PK ! $L) ) [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! Oi' i' word/document.xml
ԱՄՓՈՓԱԹԵՐԹ«ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ-ԾՐԱԳԻՐ 2-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻՀՀ շրջակա միջավայրի նախարարություն 1/02.6/6896-202225․04․2022թ․ ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ առարկություններ չկան:Առաջարկում եմ նախագծում ներառել տեղեկատվություն հավելվածում նշված հողամասերի նպատակային նշանակությունների վերաբերյալ, ինչպես նաև, հիմնավորման 8-րդ պարբերության վերջում ավելացնել «ապահովելով շրջակա միջավայրի պահպանությունը» բառերը:Ընդունվել է մասնակի: Գտնում ենք, որ ազդակիր հողամասերի նպատակային նշանակությունների վերաբերյալ տեղեկատվությունը նախագծում նշելու անհրաժեշտություն չկա, քանի որ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ նախագծում նշվում են օտարման ենթակա սեփականության իրավունքի օբյեկտները (հասցեները կամ գտնվելու վայրը կամ այլ տվյալներ, որոնցով տվյալ սեփականությունը տարբերվում է այլ սեփականությունից): Տվյալ դեպքում օրենքի պահանջը կատարված է, մասնավորապես նախագծում նշված են հողամասերի կադաստրային ծածկագրերը, որոնցով հնարավոր է նույնականացնել հողամասերը, իսկ հողամասերի իրավական կարգավիճակի վերաբերյալ տվյալները, այդ թվում նպատակային նշանակությունները կարձանագրվեն հողամասերի նկարագրության արձանագրություններում:Հիմնավորման 2-րդ կետի 8-րդ պարբերությունում լրացվել են «ապահովելով շրջակա միջավայրի պահպանությունը» բառերը:ՀՀ ֆինանսների նախարարություն01/11-1/7290-202225.04.2022թ. ՀՀ ֆինանսների նախարարությունն ուսումնասիրել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը և հայտնում է հետևյալը.Նախագծի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսվում է սահմանել, որ օտարվող սեփականության ձեռքբերողը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես է գալիս «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը: Հաշվի առնելով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318-րդ հոդվածի համաձայն՝ մեկ անձի (ներկայացուցչի) կողմից ուրիշ անձի (ներկայացվողի) անունից լիազորագրի, օրենքի կամ դրա համար լիազորված պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտի վրա հիմնված լիազորությունների ուժով կնքված գործարքը քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ է ստեղծում, փոփոխում ու դադարեցնում է անմիջականորեն ներկայացվողի համար և այն, որ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հանդիսանում է ինքնուրույն իրավաբանական անձ է, հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ սեփականության օտարման գործարքի ընթացքում իրավունքներն ու պարտականությունները ծագում են Հայաստանի Հանրապետության համար:Միաժամանակ, հայտնում ենք, որ ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով նշված աշխատանքների համար «Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման ծրագրի համակարգում և կառավարում (Տրանշ 2)» միջոցառման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» տնտեսագիտական հոդվածի գծով նախատեսվել է 48,364.1 հազար դրամ:Ընդունվել է:Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում օտարվող, այդ թվում սույն նախագծի շրջանակերում օտարվող սեփականությունները գրանցվում են որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն: Կադաստրի կոմիտեՍԹ/4150-202225.04.2022թ.Նախագծի հավելվածից հանել 122-րդ տողը (Աշտարակ համայնք, գ․ Ագարակ՝ 02-004-0622-0001), քանի որ այն կրկնվում է 66-րդ տողի հետ։Ընդունվել է: Առաջարկվող փոփոխությունը կատարվել է:Քաղաքաշինության կոմիտե01/11.1/3954-202222.04.2022թ.