PK ! !} [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! DӇ> > word/_rels/document.xml.rels
PK ! rz z word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի N 1290-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի N 1290-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 08.12.2021թ․ «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը օրենքի պահանջներին համապատասխան սահմանելու հանգամանքով։Ներկայիս կարգավորմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը իրականացնում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը և ՀՀ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի թիվ 951-Ն որոշմամբ հաստատված պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում:2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետՆախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:3. Կարգավորման նպատակը և բնույթը«ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում 08.12.2021թ. կատարված փոփոխությունների և լրացումների արդյունքում (որն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո՝ 25.06.2022թ.) ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց իրավունք է վերապահվել ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելիս առանջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ նաև օտարերկրյա պետություններում գործող ՀՀ բոլոր դեսպանություններում և հյուպատոսական հիմնարկներում:Օրենքի վերը նշված փոփոխությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը սահմանելու մասին» N 1290-Ն որոշման մեջ՝ այն օրենքի կարգավորումներին համապատասխանեցնելու նպատակով։ Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին անձին ծանուցում ուղարկելու և երդման արարողակարգն անցկացնելու իրավունք վերապահվել է նաև օտարերկրյա պետություններում գործող ՀՀ բոլոր դեսպանություններին կամ հյուպատոսական հիմնարկներին, ինչով պայմանավորված սահմանվել է նաև ծանուցման նոր ձև։4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չի առաջանա: 5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից: 6. Ակնկալվող արդյունքը.Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը կհամապատասխանեցվի «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի կարգավորումներին և օտարերկրյա պետություններում գոծող ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների համար կսահմանվի երդման արարողությունը կազմակերպելու և իրականացնելու հնարավորություն և ընթացակարգ։ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆPK ! r word/theme/theme1.xml
PK ! Yy word/settings.xml
PK ! ?E E word/styles.xml
PK ! ӋOa= a= word/stylesWithEffects.xml
PK ! x h h docProps/app.xml
Normal9214542593Microsoft Office Word0216falseTitle1Название1SPecialiST RePackfalse3041falsefalse14.0000PK ! r+U U word/fontTable.xml
PK ! B
word/webSettings.xml
PK ! word/numbering.xml
PK Tiw docProps/core.xmlDoc1https://mul2.gov.am/tasks/627925/oneclick/813fbf832e4c1453934c7d3a26e14db83d6238e2d3ee8d01caf532308f0db5c4.docx?token=2bdb48db2f2b81f7fefb44df55f38925Admin172022-03-03T11:33:00Z2022-06-10T13:52:00ZPK ! !} [Content_Types].xmlPK ! N N D _rels/.relsPK ! DӇ> > word/_rels/document.xml.relsPK ! rz z 3
word/document.xmlPK ! r ܱ word/theme/theme1.xmlPK ! Yy word/settings.xmlPK ! ?E E i word/styles.xmlPK ! ӋOa= a= }! word/stylesWithEffects.xmlPK ! x h h _ docProps/app.xmlPK ! r+U U c word/fontTable.xmlPK ! B
1o word/webSettings.xmlPK ! mw word/numbering.xmlPK Tiw U docProps/core.xmlPK
I