PK ! z!0:- - [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! > > word/_rels/document.xml.rels
PK ! ~ ~ word/document.xml
ԱՄՓՈՓԱԹԵՐԹ «ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ և ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԶՈՀԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՂՄԻՑ ԱՆՁԻՆ ՈՐՊԵՍ ԶՈՀ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԶՈՀ ՆՈՒՅՆԱՑՆԵԼՈՒ ՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ1. ՀՀ Առողջապահության նախարարություն30.06.2022թ.N ԱԱ/02.1/15996-2022 1. Հավելվածի 7-րդ կետի 7-րդ ենթակետի բ. պարբերությունում, 9-րդ կետի 9-րդ ենթակետում «ալկոհոլ» բառը, իսկ 9-րդ կետի 2-րդ ենթակետում «խմիչքի կամ ալկոհոլի» բառերը փոխարինել «ալկոհոլային խմիչք» բառերով: 2. Հավելվածի 8-րդ կետի 6-րդ ենթակետի ա. պարբերությունում նշվում է կենդանի դոնորին վերաբերելի դրույթ, մինչդեռ բ., գ., դ., ե., զ. պարբերություններում պարզ չէ, թե ներկայացված ցուցիչները ում են վերաբերում, ուստի անհրաժեշտ է հստակեցնել: 3. Հավելվածի 8-րդ կետի 6-րդ ենթակետի բ. պարբերությունում «չներկայացված» բառը փոխարինել «չնախատեսված» բառով: 4. Հավելվածի 9-րդ կետի 9-րդ ենթակետում «թմրամիջոց» բառը փոխարինել «թմրամիջոցներ և/կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր» բառերով: 5. Հավելվածի 9-րդ կետի 8-րդ ենթակետի «երեխայի իրազեկվածություն սեռական կյանքի և սեռական հարաբերության մասին» արտահայտությունը կարիք ունի խմբագրման, քանի որ համաձայն «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի Հոդված 5-ի դեռահասներն իրավունք ունեն. 1) սեռական դաստիարակության, ինչպես նաև սեռական և վերարտադրողական առողջության պահպանման. 2) իրազեկ լինել սեռական հասունացման, սեռական և վերարտադրողական առողջությանը վերաբերող հարցերին, ունենալ անհրաժեշտ գիտելիքներ հղիության արհեստական ընդհատման, սեռավարակների, այդ թվում՝ մարդու իմունային անբավարարության վարակի (ՄԻԱՎ) կանխարգելման ժամանակակից միջոցների վերաբերյալ: Միաժամանակ, նախագծով նախատեսված է հաստատել նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու միայն ցուցիչները` ըստ լիազորող նորմի, մինչդեռ հավելվածի 1-5-րդ կետերը ավելի շատ վերաբերում են հանձնաժողովի գործունեության կարգին, իսկ ցուցիչները թվարկված են 6-8րդ կետերում: Ընդունվել է, կատարվել է համապատասխան փոփոխություն:Ընդունվել է, «ա» պարբերության «կենդանի դոնորից» բառակապկցությունը նշվել է 6-րդ ենթակետում՝ որպեսզի վերաբերելի լինի բոլոր պարբերություններին:Ընդունվել է, կատարվել է համապատասխան փոփոխություն:Ընդունվել է մասնակի, «և» շաղկապը չի կիրառվել:Ընդունվել է, ենթակետում լրացվել են «իր տարիքին ոչ համապատասխան» բառերը:Չի ընդունվել: Հավելվածի 1-5 կետերով ոչ թե նախատեսվում է հանձնաժողովի գործունեությունը, այլ ներկայացվում են ցուցիչների տեսակները, դրանց խմբավորումները, դասակարգումը, դրանց հնարավոր համակցությունները՝ ըստ զոհերի կամ հատուկ կատեգորիայի զոհերի: Ավելին, առանց ներկայացնելու մարդկանց թրաֆիքինգը կամ շահագործումը բնութագրող գործողություններին, կատարման եղանակներին և շահագործման ձևերին վերաբերող առանձին ցուցիչներն ու դրանց մեկ միասնականություն լինելը, հնարավոր չէ պարզել ցուցիչների թե՛ դասակարգման տրամաբանությունը, թե՛ կիրառումը, թե՛ որոշ դեպքերում ցուցիչների կրկնության կամ հակառակը՝ չկրկնվելու հանգամանքը:2. ՀՀ Արտաքին գործերի նախարարություն30.06.2022թ.N 1110/28823-22 Դիտողություններ և առաջարկություններ չկան։ Ընդունվել է ի գիտություն:3. ՀՀ Արդարադատության