PK ! vz [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! .L word/_rels/document.xml.rels
PK ! L word/document.xml
ԱՄՓՈՓԱԹԵՐԹ 2«Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2022-2024 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը, ռազմավարության իրականացման հսկողությունն ու համակարգումն ապահովող անձանց ցանկը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծիՀՀ նախագահի աշխատակազմ19.07.2021 թ.010.1/43701-2021Հայտնում ենք, որ Ձեր կողմից տրամադրված «Հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030 թվականի ռազմավարության փաթեթը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մանրամասնորեն ուսումնասիրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից:Միաժամանակ հայտնում ենք, որ Հանրապետության նախագահի աշխատակազմը նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտարկումներ չունի, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական կառավարման համակարգում մարդկային ռեսուրսների աուդիտի ներդրման վերաբերյալ մեր առաջարկությունն ունի հավելյալ բացատրության ու մեկնաբանության անհրաժեշտություն, ապա ընդհանուր բնութագրմամբ մարդկային ռեսուրսների աուդիտը այնպիսի գործիք է, որը հնարավորություն է ընձեռում մարդկային ռեսուրսների ղեկավարներին գնահատել աշխատողների շարժը (աշխատանքից ազատում, փոխադրում, տեղափոխում, ռոտացիա) ու անվտանգությունը, ինչպես նաև վերլուծել կազմակերպության ՄՌ գործառույթների (այդ թվում՝ հավաքագրում, համալրում, ընտրություն, կատարողականի գնահատում, խթանման մեխանիզմների կիրառում, վերապատրաստում և այլն) և կադրային քաղաքականության ամբողջականությունն ու արդյունավետությունը:Այս ինստիտուտի մասին առավել մանրամասն մեկնաբանությունն ու հիմնավորումը կներկայացվի հավելյալ մինչև ս.թ. օգոստոսի 1-ը:Ընդունվել է ի գիտություն:Ըստ էության մարդկային ռեսուրսների աուդիտի շրջանակներում նկարագրված բոլոր գործիքները կազմում եմ Ռազմավարության համապատասխան «Մարդիկ» տիրույթի օրակարգում են, հետևաբար՝ իրականացման ենթակա են այդ ուղղությամբ նախատեսված գործողությունների միջոցով: ՀՀ ազգային ժողով (աշխատակազմ և խմբակցություններ)19.07.2021 թ.012.1/43771-2021Առաջարկություններ չկան:-Երևանի քաղաքապետարան22.07.2021 թ.100/44627-2021Հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030 թվականի ռազմավարության փաթեթը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումը ներկայացվել է 09.06.2021 թ. N 01/7-56909հ գրությամբ:Մատնանշված գրությամբ ներկայացված առաջարկությունների վերաբերյալ արձագանքը տրված է Ամփոփաթերթ 1-ում:ՀՀ կենտրոնական բանկ23.07.2021 թ.079.1/44739-2021Դիտողություններ և առաջարկություններ չկան:-ՀՀ մարդու իրավունքների պաշտպան22.07.2021 թ./44444-2021Նկատառումներ չկան-Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով19.07.2021 թ.039/43692-2021Առարկություններ և առաջարկություններ չկան-Հաշվեքննիչ պալատ19.07.2021 թ.012.2/43697-2021Խնդրում ենք դիտարկել և հաշվի առնել «Հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030 թվականը ռազմավարություն: Կառավարություն 4.0» ռազմավարական փաթեթում ներառված՝ Հաշվեքննիչ պալատին վերաբերող դրույթների առնչությամբ ներկայացված բովանդակային փոփոխության առաջարկությունը՝ հիմք ընդունելով Հաշվեքննիչ պալատի՝ որպես հաշվեքննություն իրականացնող բարձրագույն ինստիտուցիոնալ կառույցի նշանակությունն ու կարևորությունը: Ներկայացված առաջարկությունը հնարավորություն կընձեռի մի կողմից ավելի ճշգրիտ և նպատակային ներկայացնել Հաշվեքննիչ պալատի դերը և նրան վերապահված գործառույթները, մյուս կողմից՝ բարձրացնել նման առանցքային նշանակություն ունեցող փաստաթղթի մասնագիտական արժեքը: Հարկ է նշել, որ փաթեթում ներառված մնացած դրույթների վերաբերյալ լրացուցիչ առաջարկություններ և դիտարկումներ չկան: Ընդունվել է:Համապատասխան հատվածը լրամշակվել է՝ համաձայն առաջարկության: Մրցակցության պաշտպանության հանձնաժողով19.07.2021 թ.039.1/43636-2021Առաջարկություններ և դիտողություններ չկան-Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով26.07.2021 թ./45192-2021Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից ՀԿԲ ռազմավարությունում առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն դարձնել մշակվող ռազմավարությունն առավել լիարժեք և խնդիրների նկատմամբ առավել թիրախային լուծումներ առաջադրել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմավարության նախագծի շուրջ հանրային քննարկումներ չեն կազմակերպվել, և այն, որ ներկայացված նախագծի վերաբերյալ առաջարկներ և կարծիք ներկայացնելու համար նախատեսվել են բավականին սեղմ ժամկետներ, Հանձնաժողովի կողմից սույն փաստաթղթում մանրամասն ուղենիշային ծրագրեր չեն ներկայացվում:Հանձնաժողովի կողմից քննարկվող խնդիրներն անդրադառնում են հանրային կառավարման ոլորտում առկա համակարգային կոռուպցիայի դրսևորումներին, կոռուպցիոն ռիսկերի առաջացման պատճառներին, դրանց գնահատման մեխանիզմներին, կոռուպցիայի վերահսկման և կանխարգելման մեխանիզմներին, ինչպես նաև հանրային կառավարման առողջացման ծրագրերի մշակմանն ու իրագործմանը։Հանձնաժողովը գտնում է, որ ոչ արդյունավետ հանրային կառավարումը համակարգային կոռուպցիայի զարգացման ամենամեծ ռիսկերից է, և միաժամանակ հանրային կառավարման ոլորտում բազում խնդիրների պատճառը։ Կոռուպցիայի համակարգային բնույթն արտահայտվել է հանրային կառավարման ամբողջ կառուցվածքում՝ ներառելով իր մեջ պետական պաշտոնների գրեթե բոլոր օղակները, առավել խոցելի դարձնելով կառավարման միջին օղակը։ Համակարգային կոռուպցիայի առկայության պայմաններում ոչ արդյունավետ կառավարումը հիմնականում հիմնվել է ոչ ֆորմալ կանոնների միջոցով կառավարման մոդելի վրա, նպաստել է պետական/հանրային ռեսուրսների օգտագործմանն անձնական շահի համար, հովանավորչության, մասնագիտական համապատասխան կարողություններ չունեցող կադրերով պետական կառավարման իրականացմանը։ Նման սխեմայի գործարկման դեպքում օրենսդրության և պետական ինստիտուտների գործունեության հիմնական նպատակն է ոչ թե իրավունքի գերակայության ապահովումը, այլ ոչ ֆորմալ կանոնների հիման վրա նեղ անձնական, խմբային շահերին օժանդակող հանրային կառավարման ապահովումը։Նման համակարգի առկայության պարագայում Հանձնաժողովը խիստ էական և կենսական է համարում հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման և իրականացման գործում Հանձնաժողովի՝ որպես կոռուպցիայի կանխարգելման ինստիտուցիոնալ մարմնի հետ արդյունավետ համագործակցությունը։Միաժամանակ, Հանձնաժողովը գտնում է, որ հանրային կառավարման բարեփոխման և այդ ուղղությամբ մշակվող ռազմավարության մեջ առանցքային տեղ պետք է հատկացնել կոռուպցիայի վերահսկման մեխանիզմների զարգացմանը, իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա գործող պետական ինստիտուտների կայացմանն ու զարգացմանը, ինչպես նաև արդյունավետ կառավարման սկզբունքների իրականացման ապահովմանը:Ընդունելի են:Հանձնաժողովի կողմից մատնանշված ընդհանուր բնույթի դիտարկումներն ընդունելի են՝ հաշվի առնելով, որ արդյունավետ պետական կառավարման համակարգի կայացման արդյունքներից մեկը նաև համակարգային կոռուպցիայի կանխարգելումն է, հանրային ծառայողների վարքագծի կոռուպցիոն դրսևորումներից երաշխավորումը, ինչպես նաև՝ էթիկայի ու բարեվարքության ամրապնդում: Միաժամանակ, Հանձնաժողովի կողմից մատնանշված հիմնախնդիրները նաև արտացոլված են ռազմավարության բովանդակության մեջ:Հանրային կառավարման բարեփոխումների իրականացման գործընթացում կարևորելով Հանձնաժողովի ներգրավվածությունն իր իրավասությունների և մանդատի շրջանակներում՝ վերջինիս մասնակցությունն ու արդյունավետ համագործակցությունը կարող է դիտարկվել ռազմավարության իրագործման փուլում կառավարման ինստիտուցիոնալ լուծումների շրջանակներում, ինչը մանրամասն նկարագրված է համապատասխան բաժնում:Ինչ վերաբերում է վերջին պարբերության մեջ նշված ասպեկտներին, ապա ակնհայտորեն կոռուպցիայի վերահսկման մեխանիզմների զարգացումը կարող է լինել ռազմավարությամբ մի շարք ուղղություններով նախատեսված ռեֆորմների բովանդակային կողմերից մեկը, օրինակ՝ հանրային ծառայության ու մարդկային ռեսուրսների կառավարման, էթիկայի ու բարեվարքության, հանրային ծառայությունների մատուցման և այլն: Վերջին 2 ասպեկտները նաև արտացոլված են ռազմավարության տեքստում և ըստ էության բարեփոխումների առանցքային սկզբունքներից ու նպատակներից են: Ռազմավարական փաստաթղթի ձևաչափի առնչությամբ ընդհանուր առաջարկություններ.Ռազմավարության նախագիծը՝ թեև լայնածավալ կերպով ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում հանրային կառավարման և դրան առնչվող գործընթացների միջազգային գնահատականները, այնուամենայնիվ, արձանագրված խնդիրների լուծումների առնչությամբ ավելի ընդհանրական է, առանձին ոլորտների առնչությամբ գործողությունների իրականացման արդյունքները տեսանելի չեն։ Այս առնչությամբ առաջարկում ենք. Ներկայացված հանրային բարեփոխումների ոլորտներից յուրաքանչյուրի համար սահմանել իրատեսական և կոնկրետ հասցեագրված թիրախներ/վերջնարդյունքներ, որոնք չափելի են, հատուկ, ողջամիտ ժամկետներով սահմանափակվող և իրականանալի։ Ընդհանուր առմամբ, խորհուրդ չի տրվում նման երկարաժամկետությամբ ռազմավարական փաստաթղթեր ունենալ։Նախատեսել այնպիսի միջոցառումներ, գործողություններ, որոնք ապահովում են փոփոխությունների հորիզոնական տարածումը, մասնավորապես՝ ստեղծել համապատասխան կապեր և գործակցություն ՀՀ Կառավարության կողմից հաստատված այլ ռազմավարությունների և դրանցով նախատեսված գործողությունների միջև։Ապահովել ներկայացված միջոցառումների շարունակականությունը՝ դրանց նկատմամբ ձևավորելով հանրային պահանջատիրություն, վստահություն հանրային կառավարման բարեփոխման ողջ ժամանակահատվածում:Հանրային ծառայողի բարեվարքության և էթիկայի ապահովման համար ապահովել ինստիտուցիոնալ համապատասխան մեխանիզմների ներդրում:Թիրախավորել քաղաքացիական ծառայության համակարգը և վերջինիս բարեփոխումների միջոցով նախատեսել հանրային ծառայողի վարքագծի փոփոխության միջոցով նոր որակի հանրային կառավարման մշակույթի տարածում՝ առաջնայնությունների շարքում ներառելով ներքոնշված խնդիրները.