PK ! * [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! word/_rels/document.xml.rels
PK ! K/lc c word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ«Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների նախականխումը, հայտնաբերումն իրականացվում է նաև տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով։ Դեռևս 13.06.2011թ. ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի միջև կնքվել է «Պետության կարիքների համար երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողության համակարգերի ձեռքբերման (գնման) և դրանց սպասարկման (ծառայությունների մատուցման)» «ՀՀ ԿԱ Ո ՃՈ-ԱՊԾՁԲ-11/02» ծածկագրով պայմանագիրը:ՀՀ ոստիկանությունը և «Սեքյուրիթի Դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետև՝ ՍՊԸ) 15.02.2017թ., հիմք ընդունելով ՀՀ կառավարության 26.01.2017թ. N 90-Ա որոշումը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածով սահմանված կարգը, կնքել են N 02/17 համաձայնագիրը՝ N ՀՀ ԿԱ Ո ՃՈ-ԱՊԾՁԲ-11/02 ծածկագրով գնման պայմանագիրը լուծելու մասին։ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ ոստիկանության և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն 15.02.2017թ. կնքել են գույքի հավատարմագրային կառավարման ԲԸԱՀԾՁԲ-03/2017 ծածկագրով պայմանագիրը, որի համաձայն՝ Կառավարման հիմնադիրը (Հայաստանի Հանրապետությունը) ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ տեխնիկական վերահսկողության համար նախատեսված և ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող գույքը հանձնել է Հավատարմագրային կառավարչի հավատարմագրային կառավարմանը, իսկ Հավատարմագրային կառավարիչը պարտավորվել է այդ գույքի կառավարումն իրականացնել ի շահ Կառավարման հիմնադրի:Վերը նշված պայմանագրի համաձայն՝ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն իրականացնում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության (այդ թվում՝ ճանապարհային երթևեկության կանոնների) պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման (այդ թվում՝ իրավախախտումների հայտնաբերման) համար նախատեսված համակարգերի կառավարում, շահագործում և տեխնիկական սպասարկում, ներառյալ՝ հայտնաբերված իրավախախտումների գործերով վարչական ակտերի (որոշում) նախագծեր կազմելու և վարչական ակտ (որոշում) կայացնող վարչական մարմնին (պաշտոնատար անձին) ներկայացնելու միջոցով դրանց անխափան աշխատանքի ապահովում:Կառավարման հիմնադիրը, որպես Հավատարմագրային կառավարչի ծախսերի հատուցում և վարձատրություն, համաձայն 15.02.2017թ. կնքված պայմանագրի, «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ին հատուցել է հավատարմագրային կառավարման ընթացքում նրա կրած ծախսերը և ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 26-ի թիվ 90-Ա որոշմամբ սահմանված կարգով հաշվարկել և վճարել է ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ տեխնիկական վերահսկողության համակարգերի միջոցով նշանակված տուգանքների փաստացի գանձումների և նշված հատուցման գումարների տարբերության 10 տոկոսի չափով վարձատրություն։ Այսպես, աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների գծով տարեկան ծախսը կազմում է 1,512,5 մլրդ․ դրամ, ներառյալ 252,1 մլն․ դրամ ԱԱՀ-ը, (աշխատողների միջին ցուցակային թիվը՝ 537, միջին ամսական աշխատավարձը՝ 195,6 հազ․ դրամ), շարունակական ծախսերը (էներգետիկ, կումունալ և կապի ծառայություններ, գույքի, սարքավորումների և տրասպորտային միջոցների վարձակալություններ և այլն)՝ 185,7 մլն․ դրամ, ներառյալ՝ 31,0 մլն․ դրամ ԱԱՀ-ը, պայմանագրային