նախարարություն01.07.2022թ.N /01/14.1/28886-2022ՀՀ արդարադատության նախարարության կողմից ուսումնասիրվել է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ):Ուսումնասիրության արդյունքներով հայտնում ենք հետևյալը.1) Նախագծով հաստատվող հավելվածի 7-րդ կետի 7-րդ ենթակետի «ժա», «ժբ», «ժզ» պարբերություններով նախատեսված են համապատասխանաբար՝ «իշխանության չարաշահում», «իշխանության վերազանցում» և «անհիմն կամ օրենսդրությամբ չներկայացված կարգապահական պատասխանատվության կամ պատժի կիրառում» ցուցիչները:Այս համատեքստում հարկ է արձանագրել հետևյալը.Վերոհիշյալ կարգավորումները նույնական են և համընկնում են ՀՀ քրեական օրենսդրությամբ նախատեսված մի շարք հանցագործությունների հետ, մասնավորապես՝ այս պահին գործող ՀՀ քրեական օրենսգիրքի 308-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, իսկ նույն օրենսգրքի 309-րդ հոդվածը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, իսկ ՀՀ քրեական նոր օրենսգրքի 441-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու համար: Այսպիսի պայմաններում սույն որոշմամբ նման ձևակերպումներ նախատեսելը կարող է գործնականում խնդրահարույց իրավիճակ առաջացնել և փաստացի հակասել քրեաիրավական նորմերի ձևակերպումներին:2. Նախագծի 8-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությամբ նախատեսված է հետևյալը ցուցիչը՝ «սեռական ծառայությունների համար վարձատրության բացակայություն կամ դրա չնչինություն», իսկ «զ» պարբերությունը՝ «սեռական ծառայության համար վճարված գումարների չփոխանցում անձին՝ խաբեությամբ, պատճառված ենթադրյալ վնասի, հաճախորդի դժգոհության պատճառով կամ այլ պատրվակներով» ցուցիչը:Կարծում ենք, որ նման ձևակերպման ամրագրումը կարող է հակասել վարչաիրավական օրենսդրությանը, քանի որ նման արարքներ կատարելը և դրանց դիմաց վարձատրություն ստանալը իրենից ենթադրում է վարչական պատասխանատվություն նախատեսող արարքի կատարում:3. Նախագծի 8-րդ կետի 6-րդ ենթակետերի համալիր վերլուծությամբ կարելի է գալ այն եզրահանգման, որ թրաֆիքինգի զոհ կարող է դիտվել նաև այն անձը, ում բջիջը, օրգանը, հյուսվածքը, կենսաբանական նյութերը կամ հեղուկները վերցվել, օգտագործվել են օրենսդրության խախտմամբ:Հարկ ենք համարում նշել, որ խնդրո առարկա արարքները նկարագրված են այս պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 125.1.-րդ հոդվածի և ՀՀ քրեական նոր օրենսգրքի 183-րդ հոդվածի դիսպոզիցիաներում և ըստ էության նման արարքի կատարումը իրենից ենթադրում է մեկ այլ հանցակազմ: Ընդունվել է մասնակի, «ժա» և «ժբ» պարբերությունները վերածմբագրվել են ՀՀ քրեական նոր օրենսգրքի ձևակերպումներին համապատասխան, իսկ «ժզ» պարբերությունը մնացել է անփոփոխՉի ընդունվել: Անկախ պոռնկությամբ զբաղվելու՝ վարչական իրավախախտում լինելու հանգամանքից, այն իրենից ներկայացնում է շահագործման ձև, որի պարտադիր հատկանիշներից է վարձատրության, այլ հատուցման կամ դրանց խոստման առկայությունը, որոնք ամրագրված են նաև ՀՀ քրեական նոր օրենսգրքի 3-րդ հոդվածում: Հետևաբար պոռնկության հիմնական հատկանիշների՝ որպես ցուցիչ չնախատեսելը, կհանգեցնի թերի նույնացման կամ առհասարակ նույնացման ենթակա զոհի չնույնացման, իսկ նման մոտեցումն անթույալատրելի է:Չի ընդունվել:Սույն նախագծով չի քննարկվում հանցագործությունների տարանջատումը, որը քրեական օրենսդրության լուծման խնդրո առարկա է, և եթե ՀՀ քրեական թե՛ նախկին, թե՛ նոր օրենսգրքերը նախատեսում են 2 տարբեր հանցակազմեր, տրամաբանական է, որ առկա են նաև դրանց սահմանազատման ու տարբերակման իրավական հիմքերը: Ններկայացված հանցակազմերն իրարից