Հանրային/պետական պաշտոն զբաղեցնող անձանց կարողությունների զարգացման միջոցով ձևավորել կոռուպցիայի և կոռուպցիոն գործարքների նկատմամբ զգայուն քաղաքացիական ծառայություն:Քաղաքացիական ծառայության համակարգում ներդնել նոր մոտեցում՝ պաշտոնավարող քաղաքացիական ծառայողների վերաորակավորման պարբերական համակարգ, որի արդյունքում կոնկրետ պաշտոնի համար կոնկրետ տևողությամբ աշխատանքային ստաժի առկայությունը, որպես սահմանափակ գործոն, կվերացվի։ Այս կերպ նաև, պետական կառավարման համակարգը կհամալրվի նոր և ավելի երիտասարդ կադրերով։Քաղաքացիական ծառայության մրցույթի՝ գրավոր և բանավոր մրցույթ, շղթայում ավելացնել բարեվարքության թեստեր, որոնք մշակված կլինեն Հանձնաժողովի հետ համաձայնեցված և կհամապատասխանեն կոռուպցիայի կանխարգելման շրջանակներում արդիականացվող բարեվարքության համակարգին։ Քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերը համապատասխանեցնել իրական գործառույթներին, իսկ գործառույթները բխեցնել տվյալ գերատեսչության երկարաժամկետ և կարճաժամկետ գործողությունների ծրագրերից։ Ներդնել քաղաքացիական ծառայողների կատարողականի գնահատման կարգ՝ հիմնված չափելի, կոնկրետ և մարդկային գործոնից զերծ չափորոշիչների վրա:Իրականացնել կրթական ծրագրերի ֆինանսավորում արտերկրում՝ մարդ-ռեսուրսի վերադարձի պայմանով:Պետական գերատեսչություններում պարտադիր պայման դարձնել ներքին վարքագծի կանոնների մանրամասն մշակումը, հաստատումն ու կիրառումը:Իրականացնել քաղաքացիական ծառայողների պարտադիր գործուղումներ մի գերատեսչությունից մյուսը՝ պաշտոնավարման որոշ ժամկետից հետո, անձնավորված կոռուպցիան նվազեցնելու նպատակով:Հանրային կառավարման համակարգում ներդնել պետական կառավարման ինստիտուտների ինքնագնահատման և մոնիթորինգի մեխանիզմներ, և դրա հիման վրա ինստիտուցիոնալ առողջացման ծրագրերի մշակման, իրականացման պրակտիկա:Ստեղծել իրավական ակտերի իրավական փորձագիտական կենտրոն:Ստեղծել իրավական հիմք և մեխանիզմներ՝ ինքնավար մարմինների նկատմամբ վերահսկողությունը, հաշվետվողականությունն ու գործունեության թափանցիկությունը բարձրացնելու նպատակով:Քարտեզագրել պետական կառավարման համակարգում գործող ինստիտուտներն ու քննարկել յուրաքանչյուրի գործող կարգավիճակի նպատակահարմարությունն ինստիտուտի կողմից իրականացվող առաքելության համատեքստում։ Առանցքային է ապահովել պետական կառավարման համակարգի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների ինքնավարությունն ու անկախության իրական երաշխիքները, որպեսզի դրանց բացակայությունը չխաթարի այդ մարմինների առաքելությունն ու բուն նպատակը: Օրինակ՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակը, որը ենթակա է վարչապետի աշխատակազմին, իրականացնում է քաղաքացիական ծառայությանն առնչվող գործառույթներ, որոնք անմիջականորեն ազդեցություն ունեն բոլոր ինքնավար մարմինների գործունեության վրա, հետևաբար արդեն իսկ գործող մոդելը խաթարում է ինքնավար մարմինների անկախությունը, ինչպես նաև անխուսափելիորեն գործնականում հնարավորություն չի ընձեռվում Քաղաքացիական ծառայության գրասենյակին իրականացնելու իր բուն առաքելությունը, քանի որ այն ենթակա է քաղաքական ինստիտուտի, հետևաբար իր գործառույթների իրականացման ամբողջ ընթացքում գտնվում է հավանական շահերի բախման իրավիճակում։Հստակեցնել թվայնացված լուծումների ներդրման բուն նպատակները։ Առկա էլեկտրոնային լուծումները հիմնականում կրկնում են թղթային փաստաթղթաշրջանառությունն ու պրոցեսները՝ չստեղծելով որպես այդպիսին որևէ ավելացված արժեք վերլուծական կարողությունների, գործընթացների ավտոմատացված վերահսկողության, աշխատուժի կրճատման, ժամանակի տնտեսման տեսանկյունից։ Առաջարկում ենք ռազմավարության մեջ արձանագրել թվային համակարգրերի ներմուծման նպատակները, արձանագրել, թե յուրաքանչյուր թվային համակարգ ինչ խնդիրներ պետք է լուծի, որպեսզի այդ խնդիրները գործնականում չլուծող համակարգերի նախագծումը բացառվի։ Օրինակ՝ e-request համակարգը, որտեղ բողոքներն ու դիմումները գրվում են տեքստային տարբերակով, չունի բողոքի դասակարգման մեխանիզմ: Նման մեխանիզմը կառավարությանը հնարավորություն կտա հանրային բարեփոխումների կամ ոլորտային ռազմավարությունների մշակման ընթացքում հիմնվել քաղաքացիների բողոքների ոլորտային ստատիստիկ դասակարգման վրա և առաջնահերթություն տալ այն ոլորտներին, որոնց նկատմամբ բողոքներն ամենաշատն են։Հստակեցնել ռազմավարական միջոցառումների նպատակները, մասնավորեցնել դրանց հակակոռուպցիոն ազդեցության շրջանակը։ Ռազմավարության մեջ ներառված միջոցառումները մեծամասամբ անդրադառնում են շատ կարևոր խնդիրների, որոնց մեջ գործնականում թաքնված են կոռուպցիոն դրսևորումներ: Առաջարկվող միջոցառումների մեծ մասն ուղղված է հենց կոռուպցիոն դրսևորումների կանխարգելմանը, սակայն այն պարագայում, երբ տվյալ միջոցառման նպատակը չի շեշտադրում հենց կոռուպցիոն դրսևորումների կանխարգելումը և չի մատնանշում, թե կոնկրետ ինչ մեխանիզմով է այդ միջոցառումը կանխարգելում այդ դրսևորումները, մեծ է իմպլեմենտացիայի փուլում այդ միջոցառումների ալտերացիայի հավանականությունը և դրանց փոփոխության արդյունքում կոռուպցիայի կանխարգելմանն այլևս չծառայելու հնարավորությունը։ Օրինակ՝ back office - front office ծառայությունների մատուցման մոդելը հետապնդում է երկու նպատակ. անձնակազմի մասնագիտացում և առավել որակյալ և արագ ծառայությունների մատուցում, ինչպես նաև կոռուպցիոն գործարքների կանխարգելում՝ որոշումների կայացման լիազորությունների՝ ամբողջական back Office պատվիրակման ճանապարհով։ Եթե այս նպատակները ռազմավարությամբ չամրագրվեն և իրականացման փուլում որոշումների կայացումը մնա front Office լիազորությունների շրջանակում, ապա նախաձեռնությունն իր նպատակին չի ծառայի և բարեփոխումն ինքնին չի կայանա:Առաջարկությունների մասով՝ առանձին-առանձին մեկնաբանությունը ստորև:Ընդունելի չէ ընդհանուր որակումը:Ըստ էության Ռազմավարությունը խորքային ու համապարփակ օրակարգ է առաջադրում հանրային կառավարման ռեֆորմների ուղղությամբ, և սահմանափակված չէ միայն միջազգային ընտրված գնահատումներով, այլ հարստացված է և՛ կարծիքի հարցումներով, և՛ էմպիրիկ քանակական ու որակական վերլուծական տեղեկատվությամբ:Միաժամանակ, առանձին ոլորտներով նախատեսված բարեփոխումները խիստ կոնկրետ են՝ ներկայացված լինելով ոչ միայն դրանց ընդհանուր տրամաբանությամբ, հավակնություններով, ուղղվածությամբ ու հիմնարար սկզբունքներով, այլև՝ կոնկրետ գործողություններով և արդյունքային ցուցանիշներով: Միաժամանակ,Չի ընդունվել: Ռազմավարությունը պարունակում է արդյունքների գնահատման քառամակարդակ համակարգ՝ ռազմավարականից ու ազդեցության ցուցանիշներից մինչև գործողությունների մակարդակ: Իսկ հավելված 2-ով տրված արդյունքային շրջանակն առավել քան տեսանելի ու համապարփակ կերպով ներկայացնում է բոլոր ուղղություններով ակնկալվող արդյունքները և թիրախները: Չի ընդունվել: Փաստաթղթի համարժեք հատվածներում տրված են այն կարևորագույն ոլորտները, որոնց հետ հանրային կառավարման բարեփոխումները հատվում են: Թերևս նաև անորոշ է առաջարկության համատեքստը, քանի որ այս ռազմավարությունն իր ողջ բովանդակությամբ արդեն իսկ հորիզոնական ազդեցության է՝ նպատակադրելով համակարգերի ձևավորման, արդիականացման կամ վերափոխման հարցերը ռազմավարության բոլոր բաժիններում:Չի ընդունվել: Ռազմավարությամբ արդեն իսկ նախատեսված է նման տրամաբանություն:Չի ընդունվել: Ռազմավարությամբ արդեն իսկ նախատեսված է հանրային ծառայողների էթիկայի ու բարեվարքության գործող կառուցակարգերի կատարելագործում:Չի ընդունվել: Քաղաքացիական ծառայության համակարգի մասով նշված թվով 8 խնդիրներն ամբողջությամբ հասցեագրված են ռազմավարության մեջ, ընդ որում՝ կոնկրետ գործողությունների միջոցով:Չի ընդունվել: Առաջարկությունն արդեն իսկ ներառված է Ռազմավարության ճանապարհային քարտեզում:Չի ընդունվել: Ներկայումս արդեն իսկ ՀՀ արդարադատության համակարգում գործում է իրավական ակտերի փորձաքննության գործակալությունը, ընդ որում՝ նման գործառույթի հետագա զարգացման հարցերը նաև ենթակա են դիտարկման, այսպես կոչված, «shared service»-ների ներդրման համատեքստում, ինչը նախատեսված է Ռազմավարությամբ:Չի ընդունվել: Ռազմավարությամբ արդեն իսկ նախատեսված են ինքնավար մարմինների հաշվետվողականության բարձրացման հարցերը:Չի ընդունվել: Ինստիտուտներ բաժնում մանրակրկտորեն նկարագրված են և՛ նշված հիմնահարցը, և՛ նախանշված կոնկրետ գործողություններ ու նպատակադրումներ:Չի ընդունվել: Բարձրացված խնդիրն ընդունելի է, և հենց նման իրավիճակի լուծմանն էլ ուղղված է Ծառայությունների բաժինը, որը ներկայացնում է համակարգային բարեփոխումների օրակարգ, այդ թվում՝ ծառայությունների մատուցման սկզբունքները, որակի հսկողության համակարգի ներդրումը, ծառայությունների թվայնացման չափորոշիչները, առաջնահերթությունները և այլն (ավելի մանրամասն՝ անհրաժեշտ է ուսումնասիրել ռազմավարության համապատասխան բաժինը և դրա մասով ճանապարհային քարտեզն ու արդյունքային շրջանակը):Չի ընդունվել: Կոռուպցիայի կանխարգելումն ըստ էության սույն Ռազմավարության խնդիրներից մեկն է, և որպես այդպիսին, հենց համակարգային բարեփոխումների հետևանք է լինելու: Անհրաժեշտ է ընդգծել, որ Ռազմավարության ուղղություններով և պլանավորված գործողությունների դեպքում միանշանակ չէ, որ կոռուպցիայի կանխարգելումը հիմնական նպատակն է: Ակնհայտորեն, Ռազմավարության իրագործման փուլում նաև կոռուպցիայի խնդիրը դիտարկվելու է ըստ անհրաժեշտության և կոնկրետ համատեքստի: Թերևս պետք է ի նկատի ունենալ, որ հակակոռուպցիոն քաղաքականության հիմնական օրակարգը սահմանված է հենց նշված ոլորտի Ռազմավարությամբ:Առաջարկում եմ այս ուղենիշային առաջարկների, ինչպես նաև առավել թիրախային գործիքակազմի շուրջ կազմակերպել աշխատանքային քննարկում և համաձայնեցնել գործընթացում Հանձնաժողովի հետագա ներգրավման շրջանակը:Ընդունելի է: Ուղենշային առաջարկների վերաբերյալ վերը նշված մեկնաբանությունների դիտարկմամբ և արդեն բարեփոխումների իրականացման փուլում առավել կոնկրետ ուղղություններով Հանձնաժողովը կարող է ներգրավվել բարեփոխումների կառավարման համապատասխան ինստիտուցիոնալ ձևաչափերի միջոցով, ինչպես նկարագրված է 4-րդ Բաժնում: ՀՀ առողջապահության նախարարություն19.07.2021 թ.020/43786-2021Դիտողություններ և առաջարկություններ չկան- ՀՀ արդարադատության նախարարություն26.07.2021 թ.035/45137-2021Որոշման նախագծի նախաբան.