PK ! Fud [Content_Types].xml
PK ! eN= _rels/.rels
PK ! FL L word/_rels/document.xml.rels
PK ! T" " word/document.xml
ՆԱԽԱԳԻԾՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈ Ր Ո Շ Ո Ւ Մ_____ _____________2022 թվականի N ________ ԼՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ (ԿՈՆՍՈԼԻԴԱՑԻԱՅԻ) ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆՀիմք ընդունելով Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագիրը՝ համաձայն հավելվածի։Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ընդունել որոշման 1-ին կետով հաստատվող հավելվածից բխող իրավական ակտերը:Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ՝ Ն. ՓԱՇԻՆՅԱՆՀավելվածՀՀ կառավարության 2022 թվականիN ___ Լ որոշմանԾ Ր Ա Գ Ի Ր ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ (ԿՈՆՍՈԼԻԴԱՑԻԱՅԻ) ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՀայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացումը պայմանավորված է հողերի մասնատվածության մակարդակի կրճատման, արտադրողականության բարձրացման, բերրիության պահպանման ու բարձրացման, ներդրումների ներգրավման անհրաժեշտությամբ։ Ծրագրի իրականացման նպատակն է փոքր չափերով և մասնատված գյուղատնտեսական նշանակության հողատարածքների միավորման ու խոշորացման միջոցով՝խթանել գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության բարձրացմանը և նպաստել գյուղատնտեսական արտադրանքի ինքնարժեքի իջեցմանը.խթանել գյուղատնտեսության ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծմանը.խթանել հողերի նպատակային օգտագործմանը և արդյունավետ կառավարմանը.նպաստել գյուղատնտեսության ոլորտում ներդրումների ծավալների ավելացմանը.նպաստել գյուղատնտեսության ոլորտում մրցակցության բարձրացմանը:Ծրագրի մասնակիցներն են`ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ շահառու).Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն).Շահառուները կարող են օգտվել նաև գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության այլ ծրագրերից, բացառությամբ նույն հողակտորի վրա միևնույն նպատակով իրականացվող ծրագրերի։Շահառուներին տրամադրվելու է պետական աջակցություն՝ ծրագրի N 1 աղյուսակով նախատեսված՝ շահառուի կողմից իրականացված աշխատանքների համար փաստացի կատարված ծախսերի փոխհատուցման տեսքով, բայց ոչ ավել, քան N 1 աղյուսակում յուրաքանչյուր աշխատանքի համար նախատեսված արժեքի 50%-ի չափով՝ համաձայն սույն ծրագրի պահանջների։ Սույն ծրագրով նախատեսվող պետական աջակցությունը տրամադրվում է շահառուի և նախարարության միջև կնքվող փոխհատուցման պայմանագրի (այսուհետ՝ փոխհատուցան պայմանագիր) հիման վրա։ Փոխհատուցման պայմանագրի օրինակելի ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով։ Փոխհատուցման պայմանագրի օրինակելի ձևում պարտադիր սահմանվում է սահմանափակում առ այն, որ միավորված հողամասի նկատմամբ գրանցված սեփականության իրավունք ունեցող սուբյեկտները փոխհատուցումն ստանալու պահին հաջորդող առնվազն 5 տարվա ընթացքում՝ չեն կարող բաժանել սեփականության (համատեղ սեփականության, բաժնային սեփականության) իրավունքով իրենց պատկանող միավորված հողամասն առանձին միավորների, չեն կարող փոփոխել միավորված հողամասի նպատակային նշանակությունը,պարտավորվում են ապահովել միավորված հողամասի պարտադիր օգտագործումը գյուղատնտեսական նպատակներով,պարտավորվում են չօտարել միավորված հողամասը (համատեղ կամ բաժնային սեփականությամբ իրենց պատկանող բաժինը)։Ծրագրով նախատեսվում է գյուղատնտեսական նշանակության հողամասերի