տարբերվում են ըստ հանցագործության օբյեկտի, օբյեկըիվ և սուբյեկտիվ կողմերի: Քննարկվող նախագծով սահմանվում է զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի նույնացումը, ինչը պետք է իրականացվի հավելվածի 1-5 կետերում նշված ցուցիչների դասակարգումը և համակցման հնարավորությունը հաշվի առնելով և վերլուծելով կոնկրետ ցուցիչը: Բջիջը, օրգանը հյուսվածքը, կենսաբանական նյութերը կամ հեղուկները վերցվելու շահագործման ձևի ցուցիչները դիտարկվելու են գործողությունների և կատարման եղանակների կամ միջոցների ցուցիչների հետ համատեղ և միայն այդ դեպքում հնարավորություն կընձեռեն նույնացնել զոհին4. ՀՀ Ֆինանսների նախարարություն10.12.2021թ.01/11-4/20264-2021 Դիտողություններ և առաջարկություններ չկան: Ընդունվել է ի գիտություն։5. ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն04.07.2022թ.N 01/21/15853-2022 Ի պատասխան Ձեր` ս/թ հունիսի 24-ի թիվ ՄՆ/ՔՀ-4-2/16657-2022 գրության, առաջարկում ենք «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հավելվածի 9-րդ` «Հատուկ կատեգորիայի զոհերի վերաբերյալ 6-րդ և 8-րդ կետերում ներկայացված ցուցիչներից զատ, կիրառելի են նաև հետևյալ ցուցիչները» կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ կերպ. «3) երեխայի կրթություն ստանալու իրավունքի բացառում»: Չի ընդունվել, քանի որ բացառվում է ոչ թե երեխայի կրթության իրավունքի ստացումը, այլ հենց՝ երեխայի կրթության ստացումը: Այսինքն, պետք է ֆիքսված լինի փաստ՝ կրթության բացառում: Ավելին, նույն տրամաբանությամբ ներկայացված են նաև այլ բարիքների ու արժեքների, այլ ոչ թե դրանց իրավունքի բացառումը:6. Ազգային անվտանգության ծառայություն06.07.2022թ.N 11/732 Դիտողություններ և առաջարկություններ չկան։ Ընդունվել է ի գիտություն։7. ՀՀ Պաշտպանության նախարարություն06.07.2022թ.N ՊՆ/510/3212-2022 Դիտողություններ և առաջարկություններ չկան։ Ընդունվել է ի գիտություն։8. ՀՀ Ոստիկանություն01.07.2022թ.N 1/21/58458-22Դիտողություններ և առաջարկություններ չկան։ Ընդունվել է ի գիտություն։9. ՀՀ Գլխավոր դատախազություն04.07.2022թ․02/20.3/9166-2022Դիտողություններ և առաջարկություններ չկան։ Ընդունվել է ի գիտություն։10. ՀՀ Քննչական կոմիտե 15.07.2022 թ.07/07/65986-2022 Դիտողություններ և առաջարկություններ չկան։Ընդունվել է ի գիտություն։11. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ13.07.2022 թ.01/13.2/3601-22Նախագծի հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետով սահմանվում են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման գործողությունների ցուցիչները՝ անձին հավաքագրելու առումով:ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) մարդկանց թրաֆիքինգի աշխատանքային խմբի կողմից մշակված փաստաթղթի համաձայն՝ թրաֆիքինգի և շահագործման զոհերը հաճախ թիրախավորվում, հավաքագրվում, վերահսկվում, ինչպես նաև շահագործվում են սոցիալական մեդիաների և առցանց ծանոթությունների հարթակների միջոցով: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծի հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետի «բ.» և «գ.» պարբերություններում ավելացնել սոցիալական մեդիաների օգտագործումը որպես ցուցակագրման և թիրախավորման միջոց։Նախագծի հավելվածի 7-րդ կետով սահմանվում են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կատարման եղանակների ցուցիչները: Միևնույն ժամանակ, նույն կետի 1-ին ենթակետի «բ.» և «ե.» պարբերությունները բովանդակային առումով համընկնում են։ Իրավական որոշակիության տեսանկյունից նորմերի և ձևակերպումների անհարկի կրկնությունները