«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ունենում է նախաբան, որում նշվում է օրենսդրական իրավական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր: Իր հերթին, նույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ օրենսդրական ակտը Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամ Ազգային ժողովի ընդունած նորմատիվ իրավական ակտն է` Սահմանադրություն, սահմանադրական օրենքներ և օրենքներ: Հետևաբար, գտնում ենք, որ նշված որոշումներին հղում տալը չի բխում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներից: Ուստի, առաջարկում ենք վերանայել ակտի բնույթը` նորմատիվ ակտի փոխարեն նախատեսելով այն որպես լոկալ ակտ:Ընդունվել է:Որոշման նախագիծը խմբագրվել է: Որոշման նախագիծՆորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ որպես նորմատիվ իրավական ակտի վավերապայման պետք է նշվեն ստորագրող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անվան սկզբնատառը, ազգանունը, ստորագրությունը (ստորագրությունները), ստորագրման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը: Ուստի, առաջարկում ենք Որոշումը համապատասխանեցնել նշված պահանջին:Ընդունվել է:Որոշման նախագիծը խմբագրվել է:Մաս 1. Ռազմավարական տեսլական, կետ 36«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ հոդվածի իմաստով վարչարարությունը արտաքին ներգործություն ունեցող գործունեությունն է, այն է՝ քաղաքացիների՝ որպես մասնավոր անձանց և հանրային իշխանության մարմինների՝ որպես հանրային անձանց միջև հարաբերությունները, սակայն շարադրանքում խոսքը առավելապես ներքին կառուցակարգի (հանրային մարմինների միմյանց միջև փոխհարաբերակցության) մասին է: Իր հերթին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները:Հետևաբար, կրկին առաջարկում ենք «Պետության դերի փոխակերպում և նոր հանրային կառավարման հայեցակարգի տարածում» մեգաթրենդի ներքո 4-րդ կետում դիտարկել «վարչարարությունից» բառը այլ համարժեքով փոխարինելու կամ ռազմավարության շրջանակներում դրա համարժեք մեկնաբանությունը սահմանելու նպատակահարմարությունը, քանի որ ռազմավարությունը, իր հերթին, նորմատիվ իրավական ակտի՝ Կառավարության որոշման անբաժանելի մասը կազմող հավելված է:Չի ընդունվել:Չնայած ռազմավարությունը կառավարության որոշմամբ հաստատվող իրավական ակտի անբաժանելի մաս է, միաժամանակ, այն մասնագիտական փաստաթուղթ է, և գործնականում հնարավոր չէ օգտագործվող բոլոր մասնագիտական, միջազգայնորեն կիրառվող ու հանրային ընկալելի եզրույթները դիտարկել դրանց հավանական իրավական սահմանման համատեքստում: Ինչ վերաբերում է «վարչարարություն» բառը համարժեքով փոխարինելուն, ապա այն «բյուրոկրատիա» բառի հայերեն համարժեքն է, և եթե առկա են վերջինիս այլ համարժեքների կոնկրետ առաջարկություններ, որոնք նույն ճշգրտությամբ փոխանցում են երևույթի բովանդակությունը, ապա կարող են քննարկել: Մաս 1. Ռազմավարական տեսլական, կետ 60Առաջարկում ենք դիտարկել «վարչարարություն» եզրույթի կիրառման վերաբերյալ սույն ձևաչափի 7-րդ կետում արված նկատառումները:Չի ընդունվել:Տե՛ս 9-րդ կետի մեկնաբանությունը:Մաս 2. Բարեփոխումների օրակարգ. Փուլ 1, կետ 156Նշվում է, որ պետության կողմից հանրությանը ծառայությունների մատուցման ոլորտում ըստ էության բացակայում է միասնական քաղաքականությունը և ամբողջական օրենսդրությունը: Ոլորտն ընդհանրական եղանակով կարգավորվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին», «Անձնական տփալների պաշտպանության մասին» օրենքներով: Թեեւ 156-րդ եւ հաջորդ կետերից հասկացվում է, թե ինչ խնդիր է արձանագրվում, սակայն նշված բաժինը վերախմբագրման կարիք ունի հետեւյալ պատճառաբանությամբ։ Այսպես, «Անձնական տփալների պաշտպանության մասին» օրենքը որեւէ կերպ չի կարգավորում հանրությանը ծառայությունների մատուցման ոլորտն ինքնին, այլ նախատեսում է անձնական տվյալների մշակման սկզբունքները եւ ընդհանուր կանոնները, որոնք կիրառելի են հանրային ծառայությունների մատուցման ոլորտի նկատմամբ ճիշտ այնպես, ինչպես ցանկացած այլ հարաբերություններում անձնական տվյալների մշակման դեպքերին։ Այլ կերպ ասած՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը անձնական տվյալների մշակման վերաբերյալ հենց միասնական քաղաքականություն նախատեսող օրենք է։ Նույնը վերաբերում է նաեւ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքին, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքին, որը այս կետում նշված չէ, սակայն որոշակիորեն վերաբերելի է, եւ այլն։ Բուն խնդիրն այն է, որ, օրինակ, նշված օրենքներն, այդ թվում՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի տեսանկյունից իրականում բացակայում է ոչ թե միասնական քաղաքականությունը, այլ միասնական մոտեցումը տարբեր, այդ թվում՝ հանրության ծառայությունների մատուցման ոլորտներում գործնականում եւ օրենսդրությամբ հաշվի առնված չեն անձնական տվյալների պաշտպանության սկզբունքները, օրենքի պահանջները եւ այլն։ Այս խնդիրն արտացոլվել է նաեւ ՀՀ կառավարության՝ 2019-2023 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումներում, Հայաստանի ստանձնած տարբեր միջազգային պարտավորություններում, որոնցով նախատեսվել է անձնական տվյալների մշակում նախատեսող նոր ընդունվող, ինչպես նաեւ գործող իրավական ակտերի համապատասխանեցում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված՝ անձնական տվյալների մշակման սկզբունքներին։ Վերոնշյալը ճիշտ է նաեւ սահմանադրական եւ կոնվենցիոն իրավունք առարկայացնող կամ ընդհանուր սկզբունքներ եւ կանոններ նախատեսող այլ օրենքների դեպքում նույնպես։ Հետեւաբար, հիմնական խնդիրը ոչ թէ միասնական քաղականության բացակայությունն է, այլ տարբեր ոլորտներում միասնական մոտեցման բացակայությունը եւ միասնական քաղաքականություն արտացոլող օրենքներին անհամապատասխանությունն է։Ընդունելի է:Ռազմավարության համապատասխան հատվածը (կետ 155) խմբագրվել է՝ մեկնաբանություններում նշվածն արտացոլելու նպատակով: Մաս 2. Բարեփոխումների օրակարգ. Փուլ 1, կետ 159Առաջարկում ենք «հատուկ կարիքներ ունեցող անձանց» բառերից հետո լրացնել «և հաշմանդամություն ունեցող անձանց» բառերը, քանի որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում ֆիզիկական, հոգեկան, մտավոր և (կամ) զգայական տևական խնդիրների և միջավայրային արգելքների փոխազդեցության հետևանքով մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության սահմանափակումներ ունեցող անձինք բնորոշվում են որպես հաշմանդամություն ունեցող անձ:Ընդունվել է:Կետ 159-ը խմբագրվել է:Մաս 2. Բարեփոխումների օրակարգ. Փուլ 1, կետ 165Ի լրումն, հարկ է նշել նաև, որ արդեն իսկ 2016 թվականի կառավարության N 1109 որոշմամբ պետական մարմինների մի շարք գործառույթներ պատվիրակվել են օպերատորների՝ տեղական ինքնակառավարման մարմիններին, բանկերին և «Հայփոստ» ՓԲԸ-ին: Ընդ որում, պատվիրակված այդ ծառայությունների առյուծի բաժինը կազմում է արդարադատության նախարարության հանրային ծառայությունները: 2019 թվականին սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող բոլոր օպերատորները (բացառությամբ Ռեգիստրից) միասին ընդունել են բոլոր հայտերի 0,33%-ը, որից 90%-ը կազմում են բանկերը: Նշվածից հետևում է, որ օպերատորների մասով պատվիրակումը արդյունավետ չէ (մասնավորապես Հայփոստի և ՏԻՄ-երի): Գլխավոր պատճառն այն է, որ առանձին պետական ծառայությունների սպասարկման համար մասնագիտական գիտելիքներ են անհրաժեշտ և առանձին դեպքերում նեղ մասնագիտացում: Բացի այդ, մասնավոր օպերատորներին առանձին գործառույթների հանձնումը հնարավոր է իրականացնել ոլորտային օրենքներում համապատասխան փոփոխություններ անելով: Մասնավորապես, մեր նախարարության կողմից մշակվել և ԱԺ քննարկման է ներկայացվել 2 նոր օրենքների և 8 օրենքներում փոփոխությունների նախագծեր, որով ի թիվս այլ հարցերի իրավական հիմքեր են ստեղծվում Front Office և Back Office ձևաչափով ծառայությունների մատուցման, այդ թվում՝ Front Office-ի գործառույթների պատվիրակում տարբեր սուբյեկտների՝ համայնքների, մասնավոր ընկերությունների՝ ներառյալ «Հայփոստ» ՓԲԸ-ի: Նման նոր համակարգի անցման կարիք կա նաև պետական այլ մարմիններում մատուցվող ծառայությունների հետ կապված: Ներկայումս մեր դիրքորոշումն այն է, որ կարճաժամկետ հեռանկարում արդյունավետ կլինի բոլոր պետական ծառայությունները կենտրոնացնել մեկ հարկի տակ և դա անել Հայփոստի ենթակառուցվածքների միջոցով, որից հետո քննարկել բոլոր պետական ծառայությունների մասով Front Office և Back Office ձևաչափով մատուցման հնարավորությունը և միայն սրանից հետո անդրադառնալ Front Office-ի գործառույթները «Հայփոստ» ՓԲԸ-ին փոխանցելու նպատակահարմարությունը:Ընդունվել է ի գիտություն:Առաջարկությունը որպես կոնկրետ քաղաքականություն ամրագրելու նպատակով հիմնավոր գնահատումներ և վերլուծություններ են անհրաժեշտ:Հետևաբար, նշված հարցերին խնդիր է դրված անդրադառնալ ռազմավարության իրագործման 1-ին փուլի շրջանակներում, մասնավորապես՝ հիմնավոր վերլուծությունների, ինչպես նաև՝ ծառայությունների մատուցման ներկայումս գործող մոդելների արդյունավետության գնահատման հիման վրա:Անհրաժեշտ է ընդգծել նաև, որ ճանապարհային քարտեզի շրջանակներում այդ ուղղությամբ նախատեսված են հստակ գործողություններ:Մաս 2. Բարեփոխումների օրակարգ. Փուլ 1, կետ 1662020 թվականին 62 քաղաքացի էլեկտրոնային եղանակով, իսկ 212 քաղաքացի օպերատորի միջոցով ստացել է Ա/Ձ հաշվառում: Նույն թվականին՝ ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տրամադրվել է ընդհանուր 3095 տեղեկանք՝, որից 896 էլեկտրոնային, իսկ 289 օպերատորի միջոցով:Ընդունվել է ի գիտությունՀամապատասխան տվյալները վերանայվել են:Մաս 2. Բարեփոխումների օրակարգ. Փուլ 1, կետ 186Առաջարկում ենք դիտարկել «վարչարարություն» եզրույթի կիրառման վերաբերյալ սույն ձևաչափի 7-րդ կետում արված նկատառումները:Չի ընդունվել:Տե՛ս 9-րդ կետի մեկնաբանությունը:Մաս 2. Բարեփոխումների օրակարգ. Փուլ 1, կետ 231Առաջարկում ենք դիտարկել «վարչարարություն» եզրույթի կիրառման վերաբերյալ սույն ձևաչափի 7-րդ կետում արված նկատառումները:Չի ընդունվել:Տե՛ս 9-րդ կետի մեկնաբանությունը:Հավելված 1. ՀԿԲ ռազմավարության 2021 – 2023 թթ. ճանապարհային քարտեզը, ամբողջ տեքստումՀաշվի առնելով, որ սույն փաստաթղթում սահմանված են ժամկետներ, որոնք հնարավոր է հնարավոր չլինի ապահովել սահմանված կարճ ժամանակահատվածում, առաջարկում ենք սահմանված վերջնաժամկետները փոփոխել:Չի ընդունվել:Առաջարկությունը մեծ անորոշություն է պարունակում: Հնարավոր չէ նույնականացնել՝ կոնկրետ որ ժամկետներն են կարճ, ինչ չափանիշների տեսակետից են դիտարկվում կարճ: Բացի այդ, պլանավորված ժամկետներում որոշակի գործողությունների ոչ լիարժեք կամ ամբողջության չիրականանալու հավանականություն միշտ առկա է (և սա համընդհանուր կիրառելի է արգումենտ է բոլոր պլանավորման փաստաթղթերում), այդ պատճառով