PK ! 2oW [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! ;u word/_rels/document.xml.rels
PK ! W%_ _ word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻԻրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված գործընթացների կատարելագործման, արդյունավետության բարձրացման և պարզեցման համար: Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ (այսուհետ՝ կարգ) հաստատված հավելվածի 9.1 կետով սահմանված է, որ «Նշանակալի նվաճում է համարվում քաղաքացու՝ աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com/# կայքի աշխարհի համալսարանների ակադեմիական ընդհանուր (Academic Ranking of World Universities) և ըստ ոլորտների (Global Ranking of Academic Subjects) տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված), մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և այլ կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորելու կամ դիմորդ հանդիսանալու հանգամանքը` բարձրագույն ուսումնական հաստատության կամ այլ իրավաբանական անձի կողմից տրված կրթաթոշակի առնվազն 70 տոկոսի վերաբերյալ փաստաթղթերի առկայությամբ, բացառությամբ՝ անվճար կրթական ծրագրեր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունների»: 2018 թվականից գործածվող նման կարգավումը վերանայման անհրաժեշտություն ունի, հետևյալ հիմնավորումներով՝ Նշված նվաճումը նշանակալի նվաճում համարելը վիճահարույց է, քանի որ http://www.shanghairanking.com/# կայքի աշխարհի համալսարանների ակադեմիական ընդհանուր (Academic Ranking of World Universities) և ըստ ոլորտների (Global Ranking of Academic Subjects) տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված նման լայն շրջանակով ուսումնական հաստատություններում ընդունվել և սովորելը այնպիսի նվաճում չէ, որը որպես նշանակալի նվաճում կարելի է դիտարկել կարգի տեսանկյունից: Շատ հաճախ նշված բուհեր ընդունվելը պայմանավորված է լեզունների իմացությամբ և քաղաքացիների վճարունակ լինելով: Գործընթացի ամբողջական կարգավորման համատեքստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տարկետման նոր համակարգ ներդնելու օրենսդրական փոփոխության նախաձեռնությամբ արդեն իսկ հանդես է եկել, որով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել այն բուհերի և մասնագիտությունների ցանկը, որում սովորելու համար քաղաքացիներին կտրամադրվի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում: Նշված կարգավորումը ավելի նպատակային և պետության կարիքներից բխող տարկետման համակարգի ստեղծման հիմք կհանդիսանա: Կարգի կիրարկման ընթացքում, քաղաքացիների իրավունքների տեսանկյունից խնդրահարույց է նաև «տվյալ տարվա ցանկերի» արտահայտությունը, քանի որ http://www.shanghairanking.com/ կայքում բուհերի ցանկերի թարմացումը չի համընկնում տարկետման գործընթացի հետ, որի պատճառով ստացվում է որ հնարավոր չի լինում առաջնորդվել «տվյալ տարվա ցանկերով» կարգավորումով, ինչը համարվում է կարգի խախտում, բացի այդ դա հետագայում կարգի կիրառման տեսանկյունից տարաբնույթ մեկնաբանման տեղիք է տալիս: Նման կարգավորումը կարող է խոչընդոտ հանդիսանալ քաղաքացիների տարկետման իրավունքը իրացնելու գործընթացում: Առաջարկվող փոփոխությամբ՝ կամ շաղկապով նշված՝ դիմելու կամ դրա նախորդող տարվա վարկանիշավորման ցանկերը սահմանելը և նման կարգավորում ընտրելը պայմանավորված է եղել նախ և առաջ քաղաքացիների իրավունքերի պաշտպանության և տարկետման իրավունքի իրացման արհեստական խոչընդոտների բացառման համար, մասնավորապես նախագծով առաջարկվող՝ «պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմելու կամ դրան նախորդող տարվա» կարգավորման նպատակը կայանում է նրանում, որ քաղաքացիները ուսումնական հաստատություն ընտրելու պահին՝ դա կլինի նախորդող տարվա թե դիմելու տարվա ընթացքում, արդեն իսկ վստահ կլինեն որ տարկետման գործընթացում կդիտարկվի իրենց ընտրության պահին գործող բուհերի վարկանիշավորման ցանկը և հետագա փոփոխությունները իր վրա չեն տարածվի, և այն հանգամանքով, որ նմանատիպ դեպքերում և քաղաքացիների և վարչական մարմնի գործողությունների և նշանակալի նվաճման համապատասխանության որոշման հարցերում գործընթացը լինի կանխատեսելի և հստակ: Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը, կարգավորման նպատակը.Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը գործող կարգավորումների և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված ներկայացվող հիմնական պահանջների պահպանությամբ և մոտեցումներով բացառիկ նվաճում համարել այնպիսի ձեռքբերումները, որոնք ուղղված կլինեն ՀՀ կրթա-գիտական ոլորտի զարգացմանը:Կարգավորման նպատակը.2018 թվականին բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com/# կայքում սահմանված է եղել երկու տեսակի վարկանիշներ՝ աշխարհի համալսարանների ակադեմիական ընդհանուր (Academic Ranking of World Universities) և ըստ ոլորտների (Global Ranking of Academic Subjects): Որպես նվաճում համարվել է երկու ցանկերում էլ ներառված բուհերում սովորելու հանգամանքը: Սակայն որևէ ձև հիմնավորված չէ բուհերի նման լայն շրջանակ սահմանելը, և դա միայն նշված ռեյտինգավորման ցանկից: Նշված կարգավորումը հստակեցնում է բուհերի ցանկը՝ այն նշանակալի նվաճում հասկացությանը համարժեք դարձնելու տեսանկյունից, իսկ նոր համակարգի ներդրմամբ տարկետման գործընթացը ավելի ընդգրկուն կլինի՝ ներառելով նաև արտասահմանյան լավագույն բուհերում սովորելու հանգամանքը Ակնկալվող արդյունքը.«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված գործընթացները կկատարելագործվեն, այն կդառնա ավելի նպատակային և համահունչ կլինեն կրթության և գիտության արդի պահանջներին: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ». «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում վերը նշված ռազմավարական փաստաթղթերից:6.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:PK ! CIS S word/theme/theme1.xml
PK ! Ɖ`
word/settings.xml
PK ! k9 word/webSettings.xml
PK ! ڠ}w }w word/styles.xml
PK ! 3_ word/numbering.xml
PK ! x},
,
word/fontTable.xml
PK ! : docProps/app.xml
Normal358510395923Microsoft Office Word04913falseTitle1false6949falsefalse15.0000PK |U~F F docProps/core.xmlDiana Malkhasyanhttps://mul2.gov.am/tasks/653680/oneclick/himnavorum451 (1).docx?token=3dc848cd7adaee568655822ea3f69533Philips edu322022-08-03T19:25:00Z2021-09-29T06:41:00Z2022-08-03T19:32:00ZPK ! 2oW [Content_Types].xmlPK ! N N _rels/.relsPK ! ;u M word/_rels/document.xml.relsPK ! W%_ _ ` word/document.xmlPK ! CIS S 0 word/theme/theme1.xmlPK ! Ɖ`
tK word/settings.xmlPK ! k9 X word/webSettings.xmlPK ! ڠ}w }w s\ word/styles.xmlPK ! 3_ word/numbering.xmlPK ! x},
,
h word/fontTable.xmlPK ! : docProps/app.xmlPK |U~F F docProps/core.xmlPK E