շփոթություն են առաջացնում իրավակիրառ պրակտիկայում։Անտեղի կրկնությունից խուսափելու նպատակով՝ առաջարկում ենք Նախագծի հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետում սահմանել մեկ միասնական ենթակետ, այն է՝ ֆիզիկական բռնության հետքերի առկայություն, այդ թվում՝ սպիներ և կպումներ։Նախագծի հավելվածում առկա որոշ ցուցիչների բովանդակությունից բխում է, որ դրանք իրենց բնույթից ելնելով առավելապես բնորոշ են նախանույնացման փուլին: Օրինակ՝ Նախագծի հավելվածի 8-րդ կետի 1-ին ենթակետի «բ.» պարբերությամբ որպես ցուցիչ է նախատեսվում պոռնկության շահագործման առնչությամբ դաջվածքների կամ շահագործողներին «պատկանելության» այլ նշանների առկայությունը, ինչը, կարծում ենք, թրաֆիքինգի և շահագործման զոհերի նախանույնացման փուլում առավել կիրառելի կարող է լինել:Այս առումով հարկ է նշել, որ ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի (ՄԱԹՀՊԳ) կողմից մշակվել է ուղենշային փաստաթուղթ, որը ներառում է այնպիսի ցուցիչներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ մարդկանց շահագործման դեպքերի առկայության վերաբերյալ հետաքննության: Դրանց շարքում՝ սեռական շահագործման ներքո որպես առանձին ցուցիչ սահմանվել է նաև այնպիսի հագուստի առկայությունը, որը հիմնականում կրում են սեռական աշխատանք կատարելու համար: Նույն փաստաթղթում որպես աշխատանքային շահագործման ցուցիչ է ամրագրված բնակության վայր ընտրելու անհնարինությունը և նվաստացուցիչ, բնակության համար ոչ պիտանի վայրերում ապրելը (օրինակ՝ գյուղատնտեսական կամ արդյունաբերական շենքերում)։Հարկ է նշել, որ ԵԱՀԿ Թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցչի և համակարգողի գրասենյակի «Մարդկանց թրաֆիքինգի զոհերի նկատմամբ անպատժելիության սկզբունքի արդյունավետ կիրառմանն ուղղված քաղաքականությունը և օրենսդրական առաջարկություններում» մարդկանց շահագործման զոհերի կողմից անձը հաստատող կեղծ փաստաթղթերի օգտագործման հետևանքով դատապարտման դեպքերը հիշատակվել են որպես շահագործումը հաստատող գործոն։ Հետևաբար, կարող ենք եզրահանգել, որ թրաֆիքինգի և շահագործման զոհերի, հատկապես՝ սեռական շահագործման նպատակով թրաֆիքինգի ենթարկված անձանց թրաֆիքինգ իրականացնողները հաճախ հարկադրում են օգտագործել անձը հաստատող կեղծ փաստաթղթեր:Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծում տեղ գտած ցուցիչների շարքում ավելացնել նաև կեղծ փաստաթղթերի օգտագործումը։ Չի ընդունվել, քանի որ 6-րդ կետի 1-ին ենթակետի «բ.» և «գ.» պարբերություններում նշվում են ոչ թե հավաքագրման համար կիրառվող եղանակները կամ միջոցները՝ համացանց, հարևան, բարեկամ, գործակալություն և այլն, այլ ներկայացվում են հավաքագրման բովանդակությունը բացող գործողությունները, հետևաբար թիրախավորումը, անկախ այն հանգամանքից, թե այն ինչ եղանակով է կատարվել, համարվելու է այս պարբերությամբ քննարկվող ցուցիչ:Ընդունվել է, կատարվել է համապատասխան փոփոխություն, «ե.» պարբերությունը ներկայացվել է որպես «բ.» պարբերություն, ինչպես նաև փոխվել է հետագա համարակալումը:Չի ընդունվել: Ներկայացված ցուցիչները կարող են կիրառվել ինչպես նույնացման, այնպես էլ նախանույնացման փուլում, քանի որ պարբերությունում նշվում է, որ դաջվածքներն այլ նշանների հետ մեկտեղ պետք է ցույց տան շահագործողներին «պատկանելության» առկայությունը:Չի ընդունվել, քանի որ քննարկվող հարցը վերաբերում է ոչ թե մարդու թրաֆիքինգի կամ շահագործման դեպքի կամ ենթարկված անձի նույնացմանը, այլ այդ անձանց քրեական պատասխանատվության չենթակելուն, այսինքն՝ հետհանցավոր վարքագծին տրվող իրավական գնահատականին ու դա հիմնավորող հանգամանքների առկայության: 12. ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ29.06.2022թ.N /43/20913-2022Դիտողություններ և առաջարկություններ չկան։Ընդունվել է ի գիտություն։13. ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին30.06.2022թ.N 01/11596-2022Դիտողություններ և առաջարկություններ չկան։Ընդունվել է ի գիտություն։14. ՀՀ Միգրացիոն ծառայություն17.06.2022թ.N 01/02/2153-20221.Նախագծի հավելվածի 7-րդ կետի (Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կատարման եղանակների ցուցիչներ) 7-րդ ենթակետի ներքո բերված են ցուցիչներ անձի պաշտոնից կամ ծառայողական դիրքից կամ լիազորություններից բխող ազդեցությունը կամ հանցագործությունից տուժած անձի անձնական կախվածությունը կամ վիճակի խոցելիությունն օգտագործելու առումով։ Նշված ենթակետի դ. ենթակետի ներքո որպես ցուցիչ նշված է պարտքային և ֆինանսական այլ կախվածության առկայությունը։ Մեր կարծիքով պարտքային և ֆինանսական այլ կախվածության առկայությունն ինքնին չի կարող դիտարկվել որպես ցուցիչ, փոխարենը ցուցիչ կարող է լինել պարտքային և ֆինանսական այլ կախվածության հետևանքով առաջացած վիճակի խոցելիության օգտագործումը,2. նախագծի հավելվածի 8-րդ կետի (Մարդկանց շահագործման ձևերի ցուցիչներ) 3-րդ ենթակետի ներքո բերված են ցուցիչներ հարկադիր աշխատանքի կամ ծառայություն մատուցելուն կամ հակաիրավական գործողություններ կատարելուն հարկադրելու առումով։ Նշված ենթակետի ժա. ենթակետի ներքո որպես ցուցիչ նշված է անօրինական միգրանտ աշխատող լինելու փաստը։ Կարծում ենք որ այս դեպքում ևս տեղին չէ անօրինական միգրանտ աշխատող լինելու փաստն ինքնին դիտարկել որպես ցուցիչ, չնայած նրան որ աշխատողի նման կարգավիճակն, անշուշտ, հավելյալ պայման է նրա շահագործման համար, միևնույն ժամանակ հնարավոր չէ պնդել որ անօրինական միգրանտ աշխատողը պարտադիր պետք է ենթարկվի հարկադիր աշխատանքի կամ ծառայություն մատուցելուն կամ հակաիրավական գործողություններ կատարելուն հարկադրելուն։ Ելնելով վերոհիշյալից առաջարկում ենք որպես ցուցիչ դիտարկել աշխատանքային միգրանտի կարգավիճակի օրինականացմանը խոչընդոտելը։1. Չի ընդունվել, քանի որ հավելվածի 7-րդ կետի 7-րդ ենթակետը վերաբերում է «անձի պաշտոնից կամ ծառայողական դիրքից կամ լիազորություններից բխող ազդեցությունը կամ հանցագործությունից տուժած անձի անձնական կախվածությունը կամ վիճակի խոցելիությունն օգտագործելու առումով՝» ցուցիչին, հետևաբար չկա կարիք կրկնակի նշել վիճակի խոցելիության օգտագործումը:2. Ընդունվել է, կատարվել է համապատասխան փոփոխություն:15. ՀՀ Արդարադատության նախարարությունՓորձագիտական եզրակացություն 25.08.2022թ.N //37254-2022 «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ առարկություններ չունենք։ Ընդունվել է ի գիտություն։16. ՀՀ Վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչություն Եզրակացություն09.09.2022թ.N 01/11.4/29610-2022 «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ առաջարկվում է.Հավելվածի 6-րդ կետի 4-րդ ենթակետի դ. պարբերությունում անհասկանալի է «անձի պարտարկում» ձևակերպումը:1. Ընդունվել է ի գիտություն:«Պարտակել» եզրույթը լայնորեն կիրառելի է քրեաիրավական ոլորտում և իրենից ներկայացնում է թաքցնելու, քողարկելու, ծածկելու, գաղտնի պահելու հոմանիշ: Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքում անձի պարտակելու մասին հիշատակվում է Հանցակիցների տեսակները վերտառությամբ 46-րդ հոդվածում, Հանցանք կատարած անձին աջակցելը վերտառոջւթյամբ 474-րդ հոդվածում և այլուր: Հավելվածի 6-րդ կետի 5-րդ ենթակետի