էլ Ռազմավարությունը ներառում է և՛ գործողությունների պլանավորման ուղղակի ցուցանիշներ՝ որպես բարեփոխումների քայլային համակարգ, և՛ ընթացիկ ու միջանկյալ վերանայման ինստիտուտ, և՛ ռիսկերի կառավարման մատրիցա: Հավելված 1. ՀԿԲ ռազմավարության 2021 – 2023 թթ. ճանապարհային քարտեզը, ամբողջ տեքստումՌազմավարության Հավելված 1-ում տեղեկատվության ազատությանը վերաբերող եւ անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին վերապահված գործողություններն արտացոլում են տեղեկատվության ազատության ոլորտում մի քանի անգամ բարձրաձայնված (հիմնականում քաղաքացիական հասարակության կողմից) եւ արձանագրված խնդիրները, սակայն դրանք որոշակիորեն թերի են, նախատեսված չեն դրանց հետ ուղղակիորեն կապ ունեցող եւ փոխկապակցված որոշ գործողություններ։ Մասնավորապես, որպես կանոն Հավելվածում նախատեսված են առավել գործնական-տեխնիկական գործողություններ, այնինչ դրանք հաջողությամբ իրականացնելու համար անհրաժեշտ է որոշ ինստիտուցիոնալ փոփոխություններ իրականացնել։ Օրինակ, անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի գործող կարգավիճակը եւ իրավազորությունների շրջանակը թույլ չեն տալու պատշաճ անդրադառնալ այն հարցերին, որոնք սահմանված են Հավելվածում, ուստի, նախ անհրաժեշտ է անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին օժտել համապատասխան լիազորություններով եվ կարողություններով (այդ թվում՝ օրենսդրական համապատասխան փոփոխություններով)։ Տեղեկատվության ազատության ոլորտի արդիականացման եւ բարեփոխումների առավել ամփոփ վերլուծությունը եւ արձանագրված խնդիրներն ու առաջարկվող լուծումները տեղ են գտել համապատասխան հայեցակարգում, որը կից ներկայացնում ենք եւ առաջարկում դրանք հաշվի առնելով լրացնելով Հավելված 1-ում տեղեկատվության ազատությանը վերաբերող եւ անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին վերապահված գործողությունները, ըստ դրանց փոփոխելով նաեւ վերջնաժամկետները։Ընդունվել է ի գիտություն:Տեղեկատվության ազատության և տվյալների պաշտպանության մասով ինստիտուցիոնալ և ֆունկցիոնալ հարցերը ենթակա են որոշման Ռազամավարության իրականացման փուլում մի շարք ուղղություններով պլանավորված գործողությունների համատեքստում, ներառյալ՝ տվյալների քաղաքականության մշակման, պետական կառավարման համակարգի ֆունկցիոնալ քարտեզագրման ու վերլուծության արդյունքներով՝ կառուցվածքային վերակազմակերպման և այլ: Այդ իմաստով՝ տրամադրված հայեցակարգը չնայած ամփոփ ներկայացնում է մի շարք առանցքային դրույթներ ու մոտեցումներ, այդուհանդերձ, տեղեկատվության ազատության հետ կապված քաղաքականության տարբեր ասպեկտներ առավել հիմնավոր կերպով ենթակա են վերլուծության ու քննարկման դրա հետ փոխառնչվող այլ ոլորտների, ինչպես նաև՝ այլ ինստիտուցիոնալ մարմինների ֆունկցիոնալ շրջանակի հետ համադրությամբ: Հետևաբար՝ նպատակահարմար է տեղեկատվության ազատության հետ կապված իրավասությունների ծավալների և դրանք իրականացնող ինստիտուցիոնալ միավորի կառուցվածքային հարցերը քննարկման առարկա դարձնել հենց բարեփոխումների իրագործման համապատասխան փուլերում: Հավելված 1. ՀԿԲ ռազմավարության 2021 – 2023 թթ. ճանապարհային քարտեզը, ամբողջ տեքստումՌազմավարությունում եւ Հավելվածում տարբեր դրույթներում օգտագործվում է «տեղեկատվություն» եզրույթը, այնինչ հիմնականում առերեւույթ խոսք է գնում ոչ թե «տեղեկատվության» (տեղեկությունը փնտրելու և ստանալու, տեղեկությունը տրամադրելու գործընթացի), այլ «տեղեկությունների» (անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ ստացված կամ ձևավորված տվյալների) մասին (տե՛ս «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը): Ուստի, առաջարկում ենք վերաբերելի դրույթներում «տեղեկատվություն» բառը փոխարինել «տեղեկություն» («տեղեկություններ») բառով՝ համապատասխան թվով եւ հոլովաձեւերով:Ընդունվել է ի գիտությունԱնհրաժեշտ է ներկայացնել կոնկրետ դրույթները, որոնցում առաջարկվող խմբագրումները նպատակահարմար է իրականացնել:Հավելված 1. ՀԿԲ ռազմավարության 2021 – 2023 թթ. ճանապարհային քարտեզը, 1.8-1.9Նշված կետերում քննարկվում է արդիականությունը կորցրած ռազմավարական փաստաթղթերի ուժը կորցնելու և արդիական ռազմավարական փաստաթղթերը սահմանված մեթոդաբանություններին համապատասխանեցնելու հարցը, սակայն կարծում ենք, որ այստեղ անհրաժեշտ է սահմանել մեկ այլ գործողություն ևս, այն է՝ ուժը կորցրած փաստաթղթերի փոխարեն նորը մշակելու անհրաժեշտության գնահատումը և ըստ այդմ՝ մշակումը:Չի ընդունվել:Որպես քաղաքականության պլանավորման գործիք՝ ռազմավարությունների մշակման անհրաժեշտությունը կարող է շատ տարբեր հիմքեր ունենալ, ներառյալ՝ միջազգային համագործակցության դաշտում երկրի ստանձնած հանձնառությունները, կառավարության ծրագրով սահմանված լինելը և այլն: Միաժամանակ, դա անընդհատ գործընթաց է և քաղաքականության մշակման ու իրագործման ողջ ցիկլի առնչությամբ կառավարության գործունեության անքակտելի մաս: Այս իմաստով, գտնում ենք, որ ռազմավարություն մշակելու անհրաժեշտության գնահատումն անհրաժեշտ է դիտարկել կառավարության կողմից դրված առաջանահերթությունների և ոլորտային քաղաքականությունների համատեքստում, քանի որ սույն ռազմավարությունն առավել վերաբերում է ռազամավարական պլանավորման մեթոդական ու ինստիտուցիոնալ հարցերին, որոնք համակարգային ու հորիզոնական բնույթ ունեն հանրային կառավարման իմաստով:Հավելված 1. ՀԿԲ ռազմավարության 2021 – 2023 թթ. ճանապարհային քարտեզը, 1.28Նշված և հաջորդող մի շարք կետերում որպես պատասխանատու մարմին նշվում է Հանրային ծառայությունների և թվայնացման գրասենյակը, սակայն բուն Ռազմավարության մեջ այդպիսի մարմնի, դրա ստեղծման նպատակների, կարգավիճակի, դրա առջև դրվող խնդիրների և այլնի մասին նշումներ առկա չեն:Ընդունվել է ի գիտություն:Հանրային ծառայությունների և թթվայնացման գրասենյակի ձևավորման հարցերը ներկայացված են ռազմավարության «Բարեփոխումների օրակարգ. Փուլ 1» մասի «Ծառայություններ» բաժնի «Ընդհանուր նպատակ 4.2.1»-ի դրույթների շրջանակներում, ինչպես նաև՝ ճանապարհային քարտեզի «ՀԿԲ կառավարում» աղյուսակում:Հավելված 1. ՀԿԲ ռազմավարության 2021 – 2023 թթ. ճանապարհային քարտեզը, 1.42Տեղեկատվության տրամադրման հետ կապված դատական գործերի քննության ժամկետների և հատուկ վարույթների օրինակով փոփոխություն կատարելու կետի վերաբերյալ հայտնում ենք, որ անհասկանալի է միայն դատաքննության սեղմ ժամկետ սահմանելու համար նշյալ գործերով վարույթը հատուկ դիտարկելու հարցը: Ուստի՝ առաջարկում են սույն կետը խմբագրել, սահմանելով տեղեկատվության տրամադրման հետ կապված դատական գործերի քննության ժամկետների սահմանում:Ընդունվել է:Կետը խմբագրվել է համապատասխանաբար:Հավելված 1. ՀԿԲ ռազմավարության 2021 – 2023 թթ. ճանապարհային քարտեզը, 2.3Միանշանակ պարզ չէ նշված միջոցառմանը Արդարադատության նախարարության մասնակցության նպատակահարմարությունը:Չի ընդունվել:Նշված կետում ՀՀ արդարադատության նախարարությունը համակատարող է՝ որպես ծառայությունների մատուցման ոլորտում, այդ թվում՝ միասնական գրասենյակների միջոցով, իրավասություն ունեցող պետական գերատեսչություն: Հավելված 1. ՀԿԲ ռազմավարության 2021 – 2023 թթ. ճանապարհային քարտեզը, 2.22Անհաժեշտ է հստակեցնել հասկացությունները, մասնավորապես պատվիրակումը ինքնին ենթադրում է լիազորությունների, գործառույթների փոխանցում այլ մարմնի, տվյալ դեպքում մասնավորին: Մինչդեռ նույն կետով օգտագործվող «արտապատվիրման» բառի օգտագործումը հասկանալի չէ, հաշվի առնելով նման բառի բացակայությունը: Միևնույն ժամանակ, եթե «արտապատվիրման» հասկացության օգտագործումը նույն «outsourcing» հասկացության իմաստով օգտագործելու նպատակ է հետապնդում, ապա հարկ է նշել, որ լիազորությունների, գործառույթների պատվիրակումը մասնավորին ինքնին հանդիսանում է հենց «outsourcing»: Համապատախանաբար, տարընկալումներից խուսափելու համար և նույն գործառույթի իրականացման համար երկու տարբեր տերմինների կիրառումից խուսափելու համար առաջարկում ենք կիրառել «մանավորին ծառայությունների պատվիրակման (outsource) համար անհրաժեշտ իրավական հիմքերի ձևավորում» հասկացությունը: Բացի այդ, հարկ է նշել, որ ներկայումս իրականացվում է սույն գործառույթների իրականացումը, ուստի՝ անհրաժեշտ է ոչ թե իրավական հիմքերի ձևավորում, այլ իրավական հիմքերի հստակեցում և կատարելագործում:Ընդունվել է:Հավելված 1. ՀԿԲ ռազմավարության 2021 – 2023 թթ. ճանապարհային քարտեզը, 2.25Մի շարք մարզերում արդեն իսկ հասանելի են հանրային ծառայությունների նոր միասնական գրասենյակները: Մասնավորապես, 2020 թվականի հունիսի 15-ին հանրային ծառայությունների նոր միասնական գրասենյակ է բացվել Երևանում (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3), 2021 թվականի մարտի 13-ին՝ Իջևանում (հասցե՝ Երևանյան 6), 2021 թվականի հունիսի 23-ին՝ Գյումրիում (հասցե՝ Կայարանամերձ հրապարակ): Նախատեսվում է նմանատիպ գրասենյակներ ունենալ բոլոր մարզերում:Ընդունվել է ի գիտություն:Կետը խմբագրվել է:Հավելված 1. ՀԿԲ ռազմավարության 2021 – 2023 թթ. ճանապարհային քարտեզը, 3.12Առաջարկում ենք սույն կետում կիրառված «Կոհորտ» բառը հսակեցնել, հիմք ընդունելով, որ հայերեն նման բառ չկա, իսկ միջազգայնորեն կիրառվող և թարգմանության ոչ ենթակա «cohort» հասկացությունը կիրառելու անհրաժեշտության դեպքում, սույն հասկացությունը նշել հայերեն տառադարձությամբ, կիրառելով նաև օտարալեզու տերմինը:Ընդունվել է:Հավելված 1. ՀԿԲ ռազմավարության 2021 – 2023 թթ. ճանապարհային քարտեզը, 3.3.2Նշված նպատակի ներքո առաջարկում ենք բացի վերապատրաստման վիրտուալ ակադեմիայի ստեղծումը ներառել նաև վերապատրաստումների գործող համակարգի վերանայման մասին դրույթներ, որոնք, ի թիվս այլնի, կնախատեսեն վերապատրաստման գործող համակարգի գնահատումը, դրա բարելավման հայեցակարգի մշակումը, ներպետական և միջազգային փորձի ուսումնասիրությունը և ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրված նոր համակարգի ձևավորումն ու կայացումը:Ընդունվել է:Ճանապարհային քարտեզը և համապատասխանաբար արդյունքային շրջանակը լրամշակվել են (տե՛ս կետ 3.48 երկու հավելվածներում)Հավելված 1. ՀԿԲ ռազմավարության 2021 – 2023 թթ. ճանապարհային քարտեզը, 4.1.1«Գործադիր կառավարման համակարգը համարժեք է կառավարման սահմանադրական կարգին» հասկացությունը ունի հստակեցման կարիք:Ընդունվել է։Համապատասխան դրույթը խմբագրվել է։Հավելված 1. ՀԿԲ ռազմավարության 2021 – 2023 թթ. ճանապարհային քարտեզը, 4.2.1Նշված նպատակի ներքո առաջարկվում է ստեղծել երկու մարմնին՝ Հանրային կառավարման բարեփոխումների գրասենյակ և Հանրային ծառայությունների և թվայնացման գրասենյակ: Առաջինի մասով Ռազմավարությամբ նախատեսվում է, որ այն պետք է գործի որպես Կառավարության կենտրոնական վարչակազմի ստորաբաժանում (երկրորդի մասով, ինչպես նշել ենք, Ռազմավարությունում անդրադարձ չի կատարվում), այլ կերպ՝ վարչապետի աշխատակազմում գործող գրասենյակ: Նշվածի կապակցությամբ առաջարկում ենք դիտարկել այդ մարմինների այլ եղանակով ստեղծումը և դրանց այլ կարգավիճակ տալը, քանի որ նախատեսված տարբերակում դրանց նկատմամբ կիրառելի են լինելու «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքը և փոխկապակցված այլ նորմատիվ իրավական ակտերը: Արդյունքում մարմինների գործունեությունը սահմանափակվելու է նշված ակտերով սահմանված տարբեր պայմաններով՝ հանգեցնելով գործունեության արդյունավետության և ճկունության խոչընդոտների. օրինակ՝ մարմինները գնումներ իրականացնելիս պարտավորված կլինեն առաջնորդվել գնումների վերաբերյալ օրենսդրությամբ, գրասենյակում իրականացվող աշխատանքը դիտարկվելու է որպես հանրային ծառայություն, ինչն իր հերթին, խոչընդոտելու է Ռազմավարությամբ սահմանված հեղինակավոր անձանց, գիտնականներին և գործիչներին որպես փորձագետ կամ այլ կերպ գրասենյակի աշխատանքներին ներգրավելը, հաշվի առնելով, որ գրասենյակում իրականացվող աշխատանքը դիտարկվելու է որպես հանրային ծառայություն կարող է անկել նաև այդտեղ աշխատանքի անցնելու գրավչությունը՝ պայմանավորված հանրային ծառայության համար սահմանված աշխատավարձի և այլ պայմաններով, և այլն:Չի ընդունվել:Հանրային կառավարման բարեփոխումների առանցքային նպատակներից մեկը պետական համակարգում որակյալ ինստիտուցիոնալացված կարողությունների ձևավորումն ու զարգացումն է: Ինչ վերաբերում է հեղինակավոր անձանց ներգրավման մասով բարձրացված խնդրին, ապա դա պետք է լինի նպատակային և թիրախային՝ կոնկրետ հարցերի և առաջադրանքների հետ կապված, իսկ նման կարիք առաջանալու դեպքում նրանք կարող են ներգրավվել ընդունված տարբեր ձևաչափերի (վճարովի և հասարակական հիմունքներով փորձագիտական կամ խորհրդատվական աշխատանք) միջոցով:Հետևաբար՝ պետական համակարգում ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորումը չի կարող հենվել այդ կանխավարկածի և հանրային կառավարման համակարգում առկա խնդիրները (տվյալ դեպքում՝ հանրային ծառայության համակարգն ու վարձատրությունը) շրջանցելու, այսպես կոչված, «զուգահեռ» մոտեցումներ որդեգրելու ճանապարհով: Հատկապես, որ հանրային ծառայության համակարգի և վարձատրության հարցերը նույնպես սույն բարեփոխումների փաթեթի առանցքային բաղադրիչ են: Ի լրումն՝ պետք է ի նկատի ունենալ, որ ՀԿԲ կառավարման ինստիտուցիոնալացման առումով արդեն իսկ պլանավորված են ռազմավարության ուղղություններով մասնագիտական հարթակներ ձևավորելու հարցերը՝ այսպիսով մասամբ չեզոքացնելով նաև բարձրացված մտահոգությունները: Հավելված 1. ՀԿԲ ռազմավարության 2021 – 2023 թթ. ճանապարհային քարտեզը, 4.4Միանշանակ պարզ չէ նշված միջոցառմանը Արդարադատության նախարարության մասնակցության նպատակահարմարությունը:Ընդունվել է:Արդարադատության նախարարությունը հանվել է համակատարողներից:Հավելված 1. ՀԿԲ ռազմավարության 2021 – 2023 թթ. ճանապարհային քարտեզը, 4.2.2Միանշանակ պարզ չէ նշված նպատակի ներքո ամրագրված միջոցառումներին Արդարադատության նախարարության մասնակցության նպատակահարմարությունը:Չի ընդունվել:Կարևորվում է Արդարադատության նախարարության դերակատարումը՝ հաշվի առնելով, որ վերջինիս ներքո է գործում Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը:Հավելված 2. ՀԿԲ ռազմավարության 2021 – 2023 թթ. արդյունքային շրջանակը, ՎՑ 1.4Միանշանակ չէ «գլոբալ հանձնառություն» եզրույթի կիրառումը, գուցե խոսքը միջազգային պարտավորությունների մասի՞ն է:Չի ընդունվել:Նշված համատեքստում խոսքը հենց միջազգային կամ գլոբալ հարթակներում երկրի ստանձնած հանձնառությունների մասին է, ինչն ըստ էության չի ենթադրում իրավական կոնկրետ ու անմիջական հետևանքներ:Հավելված 2. ՀԿԲ ռազմավարության 2021 – 2023 թթ. արդյունքային շրջանակը, ՎՑ 2.5Որպես 2023 թ. թիրախ նշվել է «միջին», սակայն գնահատման դասակարգման մեջ տրված են «Գերազանց, լավ, բավարար, ոչ բավարար» տարբերակները:Ընդունվել է:Կից ներկայացնում ենք նաև Հանրային ծառայությունների տրամադրման նոր համակարգի ներդրման հայեցակարգը, որը մշակել է Արդարադատության նախարարությունը: Թեև երկու փաստաթղթերն էլ ընդհանուր գծերով համանման ուղղություններ են ուրվագծում, բայց կցված հայեցակարգում կան որոշակի ուղղություններ, որոնք առկա չեն ռազմավարությունում, իսկ որոշներն էլ ավելի կոնկրետ են, քան ռազմավարությունում և հետևաբար առաջարկում ենք օգտվել մեր հայեցակարգից և ավելի հարստացնել ռազմավարության հանրային ծառայությունների հատվածը:Ընդունվել է ի գիտությունՀայեցակարգում արտացոլված բոլոր դրույթներն ըստ էության համահունչ են ռազմավարության համապատասխան բաժնում ներկայացված և՛ հիմնախնդիրների, և՛ առաջիկա բարեփոխումների տրամաբանությանը: Հայեցակարգում ներկայացված է նաև միջազգային փորձ՝ ընտրված որոշ երկրներում կիրառվող ամփոփ մոտեցումները, ինչը ձեռնպահ ենք մնում արտացոլել ռազմավարությունում՝ հաշվի առնելով, որ բարեփոխումների իրականացման փուլում տարբեր ուղղություններով առավել խորքային ուսումնասիրությունների, ներառյալ՝ միջազգային լավագույն առաջադեմ փորձի, պահանջն արդեն ամրագրված է: Միաժամանակ, Ձեզ ենք ուղարկում նաև Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կողմից մշակված Տեղեկատվության ազատության ոլորտի արդիականացման հայեցակարգը, որը ևս կարող է էական նշանակություն ունենալ ռազմավարության լրամշակման համար:Ընդունվել է ի գիտությունՀայեցակարգի նախագիծը կարող է դառնալ տվյալ ուղղությամբ բարեփոխումների իրականացման և կոնկրետ լուծումների քննարկումների հիմքերից մեկը: ՀՀ արտաքին գործերի նախարարություն19.07.2021 թ.019/43632-2021Առաջարկություններ և դիտողություններ չկան- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն19.07.2021 թ.040/43669-2021Հավելված 1.1. «Տիրույթ 1. Քաղաքականություն» բաժին, 3.2.4. «Ապահովված է հանրային ծառայողների արժանապատիվ և մրցունակ աշխատավարձ» կետ, 3.30 ենթակետ«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ քաղաքացիական ծառայության գրասենյակը մշակում է պետական մարմիններում աշխատանքի վարձատրության քաղաքականությունը։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է «Հավելված 1. ՀԿԲ ռազմավարության 2021-2023 թթ. ճանապարհային քարտեզ»-ի Հավելված 1.1. «Տիրույթ 1. Քաղաքականություն» բաժնի 3.2.4. «Ապահովված է հանրային ծառայողների արժանապատիվ և մրցունակ աշխատավարձ» կետի 3.30 «Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնողների վարձատրության նոր համակարգի ներդրման իրավական ապահովում» ենթակետում նպատակ/գործողության «համակատարող» սյունակում ավելացնել նաև «Քաղաքացիական ծառայության գրասենյակ» բառերը։Ընդունվել է:Հավելված 1.1. «Տիրույթ 1. Քաղաքականություն» բաժին, 3.2.4. «Ապահովված է հանրային ծառայողների արժանապատիվ և մրցունակ աշխատավարձ» կետ, 3.31 ենթակետ«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ քաղաքացիական ծառայության գրասենյակը մշակում է պետական մարմիններում աշխատանքի վարձատրության քաղաքականությունը։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է «Հավելված 1. ՀԿԲ ռազմավարության 2021-2023 թթ. ճանապարհային քարտեզ»-ի Հավելված 1.1. «Տիրույթ 1. Քաղաքականություն» բաժնի 3.2.4. «Ապահովված է հանրային ծառայողների արժանապատիվ և մրցունակ աշխատավարձ» կետի 3.31 «Պետական հատվածում վարձատրության տարեկան վերլուծական զեկույցի մշակում և հրապարակում» ենթակետում նպատակ/գործողության «համակատարող» սյունակում ավելացնել «Քաղաքացիական ծառայության գրասենյակ» բառերը։Ընդունվել է: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն20.07.2021 թ.052/43835-2021Դիտողություններ, առաջարկություններ և մեկնաբանություններ չկան- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն19.07.2021 թ.036/43810-2021Էջ 80 պարբերություն 3, 169 կետՁեր իսկ կողմից ուղարկված ամփոփաթերթի 44-րդ կետով նշված առաջարկի վերաբերյալ («Բարեփոխումների օրակարգ. Փուլ 1» բաժնի 169-րդ կետում ՀՀ Արդարադատության նախարարության առաջարկ) ակնարկ: Հարկ ենք համարում նշել, որ Linux օպերացիոն համակարգում ևս չի կիրառվում «ԷԿԵՆԳ» ՓԲԸ կողմից մշակված ծրագրային ապահովումները։ Այս ամենը հաշվի առնելով առաջարկում ենք նախատեսել նույնականացման նոր ենթակառուցվածքի ստեղծում, որտեղ կկիրառվեն տարբեր նույնականացման միջոցներ բոլոր հնարավոր օպերացիոն համակարգերում կիրառելու հնարավորությամբ։Ընդունվել է ի գիտություն:Առաջարկությունը քննարկման առարկա կարող է դառնալ բարեփոխումների իրականացման փուլում էլեկտրոնային ծառայությունների ենթակառուցվածքների տեխնիկական գնահատման (աուդիտի) արդյունքներով ձևավորված առաջարկությունների մշակման համատեքստում:Էջ 40, պարբերություն 5, 69-րդ կետ«Ռազմավարական տեսլական» բաժնի 69-րդ կետում նշել, որ որակյալ պետական ծառայությունների մատուցումը հնարավոր կլինի էլեկտրոնային ծառայությունների միասնական ճարտարապետության, ստեղծման և շահագործման բիզնես գործընթացների ստանդարտացման, ինչպես նաև դրան պետության կողմից համակարգման միասնական սկզբունքների մշակման միջոցով:Վերոնշյալ առաջարկի վերաբերյալ ստացել ենք պատասխան-մերժում, որ այն արդեն իսկ ներառված է բարեփոխումների Փուլ-1 օրակարգում, սակայն մեր առաջարկը դիտարկված է մասամբ, ուստի հարկ ենք համարում ևս մեկ անգամ առաջարկել, որ այն ներառվի 69-րդ կետում ավելի համապարփակ կերպովԸնդունվել է:Խմբագրվել է (տե՛ս կետ 67)Էջ 46, պարբերություն 14, 91-րդ կետ, 6-րդ ենթակետ«Ռազմավարական տեսլական» բաժնի 91-րդ կետի 6-րդ ենթակետում նշել նաև պետական տեղեկատվության անվտանգության ռազմավարության մշակման գործընթացի իրականացումը: Վերոնշյալ առաջարկին ստացել ենք պատասխան-մերժում, ստանալով հիմնավորում, որ այն ներառված է տվյալների քաղաքականության դաշտում է: Գտնում ենք, որ տվյալ առաջարկը տեղին է սահմանել նաև իբրև տեսլական, քանի որ այն, կրելով հայեցակարգային բնույթ, անկյունաքարային նշանակություն ունի:Չի ընդունվել:Սուն Ռազմավարության շրջանակներում բարեփոխումների առանձին ոլորտներ հատվում և/կամ ներառում են պետական տեղեկատվության անվտանգության հարցեր, այդուհանդերձ, այն Ռազմավարության բուն առարկան չէ։ Հետևաբար՝ նպատակահարմար է առաջարկվող ռազմավարության մշակումը, դրա անրաժեշտությունը հիմնավորված լինելու պարագայում, ամրագրել Կառավարության ծրագրի կամ միջոցառումների ծրագրի շրջանակներում։ «Բարեփոխումների օրակարգ. Փուլ 1» բաժնի 113-րդ կետԱռաջարկում ենք ներառել, որ անհրաժեշտ է իրականացնել տվյալների քաղաքականության մշակում, տվյալների ենթակառուցվածքների զարգացում և կիբեռանվտանգության ազգային կենտրոնի միջոցով թվային անվտանգ միջավայրի ապահովում, որոնց միջոցով միասնական մոտեցում կսահմանվեն պետական կառավարման համակարգում՝ պետական ծառայությունների մատուցման կամ ներքին գործառնությունների արդյունքում ստեղծված տվյալների հավաքագրման, պահման, մշակման, փոխանցման, վերլուծության և արխիվացման փուլերում: Տեղեկացնում ենք, որ Բարեփոխումների օրակարգ. Փուլ 1-ի «Քաղաքականություն» բաժնի շրջանակներում և ամրագրված համապատասխան գործողություններով նման գործընթաց նախատեսված չէ և առաջարկում ենք դիտարկել «Բարեփոխումների օրակարգ. Փուլ 1» բաժնի 113-րդ կետում փոփոխություններ կատարելու հնարավորությունը։Չի ընդունվել:Տվյալների քաղաքականության հետ կապված խնդիրները ձևակերպված են Ռազմավարության «Քաղաքականություն» բաժնում (Խնդիր 1.2), իսկ այդ ուղղությամբ միջամտություններն ու սկզբունքային ուղենիշներն արտացոլված են «Ընդհանուր նպատակ 1.2.