PK ! Y1 1 [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! -N N word/_rels/document.xml.rels
PK ! `( ( word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ« «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՄԻ ՇԱՐՔ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼԻրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2022 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերին հատկացված միջոցների միջև կատարել վերաբաշխում 3,366,667.8 հազար դրամ գումարի շրջանակներում, որից 1,133,879.9 հազար դրամն ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։ Վերաբաշխումը կատարվում է կապիտալ ծրագրերի իրականացման համար:Որոշման նախագծով նախատեսվում է 2,232,787․9 հազար դրամ գումարի շրջանակներում ապահովել մի շարք կրթական, մարզական և մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը և նախագծումը, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավումը, մասնավորապես՝ԸՆԴԱՄԵՆԸ2,232,787.9Նախագծանախահաշվային փաստաթղթեր19,193.7«Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրում լողավազանի և հրաձգարանի կառուցում14,688.0Ամբերդ ամրոցի վթարային հատվածների ամրակայում և դրա տարածքների բարեկարգում4,505․7Շինարարական աշխատանքներ 1,033,055.9ՀՀ Արմավիրի մարզի Գետաշեն համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման մեկնարկման աշխատանքներ80 023,2ՀՀ Արմավիրի մարզի Լենուղի համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման մեկնարկման աշխատանքներ80 023,2«Ռյա Թազայի Ա․ Ավդալի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ջեռուցման համակարգի տեղադրում17,081.7«Զոլաքար գյուղի Ա. Վարդանյանի անվան N2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տարածքի բարեկարգում և պարսպապատում40,925.5«Էջմիածնի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տանիքի նորոգման աշխատանքներ41,739.0«Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի վարչական մասնաշենքի ջեռուցման համակարգի արդիականացում59,833.8Հանրակրթական դպրոցների մարզադահլիճների վերակառուցում713,429.5«Երևանի Վ. Թեքեյանի անվան թիվ 92 հիմնական դպրոց» ՊՈԱԿ135,684.8«Երևանի թիվ 37 հիմնական դպրոց» ՊՈԱԿ85,646.4«Երևանի թիվ 136 հիմնական դպրոց» ՊՈԱԿ40,806.4«Փշատավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ81,792.9«Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ95,960.8«Արմավիրի հ. 8 հիմնական դպրոց» ՊՈԱԿ110,325.2«Վերին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ71,016.0«Ալավերդու N 12 հիմնական դպրոց» ՊՈԱԿ92,197.0Գույքով ապահովում1,180,538.3Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային գույքով ապահովում՝ 2023թ.-ին Եվրոպայի ծանրամարտի առաջնության անցկացման նպատակով600,540.5Մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ մարզական հասարակական կազմակերպություններին գույքով ապահովում330,901.7«Զոլաքար գյուղի Ա. Վարդանյանի անվան N2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ46,982.9«Գյումրու N 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ /արհեստանոցների մասնագիտական գույք/59,545.1«Դիլիջանի արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա/620.0«Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա/4,000.0«Արամ Խաչատրյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա/1,200.0«Սերգեյ Փարաջանովի թանգարան» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա/800.0«Հովհաննես Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա/800.0«Եղիշե Չարենցի տուն-թանգարան» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա/1,200.0«Երվանդ Քոչարի թանգարան» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա/400.0«Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա/4,000.0«Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա/4,800.0«Ալեքսանդր Սպենդարյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա/1,200.0«Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա/1,200.0«Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա/1,600.0«Ն. Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա/800.0«Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա/2,800.0«Օրբելի եղբայրների տուն-թանգարան» ՊՈԱԿ/համակարգչային տեխնիկա/800.0«Հրազդանի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա/800.0«Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա/1,600.0«Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա/800.0«Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա/4,000.0«Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ10,800.0«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա, օդորակիչ և դռոն/11,381.1«Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ /սերվերներ և համակարգչային տեխնիկա/39,000.0«Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարան» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա/800.0«Վ. Պետրոսյանի անվան Արագածոտնի մարզային գրադարան» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա/400.0«Արմավիրի մարզային գրադարան» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա/400.0«Օ. Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարան» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա/400.0«Վ, Պետրոսյանի անվան Գեղարքունիի մարզային գրադարան» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա/400.0«Լոռու մարզային գրադարան» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա/400.0«Կոտայքի մարզային գրադարան» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա/400.0«Շիրակի մարզային գրադարան» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա/400.0«Սյունիքի մարզային գրադարան» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա/400.0«Վայոց ձորի մարզային գրադարան» ՊՈԱԿ/համակարգչային տեխնիկա/400.0«Տավուշի մարզային գրադարան» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա/400.0«Ատլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա և ՀԾ/870.0 «Երևանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա և ՀԾ/870.0«Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա և ՀԾ/870.0«Վ. Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա/620.0«Ն. Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա և ՀԾ/1,320.0«Թիավարության մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա և ՀԾ/870.0«Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ/համակարգչային տեխնիկա և ՀԾ/1,320.0«Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա և ՀԾ/870.0«Հ. Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա և ՀԾ/870.0«Ռ. Կարապետյանի անվան մենապայքարային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա և ՀԾ/870.0«Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա և ՀԾ/870.0«Լ. Հարությունյանի անվան Ծաղկաձորի լեռնադահուկային մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա և ՀԾ/870.0«Սևանի ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա և ՀԾ/870.0«Սպիտակի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա և ՀԾ/870.0«Արմավիրի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ/համակարգչային տեխնիկա և ՀԾ/870.0«Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա և ՀԾ/870.0«Գյումրու Լ. Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա և ՀԾ/870.0«Գյումրու սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա և ՀԾ/870.0«Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա և ՀԾ/870.0«Գյումրու աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա և ՀԾ/870.0«Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա և ՀԾ/870.0«Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա և ՀԾ/870.0«Երևանի օլիմպիական մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա և ՀԾ/870.0«Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի տուն-մարզադպրոց» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա և ՀԾ/1,320.0«Հրաձգության հանրապետական մարզադպրոց» ՊՈԱԿ620.0«Խաղային մարզաձևերի օլիմպական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ620.0«Տեխնիկական մոդելավորման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ620.0«Մանկապատանեկան հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ620.0«Տեխնիկական ստեղծագործության հանրապետական» ՊՈԱԿ620.0«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն ՊՈԱԿ620.0«Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապ. կենտրոն» ՊՈԱԿ620.0«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ620.0«Հայաստանի երգի պետական թատրոն» ՊՈԱԿ /օդորակիչ, աթոռներ/7,177.0«Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» ՊՈԱԿ /աթոռ, սեղան, օդորակիչ/5,750.0«Հայաստանի էստրադային ջազ նվագախումբ» ՊՈԱԿ /համակարգչային տեխնիկա/3,300.0Նախագծով նվազեցվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի պետական բյուջեի 1045 ծրագրի 32001 և 32005 միջոցառումներով, 1111 ծրագրի 32001 միջոցառմամբ, 1146 ծրագրի 12010 միջոցառմամբ, 1163 ծրագրի 32002 միջոցառմամբ և 1183 ծրագրի 32003 միջոցառմամբ նախատեսված գումարները, որոնց հետագայում ամբողջական կամ մասնակի վերականգնման անհրաժեշտությունը առկա չէ:Նվազեցվող գումարների շրջանակներում կատարվող աշխատանքների պատվիրատուն հանդիսանում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։Նախագծով նվազեցվում են Նոր Գեղիի գյուղատնտեսական քոլեջի վերակառուցման, Գորիսի գյուղատնտեսական քոլեջի նոր մասնաշենքերի կառուցման, Երևանի կոնսերվատորիայի վերակառուցման, թվով 9 բնակավայրում նախատեսված «Մոդուլային» տիպի մսուր-մանկապարտեզի կառուցման, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մարզադահլիճների հիմնանորոգման, Երևանի N 22 հիմնական դպրոցի վերակառուցման, թվով 3 հանրակրթական դպրոցի