PK ! 2oW [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! word/_rels/document.xml.rels
PK ! .ߐ word/document.xml
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԿԱԳ-Ի Օրենսդրական նախաձեռնության անվանումը«Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում, որակի նվազագույն չափորոշիչները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծՕրենսդրական նախաձեռնությունը մշակող պետական կառավարման համակարգի մարմնի անվանումըՀայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունՀետադարձ կապ (անուն, ազգանուն, պաշտոն, հեռախոսի համար, էլ. փոստի հասցե)Նալբանդյան Գառնիկ, Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալ գիտական աշխատանքների գծով, 24-75-21, garnik.nalbandyan@nilsr.am1. Խնդրի որոշում և սահմանում1) Վերլուծության ենթակա խնդիրը(Անցանկալի կամ վնասակար իրադրություն կամ իրավիճակ, որը պահանջում է լուծում:)Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման ժամանակ ծառայությունների ծավալների և ժամկետների վերաբերյալ կամայական լուծումների և անորոշությունների առկայությունը։2) Խնդրի դրսևորումները, դրանց վերաբերյալ փաստերն ու աղբյուրները(Ինչի՞ց ենք հասկանում, որ առկա է խնդիր:)Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում մատուցվող ծառայությունների ծավալները և որակի նվազագույն չափորոշիչները իրավական ակտերով սահմանված չեն։3) Խնդրի պատճառ(ներ)ը, դրանց վերաբերյալ փաստերն ու աղբյուրները(Պետք է դիտարկել, թե ինչ շարժառիթներ կամ խորքային պատճառներ են հանգեցրել խնդրի առաջացմանը: Դրանք կարող են լինել տարբեր բնույթի՝ պայմանավորված առանձին միջոցա- ռումներով, մարդկային գործոններով, պատահարներով, ոչարդյունավետ կարգավորումներով և այլն:)Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին չեն տրամադրվում, իսկ զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին բավարար ծավալներով չեն տրամադրվում կացարանի, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման աջակցություն։Նշված աջակցության տրամադրումը մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին մեծապես պայմանավորված է հաստատության կազմակերպակառավարչական աշխատանքներով, այդ կազմակերպությունում աշխատողների մարդկային գործոնով, ինչպես նաև կարող է պարունակել տարբեր բնույթի կոռուպցիոն ռիսկեր` պայմանավորված ծառայությունների տրամադրման չափորոշիչների բացակայությամբ։ 4) Խնդրի հետևանք(ներ)ը, դրանց վերաբերյալ փաստերն ու աղբյուրները(Թվարկել խնդրի առաջացման պատճառներից բխող հետևանքները:)Ոչ բոլոր թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերը, զոհերը և հատուկ կատեգորիայի զոհերն են ստանում անհրաժեշտ նվազագույն աջակցություն և օգնություն:Որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացված անձինք, ինչպես նաև հավանական զոհերը դժվարություններ են ունենում երկրորդային զոհականացումից պաշտպանվելու և հասարակությունում վերաինտեգրվելու գործընթացում։5) Խնդրի շահառուները՝ ըստ խմբերի(Խնդիրը կարող է տարբեր ձևերով ազդել տնտեսության տարբեր հատվածների և տարբեր սոցիալական խմբերի վրա: Թվարկել շահառուների այն խմբերը, որոնք տուժում կամ շահում ենխնդրից:)Թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերը, զոհերը և հատուկ կատեգորիայի զոհերը:6) Խնդրի մեծությունը, դրա վերաբերյալ փաստերն ու աղբյուրները(Խնդրի մեծությունը կարող է գնահատվել տարբեր ձևերով: Օրինակ՝ հաշվի առնելով ազդեցության ենթարկված կազմակերպությունների թիվը՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող սուբյեկտների ընդհանուր թվում կամ տվյալ տնտե- սության ոլորտում զբաղված սուբյեկտների թվում, ՀՆԱ-ի վրա խնդրի ազդեցության չափը, խնդրի հետևանքով տուժածբնակչության թիվը և այլն:)Թրաֆիքինգի և շահագործման ենթարկված, սակայն չնույնացված հավանական զոհերի թվի վերաբերյալ վիճակագրական տվյալներ չկան։7) Խնդրի հրատապությունը, դրա վերաբերյալ փաստերն ու աղբյուրները(Արդյո՞ք խնդիրը պահանջում է արագ արձագանք:)Քանի որ թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարան, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման համապատասխան չափորոշիչները սահմանված չեն, տրամադրվող ծառայությունները փաստացի վերահսկելի չեն թե՛ քանակակական, թե՛ որակական առումով, որի արդյունքում կարող են էականորեն խախտվել տրամադրվող ծառայությունների որակը և ծավալները:2. Ելակետային տարբերակ1) Առկա իրավիճակի հակիրճ նկարագրությունը (կարգավորման դաշտ, ցուցանիշներ, տվյալներ, վիճակագրություն, դրանց աղբյուրները)(Առկա իրավիճակի նկարագրությունը պետք է ընդգրկի գործող կարգավորման դաշտի նկարագրությունը և հիմնվի քանակական, որակական փաստերի վրա:)2014 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունված «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» և 2022 թվականի մայիսի 4-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքներով կարգավորվել են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացմանը և աջակցությանն առնչվող հիմնական իրավահարաբերությունները, սահմանվել են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին տրամադրվող սոցիալական աջակցության տեսակները, սակայն չի մանրամասնվել դրանց ներկայացվող պահանջները, ինչը գործնականում կամայական լուծումների և անորոշությունների տեղիք է տալիս: Որպես թրաֆիքինգի և շահագործման ենթարկված զոհ նույնացվել է 2015-2016 թվականներին 24 անձ, 2017 թվականին՝ 11 անձ, 2018 թվականին՝ 9 անձ, , 2020 թվականին՝ 9 անձ:2) Առկա իրավիճակի զարգացման միտումները, դրանց վերաբերյալ փաստերն ու աղբյուրները(Բացատրել, թե ինչպե՞ս առկա իրավիճակը կզարգանա առանց լրացուցիչ միջամտության: Այն պատասխանում է «ի՞նչ կպատահի, եթե ոչինչ չարվի» հարցին:)Թրաֆիքինգի և շահագործման ենթարկված նույնացված զոհերը, հատուկ կատեգորիայի զոհերը չեն ստանա անհրաժեշտ որակյալ աջակցություն և օգնություն։Հավանական զոհերը զրկված կլինեն ընդհանրապես տվյալ տեսակի սոցիալական աջակցություն և օգնություն ստանալու հնարավորությունից։3) Կառավարության կողմից մինչ այդ ձեռնարկված միջոցառումների նկարագրություն(Խնդրի լուծմանն ուղղված ի՞նչ միջոցառումներ են մինչ այդ ձեռնարկվել Կառավարության կողմից, և ինչու՞ այդ միջոցառումների արդյունքում խնդիրը չի լուծվել:)Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ՀՀ կառավարության կողմից հաստատվել է գործողությունների ազգային 6 ծրագրեր2014 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունվել են նաև ՀՀ «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքը, իսկ 2022 թվականի մայիսի 4-ին «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, սակայն մարդկանց թրաֆիքինգի և շահագործան զոհերի նույնացման հանձնաժողովը գործել է և գործում է առանց հստակ սահմանված ցուցանիշների, ցուցիչների: 4) Խնդրի կարգավորման անհրաժեշտությունը(Ի՞նչով է հիմնավորվում Կառավարության կողմից լրացուցիչ միջամտություն իրականացնելու անհրաժեշտությունը:)2022 թվականի մայիսի 4-ին «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունումը հնարավորություն