PK ! 2oW [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! word/_rels/document.xml.rels
PK ! q q word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ1ԱնհրաժեշտությունըԴաբաղ հիվանդության դեմ կանխարգելիչ (պատվաստումներ) միջոցառումներն ունեն ռազմավարական նշանակություն։ Դաբաղ հիվանդության վիրուսը համարվում է հատուկ վտանգավոր ախտածին, որը դասվում է խիստ վտանգավոր վարակիչ հպավարակային հիվանդությունների շարքում: Հայաստանի Հանրապետությունը 12.12.1997 թվականից Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (այսուհետ՝ ԿԱՀԿ) լիիարավ անդամ-երկիր է և «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում կենդանիների վարակիչ հիվանդությունները ենթակա են պարտադիր ծանուցման և գրանցման, որի միջազգային ծանուցումը կատարվում է ԿԱՀԿ պաշտոնական կայք էջում՝ սահմանած ընթացակարգով:Հայտնում եմ, որ հանրապետությունում պարտադիր ծանուցման ենթակա, հատուկ վտանգավոր և կարանտինային վարակիչ հիվանդությունների արձանագրման դեպքում, համաձայն «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի՝ ԿԱՀԿ ծանուցման դեպքում կարգելափակվի հանրապետության արտահանման և ներկրման գործընթացը: Այսպես օրինակ՝ դաբաղը հանդիսանալով մշտական խնդիր տարածաշրջանի երկրների համար և չնայած վերջին տարիներին մեր հանրապետությունում ի հաշիվ հակադաբաղային պատվաստումների առկա էր կայուն անասնահամաճարակային իրավիճակ, սակայն 2016 թվականին գրանցվել է հիվանդության բռնկման դեպք պայմանավորված գենտիկորեն նոր A տիպի AGVII դաբաղի վիրուսի ենթատիպով: 2016 թվականին ԿԱՀԿ պաշտոնական կայք էջում հրապարակվել է խոշոր եղջերավոր կենդանու 1 դեպք, որը տևական ժամանակ հանգեցրեց հանրապետությունից կենդանական ծագման հումքի և մթերքի արտահանման գործընթացի արգելափակմանը /հղումը՝ «Росселхознадзор» կայք էջ/:Միաժամանակ հանրապետությունում «Դաբաղ հիվանդության շճահետազոտություն» ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառման նպատակն է դաբաղի նկատմամբ պատվաստումների արդյունավետության և պատվաստված կենդանիների մոտ ձևավորված վարակամերժության լարվածության բացահայտումը, շճաբանական հետազոտությունների վրա հիմնված հիվանդության հնարավոր ներթափանցման ռիսկերի գնահատումը, ինչպես նաև թիրախային համայնքներում դաբաղ հիվանդության վիրուսի շրջանառությունը՝ հայտնաբերելը կամ բացառելը, գիտականորեն հիմնավորելը: Հետևաբար դաբաղ հիվանդության դեմ կանխարգելիչ միջոցառումների թերակատարումը կհանգեցնի նաև շճաբանական հետազոտությունների վրա հիմնված հիվանդության հնարավոր ներթափանցման ռիսկերի գնահատման խափանմանը: Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանալով Անկախ պետությունների համագործակցության /ԱՊՀ/ անդամ երկիր, 30.05.2014 թվականին որոշմամբ սահմանված անասնաբուժության բնագավառում՝ «Դաբաղի դեմ պայքարի և կանխարգելման համատեղ համալիր միջոցոցառումների ծրագիր» համագործակցության ծրագրի շրջանակներում պարտավորվում է ապահովել կայուն անասնահամաճարակային իրավիճակ, կենդանական ծագման հումքի և մթերքի արտադրության, արտահանման և ներկրման համար բարենպաստ պայմաններ:Ելնելով վերոգրյալից, հանրապետությունում դաբաղ հիվանդության նկատմամբ անասնահամաճարակային իրավիճակի ապակայունացումը կանխելու նպատակով ծագել է հակադաբաղային պատվաստանյութի գնման պահանջ:2Ընթացիկ իրավիճակը և խնդիրներըՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 1116-11001 «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) N 9.1 հավելվածի արդյունքային ցուցանիշներով հաստատված է 970 000 հատ դաբաղի դեմ պատվաստում, որի իրականացման նպատակով, համաձայն N 10 հավելվածի հաստատված է 2 000 000 մլ հակադաբաղային պատվաստանյութի ձեռքբերում՝ 111.3 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ) միավորի արժեքով։ Ծրագրի շրջանակներում N 10 հավելվածի համաձայն ձեռքբերվող անասնաբուժական դեղամիջոցների համար հաստատված է 319 635 200 ՀՀ դրամ, որից 222 600 000 ՀՀ դրամը նախատեսված է 2 000 000 մլ հակադաբաղային պատվաստանյութի ձեռքբերման համար։ Հարկ է նշել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից նախատեսված Ծրագրի բյուջետային հայտի առաջարկը չէր ընդունվել և Որոշմամբ Ծրագիրը հաստատվել է նվազեցված։ Ուստի դաբաղ հիվանդության դեմ լիարժեք կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել 1116-11005 ծրագրից նվազեցնել 200 340 000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ) և վերաբաշխել 1116-11001 ծրագրին։ Հայտնում եմ, որ հանրապետությունում դաբաղ հիվանդության նկատմամբ կայուն անասնահամաճարակային իրավիճակը և միջազգային պայմանագրերի կատարումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել ևս 1 800 000 մլ հակադաբաղային պատվաստանյութ՝ 1 060 107 հատ (խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ) միջոցառումներն լիարժեք իրականացնելու նպատակով։ 3Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունըՈրոշման նախագծի ընդունումն իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսում:4Կարգավորման նպատակը և բնույթըՀաշվի առնելով Ծրագրի շրջանակներում ձեռք բերվելիք հակադաբաղային պատվաստանյութի կարևորությունը և խիստ անհրաժեշտությունը, սույն նախագծով առաջարկվում է 1116-11005 «Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագրից նվազեցնել 200 340 000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ), քանի որ ականջապիտակների ձեռքբերման համար հայտարարված մրցույթի արդյունքում առաջացել է տնտեսում։ Հայտնում եմ, որ պահանջվող ֆինանսական միջոցի միավորի արժեքի հաշվարկի համար հիմք է հանդիսացել փաստացի ձեռքբերման միավորի արժեքը։Հայաստանի Հանրապետությունում դաբաղ հիվանդության նկատմամբ կայուն անասնահամաճարակային իրավիճակը պահպանելու և ապահովելու նպատակով ծագել է գնման պահանջ՝ ապահովելով գնումների օրենսդրությամբ սահմանված դրույթների կիրառկումը: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ նվազեցվող միջոցառման ֆինանսական միջոցների վերականգնման անհրաժեշտությունը ընթացիկ տարվա բյուջեով բացակայում է:5Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինքՆախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:6Կապը կառավարության ծրագրի և ռազմավարական ծրագրերի հետՀամաձայն ՀՀ կառավարության ծրագրի մասին ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման 2.4-րդ կետի՝ Գյուղատնտեսությունը բաժնի ապահովել կենդանիների և բույսերի հիվանդությունների կանխարգելման արդյունավետ համակարգի ներդրումը:7Ակնկալվող արդյունքըՆախագծի ընդունման արդյունքում հանրապետության տարածքում կապահովի գյուղատնտեսական կենդանիների դաբաղ հիվանդության բռնկման և տարածման կանխումը, կստեղծվի հիվանդության նկատմամբ պատվաստված անասնագլխաքանակի կայուն վարակամերժության ֆոն, անասնաբուժասանիտարական տեսակետից բարձրորակ կենդանական ծագման մթերքի և հումքի արտադրության արտահանման և ներկրման բարենպաստ պայմաններ, ազգաբնակչության պաշտպանության ապահովում նոր կորոնովիրուսային համավարակից:Միաժամանակ նախագծի ընդունման արդյունքում կապահովի միջազգային համագործակցության պարտավորությունների կատարումը։ՏԵՂԵԿԱՆՔ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ««Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություններ չեն առաջանում։ՏԵՂԵԿԱՆՔ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը««Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա։2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը««Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը համապատասխանում է միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին։PK ! @ word/theme/theme1.xml
PK ! + word/settings.xml
PK ! ' word/webSettings.xml
PK ! /| | word/styles.xml
PK ! į*
word/numbering.xml
PK ! - word/fontTable.xml
PK ! docProps/app.xml
Normal1121412877338Microsoft Office Word06117falseTitle1false8608falsefalse16.0000PK UMTA docProps/core.xmlMelanihttps://mul2.gov.am/tasks/632067/oneclick/Himnavorum-2121.FMD.DOCX?token=f5ccdc568cd8fd2c8565fd9fef3881c9Melanya Karapetyan1952020-06-25T05:58:00Z2022-06-17T13:50:00ZPK ! 2oW [Content_Types].xmlPK ! N N _rels/.relsPK ! M word/_rels/document.xml.relsPK ! q q = word/document.xmlPK ! @ word/theme/theme1.xmlPK ! + 5 word/settings.xmlPK ! ' Q word/webSettings.xmlPK ! /| | U word/styles.xmlPK ! į*
word/numbering.xmlPK ! - word/fontTable.xmlPK ! @ docProps/app.xmlPK UMTA M docProps/core.xmlPK