-ում»: Այդ մասով կոնկրետ գործողություններ ու արդյունքային ցուցանիշներ նախատեսված են համապատասխան հավելվածներում: «Բարեփոխումների օրակարգ. Փուլ 1» 2.2 բաժինՈրպես մասնավոր նպատակ սահմանել, որ հանրային ծառայությունների արդյունավետ թվայնացման նպատակով անհրաժեշտ է իրականացնել դրանց գույքագրում, պետության կողմից մատուցվող ծառայությունների ամբողջական քարտեզի կազմում, որի հիման վրա հնարավոր կլինի նախագծել պետական ծառայություններ ամբողջական թվային համակարգ, թվայնացման ենթակա ծառայությունների հերթականության սահմանում, ծառայությունների թվայնացման մեթոդաբանության ընտրություն, թվայնացված ծառայությունների որակի վերահսկողության մեխանիզմների սահմանում և թվայնացվող հանրային ծառայություններ մատուցողների ուսուցում:Տեղեկացնում ենք, որ Բարեփոխումների օրակարգ. Փուլ 1-ի «Ծառայություններ» բաժնի շրջանակներում և ամրագրված համապատասխան գործողություններով նման գործընթացներ սահմանված չեն և առաջարկում ենք դիտարկել «Բարեփոխումների օրակարգ. Փուլ 1» 2.2 բաժնում վերոնշյալ առաջարկով պայմանավորված փոփոխություններ կատարելը։Չի ընդունվել:Համոզվելու համար, որ առաջարկություններն արդեն իսկ ռազմավարությամբ նախատեսված են, խնդրում ենք ուսումնասիրել «Ծառայություններ» բաժինը, Հավելված 1-ի և Հավելված 2-ի համապատասխան աղյուսակները:Հավելված 1. ՀԿԲ ռազմավարության 2021–2023 թթ. ճանապարհային քարտեզի Էջ 16, 2֊րդ տող, 2.29 գործողություն, էջ 22, 9֊րդ տող, 3.33 գործողություն, էջ 32, 8-րդ տող 4.32 գործողությունՀավելված 1-ում 2.29, 3.33 և 4.32 նպատակ/գործողությունների համակատարողներում առաջարկում ենք ավելացնել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։Ընդունվել է:Հավելված 2. ՀԿԲ ռազմավարության 2021 – 2023 թթ. արդյունքային շրջանակի էջ 4, տող 8-րդ, 1.6 գործողությունՈՒՑ 13-ը առաջարկում ենք խմբագրել և շարադրել հետևյալ կերպ «Ռազմավարական պլանավորման մեթոդական ուղեցույցների կիրառման ներդրված էլեկտրոնային գործիքներ»։Ընդունվել է:Հավելված 2. ՀԿԲ ռազմավարության 2021 – 2023 թթ. արդյունքային շրջանակի էջ 9-10, տող 18, ԸՆ 1.2 բաժինԸՆ 1.2-ում ավելացնել նոր ցուցանիշ «ՎՑ 7.5 Պետական տվյալների օգտագործման միասնական քաղաքականության հայեցակարգի մշակումը»։Չի ընդունվել:Առաջարկվող ցուցանիշի համարժեքը ՄՑ 22-ն է:Հավելված 2. ՀԿԲ ռազմավարության 2021 – 2023 թթ. արդյունքային շրջանակի էջ 15-16 տող 7֊րդ ԸՆ 1.3 բաժինԸՆ 1.3-ում ավելացնել նոր ցուցանիշ «ՎՑ 12.8 Նախագծերի միասնական կառավարման համակարգի փուլային ներդրումը»։Չի ընդունվել։Առաջարկվող ցուցանիշն իր բնութով վերջնարդյունքի ցուցանիշ չէ, միաժամանակ, այն ըստ էության արտացոլված է համարժեք՝ 1.50 գործողության ներքո նախատեսված ուղղակի ցուցանիշների միջոցով։Հավելված 2. ՀԿԲ ռազմավարության 2021 – 2023 թթ. արդյունքային շրջանակի էջ 24-25, ՄՆ 2.2.1 բաժինՀավելված 2-ում ՄՆ 2.2.1 բաժնում ավելացնել նոր միջանկյալ ցուցանիշներ՝ «ՄՑ 43 Էլեկտրոնային մասնակցության համաթիվ» (UN E-participation index) և «ՄՑ 44 Էլեկտրոնային կառավարության զարգացման համաթիվ» (UN E-Government development index)Չի ընդունվել:Առաջարկվող ցուցիչները (դրանց տեղայնացումը) նախատեսված են որպես ռազմավարական ազդեցության ցուցիչներ «Ռազմավարական տեսլական» բաժնում:Հավելված 2. ՀԿԲ ռազմավարության 2021 – 2023 թթ. արդյունքային շրջանակի էջ 30, 16֊րդ տող, 2.37 գործողությունՈրպես արդյունքային ցուցանիշ սահմանել նաև Թվային ընդունվածության համաթիվը (UN Digital Adoption Index)Չի ընդունվել:Անհրաժեշտ են լրացուցիչ հիմնավորումներ՝ որքանով է առաջարկվող համաթիվը թիրախային կերպով չափում խնդրո առարկա գործողությունների հավաքական արդյունքը: Հավելված 2. ՀԿԲ ռազմավարության 2021 – 2023 թթ. արդյունքային շրջանակի Էջ 29, 2.32 գործողություն2.32 կետում որպես արդյունքային ցուցանիշ սահմանել նաև «էլեկտրոնային ծառայություններում չատբոտերի օգտագործելիության վիճակագրական տվյալները ամսեկան, կիսամյակային և տարեկան ցուցանիշներով»։Ընդունվել է։2.32 գործողության շրջանակներում նախատեսվել է համապատասխան արդյունքային ցուցանիշ՝ ՈՒՑ 263Հավելված 2. ՀԿԲ ռազմավարության 2021 – 2023 թթ. արդյունքային շրջանակի էջ 26, 2.19 գործողություն2.19 կետում որպես արդյունքային ցուցանիշ ավելացնել նաև «Բոլոր գերատեսչությունների կողմից մատուցվող թվային ծառայությունները համակարգվում են միասնական մոտեցմամբ՝ օգտագործողի տրամաբանության տեսանկյունից»։Չի ընդունվել:Հաշվի առնելով, որ գործողությունները պլանավորված են մինչև 2023 թվականի հորիզոնը, և բարեփոխումների 1-ին փուլն առավելապես ուղղված է լինելու համակարգերի և ենթակառուցվածքների ձևավորմանը՝ առաջարկին հասնելու նպատակադրմամբ, նման արդյունքային ցուցանիշ կարող է սահմանվել ռազմավարության հաջորդ փուլի շրջանակներում: Հավելված 2. ՀԿԲ ռազմավարության 2021 – 2023 թթ. արդյունքային շրջանակի էջ 24, 2.2 բաժինԸՆ 2.2 բաժնում ՎՑ16 ավելացնել Թվային տնտեսության և հասարակության համաթիվը (EU DESI index) որպես վերջնարդյունքի ցուցանիշ։Չի ընդունվել:Սույն ռազմավարության շրջանակը չի ներառում ընդհանրապես թվային տնտեսությունն ու հասարակությունը: Այս համաթիվը կարող է լինել, օրինակ, Թվայնացման ռազմավարության համար կիրառելի: Բացի այդ՝ արդյունքային ցուցանիշները նախագծված են այն տրամաբանությամբ, որ արտացոլում են դրանց հասնելուն ուղղված գործողությունների հավաքական արդյունքը: Միաժամանակ, ռազմավարության շրջանակներում հնարավորինս զերծ ենք մնացել միջազգային համաթվերի կիրառությունից (այս մասով մեկնաբանությունները տե՛ս 52-54 կետեր):Հավելված 2. ՀԿԲ ռազմավարության 2021 – 2023 թթ. արդյունքային շրջանակի էջ 23,24, 2.2 բաժինԸՆ 2.2 բաժնում ՎՑ 15-ում ավելացնել որպես վերջնարդյունքի ցուցանիշ Թվային հասանելիության համաթիվը (ITU Digital access Index)։Չի ընդունվել:Արդյունքային ցուցանիշները պետք է արտացոլեն որոշակի խումբ գործողությունների հավաքական արդյունքը:Նաև տե՛ս նախորդ՝ կետ 51-ի մեկնաբանությունները:Հավելված 2. ՀԿԲ ռազմավարության 2021 – 2023 թթ. արդյունքային շրջանակի էջ 25, 2.16 գործողություն2.16 գործողության համար առաջարկում ենք սահմանել արդյունքային ցուցանիշ Գլոբալ կիբեռանվտանգության համաթիվը (ITU Global Cyber Security Index)Չի ընդունվել:Արդյունքային ցուցանիշները պետք է արտացոլեն որոշակի խումբ գործողությունների հավաքական արդյունքը: Բացի այդ՝ սույն Ռազմավարությունը կիբեռանվտանգության օրակարգ չի պարունակում: Նաև տե՛ս նախորդ՝ կետ 51-ի մեկնաբանությունները:Հավելված 2. ՀԿԲ ռազմավարության 2021 – 2023 թթ. արդյունքային շրջանակի էջ 4, 1.51 գործողություն1.51 գործողության արդյունքային ցուցանիշ կարող է սահմանվել «Սահմանափակ հասանելիություն և գաղտնիության ռեժիմ ունեցող փաստաթղթերի շրջանառության համակարգի արդիականացման չափանիշների և միջոցների սահմանումը»։Չի ընդունվել:Առաջարկվող ցուցանիշը բովանդակային առումով «ՈՒՑ 159»-ի մաս է:Հավելված 2. ՀԿԲ ռազմավարության 2021 – 2023 թթ. արդյունքային շրջանակի էջ 58, 59, 4.23 գործողություն4.23 գործողության արդյունքային ցուցանիշ դիտարկել «Թվայնացման մարմինների լիազորությունների, պարտականությունների և պատասխանատվությունների հստակեցումը»։Ընդունվել է:4.23 գործողության ներքո ավելացել է համապատասխան ուղղակի ցուցանիշը՝ ՈւՑ 524 առաջարկվող խմբագրությամբ:Հավելված 2. ՀԿԲ ռազմավարության 2021 – 2023 թթ. արդյունքային շրջանակի էջ 26, 2.18 գործողություն2.18 գործողության արդյունքային ցուցանիշ սահմանել «Միասնական էլեկտրոնային կառավարման հարթակում ամբողջությամբ ինտեգրված ենթահամակարգերի քանակը»։Չի ընդունվել։Հաշվի առնելով, որ այս ոլորտում բարեփոխումների 1-ին փուլն առավելապես ուղղված է համակարգերի և ենթակառուցվածքների ձևավորմանը, ինչպես նաև զուգահեռաբար մի շարք ծառայությունների թվայնացմանը, նման արդյունքային ցուցանիշ նպատակահարմար է սահմանել ռազմավարության հաջորդ փուլի շրջանակներում:Հավելված 2. ՀԿԲ ռազմավարության 2021 – 2023 թթ. արդյունքային շրջանակի էջ 25, 2.17 գործողություն2.17 գործողության արդյունքային ցուցանիշ սահմանել ««Պետական փոխգործելիության հարթակի» (GIP) անվտանգ, անխափան և տեխնիկական ընդհանուր պահանջների համապատասխան գործարկման վերահսկումը»։Չի ընդունվել:Բուն փոխգործելիության հարթակի հետ կապված հարցեր սույն Ռազմավարության անմիջական օրակարգում չեն քննարկվում:Հավելված 2. ՀԿԲ ռազմավարության 2021 – 2023 թթ. արդյունքային շրջանակի էջ 24, 25, 2.11 գործողությունՀավելված 2-ի 2.11 կետի արդյունքային ցուցանիշ սահմանել «Նույնականացման, վավերացման և էլ. ստորագրության նոր ենթակառուցվածքի առկայությունը»։Չի ընդունվել:Բուն առաջարկվող ցուցանիշի հետ կապված միջոցառումներ կամ հարցեր սույն Ռազմավարության անմիջական օրակարգում չեն քննարկվում:Հավելված 2. ՀԿԲ ռազմավարության 2021 – 2023 թթ. արդյունքային շրջանակի էջ 22, 2.7 գործողություն2.7 կետի արդյունքային ցուցանիշ սահմանել «Ընդհանրական ծրագրային լուծումների հավաքագրումը և նոր միասնական ճարտարապետությամբ թվային հենքի ստեղծումը»։Չի ընդունվել:Բուն առաջարկվող ցուցանիշի հետ կապված միջոցառումներ կամ հարցեր սույն Ռազմավարության անմիջական օրակարգում չեն քննարկվում: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն19.07.2021 թ.025/43588-2021Որոշման նախագծի նախաբանի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 2-րդ կետով» բառերը հանել հաշվի առնելով, որ այն ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի «Կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» թիվ 252-Լ որոշման 2-րդ կետով ուժը կորցրել է:Ընդունվել է: Նախագիծը խմբագրվել է: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն19.07.2021 թ.031/43695-2021Դիտողություններ և առաջարկություններ չկան- ՀՀ էկոնոմիկայի նախարարություն26.07.2021 թ.033/45183-202135-րդ կետի աղյուսակում ներառել «ԿԶՆ 4. Որակյալ կրթության» նպատակը, իսկ որպես թիրախ՝ 4.7 կետըՉի ընդունվել:Նշված թիրախը վերաբերում է սովորողների շրջանում կայուն զարգացման խրախուսման համար գիտելիք ու հմտություններ ապահովելուն, և, որպես այդպիսին, շատ անուղղակի է առնչվում ռազմավարության նպատակների ու խնդիրների շրջանակին: Միաժամանակ, պետք է նշել, որ բովանդակային առումով կայուն զարգացման և կլիմայի փոփոխության մասով հանրային ծառայողների շրջանում ուսումնակրթական հարցերը հասցեագրված են համապատասխան բաժիններում:Մաս 2. Բարեփոխումների օրակարգ. Փուլ 1.