դ. պարբերությունում անհասկանալի է, թե ինչպես է անձին դիտարկվելու որպես գույքի կամ տարածքի բաղկացուցիչ մաս:2. Ընդունվել է ի գիտություն:Մարդկանց թրաֆիքինգը կամ շահագործումն ուղեկցվում է մարդու ապրանքայնացմամբ, մասնավորապես, եթե խոսվում է ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մասին: Քննարկվող ցուցիչը, այն է՝ որպես գույքի կամ տարածքի բաղկացուցիչ մաս՝ անձի կամ նրա իրավունքների նկատմամբ վերահսկողության ընդունումը, վերաբերում է այն դեպքերին, երբ օրինակ՝ վաճառում են արտադրամաս, որտեղ աշխատող անձանց նույնպես փոխանցում են արտադրամասը գնորդին՝ առանց այդ աշխատողների կարծիքը հաշվի առնելու՝ անգամ այն դեպքում, եթե փոխվելու է աշխատանքի բնույթ ու պայմանները: Քանի որ ստրկությունն իրենից ներկայացնում է մարդուն որպես գույքի վերաբերվելը, ինչն ամրագրված է նաև Ստրկության մասին կոնվենցիայում, այս ցուցիչով որոշվելու է նման վերաբերմունքը թրաֆիքինգի կամ շահագործման զոհի նկատմամբ:Հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետում առաջարկում ենք քննարկել ա. և բ. պարբերությունների միավորման նպատակահարմարությունը:3.Չի ընդունվել:ա. կետում ներկայացված են բռնության անմիջական հետևանքները՝ մարմնական վնասվածքները. կոտրվածքներ, արյունազեղումներ, այտուցներ, քերծվածքներ, ցանկացած այլ վնասներ, իսկ բ. կետում ներկայացվում են ֆիզիկական բռնության հետքերի լավացման արդյունք-հետևանքները. սպիներ, կպումներ, այլ հետքեր: Զուդ ցուցանիշային առումով դրանց տարանջատումը հնարավորություն է ընձեռում հասկանալ ֆիզիկական բռնության կիրառման վաղեմությունը և պարբերականությունը: Օրինակ, նույն անձի մոտ հայտնաբերվել են և սպիացած վնասվածքներ կամ կպումներ և 1-2 օրվա վաղեմությամբ արյունազեղումներ և քերծվածքներ:Հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետի ե. պարբերությունն արդյոք նախատեսում է նույն ենթակետի ա.-դ. ենթակետերի բացակայություն:4. Ընդունվել է ի գիտություն:Նույն ենթակետի սահմաններում ցուցիչները միմյանց չեն բացառում, այլ ընդհակառակը կարող են փոխլրացնել և հնարավոր է, որ նույնացման ընթացքում հիմնավորվեն նույն ենթակետում առկա մի քանի ցուցիչներ, օրինակ՝ Հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետի ա., բ., ե. Ենթակետերը կարող են հանդես գալ միաժամանակ նույն անձի նույնացման ընթացքում:Հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետի ա. պարբերությունն արդյոք նախատեսում է ականատեսին ևս որպես մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհ դիտարկելու հարցը:5. Ընդունվել է ի գիտություն:Քննարկվող ցուցիչը հետևյալն է՝ ֆիզիկական կամ հոգեբանական բռնության կիրառման ականատես լինելը՝ ականատեսի նկատմամբ գործադրելու սպառնալիքով: Այդ ցուցիչը վերաբերում է բռնության սպառնալիքին, այսինքն՝ հոգեբանական բռնությանը, երբ օրինակ՝ նոր բերված անձանց ներկայությամբ շատ դաժան ծեծի են ենթարկում մի անձի, ասելով, որ նա հրաժարվել է աշխատանք կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց, և եթե նորեկներն էլ հրաժարվեն՝ նույնը սպասում է նրանց: Այսինքն, առկա է բռնության ականատես լինելը և հետագայում բռնության կիրառման հավանականությունը: Երկու հանգամանքն էլ նշված են քննարկվող ցուցիչում: Անձին զոհ ճանաչելու համար, բացի այս ցուցիչից պետք է լինեն նաև գործողության և շահագործման մեկական ցուցիչներ:Առաջարկում ենք ևս մեկ անգամ վերանայել ցուցիչները՝ բացառելու համար հնարավոր կրկնությունները (օրինակ՝ հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետի դ., զ. պարբերությունների և նույն կետի 3-րդ ենթակետի