առանձին գույքային միավորների ձեռքբերմամբ (բացառությամբ սույն ծրագրի 7-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջի), և դրանց սահմանների միավորմամբ (բացառությամբ սույն ծրագրի 6-րդ կետով նախատեսված դեպքերի)՝ սույն կետով նախատեսված հանրագումարային մակերեսով (այսուհետ՝ միավորված հողամաս), խթանել հանրապետությունում առկա գյուղատնտեսական նշանակության մասնատված հողակտորների խոշորացմանը։ Ծրագրի 4-րդ կետով սահմանված չափերով պետական աջակցություն ստանալու համար միավորված հողամասի հանրագումարային մակերեսը պետք է կազմի առնվազն 30 հա, ընդ որում աջակցությունը տրամադրվում է ոչ ավելի, քան 200 հա (ներառյալ) միավորված հողամասում կատարված աշխատանքների դիմաց։Այն դեպքերում, երբ սույն ծրագրի REF _Ref101561368 \r \h \* MERGEFORMAT 5-րդ կետով նախատեսված մակերեսն ապահովելու համար միավորվող գյուղատնտեսական նշանակության հողամասերի առանձին գույքային միավորների սահմանները բաժանված են գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերով (անօգտագործելի հողատարածքներով կամ դաշտամիջյան ճանապարհներով) կամ այնպիսի օբյեկտներով, որոնք անհնարին են դարձնում դրանք մեկ ընդհանուր սահման ունեցող միավորի մեջ ներառելու պահանջը (միավորման անհնարինություն), ապա միավորված հողամասի մաս կարող է կազմել նաև սույն կետում նշված պատճառներով միավորման անհնարինությամբ չմիավորվող առանձին հողամասը։ Ընդ որում, միավորման անհնարինությամբ պայմանավորված՝ չմիավորվող հողամասերի գույքային միավորների ընդհանուր թվաքանակը միավորվող հողամասի կազմում չի կարող լինել 3 միավորից ավելի։ Միավորված հողամասի ընդհանուր մակերեսում՝ առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի մակերեսների հանրագումարը, ներառյալ՝ ջրավազանների կառուցման համար անհրաժեշտ հողատարածքները, չպետք է պակաս լինի սույն ծրագրի REF _Ref101561368 \r \h \* MERGEFORMAT 5-րդ կետով սահմանված չափից,առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի միավորների քանակը (ներառյալ՝ սույն ծրագրի 6-րդ կետով նախատեսված՝ միավորման անհնարինությամբ պայմանավորված՝ չմիավորվող հողամասերի գույքային միավորների թվաքանակը) պետք է լինի 30-100 հա (100 հա-ը ներառյալ) միավորված հողամասի դեպքում առնվազն 10 միավոր, 100-200 հա (200 հա-ը ներառյալ) միավորված հողամասի դեպքում առնվազն 20 միավոր, ընդ որում նշված միավորները չեն ներառում մինչև փոխհատուցման պայմանագրի կնքումը շահառուին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի միավորների քանակը,մինչև փոխհատուցման պայմանագրի կնքումը շահառուին սեփականության իրավունքով պատկանող հողամաս(եր)ի ընդհանուր մակերեսի չափը չի կարող գերազանցել միավորված հողամասի ընդհանուր մակերեսի 20%-ը,առանձին գույքային միավոր հանդիսացող յուրաքանչյուր հողամասի ձեռքբերումը, բացառությամբ սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված հողամասերի, պետք է իրականացվի փոխհատուցման պայմանագրի կնքումից հետո, միավորվող առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքները պետք է գրանցված լինեն ծրագրի 8-րդ կետում նշված պայմանագրի կնքման օրվանից առնվազն 2 տարի առաջ։Ծրագրից օգտվելու նպատակով փոխհատուցման պայմանագիր կնքելու համար շահառուն նախարարություն է ներկայացնում դիմում (դիմումի ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով) և տեղեկանք Կադաստրի կոմիտեից՝ իր անվամբ անշարժ գույքի միավորների նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ։ Նախարարությունը, դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է