրջ 2 մլն դրամ։ 1.2.Կարգավորման առարկան Ներկայացվող նախագծով առաջարկվում է Ծրագրերի շրջանակներում 2022 թվականի երրորդ եռամսյակում 280 շահառուներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով հատկացնել 200 մլն դրամ։ Հաշվի առնելով 01.09.2022թ. դրությամբ Ծրագրերի համար դիմողների թվի աննախադեպ աճը և փաստացի ցուցանիշների հիման վրա կատարված կանխատեսումները՝ 2022 թվականի երրորդ եռամսյակի համար կպահանջվի ևս 200 մլն դրամ շուրջ 280 (45-ը՝ միանվագ դրամական աջակցության ծրագրով, 65-ը՝ կանխավճարի ապահովագրության ծրագրով, 170-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով) շահառուի վճարում իրականացնելու համար։ Վերոգրյալով պայմանավորված, առաջարկում ենք 200.0 մլն դրամ ֆինանսական միջոցը հատկացնել ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի 1160 ծրագրի «12001. Պետական հավաստագրերով աջակցող միջոցների տրամադրում» միջոցառման երրորդ եռամսյակի համար նախատեսված ֆինանսական միջոցների շրջանակներում եռամսյակային տեղաշարժի միջոցով:1.3.Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Ծրագրերի շարունակականության ապահովում՝ սահմանված ընթացակարգերին ու ժամկետներին համապատասխան, Ծրագրերի արդյունավետության բարձրացում և ժողովրդագրական իրավիճակի բարելավում ու ծնելիության խրախուսում երեխա ունեցող ընտանիքների աջակցության ճանապարհով։1.4.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններՆախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4-րդ կետի 1-ին ենթակետի 2-րդ պարբերությունից, այն է՝ շարունակաբար աշխատանքներ են իրականացվելու՝ վերանայելու և զարգացնելու արդեն մեկնարկած ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով երեխաներ ունեցող ընտանիքների բնակապահովման միջոցառումներին:1.5. ՏեղեկանքՀայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտները և ծախսերը չեն ավելանա:ՏեղեկանքԵրեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023թթ. ծրագրերի շրջանակներում աջակցություն ստացած շահառուների վերաբերյալNՑուցանիշԾրագիրԸնդամենըԺ-հատվածՄիանվագ դրամական աջակցությունԿանխավճարի ապահովագրությունԵրեխայի ծննդյան աջակցությունԱջակցություն ստացած շահառուների թիվը, այդ թվում՝785428341501.07.2020-30.12.2020թթ.Վճարված դրամական միջոցները 59,510,5402,855,323274,893,274337,259,137Աջակցություն ստացած շահառուների թիվը, այդ թվում՝3625101077194901.01.2021-30.12.2021թթ.Վճարված դրամական միջոցները 288,637,77533,371,067944,722,2801,266,731,122Աջակցություն ստացած շահառուների թիվը, այդ թվում՝296464909166901.01.2022-05.08.2022թթ.Վճարված դրամական միջոցները 256,767,29124,744,026916,035,3351,197,546,652Աջակցություն ստացած շահառուների թիվը, այդ թվում՝20434861311652022 թ. 1-ին կիսամյակՎճարված դրամական միջոցները 171,816,54818,460,228609,574,560799,851,336Աջակցություն ստացած շահառուների թիվը, այդ թվում՝921162965042022 թ. 3-րդ եռամսյակՎճարված դրամական միջոցները 84,950,7436,283,798306,460,775397,695,3162. «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում 2022 թվականի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց սոցիալական աջակցության տրամադրում2.1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)Ներկայացվող նախագծի նպատակը 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց սոցիալական աջակցության աջակցության տրամադրման գործընթացի ապահովումն։2.2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով եղել են զոհեր (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձ) և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձինք: Զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներն ու վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձինք կանգնել են մի շարք, այդ թվում սոցիալական, խնդիրների առաջ, որոնց լուծման համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ:Առաջարկվում է միանվագ դրամական օգնության ձևով ֆինանսական աջակցություն տրամադրել զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում,վնասվածք) ստացած անձանց:Ընդ որում` առաջարկվում է սոցիալական աջակցությունը տրամադրել՝1) վիրավորում (խեղում, վնասվածք) ստանալու դեպքում՝ ա. հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 150.0 հազար դրամի չափով.բ. հիվանդանոցային պայմաններում երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 300.0 հազար դրամի չափով.2) զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքների դեպքում՝ յուրաքանչյուր զոհվածի համար՝ 3,000.0 հազար դրամի չափով:2.3. Առկա խնդրի առաջարկվող լուծումը Ներկայացվող նախագծով առաջարկվում է «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց սոցիալական աջակցության տրամադրելու նպատակով հատկացնել 55,650.0 հազար դրամ։ 2.4. Կարգավորման առարկան Ներկայացվող նախագծով կարգավորվում 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց սոցիալական աջակցություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները:Վերոգրյալով պայմանավորված, առաջարկում ենք 55,650.0 հազար դրամ ֆինանսական միջոցը հատկացնել ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի 1160 ծրագրի «12001. Պետական հավաստագրերով աջակցող միջոցների տրամադրում» միջոցառման համար նախատեսված ֆինանսական միջոցներից:2.5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց ֆինանսական վիճակի բարելավում:2.6. ՏեղեկատվությունՆախագծի ընդունման դեպքում ըստ նախնական կանխատեսման և նախարարությունում առկա տեղեկատվության համաձայն միջոցառման պոտենցիալ շահառուներ կլինեն 24 վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձինք և 17 զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ 1 անձի) ընտանիքներ (ընդհանուր 41 շահառու): ՀՀ պետական բյուջեից կպահանջվի 55,650.0 հազար դրամ, այդ թվում՝17 x 3,000.0 հազար դրամ=51,000.0 հազար դրամ,17 x 150.0 հազար դրամ=2,550.0 հազար դրամ,7 x 300.0 հազար դրամ=2,100.0 հազար դրամ:2.7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 23-ի N 934-Ն որոշման փոփոխությունԱռաջարկվող փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ որոշմամբ 1032 ծրագրի «11012. Շենքային պայմանների բարելավման նպատակով շինարարական նյութերի ձեռքբերում» միջոցառումը իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից, հետևաբար ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 23-ի N 934-Ն որոշմամբ սահմանված Հավելված 5-ի անհրաժեշտությունը վերանում է:PK ! @ word/theme/theme1.xml
PK ! xq9m m word/settings.xml
PK ! vI@ @ word/webSettings.xml
PK ! 2䝡w w word/styles.xml
PK ! Vn word/numbering.xml
PK !
word/fontTable.xml
PK ! @7 docProps/app.xml
Normal43915308722Microsoft Office Word07220falseTitle1HPfalse10232falsefalse16.0000PK Su3U(L- docProps/core.xmlGohar.Hayrapetyanhttps://mul2.gov.am/tasks/674539/oneclick/himnavorum1.docx?token=c4f13eb421294c3c676d76847a2da429Gohar.Hayrapetyan122022-09-05T05:44:00Z2022-09-16T07:54:00ZPK ! 2oW [Content_Types].xmlPK ! N N _rels/.relsPK ! M word/_rels/document.xml.relsPK ! )#g g = word/document.xmlPK ! @ Ӳ word/theme/theme1.xmlPK ! xq9m m word/settings.xmlPK ! vI@ @ 1 word/webSettings.xmlPK ! 2䝡w w word/styles.xmlPK ! Vn qS word/numbering.xmlPK !
l word/fontTable.xmlPK ! @7 q{ docProps/app.xmlPK Su3U(L- docProps/core.xmlPK