Նախագծի վերաբերյալ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն առարկություններ չունի՝ հետագա գործառույթները ՀՀ օրենսդրության, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան իրականացնելու պայմանով:Ընդունվել է :ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն27/14.3/8855-202220.04.2022թ.Առաջարկություններ և դիտողություններ չկանՀՀ Արագածոտնի մարզպետարան01 /5.1/01803-202220.04.2022թ.ՀՀ կառավարության որոշման նախագիծը քննարկվել է նաև ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի ղեկավարի հետ, որի վերաբերյալ առաջարկություններ և առարկություններ չկան: ՀՀ արդարադատության նախարարություն/27.3/18593-202228․04․2022թ․ 1․Նախևառաջ, անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկտամամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) հիմնավորմանը, համաձայն որի՝ Նախագծով հանրության գերակա շահ ճանաչվող տարածքների օտարման գործընթացը մինչ օրս հնարավոր չի եղել ապահովել, քանի որ Ծրագրի խորհրդատուի կողմից իրականացված հանութագրման, կադաստրային քարտեզների և դաշտային տվյալների համադրման արդյունքում պարզվել է, որ Ագարակ և Աղձք համայնքների մոտ 20 կադաստրային թաղամասերի սահմաններում գտնվող հողամասերի մասով առկա են ոչ տեխնիկական բնույթի կադաստրային սխալներ, մասնավորապես՝ հողամասերի փաստացի կամ իրավունքի պետական գրանցման վկայականում և կադաստրային քարտեզում նշված դիրքերը և չափերը չեն համապատասխանում միմյանց, առկա են անհամապատասխանություններ հողամասերի սեփականատերերի մասով: Նշված կադաստրային շեղումները հնարավորություն չեն տվել նույնականացնել Վերակառուցվող հատվածների ազդեցության գոտու (օտարման գոտու) սահմաններում գտնվող հողամասերը և ապահովել դրանց օտարումը: Մինչդեռ՝ Ծրագրի շրջանակներում՝ ապահովելով շրջակա միջավայրի պահպանությունը, շինարարական աշխատանքները նախատեսվում է մեկնարկել 2022 թվականի 3-րդ եռամսյակում և շինարարական աշխատանքները նախանշված ժամկետում իրականացնելու նախապայմաններից մեկը Վերակառուցվող ճանապարհի Վերակառուցվող հատվածների օտարման գոտու սահմաններում գտնվող հողամասերի հնարավորինս սեղմ ժամկետում օտարումը և շինարարին հանձնումն է։ Միևնույն ժամանակ նշվել է, որ չնայած Վերակառուցվող հատվածների ազդեցության գոտու սահմաններում գտնվող հողամասերն ազդվում են մասնակի, սակայն վերոնշյալ բացասական հետևանքները կանխելու, վարկային համաձայնագրով ստանձնած պետության պարտավորությունների կատարումը և Ծրագրի հաջող ընթացքն ապահովելու համար՝ առաջարկվում է Վերակառուցվող հատվածների ազդեցության գոտու (օտարման գոտու) սահմաններում փաստացի գտնվող, ինչպես նաև կադաստրային քարտեզով վերհանված, նույնականացված հողամասերն օտարել ամբողջությամբ, ինչը թույլ կտա ճշգրիտ նույնականացնել և օտարել այն հատվածները, որոնք փաստացի գտնվում են վերը նշված հատվածների օտարման գոտու սահմաններում և բացառել ազդակիր հողամասերի սեփականատերերի բողոքները, դատական վեճերը՝ ապահովելով Ծրագրի կարիքների համար անհրաժեշտ հողամասերի՝ հնարավորինս սեղմ ժամկետում օտարումը:Վերոնշյալի կապակցությամբ գտնում ենք, որ հստակեցման կարիք ունի, թե որ տարածքների նկատմամբ է ճանաչվում հանրության գերակա շահ, արդյոք հիմնավորման մեջ նշված՝ փաստացի կամ իրավունքի պետական գրանցման վկայականում և կադաստրային քարտեզում նշված դիրքերը և չափերը չհամապատասխանող հողամասերը, կամ այն հողամասերը, որոնց սեփականատերերի մասով առկա է անհամապատասխանություններ՝ ներառված են Նախագծի 2-րդ կետով հաստատված ցանկում, թե՝ ոչ: Ներառված լինելու դեպքում՝ գտնում ենք, որ այդ հողամասերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելը խնդրահարույց է:Միաժամանակ, հարկ է նկատի ունենալ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի բ. և գ. կետերը, համաձայն որոնց՝ հանրության գերակա շահի որոշման սկզբունքներն են՝հանրության գերակա շահի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց տվյալ սեփականության օտարման.