մոդուլային շենքերի կառուցման և թվով 2 հանրակրթական դպրոցի մարզադահլիճի կառուցման համար նախատեսված գումարների մի մասը (1 մսուր-մանկապարտեզի մասով նվազեցվում է ամբողջ գհումարը)։ Նվազեցումների պատճառներն են․«Մոդուլային» տիպի մսուր-մանկապարտեզների մասով առկա են եղել հողահատկացման խնդիրներ և այդ բնակավայրերում նախագծային փաստաթղթերի տեղակապումը և փորձաքննությունը ավարտվել է միայն 2022թ․-ի 1-ին կիսամյակի վերջին։ Հետևաբար, ՀՀ 2022թ․-ի պետական բյուջեով հատկացված ողջ գումարի (ավելի քան 300 մլն ՀՀ դրամ յուրաքանչյուրի համար) իրացումը անհնար է։ Սիսիան բնակավայրում հողահատկացման խնդիրը մինչ օրս լուծված չէ և այս մասով կառուցման համար նախատեսված գումարը նվազեցվում է ամբողջովին։Երևանի N 22 հիմնական դպրոցի վերակառուցման կապալային աշխատանքների գնման պայմանագիրը լուծվել է։ Ներկայումս նաև նախագծող կազմակերպության կողմից կատարվում են փոփոխություններ նախահաշվային փաստաթղթերում։ Փոփոխությունների կատարումից հետո միայն հնարավոր կլինի իրականացնել նոր գնման գործընթաց։ Հետևաբար, ՀՀ 2022թ․-ի պետական բյուջեով հատկացված ողջ գումարի (ավելի քան 100 մլն ՀՀ դրամ) իրացումը անհնար է։Թվով 3 հանրակրթական դպրոցի մոդուլային շենքերի կառուցման համար 2022թ․-ի պետական բյուջեով նախատեսված գումարի մի մասի նվազեցումը պայմանավորված է 2021թ․-ի նոյեմբերից մինչև 2022թ․-ի մարտի կեսը ընկած ժամանակահատվածում եղած անբարենպաստ եղանակային պայմաններով։ Այդ ամիսներին շինարարական աշխատանքների չկատարման արդյունքում ՀՀ 2022թ․-ի պետական բյուջեով հատկացված ողջ գումարի (ավելի քան 450 մլն ՀՀ դրամ յուրաքանչյուրի համար) իրացումը անհնար է (մանրամասն նկարագրությունը բերված է «Ընթացիկ իրավիճակը և խնդիրները» բաժնում)։Թվով 2 հանրակրթական դպրոցի մարզադահլիճի կառուցման համար հայտարարված գնման գործընթացը երկու անգամ չի կայացել։ Ներկայումս հայտարարվել է նոր գնման մրցույթ, որի հայտերի բացումը նախատեսված է օգոստոսին։ Հաշվի առնելով գնումների օրենսդրությամբ պայմանագրերի կնքման համար սահմանված ժամկետները՝ ՀՀ 2022թ․-ի պետական բյուջեով հատկացված ողջ գումարի (ավելի քան 130 մլն ՀՀ դրամ յուրաքանչյուրի համար) իրացումը անհնար է։Գորիսի գյուղատնտեսական քոլեջի նոր մասնաշենքերի կառուցման մեկնարկի համար 2022թ․-ի պետական բյուջեով հատկացված գումարից մի մասի նվազեցումը պայմանավորված է գնման գործընթացով։ Գնման գործընթացի արդյունքները բողոքարկվել են և կապալային աշխատանքների գնման պայմանագիրը կնքվել է միայն հուլիսի սկզբին։ Հետևաբար, ՀՀ 2022թ․-ի պետական բյուջեով հատկացված ողջ գումարի (ավելի քան 380 մլն ՀՀ դրամ) իրացումը անհնար է։Նոր Գեղիի գյուղատնտեսական քոլեջի վերակառուցման համար 2022թ․-ի պետական բյուջեով նախատեսված գումարի մի մասի նվազեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ մոտ 6 ամիս ուսումնական մասնաշենքի հետ կապված շինարարական աշխատանքները հնարավոր չի եղել մեկնարկել և ՀՀ 2022թ․-ի պետական բյուջեով հատկացված ողջ գումարի (ավելի քան 580 մլն ՀՀ դրամ) իրացումը անհնար է (մանրամասն նկարագրությունը բերված է «Ընթացիկ իրավիճակը և խնդիրները» բաժնում)։Երևանի կոնսերվատորիայի վերակառուցման ՆՆՓ-երը ունեցել են լրամշակման կարիք (պատվիրվել էին ՊՈԱԿ-ի կողմից)։ Փաստաթղթերի լրամշակման, պետական համալիր փորձաքննության եզրակացության և շինարարական աշխատանքների կատարման թույլտվության ստացումից հետո միայն հնարավոր է եղել իրականացնել աշխատանքների գնման գործընթացը։ Ներկայումս կնքված են միայն աշխատանքների նկատմամբ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների գնման պայմանագրերը։ Ըստ այդմ՝ ՀՀ 2022թ․-ի պետական բյուջեով հատկացված ողջ գումարի (ավելի քան 340 մլն ՀՀ դրամ) իրացումը անհնար է։Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մարզադահլիճների հիմնանորոգման ՆՆՓ-երը (պատվիրվել էին ՊՈԱԿ-ի կողմից) համապատասխան գերատեսչությունների հետ համաձայնեցումների և պետական համալիր փորձաքննության եզրակացության ստացումից հետո միայն հնարավոր է եղել իրականացնել աշխատանքների գնման գործընթացը։ Ներկայումս ընթանում է գնման գործընթացը, պայմանագրերը դեռ չեն կնքվել։ Հետևաբար, ՀՀ 2022թ․-ի պետական բյուջեով հատկացված ողջ գումարի (ավելի քան 500 մլն ՀՀ դրամ) իրացումը անհնար է։Գումարների նվազեցման համար համապատասխան պայմանագրերի կողմերից սահմանված կարգով ստացվել են գրավոր համաձայնություններ /կցվում է/։Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.