այն և, սույն կետով նախատեսված մերժման հիմքերի բացակայության դեպքում, շահառուի հետ կնքում փոխհատուցման պայմանագիր։ Ներկայացված փաստաթղթերում ակնհայտ սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում նախարարությունը պարտավոր է շահառուի ուշադրությունը հրավիրել դրանց վրա և առաջարկել սույն կետում նշված ուսումնասիրման ժամկետի սահմաններում շտկել դրանք։ Նախարարությունը սույն կետով նշված հիմքերի առկայության դեպքում մերժում է դիմումը և 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է դիմումատուին այդ մասին։ Դիմումը մերժվում է, եթե՝այն չի համապատասխանում սույն կետի պահանջներին, դիմումով ներկայացվել են կեղծ տեղեկություններ կամ փաստաթղթեր։Ծրագրից օգտվելու համար շահառուն պարտավոր է միավորված հողամասում իրականացնել N 1 աղյուսակում նշված աշխատանքները կամ դրանց մի մասը։ Միավորված հողամասում N 1 աղյուսակով նախատեսված աշխատանքների իրականացման ժամկետները սահմանվում են փոխհատուցման պայմանագրով։ Սահմանված ժամկետում աշխատանքները չկատարելու դեպքում ծախսերը փոխհատուցման ենթակա չեն։Փոխհատուցման պայմանագրի կնքումից հետո՝ յուրաքանչյուր եռամսյակի վերջին աշխատանքային օրը, շահառուն նախարարություն է ներկայացնում հաշվետվություն (հաշվետվության օրինակելի ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով և հրապարակվում նախարարության կայքում), որը ներառում է շահառուի կողմից տվյալ եռամսյակի ընթացքում իրականացված՝ հողամասերի ձեռքբերման և դրանց միավորման գործընթացների, իսկ միավորման գործընթացները սույն ծրագրին համապատասխան և օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտելուց հետո՝ միավորված հողամասում N 1 աղյուսակով նախատեսված աշխատանքների իրականացման վերաբերյալ տեղեկատվություն։ Սույն ծրագրի REF _Ref97737728 \r \h \* MERGEFORMAT 9-րդ կետից բացի, շահառուն պարտավոր է՝միավորված հողամասի նկատմամբ ապահովել առանձին գույքային միավորների սահմանների միավորման պետական գրանցումն իր անվամբ կամ իր մասնակցությամբ՝ որպես ընդհանուր սեփականություն (այսուհետ՝ հողամասերի միավորում)․հողամասերի միավորումը և N 1 աղյուսակում նշված աշխատանքները կամ դրանց մի մասը ավարտել փոխհատուցման պայմանագրի կնքման օրվան հաջորդող օրվանից առավելագույնը 2 տարվա ընթացքում.ջրավազան(ներ)ը կառուցել՝ միավորված հողամասի յուրաքանչյուր 1 հա մակերեսի համար ոչ պակաս, քան 1000 խորանարդ մետր ջրի ծավալով, ապահովել ջրային ռեսուրսների հասանելիությունը:Ծրագրի շրջանակում շահառուի կողմից կատարված ծախսերի ռիսկը կրում է շահառուն։Ծրագիրը կարող է իրականացվել ինչպես կապալառու կազմակերպության միջոցով, այնպես էլ առանց դրա: Վերջինիս հետ համագործակցությունից կախված՝ փոխհատուցվող գումարի չափը փոփոխության ենթակա չէ: Ձեռք բերված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների դիմաց վճարումներն իրականացնելիս շահառուն պետք է առաջնորդվի «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով սահմանված պահանջներով։ Ծրագրի N 1 աղյուսակում չներառված աշխատանքները ֆինանսավորման ենթակա չեն, իսկ N 1 աղյուսակով նախատեսված աշխատանքների համար շահառուի կողմից փաստացի կատարված ծախսերի փոխհատուցման չափը կազմում է միավորված հողամասի յուրաքանչյուր 1 հա-ի համար՝ կատարված յուրաքանչյուր աշխատանքի դիմաց փաստացի վճարված գումարի 50%-ը, բայց ոչ ավել, քան տվյալ աշխատանքի համար N 1 աղյուսակում նախատեսված արժեքի 50%-ը,Այն դեպքում, երբ հողամասերի միավորումը շահառուի կողմից իրականացվել է առանց N 1 աղյուսակում նշված