PK ! 0( [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! word/_rels/document.xml.rels
PK ! 0qPS S word/document.xml
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ«ԱՂՁՔ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 312-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼԻրավական ակտի անհրաժեշտությունը Ներկայում «Աղձք» պատմամշակութային արգելոցի ստեղծումը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանք հանդիսանում են հանրապետական նշանակության հուշարձաններ և ընդգրկված են պետական ցուցակում: Այն բխում է նաև ՀՀ կառավարության 18.11.2021թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված 37-րդ կետի 37,1 ենթակետի ծրագրից: Միաժամանակ, արգելոցի ստեղծումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը և զբոսաշրջիկների թվի աճին: Արգելոց-թանգարանի ստեղծումը ամբողջությամբ համապատասխանում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի պահանջներին, քանի որ նրանք ստեղծվում են պատմական միջավայրի և հուշարձանների շուրջը: Տեղեկացնում ենք, արգելոցների համար անհրաժեշտ տարածքները համարվում են պետական սեփականության պատմության և մշակույթի հողեր, որոնց վրա գտնվում են հանրապետական և տեղական նշանակության հուշարձաններ։ 2014-2020 թթ. հուշարձանի պեղումների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 90 միլիոն ՀՀ դրամ գումար: Աղձքում է գտնվում 4-րդ դարի Արշակունյաց թագավորների հանրահայտ դամբարանը, որտեղ ամփոփվել են և՛ հեթանոս, և՛ քրիստոնյա հայ թագավորների գերեվարված և վերադարձված մասունքները: Դամբարանը կառուցվել է 359 թվականից հետո, հավանաբար 364 թվականին: Դամբարանի շրջապատում կատարված պեղումներով բացվել են դամբարանի վերգետնյա մասի աստիճանաձև (5 աստիճաններից բաղկացած), արևելյան կողմից հարավային կողմը շրջանցող հիմնապատվանդանը և եռանավ բազիլիկ եկեղեցու մնացորդներ։ Արգելոցների ստեղծումը չի հանգեցնում լրացուցիչ ֆինանսական պարտավորություն: Դրանց հետագա պահպանությունն ու շահագործումն իրականացվելու է «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի արտաբյուջետային միջոցների հաշվին՝ մասնավորապես արգելոցի ստեղծումից և տոմսային տնտեսության գործարկումից հետո ու զբոսաշրջիկներից ստացված միջոցներով է իրականացվելու հետագա պահպանությունը: Զբոսաշրջության կամ տուրիզմի ժամանակակից արդյունաբերությունը հանդիսանում է համաշխարհային տնտեսության ամենախոշոր, արդյունավետ և առավել դինամիկ զարգացող ճյուղերից մեկը: Շահութաբեր այս ոլորտի զարգացման աննախադեպ տեմպերն իրենց ուղղակի ազդեցությունն են թողնում տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի համամասնական զարգացման վրա: Հայաստանը հանդիսանում է հարուստ զբոսաշրջային ներուժ ունեցող, սակայն միջազգային տուրիզմի շուկայում չափազանց համեստ տեղ գրավող պետություն: Ընթացիկ իրավիճակը և խնդիրները․ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 202 որոշման մեջ փոփոխություն կատարելու և պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 312-Ն որոշման դրույթներին համապատասխան` ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության ոլորտում ՀՀ կառավարության կողմից նախատեսվել էր իրականացնել միասնական քաղաքականություն` կենտրոնացված կառավարմամբ և վերահսկողությամբ: Նախագծի ներկայացումը նպատակ ունի նաև ապահովել արգելոցի (ՀՀ մյուս հնավայրերի նման)` պահպանության, գիտական ուսումնասիրման, հանրահռչակման և օգտագործման սկզբունքների միասնականությունը, ինչպես նաև շահառուների համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումը: 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինքՆախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքըՆախագծի ընդունման արդյունքում արգելոցները և արգելոց-թանգարանները համարվում են մշակութային անշարժ և շարժական, նյութական և ոչ նյութական ժառանգության համալիր պահպանման և կառավարման արդյունավետ մշակութային կազմակերպություններ, ուստի նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն հուշարձանախմբի ամբողջ տարածքի պատշաճ պահպանությունը, մասնագիտական ամբողջական ուսումնասիրման ու հանրահռչակման հնարավորությունը, զբոսաշրջության երթուղիներում արգելոցի տարածքի ներգրավումը, ինչպես նաև պետական ֆինանսավորման առավել արդյունավետ օգտագործումը: Արգելոցների ստեղծումը միտված է պատմական, հնագիտական, ճարտարապետական անշարժ հուշարձանների, հուշարձանների համալիրների, հուշարձանախմբերի, պատմական և բնապատմական միջավայրի, մշակութային այլ արժեքների ուսումնասիրման և հանրահռչակման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության կողմից 2009 թվականի հունիսի 26-ի N 853-Ն, 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1426-Ն, 2017 թվականի մայիսի 18-ի N 541-Ն, 08.06.2018 թ. N 642 – Ն և 2021․04,22 644-Ն որոշումներով ստեղծվել են «Զորաց քարեր բնակատեղի», «Լոռի բերդ քաղաքատեղի», «Ամբերդ ամրոց» և «Բերդ», «Բջնի-ամրոց» և «Սմբատաբերդ» , Դաշտադեմ ամրոց» և «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցները, որոնք դարձել են մասնաճյուղեր նպատակ ունենալով բարձրացնել կառավարման արդյունավետությունը և ապահովել լրացուցիչ ֆինանսական միջոցներ։ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխություններըՆախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա: Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․ Նախագծի ընդունումը բխում է ՀՀ Կառավարության 2021 թվականի թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված հավելվածով 4․9 կետի մշակութային զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը և միջազգային զբոսաշրջային շուկայի համար Հայաստանի հասանելիության բարձրացումը պարբերությունից։PK ! ̬\ \ word/theme/theme1.xml
PK ! JGo word/settings.xml
PK !
% word/webSettings.xml
PK ! UE E word/styles.xml
PK ! Y~M M word/numbering.xml
PK ! word/fontTable.xml
PK ! Fm docProps/app.xml
Normal858855049Microsoft Office Word04211falsefalse5923falsefalse12.0000PK UTx docProps/core.xmlKristine HakobyanПользователь Windows32022-05-12T04:41:00Z2022-05-12T13:52:00Zhttps://mul2.gov.am/tasks/612000/oneclick/himnavorum (2).docx?token=1b22de973d74a9978252be1f95269c5dPK ! 0( [Content_Types].xmlPK ! N N _rels/.relsPK ! M word/_rels/document.xml.relsPK ! 0qPS S = word/document.xmlPK ! ̬\ \ ` word/theme/theme1.xmlPK ! JGo z word/settings.xmlPK !
% bD word/webSettings.xmlPK ! UE E E word/styles.xmlPK ! Y~M M word/numbering.xmlPK ! n word/fontTable.xmlPK ! Fm & docProps/app.xmlPK UTx docProps/core.xmlPK G