PK ! 2oW [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! * word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-Ի թիվ 172-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման (ԱՅՍՈՒՀԵՏ` ՈՐՈՇՈՒՄ) ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱնհրաժեշտությունըՍույն որոշման նախագծի մշակումը պայմանավորված է «ԱՐԱՐԱՏ» ՍՆՆԴԻ ԿՈՄԲԻՆԱՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ:Ընթացիկ իրավիճակը և խնդիրներըՀայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 172-Ա որոշմամբ բավարարվել էր գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «ԱՐԱՐԱՏ» ՍՆՆԴԻ ԿՈՄԲԻՆԱՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը: «ԱՐԱՐԱՏ» ՍՆՆԴԻ ԿՈՄԲԻՆԱՏ» ՍՊ ընկերությունը ներմուծում է հումք, որը օգտագործվելու է մրգահյութերի և պահածոների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվում է ք․ Երևանում: Ընկերությունը գործում է 2001 թվականից:Հաշվի առնելով, որ ընկերությունը ապրանքները ներմուծում է տարբեր երկրներից՝ տեխնիկական պատճառներից ելնելով վերջինիս կողմից մի քանի ապրանքատեսակների ծագման երկրները չեն նշվել, ինչի պատճառով մաքսային մարմինների կողմից հնարավոր չի եղել նույնականացնել տվյալ ապրանքները։ Ելնելով վերոգրյալից՝ ներկայումս անհրաժեշտություն է առաջացել «Ծագման երկիրը» սյունակում ավելացնել նաև այն երկրները, որտեղ ցանկով ներմուծվող ապրանքները արտադրվել են։Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունըԱրտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:Կարգավորման նպատակը և բնույթըՈրոշման նպատակն է ապահովել «ԱՐԱՐԱՏ» ՍՆՆԴԻ ԿՈՄԲԻՆԱՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 172-Ա որոշմամբ սահմանված արտոնության կիրառումը ամբողջ ծավալով:Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինքՍույն որոշման նախագիծը պատրաստվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից: Ակնկալվող արդյունքը«ԱՐԱՐԱՏ» ՍՆՆԴԻ ԿՈՄԲԻՆԱՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության տրամադրում:Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2022-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 172-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2022-2026թթ. ծրագրի «2․1 մշակող արդյունաբերություն» կետից։ Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար, ինչպես նաև կնպաստի մշակող արդյունաբերության տեխնիկական հագեցվածության բարձրացմանը:8․ Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են) «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 172-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծն ընդունելու կապակցությամբ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:PK ! word/_rels/document.xml.rels
PK ! f: word/theme/theme1.xml
PK ! þ word/settings.xml
PK ! word/numbering.xml
PK ! ZUEs s word/styles.xml
PK ! @# # word/webSettings.xml
PK ! ƒ[Y Y word/fontTable.xml
PK ! Ė$ docProps/app.xml
Normal22135423093Microsoft Office Word0257falseTitle1false3628falsefalse16.0000PK
TBpL L docProps/core.xmlGohar H. Harutyunyanhttps://mul2.gov.am/tasks/623242/oneclick/himnavorum.docx?token=d445bb9bd72f9d9849fa215daf26ae63Gohar H. Harutyunyan192022-05-27T13:25:00Z2021-09-25T06:41:00Z2022-05-27T13:39:00ZPK ! 2oW [Content_Types].xmlPK ! N N _rels/.relsPK ! * M word/document.xmlPK ! 2 word/_rels/document.xml.relsPK ! f: " word/theme/theme1.xmlPK ! þ word/settings.xmlPK ! word/numbering.xmlPK ! ZUEs s word/styles.xmlPK ! @# # k word/webSettings.xmlPK ! ƒ[Y Y en word/fontTable.xmlPK ! Ė$ w docProps/app.xmlPK
TBpL L { docProps/core.xmlPK s