ա. պարբերությունը և այլն):6. Ընդունվել է ի գիտություն:Այստեղ կրկնությունները բացակայում են, քանի որ նույն ցուցիչները կարող են լինել մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման տարբեր բաղկացուցիչների վերաբերյալ: Քննարկվող ենթակետերում դրանք են՝ բռնություն գործադրելու սպառնալիքը և հարկադրանքի այլ ձևերը:Առաջարկում ենք վերանայել հավելվածի 7-րդ կետի 4-րդ ենթակետի տարբերակները՝ հաշվի առնելով, որ դրանք կարող են նաև կիրառվել՝ առանց անձի առևանգման:7. Չի ընդունվել:Այն, որ Հավելվածի 7-րդ կետի 4-րդ ենթակետի ցուցիչները կարող են նաև կիրառվել՝ առանց անձի առևանգման, ընդունելի է և չի վիճարկվում, սակայն այստեղ դրանք դիտարկվում են հենց առևանգման առնչությամբ՝ որպես առևանգման, այլ ոչ թե այլ բաղկացուցիչի ցուցիչներ:Հավելվածի 7-րդ կետի 7-րդ ենթակետի դ. պարբերությունում անհրաժեշտ է հստակեցնել, թե պարտքային կախվածությունը ինչին է վերաբերում՝ ֆինանսին, թե այլ տարբերակների: Միևնույն դիտարկումը վերաբերում է նաև նույն ենթակետի ե. պարբերությանը:8. Ընդունվել է ի գիտություն:Հավելվածի 7-րդ կետի 7-րդ ենթակետի դ. պարբերությունում խոսվում է պարտքային և ֆինանսական այլ ցանկացած կախվածության մասին, ինչի վերաբերյալ ուղղակիորեն նշված է ցուցիչում:Իմաստային առումով խմբագրման կարիք ունի հավելվածի 7-րդ կետի 7-րդ ենթակետի ժբ. պարբերությունը:9. Չի ընդունվել, քանի որ նաև ՀՀ քրեական օրենսգիրքն է կիրառում «իշխանական կամ ծառայողական լիազորությունները» ձևակերպումը, որոնք կարող են այդ լիազորություններ ունեցող անձի կողմից կա՛մ չարաշահվեն, կա՛մ վերազանցվեն:Անհասկանալի է հավելվածի 7-րդ կետի 7-րդ ենթակետի ժդ. պարբերությունը:10. Ընդունվել է ի գիտություն:Այդ ցուցիչը վերաբերում է այն դեպքերին, երբ անձի նկատմամբ արված լավությունը կամ տրամադրված օգնությունը կամ աջակցությունը, հետագայում չարաշահվում է և հիմք հանդիսանում անձին շահագործելու համար: Օրինակ՝ փողոցային կռվում կնոջը փրկած անձը, շահարկելով իր «փրկիչ» լինելը, և իր բացակայության դեպքում հնարավոր ծանր հետևանքների առաջացումը, կարողանում է ազդել կնոջ վրա և ներգրավվել շահագործման որևէ ձևի մեջ:Անհրաժեշտ է հստակեցնել հավելվածի 7-րդ կետի 8-րդ ենթակետի ե. պարբերությունն այն առումով, որ խոսք է գնում բնակության վայրի պայմանների ընտրության մասին, մինչդեռ ենթակետը վերաբերում է հանցագործությունից տուժած անձին վերահսկող անձի հետ փոխհամաձայնության մասին:11. Ընդունվել է ի գիտություն:Հանցագործությունից տուժած անձին վերահսկող անձի հետ փոխհամաձայնությունը կարող է դրսևորվել տարբեր ձևերով ու վերահսկողական մեխանիզմներով, որոնց մեջ ներառվում է նաև վերահսկող անձի կողմից անձի աշխատանքի, բնակության վայրի կամ այլ պայմանների ընտրությունն ու դրանց վերահսկումը: Այսինքն՝ վերահսկող անձը զոհի փոխարեն որոշել է թե՛ նրա աշխատանքի վայրը, թե՛ բնակության:Առաջարկում ենք քննարկել հավելվածի 8-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի միավորման հարցը՝ հաշվի առնելով, որ խոսքը մարդկանց շահագործման նույնաբովանդակ ձևերի մասին է:12. Չի ընդունվել, քանի որ պոռնկության շահագործումը և սեռական շահագործման այլ ձևերն իրարից տարբերվում են ոչ միայն բովանդակությամբ, այլ նաև բնութագրիչներով, ինչից ելնելով գործնականում անհրաժեշտություն է առաջանում տարբերակված մոտեցում դրսևորել սեռական շահագործման երկու ձևերի նկատմամբ՝ պոռնկության և սեռական շահագործման այլ ձևերի: Նման տարբերակված մոտըեցումն ամրագրված է թե՛ ՀՀ քրեական օրենսգրքում, թե՛ Օրենքում:Անհասկանալի է հավելվածի 9-րդ կետի 5-րդ ենթակետը, քանի որ ցուցիչը մեկնաբանված է թերի և անհասկանալի է, թե օրինակ տարբեր երեխաների՝ բնակության մեկ վայրում պահելը, որ դեպքերում կարող է պատճառ դառնալ՝ երեխային որպես հատուկ կատեգորիայի զոհ դիտարկելու համար:13. Չի ընդունվել: Անհասկանալիությունը կարող է պայմանավորված լինի այդ ցուցիչը մեկուսացված դիտարկելու հանգամանքով: Քանի որ Հավելվածի 9-րդ կետը նշում է, որ Հատուկ կատեգորիայի զոհերի վերաբերյալ 6-րդ և 8-րդ կետերում ներկայացված ցուցիչներից զատ, կիրառելի են նաև հետևյալ ցուցիչները…. ձևակերպումը: Հետևաբար եթե առկա է միայն տարբեր երեխաների՝ բնակության մեկ վայրում պահելու ցուցիչը, այն չի կարող պատճառ դառնալ՝ երեխային որպես հատուկ կատեգորիայի զոհ դիտարկելու համար, անհրաժեշտ է լինելու նաև այլ ցուցիչների առկայություն: Ավելին, 9-րդ կետում թվարկված ցուցիչները համարվում են հավելյալ ցուցիչներ, այլ ոչ թե հիմնական, իսկ հիմնական ցուցիչները երեխաների առնչությամբ տրված են Հավելվածի 6-րդ և 8-րդ կետերում:Հավելվածի 9-րդ կետում առաջարկում ենք քննարկել նաև այն տարբերակը, երբ երեխան որդեգրվել է օրինական եղանակով, սակայն ենթարկվել է շահագործման և առկա են նաև այլ պայմաններ՝ երեխային հատուկ կատեգորիայի զոհ դիտարկելու համար:14. Ընդունվել է ի գիտություն:Նախկին որդեգորւմն այս դեպքում շահագործման հետ կապ չունի և շահագործման դիտավորության առաջացման պահից միայն կքննարկվի երեխայի թրաֆիքինգը կամ շահագործումը՝ Հավելվածի 6-րդ և 8-րդ կետերին համապատասխան:Նախագծին կից ներկայացված հիմնավորման 1-ին կետի 1-ին պարբերությունը վերանայման կարիք ունի, քանի որ օրենքով սահմանված ժամկետում նախագիծը ոչ թե պետք է ներկայացվեր վարչապետի աշխատակազմ, այլ պետք է ընդունված լիներ:15. Ընդունվել է, կատարվել է համապատասխան փոփոխություն:Նախագծի հիմնավորման մեջ պետք է ներառել տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին՝ հիմք ընդունելով Կառավարության՝ 25.02.2021թ. N 252-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 2-րդ ենթակետը:16. Ընդունվել է, կատարվել է համապատասխան փոփոխություն:PK ! word/footnotes.xml
ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի (ՄԱԹՀՊԳ) կողմից մշակված ցուցիչները հասանելի են հետևյալ հղումով՝ https://www.unodc.org/pdf/HT_indicators_E_LOWRES.pdf https://www.osce.org/files/f/documents/f/c/117833.pdf PK ! ,(ޞ word/endnotes.xml
PK !
D word/footer1.xml
PAGE \* MERGEFORMAT 15PK ! #5" " word/_rels/footnotes.xml.rels
PK ! @ word/theme/theme1.xml
PK ! A6
word/settings.xml
PK ! 8an4 4 word/styles.xml
PK ! ټ word/webSettings.xml
PK ! M word/numbering.xml
PK ! 4 word/fontTable.xml
PK ! O_ docProps/app.xml
Normal4121376521463Microsoft Office Word017850falseTitle1Անվանում1Название1HPfalse25178falsefalse16.0000PK zs0U-p\ \ docProps/core.xmlSophie.Bostanchyanhttps://mul2.gov.am/tasks/673773/oneclick/ampopatert -traf.cucich 12.09.2022.docx?token=83e8f4daabec1fc926d9b7291a1237d5Ani.Sahakyan2242021-06-11T12:20:00Z2022-07-12T07:21:00Z2022-09-14T10:34:00ZPK ! z!0:- - [Content_Types].xmlPK ! N N ^ _rels/.relsPK ! > > word/_rels/document.xml.relsPK ! ~ ~ M word/document.xmlPK ! m word/footnotes.xmlPK ! ,(ޞ | word/endnotes.xmlPK !
D I word/footer1.xmlPK ! #5" " T word/_rels/footnotes.xml.relsPK ! @ word/theme/theme1.xmlPK ! A6
s word/settings.xmlPK ! 8an4 4 word/styles.xmlPK ! ټ o word/webSettings.xmlPK ! M word/numbering.xmlPK ! 4 ( word/fontTable.xmlPK ! O_ 8 docProps/app.xmlPK zs0U-p\ \ = docProps/core.xmlPK fA