PK ! w1 1 [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! FL L word/_rels/document.xml.rels
PK ! 2 2 word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻԻրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)Սույն Նախագծի ընդունումը պայմանավորված է Առողջապահության նախարարության կողմից անհրաժեշտ առողջապահական ծառայությունների մատուցման ապահովմամբ: Ընթացիկ իրավիճակը և խնդիրներըՂեկավարվելով Պաշտպանության նախարարության առաջարկով, ըստ որի առաջարկվում է ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի §1204 Ռազմաբժշկական սպասարկում և առողջապահական ծառայություններ¦ ծրագրի §11002 Հիգիենիկ և համաճարակային փորձագիտական ծառայություններ¦ միջոցառման շրջանակում նախատեսված դատաբժշկական փորձաքննությունների, թմրաբանական և լաբորատոր հետազոտությունների իրականացումը կազմակերպել Առողջապահության նախարարության կողմից: Մասնավորապես, §11002 Հիգիենիկ և համաճարակային փորձագիտական ծառայություններ¦ միջոցառմամբ նախատեսված հետազոտությունների իրականացման համար հատկացված գումարները վերաբաշխել` ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի «11001 Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջապահության ծառայություններ», «11001 Դատաբժշկական փորձաքննություններ», «11003 Հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնության ծառայություններ» միջոցառումներ` նախատեսելով նաև համապատասխան ոչ ֆինանսական ցւոցանիշներ:Հոգեբուժական հիվանդանոցների կողմից մատուցվող ծառայությունների ձեռքբերումը իրականացվում է մեկ անձից գնման ընթացակարգի կիրառմամբ` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 04.05.2017թ. թիվ 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված ցանկի 8-րդ տողը:Նախագծով նախատեսվում է նաև §11002 Հիգիենիկ և համաճարակային փորձագիտական ծառայություններ¦ միջոցառման համար սահամանել ոչ ֆինանսական ցւոցանիշ` «բժշկական թափոնների ոչնչացում, կգ», քանի որ նշված միջոցառման մնացորդ գումարը` 11,470.0 հազ. դրամը, նախատեսված է վերջինիս իրականացման համար: Վերոնշյալ ծառայություններն Առողջապահության նախարարությանը վերապահվելու հանգամանքները պայմանավորված են կազմակերպչական հարցերով, ինչպես նաև գնման ընթացակարգերի ընթացքում առաջացած խոչընդոտներով, ձգձգումներով: Բացի այդ, նշված ծառայությունները վերապահված են Առողջապահության նախարարությանը, մասնավորապես Առողջապահության նախարարության ենթակա կազմակերպություններին, ծառայությունների մատուցման օպերատիվությունը ապահովելու նպատակով:Կարգավորման նպատակը և բնույթըԿառավարության որոշմամբ առաջարկվող նախագծի նպատակը Առողջապահության նախարարության կողմից իրականացվող համապատասխան միջոցառումների պատշաճ իրականացման ապահովումն է ՀՀ զինված ուժերում: Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինքԿառավարության որոշման սույն նախագծի կազմմանը մասնակցել են Առողջապահության նախարարության աշխատակիցները: Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքըՆախագծով ակնկալվում է ՀՀ զինված ուժերում անձնակազմի գործունեության կենսամիջավայրի նկատմամբ վերահսկողության և համաճարակային միջոցառումների կազմակերպման ապահովում:Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասինՆախագծի ընդունման արդյունքում ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություն չի կատարվում: Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասինՈրոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա։Նախագծի մշակման համար կիրառված իրավական ակտերն են` «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքը և ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշումը:Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին Նախագիծը չի բխում է ռազմավարական որևէ փաստաթղթից: PK ! p39 9 word/footnotes.xml
PK ! 3 3 word/endnotes.xml
PK ! CIS S word/theme/theme1.xml
PK ! N