աշխատանքներից մեկի կամ մի քանիսի կատարման, ապա շահառուն սույն ծրագրի REF _Ref96441513 \r \h \* MERGEFORMAT 16-րդ կետով նախատեսված դիմումին կից ներկայացնում է տվյալ աշխատանքի կատարման անհրաժեշտության բացակայության վերաբերյալ գրավոր հիմնավորումներ։ Սույն կետում նշված գրավոր հիմնավորումների բացակայության կամ նախարարության կողմից դրանց՝ ոչ բավարար համարվելու դեպքում՝ մնացած կատարված աշխատանք(ներ)ի համար N 1 աղյուսակում նախատեսված ծախսը փոխհատուցման ենթակա չէ։ Ներկայացված գրավոր հիմնավորումները բավարար կամ ոչ բավարար համարելու նպատակով նախարարությունը կարող է իրականացնել միավորված հողամասի հետազոտություններ, լաբորատոր փորձաքննություններ և այլն։Հողամասերի միավորման և N 1 աղյուսակում նախատեսված աշխատանքների (դրանց մի մասի) իրականացման գործընթացն ավարտելուց հետո փոխհատուցման պայմանագիր կնքած շահառուն փոխհատուցում ստանալու նպատակով գրավոր դիմում է ներկայացնում նախարարություն՝ դիմումին կցելով․անձը հաստատող փաստաթղթի պատճենը․միավորված հողամասի, իսկ սույն ծրագրի 6-րդ կետով նախատեսված դեպքերում՝ նաև միավորման անհնարինությամբ չմիավորվող առանձին հողամաս(եր)ի նկատմամբ անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը․միավորված հողամասի նկատմամբ ընդհանուր (համատեղ կամ բաժնային) սեփականության իրավունքի առկայության դեպքում՝ ընդհանուր (համատեղ կամ բաժնային) սեփականության մասնակիցների գրավոր համաձայնությունը փոխհատուցումը փոխհատուցման պայմանագիր կնքած շահառուին տրամադրելու վերաբերյալ, N 1 աղյուսակով նախատեսված աշխատանքների կամ դրանց մի մասի իրականացման համար փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերը, այդ թվում՝ ձեռք բերված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների պայմանագրերի կատարման արդյունքում առաջացած պարտավորությունների դիմաց վճարումները հավաստող փաստաթղթերը։ Ընդ որում՝ այդ աշխատանքները պետք է իրականացված լինեն ծրագրով նախատեսված փոխհատուցման պայմանագրի կնքումից հետո, սույն ծրագրի REF _Ref101563985 \r \h \* MERGEFORMAT 6-րդ կետով նախատեսված դեպքերում՝ միավորման անհնարինությունը հավաստող փաստաթուղթ՝ տրամադրված Կադաստրի կոմիտեի կողմից (տվյալ գույքի միավորումը մերժելու վերաբերյալ փաստաթուղթ):Նախարարությունը, սույն ծրագրի REF _Ref96441513 \r \h \* MERGEFORMAT 16-րդ կետով նախատեսված դիմումը և դրան կից փաստաթղթերը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է և ներկայացված տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով՝ իրականացնում մոնիթորինգ (նախարարության կողմից սահմանված կարգով)։ Մոնիթորինգի արդյունքների հիման վրա 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է եզրակացություն՝ հողերի միավորման և N 1 աղյուսակում նախատեսված աշխատանքների կատարման արդյունքները ծրագրի պահանջներին համապատասխանելու (դրական եզրակացություն) կամ չհամապատասխանելու (բացասական եզրակացություն) վերաբերյալ։Մոնիթորինգի դրական եզրակացության դեպքում նախարարությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում շահառուի հաշվին փոխանցում է սույն ծրագրի պահանջներին համապատասխան հաշվարկված փոխհատուցման գումարը։ Բացասական եզրակացության դեպքում նախարարությունն այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է շահառուին։ Փոխհատուցումը տրամադրելուց հետո նախարարությունը հինգ տարվա ընթացքում իրականացնում է նաև ընտրանքային մոնիթորինգ։ Վերջինիս արդյունքում, եթե բացահայտվում է, որ շահառուն խախտել է ծրագրի և պայմանագրի պահանջները, ապա