PK ! Y1 1 [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! -N N word/_rels/document.xml.rels
PK ! K4Gy: y: word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ» ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼԻրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի գործառույթների ընդլայնման անհրաժեշտությունից:Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը, որի վարման կարգը հաստատվել է 2021 թվականին, ունի մի շարք ենթահամակարգեր՝ Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգ (1403 դպրոց), էլեկտրոնային մատյան (շուրջ 39000 մշտական ակտիվ օգտագործող), էլեկտրոնային օրագիր (շուրջ 252000 մշտական ակտիվ օգտագործող), առաջին դասարանցիների հայտագրման համակարգ (յուրաքանչյուր տարի մոտ 40000 շահառու), բարձր լեռնային և սահմանամերձ համայնքների դպրոցներ ուսուցիչների գործուղման համակարգ, պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման համակարգ, կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և արձանագրման համակարգ, նախադպրոցական կրթության կառավարման տեղեկատվական համակարգ (շուրջ 400 նախակրթարան), նախնական մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգ (66 ուսումնական հաստատություն), միջին մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգ (շուրջ 110 ուսումնական հաստատություն), նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդների փաստաթղթերի ներկայացման ենթահամակարգ (յուրաքանչյուր տարի մոտ 10000 շահառու), նախնական մասնագիտական ուսումնական հաստատությունների էլեկտրոնային մատյան (շուրջ 1600 մշտական ակտիվ օգտագործող), բարձրագույն կրթության կառավարման տեղեկատվական համակարգ (մոտ 80 բուհ)։Ընդամենը երկու տարի առաջ գործարկված էր միայն դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգը, որի կառավարչական գործառույթների և դպրոցում գործածվող փաստաթղթերի թվայնացման և ավտոմատացման ծավալը ուղղակի անհամեմատելի է այսօրվա իրավիճակի հետ, երբ թվայնացված և ավտոմատացված են դպրոցում գործածվող փաստաթղթերի մեծ մասը և նախատեսված է շարունակել թվայնացման և ավտոմատացման գործընթացը։ Նշենք նաև, որ առաջին դասարան և նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվողների հայտագրումն ու ընդունելությունը իրականացվում է ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով, իսկ այս ուսումնական տարվա ավարտին հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների փաստաթղթերը նույնպես կձևավորվեն ավտոմատ և կտրամադրվեն թվային տարբերակով։ Մոտակա տարիներին նախատեսվում է Հայաստանի Հանրապետության բոլոր մակարդակների ուսումնական հաստատությունների ավարտական փաստաթղթերը թվայնացնել։Տեղեկացնում եմ նաև, որ 2020 թվականի մարտ ամսին ՀՀ ԿԳՄՍ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի /այսուհետ՝ ԿՏԱԿ/ և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան գրասենյակի համագործակցության արդյունքում մեկնարկեց E-school Armenia նախագիծը։Նախագծի նպատակը երեխաների կրթության շարունակականության ապահովումն էր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակի պայմաններում՝ ՀՀ ԿԳՄՍ «Հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար /դիստանցիոն/ կրթության կազմակերպման» կարգին համապատասխան։ Նախագծի շրջանակներում հանրակրթական ծրագրին համապատասխան իրականացվել է 2500-ից ավել տեսադասերի նկարահանում /նաև ժեստերի լեզվով/, որոնց դիտումների քանակը այսօր գերազանցում է մեկ միլիոնը: Աշխատանքներն իրականացնելու համար ԿՏԱԿ-ում ստեղծվել է Հեռավար ուսուցման կազմակերպման բաժինը: Բաժնի գործունությունը շարունակվել է կենտրոնացված հեռավար ուսուցման իրականացմամբ վեբինարների և առցանց հարթակում նյութերի տեղադրմամբ ՀՀ հանրակրթական դպրոցների այն աշակերտների համար, որոնք համաձայն ՀՀ ԿԳՄՍ «Հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար /դիստանցիոն/ կրթության կազմակերպման» կարգի չեն հաճախում