Առաջարկում ենք 182-րդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ. Աշխատուժի առաջարկի որակը կախված է մարդկային կապիտալի մեջ կատարվող ներդրումներով, աշխատուժի կրթական մակարդակով, վերապատրաստման աստիճանով։ Հետևաբար, նշված ներդրումներն էապես կարող են բարելավել հանրային ծառայության համակարգում առկա մարդկային ռեսուրսների որակական ցուցանիշները։Չի ընդունվել:Ընդհանուր առմամբ պետական համակարգում որակյալ մարդկային կապիտալի խնդիրը բազմակողմանիորեն հասցեագրված է, և առաջարկվող դրույթի ակներևությունից ելնելով՝ նպատակահարմար է ձեռնպահ մնալ պարբերությունը լրացուցիչ ծանրաբեռնելուց:Մաս 2. Բարեփոխումների օրակարգ. Փուլ 1. Էջ 84, 1-ին պարբերություն Առաջարկում ենք 1-ին կետում «լավագույն փորձը» բառերից հետո լրացնել հետևյալը՝ «այդ թվում՝ միջազգային»։Ընդունվել է:Մաս 2. Բարեփոխումների օրակարգ. Փուլ 1. Էջ 85, Սկզբունքային ուղենիշներ հատված1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1) Աշխատավարձի վերանայում իրականացվելու է հետևյալ հիմնական սկզբունքների պահպանմամբ՝ պարզության, միջին աշխատավարձի աճի նկատմամբ աշխատանքի արտադրողականության աճի առաջանցիկ տեմպերի ապահովման, աշխատանքի արդյունքների գնահատման, մասնավորապես՝»։Չի ընդունվել:Ըստ էության առաջարկությունն ամբողջությամբ իրացված է առկա կետերի միջոցով:Մաս 2. Բարեփոխումների օրակարգ. Փուլ 1, 216 կետԱռաջարկում ենք «կառուցակարգ։» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությունը. «Քանի որ կրթություն-աշխատաշուկա կապը ուժեղ չէ, առկա մարդկային ռեսուրսները չունեն անհրաժեշտ պահանջվող որակավորումները. արդյունքում դժվար է դառնում ընտրել մրցունակ և բարձր որակավորումներ ունեցող աշխատակիցների։»։Չի ընդունվել:Ըստ էության առաջարկությունն ամբողջությամբ իրացված է համապատասխան հատվածում: ՀՀ ֆինանսների նախարարություն19.07.2021 թ.034/43587-2021Հաշվի առնելով, որ «Հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030 թվականի ռազմավարության փաթեթը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ ՖՆ դիտարկումները հաշվի չեն առնվել (Ամփոփաթերթ, կետ 87) և որպես 1-ին դիտարկման հիմնավորում հղում է տրվել ԵՄ ՏՀԶԿ ՍԻԳՄԱ ելակետային գնահատման զեկույցում «Հանրային ֆինանսների կառավարում» բաժնի մասով մատնանշված եզրահանգումներին՝ առաջարկում ենք Նախագծի «Մաս 1. Ռազմավարական տեսլական» բաժնի «1.2. Իրավիճակի գնահատում» ենթաբաժնի «Հանրային ֆինանսների կառավարում» պարբերության (էջ 23) 2-րդ նախադասության՝ «ՄԺԾԾ շրջանակի մի շարք կանխատեսումներ վստահելի չեն» մասով հղում կատարել ՏՀԶԿ ՍԻԳՄԱ ելակետային գնահատման զեկույցին և միաժամանակ նշել, որ նման եզրակացությունների համար հիմք հանդիսացած վերլուծությունները հիմնվում են մինչև 2017 թ. տվյալների վրա և դրանից հետո նոր իրողություններում հնարավոր է գալ նոր եզրահանգումների։Ընդունելի է։Համապատասխան դրույթը խմբագրվել է: Միաժամանակ, Ռազմավարության 45-րդ կետն արտացոլում է առաջարկության էությունը:ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն19.07.2021 թ.043/43808-2021Դիտողություններ և առաջարկություններ չկան- ՀՀ պաշտպանության նախարարություն19.07.2021 թ.017/43620-2021Դիտողություններ և առաջարկություններ չկան- Ազգային անվտանգության ծառայություն 19.07.2021 թ.053/43598-2021«Հավելված 1. ՀԿԲ ռազմավարության 2021-2023 թթ. ճանապարհային քարտեզի» 1.51 կետով նախատեսված՝ սահմանափակ հասանելիություն և գաղտնիության ռեժիմ ունեցող փաստաթղթերի շրջանառության համակարգի արդիականացման աշխատանքներն անհրաժեշտ է իրականացնել տվյալ մարմնի պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող աշխատակիցների կողմից:Ընդունելի է:Ռազմավարության իրագործման փուլում առավել կհստակեցվեն նշված կետի իրականացման հետ կապված ձևաչափերը՝ այդ ընթացքում, անշուշտ, երաշխավորելով պետական ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ կապված պատշաճ ընթացակարգերը:Ոստիկանություն19.07.2021 թ.016/43488-2021Առաջարկություններ չկան-Պետական վերահսկողական ծառայություն19.07.2021 թ.056/43631-2021Նախագծի 4-րդ կետում սահմանված է՝ «Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»: Համաձայն Նախագծի, այն կրում է նորմատիվ բնույթ։ Համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից...»։ Հիմք ընդունելով վերոնշվածը, առաջարկում ենք՝ Նախագծի 4-րդ կետը «մտնում» բառից հետո լրացնել «պաշտոնական» բառով։Ընդունվել է:Նախագիծը խմբագրվել է: Անհրաժեշտ է վերանայել որոշման նախագծի համար հիմք հանդիսացող լիազորող նորմերի շրջանակը մասնավորապես՝ Նախագծում ի թիվս այլ լիազորող նորմերի նշվում է ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 2-րդ կետը, սակայն նշված որոշումը համաձայն՝ ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման 2-րդ կետի ճանաչվել է ուժը կորցրած:Ընդունվել է:Նախագիծը խմբագրվել է:Կադաստրի կոմիտե19.07.2021 թ.107/43782-2021Դիտարկումներ և առաջարկություններ չկան:-Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե16.07.2021 թ.045/43284-2021Դիտողություններ և առաջարկություններ չկան:- Պետական եկամուտների կոմիտե16.07.2021 թ.044/43472-2021«2.4. Ինստիտուտներ» բաժին, կետ 259, էջ 118Նշված կետում ներկայացված դիտարկման մասով անհրաժեշտ է հաշվի առնել, որ պետական կառավարման համակարգի առանձին մարմինների գործունեությունը կարգավորվում է համապատասխան օրենքներով, և բարձրացված խնդիրների ներկայացման տեսանկյունից կարևոր է դիտարկել պետական մարմնի առջև դրված խնդիրները և կարգավիճակի առանձնահատկությունները։Միաժամանակ, նույն կետում նշված «Ըստ էության նախարարություններն իրենց վերաբերելի գործառույթների կամ ոլորտների մասով քաղաքականության կիրարկման ու կարգապահության իրավիճակի մասին անմիջական տեղեկատվություն տեսչական վերահսկողության խողովակի միջոցով չեն ստանում և այդ բացը հաճախ լրացվում է այլընտրանքային մեխանիզմներ կամ հավելյալ ջանքեր գործադրելու միջոցով» դիտարկումը, կարծում ենք, խնդրահարույց է, նմանատիպ խնդիրներ պետք է որ չծագեն, իսկ ծագելու դեպքում կարող են կարգավորվել համապատասխան հանձնարարականներով։Ըդունվել է ի գիտություն։Առաջին պարբերությամբ ներկայացված դիտարկումն այլ հավասար պայմաններում կարող է ընոդւնելի լինել, այդուհանդերձ, պետք է ի նկտաի ունենալ, որ ինստիտուցիոնալ բարեփոխումների առանցքում, ի թիվս այլոց, նաև պետական մարմինների հստակ և ունիֆիկացված տիպաբանության ներդրումն է, և ի հետևանս՝ ֆունկցիոնալ կառուցվածքի ձևավորումը հնարավորինս խուսափելով պահային հարմարավետության սկզբունքով։ Երկրորդ պարբերության մասով՝ պետք է նշել, որ մեջբերված հատվածին նախորդող հատվածում դրույթը թերևս փաստարկված է գործող իրավակարգավորումներով։ Միաժամանակ, ինստիտուցիոնալիզմը ենթադրում է, որ անհրաժեշտ է պատշաճ իրավական հիմքեր ներդնել մարմինների միջև հաշվետվողականության համար՝ ապահովելով քաղաքականություն մշակման և քաղաքականության կիրարկման նկատմամբ վերահսկողության արդյունքների միջև հետադարձ կապի ինստիտուցիոնալ մեխանիզմներ։Հավելված 1.2. «Տիրույթ 2. Ծառայություններ», կետ 2.2, էջ 11Առաջարկում ենք ուշադրություն դարձնել կետում նախատեսված՝ Պետական և համայնքային ծառայությունների բիզնես գործընթացների գույքագրման և քարտեզագրման ֆինանսավորման՝ 318.5 մլն ՀՀ դրամ չափին։ Առաջին հայացքից ենթադրվում է, որ նշված աշխատանքի ֆինանսավորման մեծ մասը վերաբերելու է աշխատավարձերին, ուստի անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչպես է կատարվելու ֆինանսավորման բաշխումը պատասխանատուների և համակատարողների միջև։Չի ընդունվել։Նշված գործողության համար նախատեսված ֆինանսավորման ինդիկատիվ ծավալը նախատեսվում է խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար, և չի ենթադրվում է պատասխանատուների ու համակատարողների միջև որևէ ռեսուրսի բաշխում։Վիճակագրական կոմիտե19.07.2021 թ.057/43507-2021Մաս 2. Բարեփոխումների օրակարգ. Փուլ 1, «Պաշտոնական վիճակագրությունը հարմարավետ է կիրառողի համար» Մասնավոր նպատակ 1.2.3-ի «ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» վերնագրի 2)-րդ ենթակետ (էջ 69)«Պաշտոնական վիճակագրական համակարգի արդիականացման պլանի մշակում և փուլային իրագործում» բառերը փոխարինել «Պաշտոնական վիճակագրական համակարգի արդիականացման միջոցառումների մշակում և փուլային իրագործում» բառերով:Ընդունվել է։Դրույթը խմբագրվել է ըստ առաջարկության։Մաս 2. Բարեփոխումների օրակարգ. Փուլ 1, «Պաշտոնական վիճակագրությունը հարմարավետ է կիրառողի համար» Մասնավոր նպատակ 1.2.3-ի «ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՈՒՂԵՆԻՇՆԵՐ» վերնագրի 1)-ին ենթակետ (էջ 69)«Պետական վիճակագրությունը» բառերը փոխարինել «Պաշտոնական վիճակագրությունը» բառերով:Ընդունվել է։Համապատասխան դրույթները խմբագրվել են։Մաս 2. Բարեփոխումների օրակարգ. Փուլ 1, «Պաշտոնական վիճակագրությունը հարմարավետ է կիրառողի համար» Մասնավոր նպատակ 1.2.3-ի «ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՈՒՂԵՆԻՇՆԵՐ» վերնագրի 3)-րդ ենթակետ (էջ 69)«Պետական վիճակագրությունը հնարավորության դեպքում և նախասահմանված պայմաններով պետք է հասանելի դարձնի ապաանձնավորված