PK ! 2oW [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! word/_rels/document.xml.rels
PK !
-UL L word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ«Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը Ներկայացվող նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի N 64-Լ որոշմամբ (այսուհետ՝ որոշում) սահմանված միջոցառման շրջանակներում Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված զինծառայողների (այսուհետ՝ զոհված զինծառայող) ծնողների վերարտադրողական առողջությանն աջակցելու նպատակով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման որոշ ծախսերի մասնակի փոխհատուցում տրամադրելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ապահովումն է:1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրներըՈրոշմամբ հաստատվել է զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառումը, որի նպատակը շահառուներին Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի թիվ 568-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետով սահմանված և շահառուների կողմից կատարվող՝ փոխնակ մոր ծառայության և դոնորական ձվաբջջի համար ծախսերը մասնակի փոխհատուցելն է: Ընդ որում, որոշման N 1 հավելվածով սահմանված են 2015 թվականի մայիսի 27-ի N 568-Ն որոշման N 1 հավելվածի 28-րդ կետով սահմանված՝ արտամարմնային բեղմնավորման իրականացման համար ուղեգրման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանի հիման տրվող փոխհատուցման չափերը՝ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 5,5 մլն. դրամը և դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար՝ այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 600 հազար դրամը: Իսկ այն դեպքում, երբ զոհված զինծառայողի ծնողները 2021թ. հունվարի 1-ից հետո ձեռք են բերել դոնորական ձվաբջիջ և օգտվել են փոխնակ մոր ծառայությունից, սակայն առանց արտամարմնային բեղմնավորման իրականացման համար ուղեգրման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանի, ապա այս դեպքում փոխհատուցման չափը կազմում է այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված վճարի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2,750,000 դրամը:Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 15-ի N 522-Ն որոշմամբ 1068 ծրագրի 12005 միջոցառման համար նախատեսված է 12,400.0 հազ. դրամ, որը նախատեսված է որոշմամբ սահմանված միջոցառման շրջանակներում 8 շահառուի կատարած ծախսերը մասնակի փոխհատուցելու համար, որը, սակայն բավարար չէ, հաշվի առնելով, որ խնդրո առարկա միջոցառման շրջանակներում փոխհատուցում ստանալու համար շահառու ծնողների թիվը շարունակում է ավելանալ (01.12.2021 թվականից հետո ստացվել են ավելի քան 200 դիմում), ըստ այդմ, շահառուներին աջակցություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեից շուրջ 150 մլն դրամ լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտություն է առաջացել, որից 75 մլն դրամն անհրաժեշտ է հատկացնել 2022 թվականի երկրորդ եռամսյակում, իսկ 75 մլն դրամը՝ 2022 թվականի երրորդ եռամսյակում:1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել ներկայացվող նախագիծը, որով Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեից հատկացվում են միջոցներ՝ զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառման շրջանակներում շահառուներին փոխնակ մոր ծառայությունից օգտվելու և դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար ծախսերը մասնակի փոխհատուցելու համար: 2. Կարգավորման առարկան Ներկայացված նախագծով առաջարկվում է զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառման շրջանակներում շահառուներին փոխնակ մոր ծառայությունից օգտվելու և դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագրի ֆինանսավորման համար առաջարկվում է Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեից հատկացնել ևս շուրջ 150 մլն դրամ (կից տեղեկանք՝ պահանջվող ֆինանսական միջոցների կանխատեսվող հաշվարկի վերաբերյալ): Վերը նշված անհետածգելի ծախսերի ֆինանսավորման համար անհրաժեշտ միջոցները նախատեսվում է իրականացնել ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով 1011 ծրագրի «12001. Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» միջոցառման գծով պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների տնտեսումների հաշվին։ 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Նախագիծն ընդունվելու դեպքում զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառման շրջանակներում շահառուներին փոխնակ մոր ծառայության և դոնորական ձվաբջջի համար ծախսերը մասնակի փոխհատուցելու համար Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեից կհատկացվեն համապատասխան ֆինանսական միջոցներ: 4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ«Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 1.3-րդ կետից, այն է՝ Կառավարության ուշադրության կենտրոնում մշտապես եղել և լինելու է զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության բարձրացումը, ուստի Կառավարությունը մեծացնելու է զինծառայողների նյութական և սոցիալական ապահովման երաշխիքները, կատարելագործելու է զինծառայության գրավչության և զինծառայողի հեղինակության բարձրացման մեխանիզմները։ Նախագծի ընդունմամբ կբարձրանա զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանության մակարդակը:5. Տեղեկանք«Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտները և ծախսերը չեն ավելանա:PK ! 0C) word/theme/theme1.xml
PK ! ;V word/settings.xml
PK ! c
word/webSettings.xml
PK ! BB| | word/styles.xml
PK ! JX X word/numbering.xml
PK ! ói i word/fontTable.xml
PK ! docProps/app.xml
Normal648945098Microsoft Office Word04211falseTitle1false5981falsefalse16.0000PK ,PT.{ docProps/core.xmlAstghik.Avagyanhttps://mul2.gov.am/tasks/621496/oneclick/Himnavorum.docx?token=8aa96a324b67f4f3f3b32e225c14e3a1Gohar.Hayrapetyan132022-05-31T06:28:00Z2022-06-01T13:25:00ZPK ! 2oW [Content_Types].xmlPK ! N N _rels/.relsPK ! M word/_rels/document.xml.relsPK !
-UL L = word/document.xmlPK ! 0C) word/theme/theme1.xmlPK ! ;V word/settings.xmlPK ! c
word/webSettings.xmlPK ! BB| | # word/styles.xmlPK ! JX X word/numbering.xmlPK ! ói i i word/fontTable.xmlPK ! docProps/app.xmlPK ,PT.{ docProps/core.xmlPK