PK ! w1 1 [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! FL L word/_rels/document.xml.rels
PK ! ;P word/document.xml
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1406-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼԻրավական ակտի անհրաժեշտությունը«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի N 1406-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝ «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված ՀՀ Կոտայքի մարզ, Աբովյան քաղաքի Բարեկամության 2 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 206 ք.մ մակերեսով տարածքը ևս 29.82 ք.մ մակերեսով ընդլայնելու նպատակով:Ընթացիկ իրավիճակը և խնդիրներըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե է դիմել ՀՀ Կոտայքի մարզպետարանը՝ ներկայացնելով «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի գրությունը, համաձայն որի, համայնքների խոշորացմամբ ու արխիվի համալրմամբ պայմանավորված, վերջինս խնդրում է ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված տարածքին կից մեկ աշխատասենյակն ու միջանցքի մի մասը ևս տրամադրել ՊՈԱԿ-ի Աբովյանի տարածքային ներկայացուցչությանը:Կարգավորման նպատակը և բնույթը«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի N 1406-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ ՀՀ կառավարության 22.08.2002թ. թիվ 1406-Ն որոշման մեջ կկատարվի «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված ՀՀ Կոտայքի մարզ, Աբովյան քաղաքի Բարեկամության 2 հասցեում գտնվող տարածքի մակերեսի փոփոխություն:Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինքՀիմք ընդունելով ՀՀ Կոտայքի մարզ, Աբովյան քաղաքի Բարեկամության 2 հասցեում գտնվող անշարժ գույքի տնօրինման լիազորությունն իրականացնող մարմնի՝ ՀՀ Կոտայքի մարզպետարանի համաձայնությունը՝ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեն մշակել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի N 1406-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքըԻրավական ակտի ընդունմամբ «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված ՀՀ Կոտայքի մարզ, Աբովյան քաղաքի Բարեկամության 2 հասցեում գտնվող տարածքը կընդլայնվի: «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ». Որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 6.7 կետով սահմանված Պետական գույքի արդյունավետ կառավարման դրույթներից. մասնավորապես՝ սահմանվելու է պետության գործառույթների իրականացման համար անհրաժեշտ օտարման ոչ ենթակա անշարժ գույքի կազմը և նախընտրելի կառուցվածքը, ինչպես նաև ծախսերի կրճատման նպատակով ապահովվելու է պետական համակարգի մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին օգտագործվող ոչ պետական սեփականություն համարվող տարածքների փոխարինումը պետության սեփականություն համարվող համապատասխան տարածքներով։ PK ! -k word/footnotes.xml
PK ! A^ word/endnotes.xml
PK ! @ word/theme/theme1.xml
PK ! }D D word/settings.xml
PK ! 9 9 word/styles.xml
PK ! a word/numbering.xml
PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK ! ?U U customXml/itemProps1.xml
PK ! WgC2 2 customXml/item1.xmlPK ! #}3 word/fontTable.xml
PK ! FjJ
J
word/webSettings.xml
PK ! V V docProps/app.xml
Normal114692675Microsoft Office Word0226falseTitle1Название1false3138falsefalse16.0000PK qT` m docProps/core.xmlMelanya Paronyanhttps://mul2.gov.am/tasks/640722/oneclick/Himnavorum.docx?token=8a4bf8294e87599877fd39f8e2a51c49Melanya Paronyan42021-01-15T06:21:00Z2022-07-08T06:45:00Z2022-07-08T06:46:00ZPK ! w1 1 [Content_Types].xmlPK ! N N b _rels/.relsPK ! FL L word/_rels/document.xml.relsPK ! ;P _ word/document.xmlPK ! -k R word/footnotes.xmlPK ! A^ word/endnotes.xmlPK ! @ word/theme/theme1.xmlPK ! }D D m: word/settings.xmlPK ! 9 9 y word/styles.xmlPK ! a word/numbering.xmlPK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.relsPK ! ?U U customXml/itemProps1.xmlPK ! WgC2 2 customXml/item1.xmlPK ! #}3 word/fontTable.xmlPK ! FjJ
J
word/webSettings.xmlPK ! V V docProps/app.xmlPK qT` m
docProps/core.xmlPK S V