դպրոց։ Կենտրոնացված հեռավար ուսուցմանը մասնակցող աշակերտների թիվն ըստ կիսամյակային տվյալների 5000 էր: Բաժնի կողմից իրականացվող աշխատանքների արդյունքում կուտակված էլեկտրոնային դասավանդման հմտություները և կարողությունները ապակենտրոնացնելու և ՀՀ գյուղական համայնքներում բացակա ուսուցիչների խնդիրը լուծելու նպատակով 2021 թվականի սեպտեմբեր ամսից մեկնարկել է Մենթոր դպրոցներ ծրագիրը: Ծրագրի իրականացման արդյունքում 53 գյուղական համայնքների դպրոցների 3000 աշակերտների մի շարք առարկաներ դասավանդվում է հեռավար: Դասավանդում իրականացնում են նախապես ընտրված 17 մենթոր դպրոցների 130 ուսուցիչներ: Ամբողջ գործընթացը անցնում է բաժնի կողմից մշակված Որակի ապահովման ընթացակարգերին համապատասխան: Հեռավար դասավանդող ուսուցիչներին մատուցվում է մենթորական աջակցություն բաժնի փորձագետների կողմից ապահովելով էլեկտրոնային դասավանդման որակն ու արդյունավետությունը: Կարգավորման նպատակը և բնույթը. Նախագծով նախատեսվում է.1. Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի գործառույթների ընդլայնման պայմաններում համակարգը սպասարկող Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների թիվը մնացել է անփոփոխ և ֆիզիկական ծանրաբեռնվածության մեծացմանը զուգընթաց առաջանում են սպասարկման արդյունավետության հետ կապված որոշակի խնդիրներ։ Անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել այդ ստորաբաժանումը։ Նախատեսվում է ձևավորել մարզային համակարգողների ցանց․ Երևանում ու յուրաքանչյուր մարզում մեկական, իսկ Սյունիքում և Գեղարքունիքում երկուական աշխատակից, որոնք կիրականացնեն մարզի տարածքում կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ներառված բոլոր շահառուների աջակցման, խորհրդատվության և համակարգերի սպասարկման աշխատանքները, կիրականացնեն վերապատրաստումներ, ինչը մեծապես կբարձրացնի կրթության կառավարման տեղեկատվական համակարգի շահագործման և սպասարկման արդյունավետությունը, կխթանի կրթության ոլորտի գործառույթների թվայնացման ու ավտոմատացման գործընթացներին։ Ստորև ներկայացվում է 2022թ. համար 13 մարզային համակարգողների աշխատանքների կազմակերպման համար նախատեսվող ծախսը։ԱնվանումԾախս /հազար դրամ/Գումար /հազար դրամ/(ներառյալ հարկերը)13 հաստիք x 250.0 x 7ամիս22,750.027,300.013 համակարգիչ x 300.03,900.04,680.0Հեռախոսային կապ 15 x 3.5 x 7 367.5441.0Գործուղումներ 1,630.01,956.0Ընդամենը28,647.534,377.02. Հեռավար ուսուցման կազմակերպում բաժնի կենտրոնացված հեռավար ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ է լրացուցիչ 83,424.0 հազար դրամ:Հեռավար ուսուցման կազմակերպման բաժնի գործունեության արդյունքում կապահովվի ՀՀ հանրակրթական դպրոցների էլեկտրոնային կարողությունների զարգացումը և աշակերտների կրթություն ստանալու իրավունքի իրացումը անկախ պայմաններից /տարածք, արտակարգ իրավիճակ և այլն/ հավասար, որակյալ և ներառող կրթական համակարգ ունենալու նպատակով։ Հեռավար ուսուցման կազմակերպման բաժնի գործունեության համար, որպես աշխատավարձ, տարեկան անհրաժեշտ է`2,905.0x12=34,860.0 հազար դրամ,37,765.0x1.2=45,318.0 հազար դրամ։Մենթորական ծրագրի ընդլայնմամբ պայմանավորված՝ պատվիրատու դպրոցների համար առաջնահերթ անհրաժեշտ համակարգչային տեխնիկա։Դյուրակիր համակարգիչ -10 հատ10x300.0=3,000.0Պրոյեկտոր - 4 հատ4x330.0=1,320.0Էկրան – 2 հատ2x50.0=100.0Ընդամենը՝ 4,420.0x1.2= 5,304.0 հազար դրամ։ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրամանով սահմանված ռիսկային խմբում գտնվող աշխատողների և սովորողների համար ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ՀՈՒԿ-ի միջոցով կազմակերպվում է հեռավար կրթություն: Աշխատանքները իրականացնելու համար անհրաժեշտ է 28 ուսուցիչներին վարձատրելու համար ամսական 180.0 հազար դրամ դրույքաչափով։ Հետևաբար յուրաքանչյուր ամիս անհրաժեշտ կլինի 28x180.0x1.2=6,048.0 հազար դրամ՝ ներառյալ հարկերը։ Մանկավարժներին, հունվարի մեկից մինչև ուսումնական