փոխհատուցված գումարները մեկամսյա ժամկետում ենթակա են վերադարձման պետական բյուջե։Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:Ծրագրի ֆինանսական գնահատականի համար հիմք է ընդունվել կանխատեսումը, որ միավորված հողերի ընդհանուր մակերեսը 2023 թվականին կկազմի շուրջ 1000 հա, 2024 թվականին՝ շուրջ 1500 հա, 2025 թվականին՝ շուրջ 2000 հա։Ծրագրի իրականացման գնահատված արժեքը 2023 թվականին կկազմի մինչև 1.38 մլրդ դրամ, 2024 թվականին՝ մինչև 2.07 մլրդ դրամ, 2025 թվականին՝ մինչև 2.76 մլրդ դրամ:Շահառուներն ազատվում են ծրագրի շրջանակներում հողերի միավորման (կոնսոլիդացիայի) պայմանագրերը վավերացնելու համար նոտարական գործողություններ իրականացնող մարմիններում պետական տուրքի, ինչպես նաև՝ սեփականության իրավունքը գրանցելու համար պետական տուրքի վճարումներից` համաձայն «Պետական տուրքի մասին» օրենքի 24-րդ հոդվածի առաջին մասի ժդ) կետի և 29-րդ հոդվածի առաջին մասի 11-րդ մասի պահանջների։ Սույն կետով նախատեսված պետական տուրքերի վճարումից ազատման համար շահառուն համապատասխան նոտարական գործողություններ իրականացնող մարմնին և գույքային իրավունքների գրանցում իրականացնող մարմնին է ներկայացնում փոխհատուցման պայմանագիրը, որը պետք է պարունակի տվյալներ ձեռքբերվող հողամասերի վերաբերյալ։Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները՝գյուղատնտեսական նշանակության հողերի չօգտագործման մակարդակի նվազեցում՝ շուրջ 4500 հա-ով.գյուղատնտեսական նշանակության հողերի մասնատվածության մակարդակի նվազեցում՝ շուրջ 0.84%-ով․գյուղատնտեսական համախառն արտադրանքի ավելացում՝ շուրջ 2-3 անգամ.գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության բարձրացում.ոռոգելի հողատարածությունների ավելացում՝ շուրջ 2500 հա-ով.ծրագրի մասնակից տնտեսավարողների եկամուտների ավելացում և վճարունակության բարձրացում.հողերի շուկայի զարգացում.նոր աշխատատեղերի ստեղծում.մշակվող հողատարածքներում ներդրումների ծավալների ավելացում.գյուղատնտեսական տեխնիկայի և աշխատուժի ծախսերի կրճատում՝ առնվազն 11%-ով։Ծրագրի իրականացման հնարավոր ռիսկերը՝միավորվող (կոնսոլիդացվող) հողամասերի ձեռքբերման իրավական փաստաթղթերի հետ կապված խնդիրներ (սեփականատերերի բացակայություն, ժառանգության ճանաչման գործընթաց, իրավունքների գրանցման բացակայություն, անհայտ սեփականատերեր և այլն).գյուղատնտեսական նշանակության հողերի շուկայական գնի բարձրացում.առանձին հողամասերը մեկ գույքային միավորում միավորելու տեխնիկական անհնարինություն։Աղյուսակ N 1Միավորվող հողամասում յուրաքանչյուր 1 հա-ում կատարվող աշխատանքները և փոխհատուցվող առավելագույն ծախսըԱշխատանքի անվանումըՉափման միավորըԱշխատանքի քանակըՄիավորի արժեքը, դրամԸնդամենը, դրամ1.Մակերեսային և խորքային քարերի հավաքում քարհավաք մեքենաներով և կուտակումհա13000003000002.Հավաքված քարերի տեղափոխումհա11000001000003.Տարածքի հարթեցումհա175000750004․Տարածքի հողի անալիզ, մեխանիկական կազմի և հզորության որոշումհա120000200005.Գոմաղբի, թռչնաղբի, տորֆի և զանազան կոմպոստների կիրառումտ/հա30-4050001500006.Խորը վար տրակտորային գութաններով 30-35 սմհա150000500007.Հողի նախապատրաստական աշխատանքներ` չիզել փխրեցումհա165000650008.Ոռոգման նպատակով ջրավազանի կառուցումմ3100020000002000000Ընդամենը2760000PK ! }KGv v word/endnotes.xml
PK ! c3g| | word/footnotes.xml
PK ! - - $ word/webextensions/webextension1.xml
PK ! Sp p word/webextensions/taskpanes.xml
PK ! CIS S word/theme/theme1.xml
PK ! + word/webextensions/_rels/taskpanes.xml.rels
PK ! R<