PK ! 0( [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! word/_rels/document.xml.rels
PK ! fW W word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 1236-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԻրականացման անհրաժեշտությունը և նպատակըՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի N 1236-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելը բխում է ՀՀ կառավարության կողմից կացության խնդիր ունեցող անձանց բնակարանով ապահովելու անհրաժեշտությունից։1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրներըՆախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարանային բնակելի տարածքներում, այդ թվում՝ նաև ուսուցչի տներում, բնակելի շենքերում հաշվառված և փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նույն շենքերում առկա ազատ կամ ազատված բնակելի տարածքները որպես բնակարանային պայմանների բարելավում օգտագործման իրավունքով հատկացնելու կարգը հաստատելու մասին» N 1236-Ն որոշումը (այսուհետ՝ որոշում)։2020 թվականին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) նախաձեռնեց միջոցառում, որի շնորհիվ իր ենթակայության տակ գտնվող պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարանային տարածքներում հաշվառված և փաստացի բնակվող ՀՀ քաղաքացիների սոցիալական վիճակների ուսումնասիրության արդյունքում պետք է բացահայտեր գործընթացում առկա թերությունները և համապատասխան միջոցառումների իրականացման շնորհիվ ապահովեր տվյալ տարածքներում բնակվող քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավումը: Միջոցառումն իրականացնելու համար մշակվեց իրավական ակտ (որոշում), որով առաջարկվում է տվյալ գործընթացն իրականացնելու համար ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, կազմում ընդգրկելով Կոմիտեի, ՀՀ ՏԿԵ ու ՀՀ ԱՍՀ նախարարությունների, ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության, Կադաստրի կոմիտեի, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ներկայացուցիչներին: Նշենք, որ որոշման տեսանկյունից բնակարանային պայմանների բարելավումը դա հանրակացարանային բնակելի տարածքներում հաշվառված և փաստացի բնակվող ՀՀ քաղաքացիներին ազատ տարածքների առկայության դեպքում լրացուցիչ առանձնացված սենյակի հատկացումն է, իսկ շահառու են համարվում հանրակացարանային բնակելի տարածքներում հաշվառված և փաստացի բնակվող ՀՀ այն քաղաքացիները, որոնք բավարարում էին օրենսդրությամբ սահմանված չափանիշների պահանջներին, սակայն ներկայումս առկա են բազմաթիվ ընտանիքներ, որոնք առհասարակ զրկված են բնակության վայրից: Վերջիններիս աջակցելու համար Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել որոշումը, քանի որ Կոմիտեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ քննարկումների արդյունքում գտնում է ավելի հրատապ և առաջնահերթ է բնակարանով ապահովել նրանց, քան բարելավել այն քաղաքացիների պայմանները, որոնք արդեն իսկ պետության կողմից ստացել են աջակցություն և ունեն բնակության վայր։1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Աջակցել կացության խնդիր ունեցող քաղաքացիներին, մասնավորապես ազատ տարածքներն որպես բարելավում ոչ թե հատկացնել այնտեղ բնակվող ՀՀ քաղաքացիներին, այլ տրամադրել այն անձանց, որոնց բնակարանային ապահովության խնդիրը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է։ 2. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքըՆախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի Կոմիտեի ենթականության տակ գտնվող պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարանային տարածքներում (բացառությամբ՝ նախարարության միգրացիոն ծառայության «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնված (սպասարկման ենթակա հանրակացարանների) այդ թվում՝ նաև ուսուցչի տներում, բնակելի շենքերում տեղավորել անտուն մնացած և բնակության խնդիր ունեցող անձանց, ինչպես նաև անհրաժեշտ իրավական հիմքերի ստեղծումն է տվյալ գործընթացի իրականացման համար։3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինքՆախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից: 4. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի N 1236-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.Ներկայացվող նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված 97.1-րդ կետի կատարման հանձնառություններից։PK ! P P word/theme/theme1.xml
PK ! x[| | word/settings.xml
PK ! (q word/webSettings.xml
PK ! .C C word/styles.xml
PK ! 1í word/numbering.xml
PK ! j8ʓ word/fontTable.xml
PK ! CX X docProps/app.xml
Normal40847334179Microsoft Office Word0349falseНазвание1Title1false4903falsefalse12.0000PK xU99m docProps/core.xmlLidahttps://mul2.gov.am/tasks/662831/oneclick/himnavorum-23.08.2022.docx?token=4e79173b7295a6c72ffd68a2313a2f41Lida402022-02-08T07:48:00Z2022-08-23T11:01:00ZPK ! 0( [Content_Types].xmlPK ! N N _rels/.relsPK ! M word/_rels/document.xml.relsPK ! fW W = word/document.xmlPK ! P P word/theme/theme1.xmlPK ! x[| | F word/settings.xmlPK ! (q word/webSettings.xmlPK ! .C C B word/styles.xmlPK ! 1í S word/numbering.xmlPK ! j8ʓ !` word/fontTable.xmlPK ! CX X i docProps/app.xmlPK xU99m jn docProps/core.xmlPK q