Մարզական հաստատություններՆախագծով նախատեսվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեին հատկացնել 14,688.0 հազար դրամ գումար՝ «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրում լողավզանի և հրաձգարանի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունների ձեռքբերման համար: Հաշվի առնելով, որ ՀՀ Շիրակի մարզում գործում է ընդամենը մեկ լողավազան, որն ունի վերանորոգման խնդիր, և մարզում չկա ժամանակակից հրաձգարան՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նպատակահարմար է համարում սպորտային համալիրում նախատեսել նաև լողավազանի և հրաձգարանի կառուցում: Մասնավորապես՝ անհրաժեշտ ենք համարում կառուցել փակ լողավազան (չափերը՝ 25մ X 13մ, 5 լողուղյակ), տղաների և աղջիկների համար նախատեսված 2 հանդերձարան՝ ցնցուղարանով և սանհանգույցով: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից իրակնացված հաշվարկի համաձայն՝ ՆՆՓ արժեքը կազմում է 28,8 մլն ՀՀ դրամ: Միևնույն ժամանակ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն դիմել էր տվյալ օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակած կազմակերպությանը՝ նշված աշխատանքների իրականացման համար գնային առաջարկ ստանալու նպատակով, ինչի արդյունքում վերջինս գրությամբ ներկայացրել է գնային առաջարկ՝ 13.6 մլն ՀՀ դրամի չափով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառուցվող մարզահամալիրը յուրօրինակ է իր տեսակով և ճարտարապետական լուծումներով և որ կառուցվելիք լողավազանն ու հրաձգարանը փոխկապակցված են իրենց ինժեներական ենթակառուցվածքով ողջ համալիրի հետ՝ Նախագծով նախատեսվել է ՆՆՓ-երը ձեռք բերել «մեկ անձից» գնման ընթացակարգով՝ համալիրի նախագծի հեղինակ «Սարգիս և Մարիաննա» ՍՊԸ կազմակերպությունից:Նախագծով նախատեսվում է գումար հատկացնել մարզական հաստատություններին գույքով ապահովման համար՝ ընդհանուր 330,901․7 հազար դրամ գումարի շրջանակներում։ Մարզական հերթափոխի և բարձրակարգ մարզիկների պատրաստման համար մարզակառույցները ժամանակակից մարզական գույքով ապահովելու, նրանց նյութատեխնիկական պայմանները բարելավելու հանրապետությունում գործող մանկապատանեկան մարզադպրոցների, մարզաձևերի ազգային ֆեդերացիաների և այլ մարզական հասարակական կազմակերպությունների ուսումնամարզական գործընթացը կազմակերպելու նպատակով 2003 թվականից սկսած (բացառությամբ` 2008, 2014, 2017, 2018, 2020 թվականների), յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին իրականացվում է մարզագույքի բաշխման ծրագիր: Գույքային ծրագրի իրականացումը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ․ գործունեության միջոցառումների ծրագրի 49-րդ կետով: Ներկայումս հանրապետության մարզադպրոցներից, մարզաձևերի ֆեդերացիաներից և մարզական հասարակական կազմակերպություններից ստացվել է շուրջ 2 մլրդ դրամ արժողությամբ մարզագույքի պահանջարկ: Բաշխումը յուրաքանչյուր տարի կիրականացվի հաշվի առնելով առաջնահերթությունները՝ կազմակերպությունների պարապողների թիվը, մարզական արդյունքները, աշխարհագրությունը և այլն:Նախագծով «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա» ՀԿ-ին 600,540․5 հազար դրամ գումար է հատկացվում՝ 2023թ․-ին Հայաստանում Եվրոպայի ծանրամարտի մեծահասակների առաջնությունը անցկացնելու նպատակով անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար։ Մարզաձևի եվրոպական ֆեդերացիան Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային ուղարկած պաշտոնական գրությամբ հաստատել է 2023 թվականի առաջնությունը Երևանում անցկացնելու հանգամանքը: Առաջնությունը կանցկացվի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում: Հայաստանում կայանալիք առաջնությունը վարկանիշային է լինելու Փարիզի 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի համար: Նախագծով գումարը նախատեսվում է հատկացնել ֆեդերացիային՝ գնման գործընթացների ապահովման համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ժամկետներով պայմանավորված։ Ծանրամարտի առաջնությունը տեղի է ունենալու 2023թ․-ի ապրիլին և այն անհնար է կազմակերպել առանց համապատասխան գույքի, հետևաբար, անհրաժեշտ է այն ձեռք բերել հնարավորինս սեղմ ժամկետում։ Հաշվի առնելով, որ, գնման գործընթացով պայմանավորված, գույքի մի մասի մատակարարումը կարող է տեղի ունենալ 2022թ․-ի վերջին, իսկ մի մասինը՝ 2023թ․-ի սկզբին՝ առավել նպատակահարմար է գումարը հատկացնել կազմակերպությանը, որը կարող է 2022թ․-ին չծախսված մասը ծախսել 2023 թ․-ին։Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական հաստատություններՆախագծով գումար է հատկացվում «Էջմիածնի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տանիքի նորոգման համար: Քոլեջի տանիքը գտնվում է խիստ վթարային վիճակում: Անձրևներից հետո լսարաններում ու լաբորատորիաներում կաթոցները փչացնում են գույքը և խաթարում են ուսումնական գործընթացը: Համաձայն դրական փորձագիտական եզրակացություն ստացած նախագծանախահաշվային փաստաթղթերի՝ աշխատանքների կատարման արժեքը կազմում է 41,739.0 հազար դրամ:Նախագծով նախատեսվում է նաև գումար հատկացնել «Գյումրու N 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ին և «Դիլիջանի արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին անհրաժեշտ գույքով ապահովման համար։Գյումրու N 4 արհեստագործական ուսումնարանը 2021թ․-ի դեկտեմբերից հիմնանորոգվում է ֆրանսիական Էովղը Դօղիան կազմակերպության աջակցությամբ։ Ներկայումս անհրաժեշտ է հիմնանորոգված արհեստանոցները և լսարանները համալրել մասնագիտական գույքով և կահույքով։Հուշարձանների վերականգնումՆախագծով գումար