PK ! I [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! *B word/_rels/document.xml.rels
PK ! ([f [f word/document.xml
ԱՄՓՈՓԱԹԵՐԹ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 1. ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ16.08.2022 թ.N 02/12.23/26890-2022Անհրաժեշտ է միմյանց համապատասխանեցնել և ներդաշնակեցնել Նախագծի հավելվածի (այսուհետ՝ հավելված) 1-ին կետով ներկայացված՝ համայնքային մասհանումների ծախսման ծրագրով նախատեսված միջոցառումների ուղղություններն ու 2-րդ կետով ներկայացված՝ համայնքային մասհանումների ծախսման ծրագրով նախատեսված միջոցառումների առաջնահերթությունները՝ ինչպես խմբագրական, այնպես էլ՝ բովանդակային առումներով: Ընդունվել է:Նախագծի հավելվածի 1-ին կետով ներկայացված՝ համայնքային մասհանումների ծախսման ծրագրով նախատեսված միջոցառումների ուղղությունները խմբագրվել են և համապատասխանեցվել են 2-րդ կետով ներկայացված՝ համայնքային մասհանումների ծախսման ծրագրով նախատեսված միջոցառումների առաջնահերթություններին:Հստակեցման կարիք ունի հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետը, քանի որ հասկանալի չէ, թե ի՞նչ «ընդհանուր բնույթի» ծառայությունների մասին է խոսքը, ո՞ւմ կողմից և ի՞նչ ընթացակարգով սահմանված:Ընդունվել է մասնակի: Նախագծի հավելվածի 1-ին կետով ներկայացված՝ համայնքային մասհանումների ծախսման ծրագրով նախատեսված միջոցառումների ուղղությունները խմբագրվել են և լրամշակված նախագծում հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետը հանվել է:Լրացուցիչ հիմնավորման կարիք ունեն հավելվածի 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով առաջարկվող կարգավորումները. առաջարկում ենք վերոնշյալ կետերով նախատեսվող դրույթները քննարկել համապատասխան լիազոր մարմինների հետ:Ընդունվել է մասնակի: Նախագծի հավելվածի 1-ին կետով ներկայացված՝ համայնքային մասհանումների ծախսման ծրագրով նախատեսված միջոցառումների ուղղությունները խմբագրվել են և լրամշակված նախագծում հավելվածի 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը հանվել են:Հարկավոր է պարզաբանել հավելվածի 2-րդ կետում ներկայացված՝ «առաջնահերթություն տալով ազդակիր բնակավայրին» դրույթը, քանի որ հասկանալի չէ, թե ո՞ւմ կողմից, ի՞նչ չափորոշիչների և/կամ ի՞նչ գործընթացների արդյունքում և/կամ հիմքով են որոշվելու «ազդակիր բնակավայրի առաջնահերթությունները»:Չի ընդունվել: Նախագծի հավելվածի 2-րդ կետում ներկայացված՝ «առաջնահերթություն տալով ազդակիր բնակավայրին» դրույթը սահմանված է 2022 թվականի մարտի 4-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-52-Ն օրենքի 1-ին հոդվածում: Հստակեցման կարիք ունի հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետը, որի սահմանումից հասկանալի չէ, թե առաջարկվող կարգավորումը ինչո՞ւ է վերաբերվում միայն «ներդրումային» ծրագրերին և, առ հասարակ, ի՞նչ «ներդրումային» ծրագրերի մասին է խոսքը, ո՞ւմ կողմից և ի՞նչ ընթացակարգով իրականացվող (օրինակ՝ պետություն-մասնավոր, թե այլ):Ընդունվել է: Նպատակահարմարությունից ելնելով և ներկայացված դիտողությունները հիմք ընդունելով` Նախագծի հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետից հանվել է «ներդրումային» բառը:Խմբագրման և/կամ հստակեցման կարիք ունի հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի բ. պարբերության մեջ տեղ գտած «և այլն» եզրութը: Ընդունվել է Նպատակահարմարությունից ելնելով և ներկայացված դիտողությունները