կտա հստակորեն սահմանված ցուցիչների հիման վրա ժամանակին, օբյեկտիվորեն անձին ճանաչել զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ և հետևաբար ստանալ օրեքով սահմանված աջակցություն և օգնություն:«Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում, որակի նվազագույն չափորոշիչները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով սահմանված չափանիշներով սոցիալական աջակցություն և օգնություն կստանան, ինչպես թրաֆիքինգի և շահագործման զոհերը, հատուկ կատեգորիայի զոհեր ը, այնպես էլ հավանական զոհերը։Թրաֆիքինգի և շահագործման զոհերին տրամադրվող աջակցությունը և օգնությունը կլինեն որոշակի, չափելի և վերահսկելի։3. Կարգավորման նպատակներ1) Ընդհանուր նպատակը(Վերաբերում է վերջնական արդյունքին, որն ապահովում է խնդրի լուծումը:)Նպաստել թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին որոշակի, չափելի և վերահսկելի սոցիալական աջակցության և օգնության տրամադրմանը։2) Հատուկ նպատակ(ներ)ը(Ուղղված է խնդրի պատճառների վերացմանը կամ պատճա- ռահետևանքային կապի թուլացմանը: Հատուկ նպատակ(ներ)ըգործիքակազմ է(են) ընդհանուր նպատակին հասնելու համար:)Հստակեցնել թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին․ ծառայություններ տրամադրող կազմակերպությունների ընտրության մեխանիզմները, մատուցվող ծառայությունների նվազագույն ծավալներին և որակին ներկայացվող պահանջները։4. Կարգավորման առաջարկվող տարբերակ(ներ)(Տարբերակները ձևավորվում են խնդրի լուծմանն ուղղված կարգավորիչ և ոչ կարգավորիչ գործիքներից ու պետք է ակնհայտորեն կապված լինեն ինչպես պատճառների, այնպես էլ՝ նպատակների հետ:)1) Առաջարկվող տարբերակի (Տարբերակ 1) հակիրճ նկարագրությունը2) Դիտարկված այլ տարբերակ(ներ)ի հակիրճ նկարագրությունը (առկայության դեպքում)ա. Տարբերակ 1․Այլ տարբերկներ չկան5. Կարգավորման առաջարկվող տարբերակ(ներ)ի ակնկալվող նշանակալի ազդեցություններ1) Տարբերակ(ներ)ի նշանակալի ազդեցությունների ոլորտները(Թվարկել այն ոլորտները, որտեղ ակնկալվում է, որ տարբերակը կարող է ունենալ նշանակալի ազդեցություն:)ա. Տարբերակ 16. Համագործակցություն պարզեցված ԿԱԳ շրջանակներում1) ԿԱԳ վերլուծության ընթացքում իրականացված համագործակցության վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն(Ներկայացնել տեղեկատվություն ԿԱԳ վերլուծության ընթացքում պետական մարմինների, իրավաբանական կամֆիզիկական անձանց հետ համագործակցության վերաբերյալ:)ԿԱԳ-ն իրականացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ պետական ոչ առևտրային կազմակերպության մասնագիտական խմբի կողմից։ PK ! CIS S word/theme/theme1.xml
PK ! d-
word/settings.xml
PK ! vI@ @ word/webSettings.xml
PK !
word/styles.xml
PK ! h~< < word/numbering.xml
PK ! ! word/fontTable.xml
PK ! F!Z Z docProps/app.xml
Normal294514878477Microsoft Office Word07019falseНазвание1Title1false9945falsefalse16.0000PK s0U@eK K docProps/core.xmlVarditer Arvushyanhttps://mul2.gov.am/tasks/673762/oneclick/chaporoshich KAG.docx?token=b2c4686e6ec312d2346e5aa6bf3e65b3Merry Saribekyan72022-08-17T07:49:00Z2022-07-22T09:30:00Z2022-08-25T07:58:00ZPK ! 2oW [Content_Types].xmlPK ! N N _rels/.relsPK ! M word/_rels/document.xml.relsPK ! .ߐ = word/document.xmlPK ! CIS S word/theme/theme1.xmlPK ! d-
word/settings.xmlPK ! vI@ @ f word/webSettings.xmlPK !
word/styles.xmlPK ! h~< < word/numbering.xmlPK ! ! word/fontTable.xmlPK ! F!Z Z docProps/app.xmlPK s0U@eK K } docProps/core.xmlPK