է հատկացվում ՀՀ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի վթարային հատվածների ամրակայման և դրա տարածքների բարեկարգման համար կազմված գիտանախագծային փաստաթղթերի մշակման ծառայության դիմաց մնացորդային գումարի վճարման և ՆՆՓ-երի փորձաքննության համար։ Ամբերդ ամրոցը խիստ վթարային վիճակում է, հատկապես վտանգված են աշտարակների հարակից պատերը, առկա են մեծ ճաքեր։ Վերջին տասնամյակի ընթացքում մասնակի փլուզվել են երկու կանգուն աշտարակներ։ Դրանցից մեկը փլուզումից հետո գլորվել է ձորը։ 2018թ․-ի մայիսի 17-ին ամրոցի վերականգնման համար ՀՀ մշակույթի նախարարության և «ՌԵԳՈՒԼ» ՍՊԸ-ի միջև կնքվել է N ՀՀՄՆ-ԳՀԱՇՁԲ-18/32 ծածկագրով գնման պայմանագիրը։ Պայմանագրի արժեքը կազմել է 6,886․0 հազար ՀՀ դրամ, որից ակտով ընդունվել և վճարվել է 3,000․0 հազար դրամը։ Պայմանագրով նախատեսված գումարի մնացած մասը չի վճարվել, քանի որ գիտամեթոդական խորհրդի համապատասխան դիրքորոշմամբ ներկայացվել են որոշակի դիտողություններ։ «ՌԵԳՈՒԼ» ՍՊԸ-ն դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն և պատրաստակամություն է հայտնել լրամշակել իր կողմից մշակված նախագիծը՝ չվճարված գումարի վճարման դեպքում (գրության պատճենը կցվում է)։ Ընկերությունը նաև պատրաստ է, ՀՀ ԿԳՄՍ նախարարության պահանջով, իր հաշվին որոշակի լրացումներ կատարել նախագծում, որոնք արտացոլված չեն եղել նախնական տեխնիկական բնութագրում։ Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ նոր նախագծի պատվիրումը պահանջելու է հավելյալ միջոցներ և ժամանակ, իսկ այդ ընթացքում հնարավոր են նոր փլուզումներ՝ Նախագծով առաջարկվում է դիտարկել «ՌԵԳՈՒԼ» ՍՊԸ-ի կողմից լրամշակվող նախագծի ընդունումը։ Նախագծի փորձաքննության համար հաշվարկվել է 619․7 հազար դրամ գումար՝ համաձայն ՀՀ կառավարության 23.06.2011թ.-ի N 879-Ն որոշման Աղյուսակ 4-ի 4-րդ տողին համապատասխան։Անհրաժեշտություն է առաջացել նաև Գոշ համայնքի Գոշավանքի գավթի տանիքածածկերի նորոգան համար ՀՀ 2022թ.-ի պետական բյուջեով նախատեսված գումարի շրջանակներում կատարել միջեռամսյակային վերաբաշխում 3-րդ եռամսյակի համար հատկացված գումարն ավելացնելով 1,734.0 հազար դրամով: Անհրաժեշտությունն ելնում է այն հանգամանքից, որ կապալառուն աշխատանքներն ավարտել է ժամանակից շուտ և ներկայացրել է կատարողական ակտ /փաստաթղթերը կցվում են/:Թանգարաններ Նախագծով նախատեսվում է գումար հատկացնել մի շարք թանգարաններին և Հայաստանի ազգային պատկերասրահին համակարգչային տեխնիկայով ապահովման համար՝ ընդհանուր 43,600.0 հազար դրամ գումարի շրջանակներում: Պատմամշակութային ժառանգության ոլորտի կազմակերպություններՆախագծով գումար է հատկացվում Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնին՝ տեխնիկական սարքավորումների ձեռքբերման համար: ՀՀ կառավարության 2021-2026թթ․ ծրագրի «4․9 Մշակույթ» բաժնի մշակութային ժառանգության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղություններից նախավերջինը նշված է մշակութային ժառանգության ոլորտում ռազմավարություն մշակող և իրականացնող կենտրոնի ստեղծումը, ինչը նախատեսվում է իրականացնել «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներուժի հաշվին՝ նաև ուղիղ դրամաշնորհային ծրագրերով ուժեղացնելով ՊՈԱԿ-ը, ինչի համար անհրաժեշտ են ինչպես մասնագետներ, այնպես էլ համապատասխան սարք-սարքավորումներ։ Ելնելով նշյալից՝ նպատակահարմար ենք գտնում կենտրոնը համալրել նոր տեխնիկական սարքավորումներով: Առկա է անհրաժեշտ գույքի նախահաշիվ, որը կազմվել է 3 կազմակերպության կողմից ստացված գնային առաջարկների հիման վրա /փաստաթղթերը կցվում են/: Գրադարաններ Նախագծով նախատեսվում է գումար հատկացնել Հայաստանի ազգային գրադարանին՝ վարչական մասնաշենքի ջեռուցման համակարգի վերանորոգման շինարարական աշխատանքների իրականացման համար: Ջեռուցման համակարգի վերանորոգման համար կազմվել են օրենսդրությանը համապատասխան նախագծանախահաշվային փաստաթղթեր, որոնք ստացել են դրական փորձագիտական եզրակացություն: Աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է 59,833.8 հազար դրամ: Նախատեսվում է նաև ձեռք բերել Հայստանի ազգային գրադարանի համար նոր սերվերային համակարգ: ՀԱԳ առաջին սերվերները ձեռք են բերվել 2012 թվականին: Դրանց վրա տեղադրվել և կարգաբերվել է նախ Ազգային գրադարանի կայքը, այնուհետև ՀայԳիրք, ՀայՄամուլ և այլ շտեմարանները: 2013թ.