ծառայությունների գծով ծախսերը (տեխնիկական սպասարկման, ծրագրային ապահովման, սարքերի և սարքավորումներ ընթացիկ նորոգման և այլն)՝ 824,98 մլն․ դրամ, ներառյալ՝ 138,5 մլն․ դրամ ԱԱՀ-ը, նյութերի ձեռք բերման գծով հատկացումները՝ 27,4 մլն․ դրամ դրամ և այլն։ Նշանակված տուգանքների փաստացի գանձումների և նշված հատուցման գումարների տարբերության 10 տոկոսի չափով 2017-2021 թվականներին հաշվարկվել և վճարվել է, համապատասխանաբար ըստ տարիների, 497,3 մլն․ դրամ, 547,4 մլն․ դրամ, 583,4 մլն․ դրամ, 462,5 մլն․ դրամ և 714,6 մլն․ դրամ։ Նկատի ունենալով, որ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի ժամկետը (5 տարի) լրանալու էր 15.02.2022թ., Ոստիկանության տնտեսական վարչության գնումների համակարգման բաժնի կողմից դեռևս 19.01.2022թ. սկսվել է հավատարմագրային կառավարման ծառայությունների ձեռքբերման նպատակով ճանապարհային ոստիկանության համար տեսախցիկներ, նկարահանող սարքեր և տեղադրման-մոնտաժման ծառայություններ երկփուլ մրցույթի միջոցով գնում կատարելու ընթացակարգ, որին մասնակցելու նպատակով հայտ են ներկայացրել 6 կազմակերպություն։ Սակայն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշման 1-ին հավելվածով հաստատված կարգի 67-րդ կետի դրույթների հիմքով դադարեցվել են կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերը բավարար գնահատելու մասին որոշումները և պարտավորեցվել է Պատվիրատուին՝ գնահատող հանձնաժողովին, կրկին իրականացնել հայտերի գնահատում։ Նշված աշխատանքները կատարելու նպատակով 21.03.2022թ. գնման ընթացակարգը կասեցվել է, որից հետո վերսկսվել է 18․05․2022թ․: Վերը նշված ծախսերի հատուցումը, ինչպես նաև ՝ հանցագործությունների և վարչական իրավախախտումների նկատմամբ վերահսկողության համակարգերի առավել արդյունավետ կառավարման, ֆինանսական միջոցների առավել նպատակային և ողջամիտ օգտագործման անհրաժեշտությունը հաշվի առնելով՝ նախագծով նախատեսվում է ՀՀ ոստիկանության ենթակայությամբ ստեղծել Պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը նպաստելու է հանցագործությունների և վարչական իրավախախտումների հայտնաբերմանը։ Պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծման արդյունքում անհատույց օգտագործման իրավունքով տրված պետական գույքի կառավարումն անմիջականորեն կիրականացնի պետական կազմակերպությունը։2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» թիվ 1363-Ա որոշման հավելվածով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ․ ծրագրի 6․7-րդ և 6․10-րդ կետերով։ Նշված ծրագրի 6․7-րդ կետով նախատեսված է պետական գույքի արդյունավետ կառավարում, իսկ 6․10-րդ կետով կարևորվում է հանրային ֆինանսների նպատակային, խնայողաբար և արդյունավետ օգտագործումը։ 3. Կարգավորման նպատակը և բնույթըՆերկայացվող նախագծով նախատեսվում է Ոստիկանության ենթակայության ներքո ստեղծել «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը տեխնիկական միջոցների օգտագործմամբ օժանդակելու է հանցագործությունների և վարչական իրավախախտումների հայտանբերմանը, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի վարչական իրավախախտումների գործերով վարույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնմանը, իսկ այլ դեպքերում՝ լիազոր մարմնի պահանջով տեսալուսանկարահանող համակարգերով հավաքված տեղեկություններ տրամադրելու միջոցով օժանդակելու է վարույթին։ Ընդ որում, հայտնաբերված վարչական իրավախախտումներով գանձված տուգանքները օրենքով սահմանված կարգով մուտքագրվելու են պետական բյուջե։Բացի այդ, նախատեսվում է, որ «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կմիանա Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպում իրականացնող «Փարկինգ սիթի սերվիս» փակ բաժնետիրական ընկերության ծրագրին, ինչպես նաև դեղատների, զենքի առևտուր իրականացնելու համար նախատեսված շինությունների, առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերի, հանրային սննդի օբյեկտների, կենցաղային ծառայության օբյեկտների, խաղատների և խաղասրահների մուտքերը տեսաձայնագրող համակարգերին։Ընդ որում, ՊՈԱԿ-ի պահպանման ծախսերի ֆինանսավորման աղբյուր են հանդիսանալու ՀՀ Ոստիկանության յուրաքանչյուր տարվա բյուջեով «Հավատարմագրային կառավարման ծառայություն» գնման առարկայի գծով նախատեսվող հատկացումները։ Օրինակ, տվյալ նպատակով ընթացիկ տարվա բյուջեով նախատեսված է 3․272,2 մլն․ դրամ, որից 2․559,0 մլն․ դրամը՝ հավատարմագրային կառավարման հանձնված համակարգերի (գույքի) կառավարման, շահագործման և տեխնիկական սպասարկման փաստացի ծախսերի հատուցման, իսկ 713,0 մլն․ դրամը՝ հավատարմագրային կառավարչի վարձատրության գծով հատկացումներն են (ներառյալ՝ 5․379,8 մլն․ դրամ ԱԱՀ-ը)։ Ըստ այդմ, ՊՈԱԿ-ի պահպանման ծախսերը իրականցվելու են ի հաշիվ վերը նշված հատուցման ծախսերի և դրա սահմաններում, քանի որ այդ ծախսերն ամբողջությամբ ներառում են հավատարմագրային կառավարչի՝ «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի պահպանման, այդ թվում՝ հավատարմագրային կառավարման հանձնված համակարգերի (գույքի) կառավարման, շահագործման, տեխնիկական սպասարկման նպատակով կատարվող ծախսերը։ 4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխություններըՍույն որոշման նախագծի ընդունումը ֆինանսական լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն կամ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների մասում փոփոխություն չի առաջացնի:5. Ակնկալվող արդյունքը«Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է, որի գործունեության ընթացքում ստացված ֆինանսական միջոցներն ուղղվելու են պետական բյուջե, իրականացվելու է կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված պետական գույքի արդյունավետ կառավարում։ 6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից: ՀՀ ոստիկանությունPK ! GfaL L word/footnotes.xml
PK ! aF F word/endnotes.xml
PK ! 0C) word/theme/theme1.xml
PK ! z word/settings.xml
PK ! °R R word/styles.xml
PK ! E|3 3 word/numbering.xml
PK ! Onj docProps/app.xml
Normal741513197523Microsoft Office Word06217falseTitle1false8825falsefalse14.0000PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK !
U U customXml/itemProps1.xml
PK ! T. . word/fontTable.xml
PK ! \ customXml/item1.xml
PK ! `_ word/webSettings.xml
PK ! e'U U word/stylesWithEffects.xml
PK MTd docProps/core.xmlAdminAdmin492022-07-13T08:25:00Z2022-04-20T10:24:00Z2022-07-13T12:52:00Zhttps://mul2.gov.am/tasks/643205/oneclick/2-Himnavorum.docx?token=1211a99e362a47cc7fc6958e7eeea55bPK ! * [Content_Types].xmlPK ! N N _rels/.relsPK ! G
word/_rels/document.xml.relsPK ! K/lc c V word/document.xmlPK ! GfaL L - word/footnotes.xmlPK ! aF F d4 word/endnotes.xmlPK ! 0C) : word/theme/theme1.xmlPK ! z V word/settings.xmlPK ! °R R g word/styles.xmlPK ! E|3 3 r word/numbering.xmlPK ! Onj docProps/app.xmlPK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.relsPK !
U U E customXml/itemProps1.xmlPK ! T. . word/fontTable.xmlPK ! \ . customXml/item1.xmlPK ! `_ 9 word/webSettings.xmlPK ! e'U U % word/stylesWithEffects.xmlPK MTd J docProps/core.xmlPK ?M