PK ! vz [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! .L word/_rels/document.xml.rels
PK ! 7 7 word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 707-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունըՀիմք ընդունելով 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 393-րդ, 394-րդ, 404-րդ և 405-րդ հոդվածների պահանջները՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» N 707-Ն որոշումը: Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործությունների համար քրեական պատասխանատվություն նախատեսող հոդվածները նախատեսված են Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի 13-րդ բաժնի 40-րդ գլխում՝ 393-406-րդ հոդվածներում, ուստի անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշման մեջ նշվող հոդվածները համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հոդվածներին:Բացի այդ, նախագիծը մշակելու համար հիմք են հանդիսացել նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության և ՌԴ ՆԳՆ կողմից ստացված գրությունները՝ մի շարք նյութեր միջազգային հսկողության ցանկերի մեջ ընդգրկելու վերաբերյալ և անհրաժեշտություն է առաջացել որոշումը լրացնել սինթետիկ (դիզայներական) թմրամիջոցներով կամ նյութերով, որոնք օգտագործվում են թմրամիջոցներ ստանալու համար:2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետՆախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:3. Առաջարկվող կարգավորման բնույթըՆախագծով կատարվող փոփոխությունները հիմնականում կրում են խմբագրական բնույթ: Մասնավորապես, առաջարկվում է որոշման վերնագրից, որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետից և որոշման 3-րդ հավելվածի վերնագրից հանել թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի բառերը՝ համապատասխանեցնելով ՀՀ քրեական նոր օրենսգրքի 394-րդ հոդվածին:Նախագծով նախատեսվում է նաև որոշման 1-ին կետի 1-ին ենթակետից, որոշման 1-ին հավելվածի վերնագրից և հավելվածի աղյուսակից հանել «զգալի, խոշոր և առանձնապես խոշոր» բառերը` դրանք պայմանավորելով մանր չափով:Նախագծով նախատեսվում է նաև շտկել որոշման 1-ին հավելվածով հաստատված ցանկի «Թմրամիջոցներ» բաժնի 965-րդ կետում առկա վրիպումը, ինչպես նաև նշված կետից հանել «շպարման պարագաներ» բառերը, քանի որ պրակտիկայում մինչ օրս շպարման պարագաներում թմրամիջոցներ կրող կամ պարունակող բուսական զանգված չեն հայտնաբերվել: Հաշվի առնելով, որ ՀՀ-ում արդեն իսկ գրանցվել են սինթետիկ (դիզայներական) թմրամիջոցների կամ նյութերի շրջանառության դեպքեր, ինչպես նաև հաշվի առնելով միջազգային փորձը՝ սինթետիկ թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի նպատակով առաջարկվում է նշված նյութերը շրջանառության նկատմամբ կիրառել սահմանափակումներ:4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չի առաջանա: 5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից:Ակնկալվող արդյունքը.Որոշման մեջ կատարվող փոփոխությունների արդյունքում որոշման դրույթները կհամապատասխանեցվեն Հայաստանի Հանրապետության նոր Քրական օրենսգրքի դրույթներին, հսկողություն կսահմանվի մի շարք սինթետիկ թմրամիջոցների նկատմամբ, որով կկանխվի դրանց ապօրինի շրջանառությունը:ՏԵՂԵԿԱՆՔՀայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասինՈրոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:PK ! ) word/endnotes.xml
PK ! p_ word/footnotes.xml
PK ! Ei word/footer1.xml
PK ! 0C) word/theme/theme1.xml
PK ! A9 word/settings.xml
PK ! LE~ ~ word/styles.xml
PK ! n2 2 word/numbering.xml
PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK ! tfU U customXml/itemProps1.xml
PK ! kdz word/fontTable.xml
PK ! $ customXml/item1.xmlPK ! word/webSettings.xml
PK ! Q= docProps/app.xml
Normal93936193532Microsoft Office Word0298falseTitle1false4143falsefalse16.0000PK QTw/|
docProps/core.xmlAnnahttps://mul2.gov.am/tasks/619247/oneclick/himnavorum_20_04.docx?token=37ffa82d428268fe74e4922cdfcf2e5eAdmin572022-03-15T11:19:00Z2021-09-23T09:05:00Z2022-05-02T10:55:00ZPK ! vz [Content_Types].xmlPK ! N N _rels/.relsPK ! .L Y
word/_rels/document.xml.relsPK ! 7 7 ` word/document.xmlPK ! ) :H word/endnotes.xmlPK ! p_ aO word/footnotes.xmlPK ! Ei V word/footer1.xmlPK ! 0C) \ word/theme/theme1.xmlPK ! A9 x word/settings.xmlPK ! LE~ ~ word/styles.xmlPK ! n2 2
word/numbering.xmlPK ! t?9z( ( ? customXml/_rels/item1.xml.relsPK ! tfU U 3A customXml/itemProps1.xmlPK ! kdz B word/fontTable.xmlPK ! $ Q customXml/item1.xmlPK ! S word/webSettings.xmlPK ! Q= kh docProps/app.xmlPK QTw/|
ul docProps/core.xmlPK o