-ին արդիականցվել են Հայկական համահավաք գրացուցակի աշխատանքները և ձեռք է բերվել ավելի հզոր, Dell PowerEdge R530 մոդելի սերվերային համակարգը, այն հաշվարկով, որ դրա հզորությունը, հուսալիությունն ու տեխնիկական վերազինման ռեսուրսայնությունը կծառայեն առնվազն 8-10 տարի: Ազգային գրադարանը ստացել է նաև HP StoreEasy 1630 մոդելի ֆայլային սերվերը, որի վրա տեղադրվել և պահվել է շտեմարանների ամբողջ ինֆորմացիան, գրադարանի կողմից թվայնացված կամ այլ տեղերից ստացված նյութերը՝ գրքեր, թերթ, ամսագրեր և այլն: 2020թ. մայիսին ՀԱԳ սերվերային սենյակում տեղի ունեցած հրդեհը բավականին վնաս հասցրեց. սերվերային համակարգից մեկ սերվեր հնարավոր չեղավ վերականգնել։ Արդեն այսօր Ազգային գրադարանի սերվերների տեխնիկական հզորություններն այլևս չեն կարողանում սպասարկել այսօրվա աշխատանքային ծանրաբեռնվածությունը: Առկա է անհրաժեշտ սերվերի նախահաշիվ և գնային առաջարկներ /փաստաթղթերը կցվում են/:Նախագծով նախատեսվում է գումար հատկացնել նաև գրադարաններին (այդ թվում՝ Ազգային գրադարանին) համակարգչային տեխնիկայիով ապահովման համար՝ ընդհանուր 9,600.0 հազար դրամ գումարի շրջանակներում: Մսուր-մանկապարտեզներՆախագծով նախատեսվում է վերաբաշխման միջոցով գումար հատկացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ ՀՀ Արմավիրի մարզի Գետաշեն և Լենուղի բնակավայրերում «Մոդուլային» տիպի 144-տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզների կառուցման աշխատանքների մեկնարկման համար։ ՀՀ 2022թ․-ի պետական բյուջեով հատկացվել է գումար նշյալ բնակավայրերում տիպային նախագծային փաստաթղթերի տեղակապման և փորձաքննության համար։ Ներկայումս փաստաթղթերի տեղակապման աշխատանքներն ավարտվել են և փաստաթղթերը ստացել են պարզ քաղաքաշինական և պետական համալիր փորձաքննությունների դրական եզրակացություններ /փաստաթղթերի պատճենները կցվում են/։ Մսուր-մանկապարտեզների կառուցման մեկնարկը նախատեսված էր 2023թ․-ին։ Նախագծով առաջարկվում է աշխատանքները մեկնարկել 2022թ․-ին և այդ նպատակով յուրաքանչյուրի համար հատկացնել 80,023․2 հազար դրամ գումար։Արտադպրոցական հաստատություններՆախագծով նախատեսվում է գումար հատկացնել արտադպրոցական հաստատություններին համակարգչային տեխնիկայիով և «ՀԾ-Հաշվապահ» համակարգով ապահովման համար՝ ընդհանուր 26,940.0 հազար դրամ գումարի շրջանակներում: Գումարը հատկացվում է թվով 32 հաստատության՝ համակարգիչ, տպիչ սարք և անխափան սնուցման սարք ձեռք բերելու համար: Հաստատություններից 23-ին (մանկապատանեկան մարզադպրոցներին) գումար է հատկացվում է նաև «ՀԾ-Հաշվապահ» համակարգ ձեռք բերելու համար:ԹատրոններՆախագծով նախատեսվում է գումար հատկացնել հետևյալ թատերահամերգային կազմակերպությունների անհրաժեշտ գույքով ապահովման համար․«Հայաստանի երգի պետական թատրոն» ՊՈԱԿ՝ աթոռների և օդորակիչի ձեռքբերման համար, «Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» ՊՈԱԿ՝ աթոռների, օդորակչի և գրասեղանների ձեռքբերման համար,«Հայաստանի էստրադային ջազ նվագախումբ» ՊՈԱԿ՝ համակարգչային տեխնիկայի ձեռքբերման համար։Ընդհանուր հատկացվում է 16,227․0 հազար դրամ գումար: Հանրակրթական դպրոցներՆախագծով նախատեսվում է գումար հատկացնել թվով 8 հանրակրթական դպրոցի մարզադահլիճի վերակառուցման աշխատանքների մեկնարկման համար (713,4 մլն ՀՀ դրամ): Գումարը նախատեսված է եղել ՀՀ 2022թ.-ի պետական բյուջեով՝ ԵՄ աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Սակայն դրամաշնորհային ծրագիրը դեռ քննարկման փուլում է, իսկ կապալային աշխատանքների և այդ աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայության գնման պայմանագրերը արդեն կնքվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից՝ «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան /լուսապատճենները կցվում են/: Նախատեսվում է հատկացնել օբյեկտների ընդհանուր պայմանագրային արժեքների 40%-ի չափով: Նախագծով գումար է հատկացվում Զոլաքար գյուղի Ա. Վարդանյանի անվան N2 միջնակարգ դպրոցի ցանկապատման, տարածքի բարեկարգման և գույքով ապահովման համար։ Դպրոցը հիմնանորոգվել է 20162019թթ․-ին։ Ֆինանսական միջոցների սղության պատճառով դպրոցում վերելակ չի տեղադրվել (նախատեսված է ներառական կրթության ապահովման համար), չեն կատարվել արտաքին բարեկարգման և պարսպապատման աշխատանքները, ինչպես նաև ձեռք չի բերվել դպրոցական գույք։ Արհեստագործական կաբինետները, լաբորատորիաները համապատասխան գույք և տեխնիկա չունեն, հանդիսությունների դահլիճը չունի համապատասխան գույք և կահավորանք, դպրոցի մարզահրապարակները անբարեկարգ են, ինչը խոչընդոտ է ֆիզկուլտուրա առարկայի շրջանակներում բացօդյա մարզումների կազմակերպման համար։ Առկա են օրենսդրությամբ պահանջվող նախահաշվային փաստաթղթերը, որոնց համաձայն դպրոցի պարսպապատման և տարածքի բարեկարգման աշխատանքների արժեքը կազմում է 40,925․5 հազար դրամ, իսկ անհրաժեշտ գույքի արժեքը՝ 46,982․9 հազար դրամ։ Աշխատանքները և գույքը ձեռք են բերվելու ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի պատվիրատվությամբ:Նախագծով նախատեսվում է նաև գումար հատկացնել Ռյա Թազայի Ա․ Ավդալի անվան միջնակարգ դպրոցում ջեռուցման համակարգի տեղադրման համար։ Ռյա- Թազան բարձր լեռնային բնակավայր է, ձմեռը ցրտաշունչ և երկարատև է, իսկ դպրոցը էլեկտրական հոսանքով ջեռուցելը տնտեսապես արդյունավետ չէ: ՀՀ քաղաքաշինության օրենսդրությամբ պահանջվող բոլոր փաստաթղթերը առկա են, աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է 17,081.7 հազար դրամ:Գնման պայմանագրերում փոփոխություններՆախագծով նախատեսվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեին թույլատրել մի շարք գնման պայմանագրերում կատարել փոփոխություններ՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերը։Թվով 3 հանրակրթական դպրոցի՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Լեռնահովիտի հիմնական և Շատջրեքի միջնակարգ, ինչպես նաև ՀՀ Վայոց Ձորի մարզի Գոմքի միջնակարգ դպրոցների մոդուլային շենքերի կառուցման ընթացքում առաջացել են խնդիրներ, մասնավորապես՝ 2021թ․-ի նոյեմբերից մինչև 2022թ.