PK ! `1 1 [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! FL L word/_rels/document.xml.rels
PK ! gC C word/document.xml
ԱՄՓՈՓԱԹԵՐԹ«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1600-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ1. ՀՀ ֆինանսների նախարարություն21.04.2022թ.N 01/8-3/6868-2022Համաձայն Նախագծի հիմնավորման վերը նշված փոփոխությամբ հնարավորություն կտրվի ավագ դպրոցներին ստացված դրամաշնորհային գումարների շրջանակներում ձեռք բերել գույք ավելի բարձր արժեքով, քան նախատեսված է որոշմամբ՝ համապատասխանաբար նվազեցնելով քանակները, որի կապակցությամբ առաջարկում ենք Աղյուսակում կատարվող փոփոխությունները ներկայացնել գույքի քանակների և ընդհանուր արժեքների վերաբերյալ տեղեկատվության առկայության պարագայում:Չի ընդունվելԳույքի քանակների և ընդհանուր արժեքների վերաբերյալ տեղեկատվությունը հնարավոր կլինի ներակայցնել միայն դպրոցների կողմից մրցույթների ամփոփման և գնման պայմանագրերի կնքման փուլից հետո: 2021թ.-ի հոկտեմբերի 15-ին դպրոցների հետ կնքվել են դրամաշնորհային պայմանագրեր, որոնց անբաժանելի մաս կազմող հավելվածներով հաստատված է ամեն տեսակի գույքի քանակը: Դպրոցները պարտավոր են գնման մրցույթները հայտարարել կնքված պայմանագրերին համապատասխան: Հետևաբար, Նախագծով ներկայացվող փոփոխությունը անհրաժեշտ է կատարել մինչև դպրոցների կողմից գնման մրցույթները հայտարարելը, որպեսզի դպրոցները կարողանան մրցույթները հայտարարել ՀՀ կառավարության 30.09.2021թ. N 1600-Ն որոշման Հավելված 10-ի աղյուսակ 2-ով հաստատված միավորի գներից տարբերվող գներով:Ինչ վերաբերում է Նախագծի 2-7-րդ կետերին, որով առաջարկվում է թույլատրել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ թվով 7 ավագ դպրոցներին նախորդ տարիներին ընթացիկ ծախսերի համար ստացված սուբսիդիայի չօգտագործված գումարների մի մասն ուղղել կապիտալ ծախսերին, ապա հայտնում ենք.1. Ինչպես ԿԳՄՍ նախարարության ենթակայության, այնպես էլ ԲՍԿ-ների ենթակայության «1146 Հանրակրթության ծրագիր» ծրագրի միջոցառումների գծով բոլոր հանրակրթական դպրոցների հաշիվներում նախորդ տարիների առկա տնտեսված գումարներն ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:2.Խուսափելով հատվածավորված լուծումներից, իրականացնել գույքագրում ԿԳՄՍ նախարարության ենթակայության և ԲՍԿ-ների ենթակայության բոլոր հանրակրթական դպրոցներում` վեր հանելով դպրոցների կարիքները, այնուհետև մշակել միասնական ծրագիր/միջոցառում` որով հնարավոր կլինի համակարգային ձևով լուծել բոլոր հանրակրթական դպրոցների կարիքները:Չի ընդունվել 1. Սուբսիդիայով ստացված գումարներից խնայված միջոցների ՀՀ պետական բյուջե հետ վերադարձման համար ՀՀ օրենսդրությամբ պահանջներ սահմանված չեն: Բացի այդ, մինչև ս.թ. սեպտեմբերը մշակվելու է և սեպտեմբերից կիրառվելու է դպրոցների ֆինանսավորման նոր բանաձևը, ինչպես նաև ներկայումս աշխատանքներ են ընթանում դպրոցներում կառավարման նոր մոդելի ներդրման համար: Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում եմ բարձրացված հարցը քննարկել վերոգրյալ փոփոխություննեի կիրարկումից հետո: 2. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարբերաբար գույքագրում է ՀՀ-ում բոլոր ուսումնական հաստատությունների կարիքները և ներկայումս էլ ընթանում է տեղեկատվությունների հավաքագրում (դեռևս ս.թ. մարտի 22-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը դիմել է նաև ՀՀ ՏԿԵ նախարարությանը մարզպետարանների ենթակայության դպրոցների մասով տեղեկատվությունը ստանալու համար):Սակայն հնարավոր չէ մշակել միասնական ծրագիր/միջոցառում, որով հնարավոր կլինի համակարգային ձևով լուծել բոլոր հանրակրթական դպրոցների կարիքները, քանի որ այդ կարիքները տարբեր բնույթի են (մեկ դպրոցի դեպքում դա շենքի կառուցում է, մյուսի դեպքում՝ ջեռուցման անցկացում կամ գույքի ձեռքբերում և այլն) և ըստ բյուջետային ծարգրավորման կանոնների դրանք հանարվոր չէ համախմբել:2. ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչություն16.05.2022թ.N 02/16.4/15430-2022Նախագծի նախաբանում նշված չէ Սահմանադրության կամ օրենքի այն դրույթը, որը կառավարությանը լիազորում է ընդունել սույն որոշման նախագիծը, ինչը հակասում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասին, ըստ որի՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Միևնույն ժամանակ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ունենում է նախաբան, որում նշվում է օրենսդրական իրավական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր: Մասնավորապես՝ նախաբանում ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմանն արված հղումը չի կարող բավարար իրավական հիմք հանդիսանալ նախագծի ընդունման համար:Ընդունվել է ի գտությունՆախագծի նախաբանում նշվել է ներկայիս գործող օրենսդրությամբ սահմանված իրավական հիմքը, այն է ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման 2-րդ կետը: Նշված կետով սահմանվում է, որ պետական այլ ֆինանսական միջոցների հաշվին սուբսիդիաները և դրամաշնորհները հատկացվում են որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէՈրոշման 1-ին կետով հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման» կարգի 3-րդ կետով արգելվում է սուբսիդիայով հատկացված գումարն ուղղել կապիտալ ակտիվների ձեռքբերմանը: Հետևաբար, սուբսիդիայի գումարից կապիտալ ծախսերի ուղղման ամար անհրաժեշտ է ՀՀ կառավարության որոշում:Ընդ որում, ՀՀ կառավարության 24.12.2003թ. N 1937-Ն որոշման նախաբանում նշված չէ որևէ իրավական հիմք, որին հնարավոր կլիներ հղում կատարել նաև ներկայացվող Նախագծում:Անալոգիայի համար նշեմ, որ նույն կարգավիճակն է նաև գնման պայմանագրերում փոփոխություն կատարելու թույլտվություն տալու մասին ՀՀ կառավարության որոշումների մասով, քանի որ նման որոման նախագծեր ներկայացնելիս նույնպես հղում է կատարվում է միայն ՀՀ կառավարության որոման դրույթներին (ՀՀ կառավարության 04.05.2017թ. N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետ. «Գնման գործընթացի առանձնահատկություններով պայմանավորված` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով կարող են սահմանվել սույն կարգով չնախատեսված նորմեր»):Նշեմ նաև, որ նման որոշումներ նույն հիմքով, երբ հղում է կատարվում միայն ենթաօրենսդրական ակտի՝ ՀՀ կառավարության որոշման դրույթին, արդեն բազմիցս ընդունվել են ՀՀ կառավարության կողմից, օրինակ՝սուբսիդիաների մասով՝ ՀՀ կառավարության 10.09.2021թ. N 1519-Ն որոշում, ՀՀ կառավարության 23.12.2021թ. N 2147-Ն որոշում, ՀՀ կառավարության 23.12.2021թ. N 2170-Ն որոշում,գնումների մասով՝ ՀՀ կառավարության 02.07.2020թ. N 1128-Ն որոշում, ՀՀ կառավարության 25.03.2021թ. N 397-Ն որոշում, ՀՀ կառավարության 15.07.2021թ. N 1135-Ա որոշում, ՀՀ կառավարության 18.11.2021թ. N 1898-Ն որոշում, ՀՀ կառավարության 23.12.2021թ. N 2170-Ն որոշում:PK ! 2k k word/footnotes.xml
PK ! y[e e word/endnotes.xml
PK ! P P word/theme/theme1.xml
PK ! E:gR R word/settings.xml
PK ! $D D word/styles.xml
PK ! ).], , word/numbering.xml
PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK ! U U customXml/itemProps1.xml
PK ! ~ customXml/item1.xml
PK ! uR R word/fontTable.xml
PK ! < word/webSettings.xml
PK ! Kc docProps/app.xml
Normal81769675513Microsoft Office Word04512falseTitle1false6468falsefalse12.0000PK ΉTH docProps/core.xmlUserUser962022-04-22T07:01:00Z2021-03-05T10:37:00Z2022-05-18T14:20:00Zhttps://mul2.gov.am/tasks/621250/oneclick/ampopatert.docx?token=e5f8d5bf7d66c4ec583d7b7d78279867PK ! `1 1 [Content_Types].xmlPK ! N N b _rels/.relsPK ! FL L word/_rels/document.xml.relsPK ! gC C _ word/document.xmlPK ! 2k k ) word/footnotes.xmlPK ! y[e e l. word/endnotes.xmlPK ! P P 3 word/theme/theme1.xmlPK ! E:gR R N word/settings.xmlPK ! $D D g word/styles.xmlPK ! ).], , L word/numbering.xmlPK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.relsPK ! U U customXml/itemProps1.xmlPK ! ~ customXml/item1.xmlPK ! uR R word/fontTable.xmlPK ! < 2 word/webSettings.xmlPK ! Kc $ docProps/app.xmlPK ΉTH / docProps/core.xmlPK S a