հիմք ընդունելով` Նախագծի հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերության մեջ տեղ գտած «և այլն» եզրութը հանվել է:Խմբագրման և/կամ հստակեցման կարիք ունի հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի ա. պարբերությամբ ներկայացված և «այլ ենթակառուցվածքներին» վերաբերող եզրութը:Ընդունվել է մասնակիՆպատակահարմարությունից ելնելով և ներկայացված դիտողությունները հիմք ընդունելով` Նախագծի հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի «ա» պարբերությամբ ներկայացված և «այլ ենթակառուցվածքների» եզրութը հանվել է:Անհրաժեշտ է պարզաբանել հավելվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետի ա. պարբերությամբ ներկայացված «անկախ կյանքի կենտրոններին» եզրույթը, քանի որ հասկանալի չէ, թե ո՞ւմ կողմից և ի՞նչ ընթացակարգով սահմանված կենտրոնների մասին է խոսքը, հստակեցման կարիք ունի նույն ենթակետի բ. պարբերությունը, որի բովանդակությունից պարզ չէ, թե ինչո՞ւ է տվյալ կարգավորումը տարածվում միայն «ժամանակավոր» կացարանի կառուցմանը, որքանով է դա նպատակահարմար:Ընդունվել է:Նախագծի հավելվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետի «ա» պարբերությամբ ներկայացված «անկախ կյանքի կենտրոնների» բառերը փոխարինվել են «հարմարեցված պայմաններով կենտրոնների» բառերով: Նույն ենթակետի «բ» պարբերությունում «ժամանակավոր» բառը հանվել է:9. Լրացուցիչ հստակեցման կարիք ունի հավելվածի 2-րդ կետի 8-րդ ենթակետի բ. պարբերությունը, որի բովանդակությունից պարզ չէ, թե ի՞նչ «սեղանային խաղերի» մասին է խոսքը:Ընդունվել է մասնակի Նպատակահարմարությունից ելնելով և ներկայացված դիտողությունները հիմք ընդունելով` Նախագծի հավելվածի 2-րդ կետի 8-րդ ենթակետի «բ» պարբերությունից հանվել է «սեղանային խաղերի» բառերը:10.Պարզաբանման կարիք ունի հավելվածի 2-րդ կետի 10-ին ենթակետը՝ տարընկալումներից խուսափելու նպատակով, քանի որ վերջինիս սահմանումից հասկանալի չէ, թե ի՞նչ «այլ» սոցիալ-տնտեսական նշանակության ծրագրերի մասին է խոսքը:Ընդունվել է մասնակիՆպատակահարմարությունից ելնելով և ներկայացված դիտողությունները հիմք ընդունելով` Նախագծի հավելվածի 2-րդ կետի 10-րդ ենթակետը հանվել է:PK ! P P word/theme/theme1.xml
PK ! ! ! word/settings.xml
PK ! U -J -J word/styles.xml
PK ! x x word/numbering.xml
PK ! b۸U U customXml/itemProps1.xml
PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK ! 3& docProps/app.xml
Normal429496722357474263Microsoft Office Word0359falseTitle1false5001falsefalse14.0000PK ! \ customXml/item1.xml
PK ! )e e word/fontTable.xml
PK ! d0 word/webSettings.xml
PK ! +
I
I word/stylesWithEffects.xml
PK eU:o docProps/core.xmls.hakobyanArmine Stepanyan302021-08-26T06:53:00Z2022-08-09T06:11:00Z2022-08-22T05:57:00Zhttps://mul2.gov.am/tasks/662780/oneclick/Ampopatert_2.docx?token=a97649cf59f2feb4dd375fcc452b2ff3PK ! I [Content_Types].xmlPK ! N N _rels/.relsPK ! *B ? word/_rels/document.xml.relsPK ! ([f [f E word/document.xmlPK ! P P t word/theme/theme1.xmlPK ! ! ! R word/settings.xmlPK ! U -J -J O word/styles.xmlPK ! x x word/numbering.xmlPK ! b۸U U u customXml/itemProps1.xmlPK ! t?9z( ( $w customXml/_rels/item1.xml.relsPK ! 3& x docProps/app.xmlPK ! \ | customXml/item1.xmlPK ! )e e } word/fontTable.xmlPK ! d0 9 word/webSettings.xmlPK ! +
I
I word/stylesWithEffects.xmlPK eU:o F docProps/core.xmlPK