-ի մարտի կես տևած եղանակային խիստ անբարենպաստ պայմանները խոչընդոտել են աշխատանքների իրականացմանը։ Այդ ժամանակահատվածում նախատեսված աշխատանքների (երկաթբետոնե հիմնակմախքի պատրաստում) կատարումը, բնույթից ելնելով, անհնար է եղել այդ ցուրտ և խոնավ եղանակային պայմաններում։ Այս պատճառով կառուցման աշխատանքները կասեցված են եղել մոտ 4 ամիս։ Ըստ այդմ՝ Նախագծով համապատասխան գումարները վերաբաշխվում են և օբյեկտների կառուցման ավարտը հետաձգվում է մինչև 2023թ․։ Այս ամենից ելնելով՝ Նախագծի 4-6-րդ կետերով նախատեսվում է թույլատրել աշխատանքների պատվիրատու ՀՀ քաղաքաշինության կոմիտեին նշված դպրոցների կառուցման կապալային աշխատանքների գնման պայմանագրերի կատարման ժամկետները երկարաձգել 120 օրացուցային օրով։ Միաժամանակ, 2022 թվականի կնքած համաձայնագրերով նախատեսված կատարման ժամկետը թողնվում է անփոփոխ:ՀՀ Սյունիքի մարզի Վաղատինի միջնակարգ դպրոցի մոդուլային շենքի կառուցման ընթացքում նույնպես առաջացել են խնդիրներ եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով: Արդյունքում կապալառուի կողմից կատարովող աշխատանքներն ուշացվել են: Սակայն քանի որ ուշացման պատճառը անկախ է կապալառուից՝ նախատեսվում է թույլատրել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին չկիրառել տույժեր և տուգանքներ կապալառուի նկատմամբ ուշացրած 90 օրացուցային օրվա համար:ՀՀ Կոտայքի մարզի Նոր Գեղիի գյուղատնտեսական քոլեջի վերակառուցումը մեկնարկել է 2020թ․-ի 4-րդ եռամսյակում։ Քոլեջը բաղկացած է 4 մասնաշենքից, որոնցից 2-ի վերակառուցման աշխատաքնները մեկնարկել են 2021թ․-ին, իսկ մյուս 2-ի մեկնարկը նախատեսված է եղել 2022թ․-ին։ Հիմնական ուսումնական մասնաշենքը, տարածքի բացակայության պատճառով, մինչ օրս դատարկված չի եղել և ուսումնական պրոցեսը կազմակերպվել է այդ մասնաշենքում, ինչը խոչընդոտել է շինարարական աշխատանքների իրականացմանը։ Այս մասով աշխատանքների չկատարումը վերակառուցման աշխատանքների ընդհանուր ժամանակացույցի վրա 6 ամսվա ազդեցություն է ունեցել։ Ըստ այդմ՝ Նախագծով 259,6 մլն գումարի չափով վերաբաշխում է կատարվում՝ նվազեցնելով քոլեջի վերակառուցման համար նախատեսված գումարից և Նախագծի 8-րդ կետով նախատեսվում է թույլատրել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին կապալային աշխատանքների գնման պայմանագրի կատարման ժամկետը երկարաձգել 180 օրացուցային օրով։ ՀՀ Արմավիրի մարզի Արևիկ համայնքում մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքների ընթացքում նախագծային փաստաթղթերում կատարվել է փոփոխություն՝ տիպային ապաստարանի կառուցման համար։ Արևիկում տիպային ապաստարանը նախատեսված էր կառուցել խաղահրապարակի տարածքի ստորգետնյա հատվածում, սակայն հողային աշխատանքների իրականացման ժամանակ պարզ է դարձել, որ գրունտային ջրերից ելնելով՝ անհնար է այդ տեղում ապաստարան կառուցելը։ Այս ուղղությամբ ուսումնասիրությունները և քննարկումները տևել են մոտ 1,5 ամիս և ուսումնասիրությունների ընթացքում այդ հողատարածքում հնարվոր չի եղել իրականացնել շինարարական աշխատանքներ։ Բացի այդ, մանկապարտեզի կառուցման տարածքում առկա էր գյուղի ջրամատակարարման բաք և պոմպակայան, ինչը խոչընդոտում էր աշխատանքներին և անհրաժեշտություն էր առաջացել դրանք տեղափոխելու։ Այս նպատակով աշխատանքների պատվիրատուն՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն, դիմել էր ՀՀ Արմավիրի մարզպետարան։ Խնդիրը լուծվել է միայն հուլիսի սկզբին։ Տարածքում առկա էր նաև նշյալ ջրի բաքից դեպի հարևան հողամասեր ջրի ոռոգման երկաթբետոնե վաքեր, որոնք ևս պետք է վերատեղադրվեն։ Նշված խնդիրներից ելնելով՝ մշակվել է նոր նախագիծ՝ անհրաժեշտ հենապատի կառուման, նոր վաքերի տեղադրման համար։ Նախագծային փոփոխությունների հիման վրա մանկապարտեզի կառուցման կապալառուի հետ կնքված պայմանագրում արդեն կատարվել են համապատասխան փոփոխություններ։ Թվարկված բոլոր խնդիրները, նախագծային փոփոխությունները խոչընդոտել են կառուցման աշխատանքները սահմանված ժամկետում (մինչև 30․06․2022թ․) ավարտելուն։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծի 9-րդ կետով նախատեսվում է թույլատրել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին կապալային աշխատանքների գնման պայմանագրի կատարման ժամկետը երկարաձգել մինչև 31․10․2022թ․։Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի հանրակացարանային մասնաշենքի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2019 թվականին և իրականացվել են մինչև 2021 թվականի կեսը: Ի սկզբանե աշխատանքների նախագծային փաստաթղթերով նախատեսված է եղել մասնաշենքի էլեկտրասնուցումը իրականցնել կապալառուի՝ «Գազկոմշին» ՍՊԸ-ի հետ կնված պայմանագրի շրջանակներում և կապալառուն սահմանված ժամկետում մեկնարկել էր համապատասխան աշխատանքները: Հետագայում «ՀԷՑ» ՓԲԸ-ն անհամաձայնություն է հայտնել նշված գործընթացին և վերջինիս՝ որպես էլեկտրական ցանցի մատակարարի կողմից պարտադրվել է, որ մասնաշենքի էլեկտրասնուցումը իրականցվի «ՀԷՑ» ՓԲԸ-ի կողմից: Արդյունքում, կապալառուն ապամոնտաժել է արդեն իսկ իրականացրած աշխատանքները, մասնավորապես՝ արտաքին մալուխագծի կառուցման աշխատանքները: Քոլեջը պայմանագիր է կնքել «ՀԷՑ» ՓԲԸ-ի հետ՝ արտաքին մալուխագծի կառուցման և սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման համար /կցվում է/: «ՀԷՑ» ՓԲԸ-ի կողմից շինարարական աշխատանքներն ավարտվել են 2022թ.