տարվա ավարտ վարձատրելու համար անհրաժեշտ կլինի 36,288.0 հազար դրամ գումար:Վերոնշյալ ծախսերի իրականացման համար ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը առաջարկում է վերաբաշխում կատարել 2022 թվականի պետական բյուջեի ՀՀ ԿԳՄՍ նախարարության հատկացված «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի «11003. Միջնակարգ ընդհանուր հանրակրթություն» միջոցառման համար նախատեսված գումարներից, ինչպես նաև «1227. Կրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրում» ծրագրի «11003. ՏՀՏ ենթակառուցվածքների ապահովում և սպասարկում» միջոցառման իրականացման համար նախատեսված գնումների մրցույթի արդյունքում տնտեսված միջոցներից ( «1227. Կրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրում» ծրագրի «11003. ՏՀՏ ենթակառուցվածքների ապահովում և սպասարկում» միջոցառման շրջանակներում գնումների մրցույթի արդյունքում ընդհանուր 5 կիսամյակի համար կնքվել է 354,000.0 հազար դրամի պայմանագիր, որից սույն թվականի ուսումնական տարվա 1-ին կիսամյակի համար գումարը կազմում է 70,800.0 հազար դրամ, որն էլ բավարար է նշված ժամանակահատվածում Հայաստանի կրթական ցանցում ներառված 1420 հանրակրթական ուսումնական հաստատությունների գծով ինտերնետային կապի ապահովմանը համար): Նախարարության 2022 թվականի պետական բյուջեի վերաբաշխվող միջոցառումների գումարների հետագայում վերականգնման անհրաժեշտությունը բացակայում է: Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետները: Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը. Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի գործառույթների ընդլայնման և միջոցառումների պատշաճ իրականացման գործընթացները:Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.««Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացում կամ նվազեցում չի առաջանում:Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 18.08.2021 թվականի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թթ. Ծրագրի «4.Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի «4.3.Կրթություն» ենթաբաժնի հանրակրթությանը վերաբերող կետի հինգերորդ ենթակետից, որով նախատեսվում է՝ «կրթության անընդհատությունը և հասանելիությունը կրթական բոլոր մակարդակներում ապահովելու նպատակով զարգացնել էլեկտրոնային ուսուցման գործիքները ՝ կրթությունը հասանելի դարձնելով սահմանամերձ գոտիներում՝ անկախ համապատասխան մասնագետների առկայությունից.»:Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.Չի առաջացնում:2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.Համապատասխանում է:Այլ տեղեկություններ.ՉկաPK ! yV word/header1.xml
PK ! w3 word/endnotes.xml
PK ! پ word/footer1.xml
PK ! " word/footnotes.xml
PK ! P P word/theme/theme1.xml
PK ! Vȃ8 8 word/settings.xml
PK ! T}L L word/styles.xml
PK ! @
word/numbering.xml
PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK ! aEU U customXml/itemProps1.xml
PK ! k word/fontTable.xml
PK ! X. customXml/item1.xmlPK ! 1*pi word/webSettings.xml
PK ! ԕ
docProps/app.xml
Normal1563715558868Microsoft Office Word07320falseTitle1false10403falsefalse12.0000PK UT K. . docProps/core.xmlUserhttps://mul2.gov.am/tasks/607331/oneclick/himnavorum.docx?token=e5b527cc12de4b39ae1867b3daaa2e2dSmbat4042021-02-18T07:20:00Z2021-02-09T16:30:00Z2022-05-02T12:15:00ZPK ! Y1 1 [Content_Types].xmlPK ! N N b _rels/.relsPK ! -N N
word/_rels/document.xml.relsPK ! K4Gy: y: a word/document.xmlPK ! yV L word/header1.xmlPK ! w3 O word/endnotes.xmlPK ! پ S word/footer1.xmlPK ! " B[ word/footnotes.xmlPK ! P P P_ word/theme/theme1.xmlPK ! Vȃ8 8 z word/settings.xmlPK ! T}L L word/styles.xmlPK ! @
S word/numbering.xmlPK ! t?9z( ( e customXml/_rels/item1.xml.relsPK ! aEU U customXml/itemProps1.xmlPK ! k T word/fontTable.xmlPK ! X. % customXml/item1.xmlPK ! 1*pi