PK ! 2oW [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! 6 word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՀայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի թիվ 1531-Ա որոշման մեջ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման (ԱՅՍՈՒՀԵՏ` ՈՐՈՇՈՒՄ) ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱնհրաժեշտությունըՍույն որոշման նախագծի մշակումը պայմանավորված է «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ:Ընթացիկ իրավիճակը և խնդիրներըՀայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1531-Ա որոշմամբ բավարարվել էր գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը: Հաշվի առնելով ընկերության հնարավորությունը նշված ապրանքները ներմուծել տարբեր երկրների մատակարարներից` անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել երկրների ցանկը, ինչպես նաև հստակեցնել մեկ ապրանքատեսակի անվանումը՝ ներմուծման ընթացքում առաջացող խնդիրներից խուսափելու նպատակով: Համաձայն ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության` ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունում ստեղծվել է 92 նոր աշխատատեղ և իրականացվել 12․6 մլրդ դրամի ներդրում: Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունըԱրտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:Կարգավորման նպատակը և բնույթըՈրոշման նպատակն է ապահովել «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1531-Ա որոշմամբ սահմանված արտոնության կիրառումը ամբողջ ծավալով:Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինքՍույն որոշման նախագիծը պատրաստվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից: Ակնկալվող արդյունքը«ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության տրամադրում:Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1531-Ա որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2․1 մշակող արդյունաբերություն» կետից։ Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար, ինչպես նաև կնպաստի մշակող արդյունաբերության տեխնիկական հագեցվածության բարձրացմանը:8․ Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1531-Ա որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծն ընդունելու կապակցությամբ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:PK ! word/_rels/document.xml.rels
PK ! f: word/theme/theme1.xml
PK ! `:# word/settings.xml
PK ! 27 word/numbering.xml
PK ! ZOs s word/styles.xml
PK ! Aʩ word/webSettings.xml
PK ! a
a
word/fontTable.xml
PK ! K docProps/app.xml
Normal2135212976Microsoft Office Word0246falseTitle1false3491falsefalse16.0000PK 3eUO7 docProps/core.xmlGohar H. Harutyunyanhttps://mul2.gov.am/tasks/653827/oneclick/himnavorum.docx?token=927b1d37c414ee27eab2227b6ccb4dbcGohar H. Harutyunyan32022-06-13T11:32:00Z2022-06-17T13:18:00ZPK ! 2oW [Content_Types].xmlPK ! N N _rels/.relsPK ! 6 M word/document.xmlPK ! word/_rels/document.xml.relsPK ! f:
word/theme/theme1.xmlPK ! `:# Ϻ word/settings.xmlPK ! 27 word/numbering.xmlPK ! ZOs s word/styles.xmlPK ! Aʩ )O word/webSettings.xmlPK ! a
a
T word/fontTable.xmlPK ! K ^ docProps/app.xmlPK 3eUO7 b docProps/core.xmlPK e