-ի մայիսի վերջին, որից հետո միայն կապալառու կազմակերպությունը հնարավորություն է ունեցել ավարտի հասցնելու էլեկտրամոնտաժային աշխատանքները, էլեկտրաբաշխիչ ներքին վահանակների տեղադրումները, մոնտաժված բոոր ինժեներական համակարգերի գործարկման, միացման, կարգաբերման աշխատանքները, տեղադրված ֆոտովոլտային համակարգի գործարկումը և համակցումը էլեկտրացանցին: Չկատարված աշխատանքների ծավալը կազմել է 29,862.0 հազար դրամ, որը օբյեկտի կապալային աշխատանքների պայմանագրային արժեքի 5 տոկոսն է: Թվարկված աշխատանքները փաստացի ավարտվել են և կատարողական ակտ է ներկայացվել կապալառուի կողմից ս.թ. հուլիսի 27-ին /կցվում է/: Կապալառուի կողմից փաստացի ծավալների ճշգրտման արդյունքում առաջացել է նաև տնտեսում 7,184.4 հազար դրամի չափով:Այսպիսով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կապալառուի կողմից էլեկտրամոնտաժային և այլ հարակից աշխատանքների՝ սահմանված ժամկետից ուշ կատարումը պայմանավորված է միմիայն «ՀԷՑ» ՓԲԸ-ի կողմից կատարված քոլեջի շենքի էլեկտրասնուցման փաստացի իրականացման ժամկետով՝ Նախագծի 10-րդ կետով առաջարկվում է թույլատրել աշխատանքների պատվիրատուին՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեին, չկիրառել տույժեր և (կամ) տուգանքներ կապալառուի նկատմամբ 22.06.2021թ.-ից հետո ժամկետանց օրերի համար: Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ կապալառուի կողմից կատարված աշխատանքների մասով արդեն իսկ ընդունված կատարողական ակտերով հաշվարկվել է տույժ՝ 7,616.3 հազար դրամի չափով:Կարգավորման նպատակը և բնույթը. Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավումը և գույքով ապահովումը: Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետները: Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը. Որոշման ընդունման արդյունքում կապահովվեն կրթության, մշակութային և մարզական դաստիարակության համար շենքային առավել բարենպաստ պայմաններ։Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.««Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, մի շարք գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու և մեկ անձից գնում կատարելու թույլտվություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում առաջացնում է եկամուտների նվազեցում 1,044,331.2 հազար դրամով, իսկ ծախսերի ավելացում կամ նվազեցում չի առաջանում:Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի.«4.3.Կրթություն» բաժնի հանրակրթությանը վերաբերող առաջին ենթակետից, որով նախատեսվում է՝ «մինչև 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց՝ ապահովելով դրանց ամբողջական հագեցումը անհրաժեշտ գույքով և սարքավորումներով»,«4.3.Կրթություն» բաժնի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթությանը վերաբերող 5-րդ ենթակետից, որով նախատեսվում է «նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության գրավչության ... նպատակով ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավում ...»,«4.9 Մշակույթ» բաժնի մշակութային ժառանգության ոլորտում պետական քաղաքականությանը վերաբերող 1-ին ենթակետից, որով նախատեսվում է «հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության, ուսումնասիրության ... շարունակականության ապահովում» և 7-րդ ենթակետից, որով նախատեսվում է «մշակութային զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրեի իրականացում ...»,«4.9 Մշակույթ» բաժնի ժամանակակից արվեստի ոլորտում պետական քաղաքականությանը վերաբերող 12-րդ ենթակետից, որով նախատեսվում է «մշակութային հաստատությունների գույքի և նյութատեխնիկական բազայի բարելավում, գեղարվեստական բարձրարժեք արդյունքի (գույքի) ապահովում (լուսաձայնային տեխնիկա, երաժշտական գործիքներ, բեմական հանդերձ, դահլիճների և բեմերի կահավորում, ջեռուցման, անվտանգային համակարգեր)»:Նախագիծը բխում է նաև ՀՀ կառավարության 23.02.2022թ.-ի N 25 նիստի արձանագրության 31-րդ կետի 1-ին ենթակետից:Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.Չի առաջացնում:2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.Համապատասխանում է:Այլ տեղեկություններ.Չկան:PK ! ڸ= word/header1.xml
PK ! / word/endnotes.xml
PK ! I word/footer1.xml
PK ! =| word/footnotes.xml
PK ! P P word/theme/theme1.xml
PK ! N;F ;F word/settings.xml
PK ! ~mH mH word/styles.xml
PK ! &