PK ! _ [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! zo" word/_rels/document.xml.rels
PK ! Y| word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ«ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․ ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Ճանապարհաշինարարներ» արձանի տարածքի լուսավորության ցանցի աշխատանքների ծավալաթերթ-նախահշվում կատարել համադրում՝ գերազանցելով թույլատրելի 15 տոկոսը:Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.Հուշարձանների վերկանգնման ծրագրերի շրջանակներում ՀՀ կառավարության 2022թ.-ի մարտի 17-ի N 341-Ն որոշմամբ 7,065.1 հազար դրամ է հատկացվել Չարենցավան համայնքի «Ճանապարհաշինարարներ» արձանի տարածքի լուսավորության ցանցի աշխատանքների իրականացման համար: Գնումների օրենսդրությանը համապատսխան մրցույթի արդյունքում կնքվել են համապատասխան պայմանագրերը և աշխատանքներն ընթանում են նախատեսված ժամանակացույցին համապատսխան: Աշխատանքների իրականացման համար «Ագրո-Հոլդինգ» ՍՊԸ-ի հետ 14.03.2022թ. կնքվել է N ՀՀԿԳՄՍՆԳՀԱՇՁԲ-22/18 ծածկագրով պայմանագիրը: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել Չարենցավան համայնքի «Ճանապարհաշինարարներ» արձանի տարածքի լուսավորության ցանցի աշխատանքների իրականացման համար նախագծով և պայամանգրով նախատեսված որոշ աշխատանքների փոխարինման (համադրման)՝ պայմանագրի գնի նվազեցմամբ, սակայն համադրումը գերազանցում է պայմանագրի գնի 15%-ը, ինչը ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 56-րդ կետի 3-րդ կետի համաձայն համարվում է արհեստական փոփոխություն պայմանագրում և դրա կատարումը արգելվում է: Միաժամանակ, նույն որոշման 57-րդ կետով սահմանվում է, որ պայմանագրի կողմերից անկախ գործոնների ազդեցությամբ պայմանագրի փոփոխման յուրաքանչյուր դեպք սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ուստի և Նախագծով նախատեսվում է թույլատրել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կատարել աշխատանքների համադրում՝ մինչև պայմանագրի գնի 22.6%-ի չափով (համադրման արդյունքում կազմված նոր ծավալաթերթը և նախագծում կատարված փոփոխությունները ստացել են դրական փորձագիտական եզրակացություն /լուսապատճենը կցվում է/):Կնքված պայմանագրի շրջանակներում իրականացվող համադրումը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով. հաշվի առնելով հուշարձանի տեսողական բարենպաստ ընկալման պայմանները՝ որոշվել է ֆոտովոլտային կայանի սարքավորումների շինությունը իրականացնել տարածքում գետնափոր շինության տարբերակով, որը բերել է աշխատանքային ծավալների նվազեցման.հաշվի առնելով տարածքի աստիճանների պատշաճ լուսավորության կարևորությունը՝ ավելացվել է մեկ ընդհանուր լուսավորության հենասյուն՝ իր ամբողջ լուսավորության համակարգով։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծով նախատեսվել է կետ, որով թույլատրվում է աշխատանքների պատվիրատուին (ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը) ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Ճանապարհաշինարարներ» արձանի տարածքի լուսավորության ցանցի աշխատանքների ծավալաթերթ-նախահաշվում կատարել համադրում՝ գերազանցելով թույլատրելի 15 տոկոսը և առավելագույն համադրման տոկոս սահմանել 22.6-ը:Կարգավորման նպատակը և բնույթը. Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Ճանապարհաշինարարներ» արձանի տարածքի լուսավորության ցանցի աշխատանքների առավել արդյունավետ կատարումը: Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետները: Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը. Որոշման ընդունման արդյունքում առավել արդյունավետ կծախսվի ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Ճանապարհաշինարարներ» արձանի տարածքի լուսավորության ցանցի աշխատանքների իրականացմանհամար նախատեսված գումարը։Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.«Գնման պայմանագրում փոփոխություն կատարելու թույլտվություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի առաջանում:Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.Նախագիծը բխում է ՀՀ ԱԺ 2021 թվականի օգոստոսի 26-ի ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի «4.9 Մշակույթ» բաժնի մշակութային ժառանգության ոլորտում պետական քաղաքականությանը վերաբերող 1-ին ենթակետից, որով նախատեսվում է «հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության, ուսումնասիրության ... շարունակականության ապահովում» և 7-րդ ենթակետից, որով նախատեսվում է «մշակութային զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրեի իրականացում ...»:Նշվածն ամրագրված է նաև ՀՀ կառավարության 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 10-րդ կետի 10.8 ենթակետում, որի ակնկալվող արդյունքն է 50 պատմամշակութային հուշարձանի վերականգնումը:Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.Չի առաջացնում:2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.Համապատասխանում է:Այլ տեղեկություններ.Չկան:PK ! {L word/footnotes.xml
PK ! N word/endnotes.xml
PK ! 0 word/header1.xml
PK ! Lm word/footer1.xml
PK ! P P word/theme/theme1.xml
PK ! n
word/settings.xml
PK ! , word/webSettings.xml
PK ! MH H word/styles.xml
PK ! Y word/fontTable.xml
PK ! h", , word/numbering.xml
PK ! lY Y docProps/app.xml
Normal80747634351Microsoft Office Word03610falseTitle1Название1false5104falsefalse12.0000PK Ty docProps/core.xmlhttps://mul2.gov.am/tasks/646654/oneclick/himnavorum - hamadrum.docx?token=92144aefb96b51a444b2ee85ed9ca5b1User972021-06-21T06:21:00Z2020-09-15T13:38:00Z2022-07-20T11:40:00ZPK ! _ [Content_Types].xmlPK ! N N _rels/.relsPK ! zo" U
word/_rels/document.xml.relsPK ! Y| N word/document.xmlPK ! {L word/footnotes.xmlPK ! N word/endnotes.xmlPK ! 0 word/header1.xmlPK ! Lm word/footer1.xmlPK ! P P E word/theme/theme1.xmlPK ! n
word/settings.xmlPK ! , 0 word/webSettings.xmlPK ! MH H )D word/styles.xmlPK ! Y ) word/fontTable.xmlPK ! h", , word/numbering.xmlPK ! lY Y docProps/app.xmlPK Ty docProps/core.xmlPK