միկրոտվյալներ՝ գիտության և հետազոտական նպատակներով, այդ թվում՝ նախատեսելով տարբեր հաստատությունների կողմից բաժանորդագրման այլընտրանքային մոդելներ» բառերը փոխարինել «Պաշտոնական վիճակագրությունը հնարավորության դեպքում պետք է հասանելի դարձնի հետազոտական նպատակներով վիճակագրական անվանազերծված տվյալների օգտագործումը՝ ընթացակարգին համապատասխան» բառերովԸնդունվել է։Համապատասխան դրույթը վերանայվել է ըստ առաջարկության։Հավելված 1. ՀԿԲ ռազմավարության 2021 – 2023 թթ. ճանապարհային քարտեզի, Հավելված 1. ՀԿԲ ռազմավարության 2021 – 2023 թթ․ ճանապարհային քարտեզը, 1.31. կետի առաջին սյունակ (էջ 6)«ֆուկցիոնալ դաշտից» բառերից հետո ավելացնել «(վարչական լիազորություններից)» բառերը:Ընդունվել է։Համապատասխան կետը լրամշակվել է ըստ առաջարկության։Հավելված 1. ՀԿԲ ռազմավարության 2021 – 2023 թթ. ճանապարհային քարտեզի «Պաշտոնական վիճակագրությունը հարմարավետ է կիրառողի համար» Մասնավոր նպատակ 1.2.3-ի 1.34 կետ (էջ 6) «Պաշտոնական վիճակագրական տեղեկատվության և հաշվետվությունների արդիականացման կարիքների ուսումնասիրություն» բառերը փոխարինել «Պաշտոնական վիճակագրական տեղեկատվության տարածման և հաղորդակցության արդիականացման կարիքների ուսումնասիրություն» բառերով:Ընդունվել է։Համապատասխան կետը լրամշակվել է ըստ առաջարկության։Հավելված 1. ՀԿԲ ռազմավարության 2021 – 2023 թթ. ճանապարհային քարտեզի «Պաշտոնական վիճակագրությունը հարմարավետ է կիրառողի համար» Մասնավոր նպատակ 1.2.3-ի 1.35 կետ (էջ 6)«Վիճակագրական տեղեկատվության և հաշվետվությունների տարածման համակարգի արդիականացման ծրագրի և ճանապարհային քարտեզի մշակում, ներառյալ՝ ֆինանսական գնահատումը» բառերը փոխարինել «Պաշտոնական վիճակագրական տեղեկատվության տարածման և հաղորդակցության համակարգի արդիականացման ռազմավարության և ճանապարհային քարտեզի մշակում, ներառյալ՝ ֆինանսական գնահատումը» բառերով:Ընդունվել է մասնակի վերապահմամբ։Կետը խմբագրվել է՝ նախատեսելով ծրագրի մշակում ի տարբերություն առաջարկվող ռազմավարության։Հավելված 1. ՀԿԲ ռազմավարության 2021 – 2023 թթ. ճանապարհային քարտեզի «Պաշտոնական վիճակագրությունը հարմարավետ է կիրառողի համար» Մասնավոր նպատակ 1.2.3-ի 1.36 կետ (էջ 6)«Գիտական, կրթական և հետազոտական նպատակներով վիճակագրական ապանձնավորված տվյալների հասանելիության ապահովում՝ բաժանորդագրման փաթեթների և այլ սխեմաների միջոցով» բառերը փոխարինել «Հետազոտական նպատակներով վիճակագրական անվանազերծված տվյալների հասանելիության ապահովում՝ ընթացակարգին համապատասխան» բառերով:Ընդունվել է։Համապատասխան կետը լրամշակվել է ըստ առաջարկության։Հավելված 1. ՀԿԲ ռազմավարության 2021 – 2023 թթ. ճանապարհային քարտեզի «Վիճակագրական կոմիտեի պաշտոնական նոր կայքէջի (վեբ հարթակի) մշակում և ներդրում՝ լավագույն առաջադեմ լուծումների հիման վրա» 1.37 կետ (էջ 7)«Վիճակագրական կոմիտեի պաշտոնական նոր կայքէջի (վեբ հարթակի) մշակում և ներդրում՝ լավագույն առաջադեմ լուծումների հիման վրա» բառերը փոխարինել «Վիճակագրական կոմիտեի պաշտոնական նոր կայքէջի մշակում և ներդրում՝ լավագույն առաջադեմ լուծումների հիման վրա» բառերը: «15.0» թիվը փոխարինել «65.0», իսկ «100.0» թիվը՝ «50.0» թվով:Ընդունվել է։Համապատասխան կետը լրամշակվել է ըստ առաջարկության։Հավելված 1. ՀԿԲ ռազմավարության 2021 – 2023 թթ. ճանապարհային քարտեզի 5.15, 5.17 և 5.23 կետեր (էջ 38-39)Համակատարող սյունակից հանել «Վիճակագրական կոմիտե» բառերը: Ընդունվել է:Հավելված 2. ՀԿԲ ռազմավարության 2021 – 2023 թթ. արդյունքային շրջանակի «Պաշտոնական վիճակագրության արդիականություն և հարմարավետություն» ՎՑ 9 կետի ՎՑ 9.3 ենթակետ (էջ 10)«Առնվազն 20» բառերը փոխարինել «Առնվազն 5» բառերով:Ընդունվել է։Հավելված 2. ՀԿԲ ռազմավարության 2021 – 2023 թթ. արդյունքային շրջանակի 1.31 կետի վերնագիր (էջ 11)«ֆունկցիոնալ դաշտից» բառերից հետո ավելացնել «(վարչական լիազորություններից)» բառերը:Ընդունվել է։Հավելված 2. ՀԿԲ ռազմավարության 2021 – 2023 թթ. արդյունքային շրջանակի «Պաշտոնական վիճակագրական տեղեկատվության և հաշվետվությունների արդիականացման կարիքների ուսումնասիրություն» 1.34 կետ (էջ 13)«Պաշտոնական վիճակագրական տեղեկատվության և հաշվետվությունների արդիականացման կարիքների ուսումնասիրություն» բառերը փոխարինել «Պաշտոնական վիճակագրական տեղեկատվության տարածման և հաղորդակցության արդիականացման կարիքների ուսումնասիրություն» բառերով:Ընդունվել է։1.34 կետի ՈՒՑ 98 տող (էջ 13)«Պաշտոնական վիճակագրական տեղեկատվության և հաշվետվությունների արդիականացման կարիքների գնահատման մեթոդաբանությունը» բառերը փոխարինել «Պաշտոնական վիճակագրական տեղեկատվության տարածման և հաղորդակցության արդիականացման կարիքների գնահատման մեթոդաբանությունը» բառերով:Ընդունվել է։1.34 կետի ՈՒՑ 99, ՈՒՑ 100, ՈՒՑ 101 տողեր (էջ 13)«Պաշտոնական վիճակագրական տեղեկատվության և հաշվետվությունների արդիականացման ամփոփ զեկույցը» բառերը փոխարինել «Պաշտոնական վիճակագրական տեղեկատվության տարածման և հաղորդակցության արդիականացման կարիքների ամփոփ զեկույցը» բառերով:Ընդունվել է։«Վիճակագրական տեղեկատվության և հաշվետվությունների տարածման համակարգի արդիականացման ծրագրի և ճանապարհային քարտեզի մշակում, ներառյալ՝ ֆինանսական գնահատումը» 1.35 կետ (էջ 13)«Վիճակագրական տեղեկատվության և հաշվետվությունների տարածման համակարգի արդիականացման ծրագրի և ճանապարհային քարտեզի մշակում, ներառյալ՝ ֆինանսական գնահատումը» բառերը փոխարինել «Պաշտոնական վիճակագրական տեղեկատվության տարածման և հաղորդակցության համակարգի արդիականացման ռազմավարության և ճանապարհային քարտեզի մշակում, ներառյալ՝ ֆինանսական գնահատումը» բառերով:Ընդունվել է։1.35 կետի ՈՒՑ 102 և 103 տողեր (էջ 13)«վիճակագրական տեղեկատվության մշակման ու հաշվետվությունների տարածման համակարգի արդիականացման ծրագիրը և ճանապարհային քարտեզը» բառերը փոխարինել «պաշտոնական վիճակագրական տեղեկատվության տարածման և հաղորդակցության համակարգի արդիականացման ռազմավարության և ճանապարհային քարտեզը» բառերով:Ընդունվել է։«Գիտական, կրթական և հետազոտական նպատակներով վիճակագրական ապանձնավորված տվյալների հասանելիության ապահովում՝ բաժանորդագրման փաթեթների և այլ սխեմաների միջոցով» 1.36 կետ (էջ 13)«Գիտական, կրթական և հետազոտական նպատակներով վիճակագրական ապանձնավորված տվյալների հասանելիության ապահովում՝ բաժանորդագրման փաթեթների և այլ սխեմաների միջոցով» բառերը փոխարինել «Հետազոտական նպատակներով վիճակագրական անվանազերծված տվյալների հասանելիության ապահովում՝ ընթացակարգին համապատասխան» բառերով:Ընդունվել է։1.36 կետի ՈՒՑ 104 տող (էջ 13)«Գիտական, կրթական և հետազոտական նպատակներով վիճակագրական տեղեկատվության կարիքների գնահատման զեկույցը» բառերը փոխարինել «Հետազոտական նպատակներով վիճակագրական տեղեկատվության կարիքների գնահատման զեկույցը» բառերով:Ընդունվել է։1.36 կետի ՈՒՑ 105 տող (էջ 13)«Բաժանորդագրման հիման վրա պաշտոնական վիճակագրական տեղեկատվության հասանելիության վերաբերյալ» բառերը փոխարինել «Ընթացակարգի հիման վրա հետազոտական նպատակներով պաշտոնական վիճակագրական տեղեկատվության հասանելիության վերաբերյալ» բառերով:Ընդունվել է։1.36 կետի 106 տող (էջ 13)«Պաշտոնական վիճակագրական տեղեկատվության բաժանորդային մոդելը» բառերը փոխարինել «Հետազոտական նպատակներով պաշտոնական վիճակագրական տեղեկատվության տրամադրման ընթացակարգը» բառերով:Ընդունվել է։1.37 կետի վերնագիր և նույն կետի ՈՒՑ 107-110 տողեր (էջ 13)«Վիճակագրական պաշտոնական նոր կայքէջը» բառերը փոխարինել «Պաշտոնական վիճակագրության նոր կայքէջը» բառերով:Ընդունվել է։Կետը համապատասխանեցվել է ճանապարհային քարտեզի համապատասխան գործողությանը։Քաղաքաշինության կոմիտե19.07.2021 թ.027/43622-2021Առաջարկություններ չկան- Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին19.07.20321 թ./43706-2021Առաջարկություններ և դիտողություններ չկան- Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին26.07.2021 թ.043.1/45145-2021Առաջարկություն և դիտարկում չկա-Շուկայի վերահսկողության տեսչական մարմին15.07.2021 թ.60.2/42902-2021Դիտողություններ և առաջարկություններ չկան-Կրթության տեսչական մարմին16.07.2021 թ.031.1/43297-2021Առաջարկություններ և դիտարկումներ չկան-Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին16.07.2021 թ./43441-2021Առաջարկություններ չկան:-Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին 19.07.2021 թ.027.1/43661-2021Առաջարկություններ և դիտողություններ չկան-PK ! C[ word/endnotes.xml
PK ! - - word/footnotes.xml
Սույն փոփոխությունը պայմանավորված է կայքէջի մշակման և ներդրման ծախսերում ծրագրային մշակման, ներդրման ծառայությունների գծով ծախսերի, մասնավորապես՝ աշխատավարձի գերակայությամբ: Սույն առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն կառաջացնի հակասություն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի հոդված 7-ի մաս 2-ով սահմանված դրույթների պահանջներին: 20 անգամի դեպքում 6 մլն-ից ավելի այցելություն, 5 անգամի պարագայում՝ 1.5 մլն այցելություն, ինչն ավելի իրատեսական է:PK ! YavL L word/footer1.xml
PAGE \* MERGEFORMAT 1PK ! !Z word/theme/theme1.xml
PK ! @$ $ word/settings.xml
PK ! 5[ [ word/numbering.xml
PK ! ;#S S word/styles.xml
PK ! ~% word/webSettings.xml
PK ! ku_ docProps/app.xml
Normal.dotm2033181108263169Microsoft Office Word0526148falseTitle1false74103falsefalse16.0000PK ! 4*U U customXml/itemProps1.xml
PK ! zrt2 2 customXml/item1.xmlPK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK ! HМ% % word/fontTable.xml
PK |KT庮 docProps/core.xmlMicrosoft Office User1182021-06-11T18:30:00Z2022-05-13T04:34:00Zhttps://mul2.gov.am/tasks/612023/oneclick/8. ArmPAR Strategy 2030_Sumsheet 2.docx?token=989b1553824d5e2eca998623b814b151PK ! vz [Content_Types].xmlPK ! N N _rels/.relsPK ! .L Y
word/_rels/document.xml.relsPK ! L ` word/document.xmlPK ! C[ # word/endnotes.xmlPK ! - - word/footnotes.xmlPK ! YavL L : word/footer1.xmlPK ! !Z word/theme/theme1.xmlPK ! @$ $
word/settings.xmlPK ! 5[ [ *
word/numbering.xmlPK ! ;#S S
word/styles.xmlPK ! ~% # word/webSettings.xmlPK ! ku_ . docProps/app.xmlPK ! 4*U U 2 customXml/itemProps1.xmlPK ! zrt2 2 3 customXml/item1.xmlPK ! t?9z( ( 5 customXml/_rels/item1.xml.relsPK ! HМ% % p6 word/fontTable.xmlPK |KT庮 G docProps/core.xmlPK J