հանրության գերակա շահից ելնելով` սեփականության օտարումը չպետք է չհիմնավորված վնաս պատճառի սեփականատիրոջըՏվյալ դեպքում, Նախագծի հիմնավորմամբ առկա չեն տեղեկություններ այն մասին, որ ծրագրի իրականացումն անհնար է առանց Նախագծի 2-րդ կետով հաստատված հավելվածում նշված տարածքների օտարման, ինչպես նաև՝ օտարվող սեփականության նկատմամբ ճանաչված հանրային գերակա շահը չհիմնավորված վնաս չի պատճառում Նախագծի 2-րդ կետով հաստատված հավելվածում նշված օտարվող սեփականությունների սեփականատերերին:Վերոգրյալը հիմք ընդունելով՝ Նախագծի հիմնավորումն ունի լրամշակման կարիք:2. 3-րդ կետի 5-րդ ենթակետում անհրաժեշտ է սահմանել, թե ինչ ժամկետում է իրականացվելու օտարվող սեփականության նկարագրության արձանագրության կազմման աշխատանքները՝ նկատի ունենալով օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասը, համաձայն որի՝ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կառավարության սահմանած կարգով և ժամկետներում լիազոր մարմինը կազմում է օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունը, որին իրավունք ունեն մասնակցելու ձեռքբերողը, սեփականատերը և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողները, եթե սեփականության նախնական ուսումնասիրության ժամանակ արձանագրությունը չի կազմվել:3. 2-րդ կետով նախատեսվում է հաստատել Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի կմ31+300-կմ33+320, կմ33+520- կմ33+560 և կմ34+340- կմ34+420 հատվածների կառուցման նպատակով հանրության գերակա շահ ճանաչված տարածքների ցանկը, ինչը չի արտացոլվել Նախագծի վերնագրում: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի՝ նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը՝ անհրաժեշտ է Նախագծի վերնագիրը համապատասխանեցնել բովանդակությանը:1․ Ընդունվել է մասնակի։Նախագծի նախաբանը լրամշակվել է, ինչպես նաև նախագծի 1-ին կետը լրացվել է 3-րդ և 4-րդ ենթակետերով։ Միաժամանակ անդրադառնալով եզրակացության մեջ նշված դիտարկումներին, հայտնում ենք հետևյալը՝«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «բ» պարբերության համաձայն՝ գերակա հանրային շահը, ի թիվս այլնի կարող է հետապնդել հետևյալ նպատակը՝ ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման ապահովումը։ՀՀ և ԱԶԲ միջև 2011 թվականի մայիսի 30-ին ստորագրված Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2 (Հատուկ գործողություններ)» վարկային համաձայնագրով ՀՀ երաշխավորել է մինչև շինարարության մեկնարկը Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հողամասերի արագ, արդյունավետ օտարումը՝ ԱԶԲ Երաշխիքային քաղաքականության պահանջներին համապատասխան։Ծրագրի շրջանակներում անհրաժեշտ հողամասերն արդեն իսկ հանրության գերակա շահ են ճանաչվել և հիմնականում օտարվել են, բացառությամբ Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի կմ31+300- կմ33+320, կմ33+520- կմ33+560 և կմ34+340- կմ34+420 հատվածների (այսուհետ՝ Վերակառուցվող հատված) կառուցման համար անհրաժեշտ հողամասերի, որոնք կադաստրային շեղումների պատճառով հնարավոր չի եղել նույնականացնել։ Արդյունքում՝ 2022 թվականի 3-րդ եռամսյակում նախատեսվում է մեկնարկել շինարարական աշխատանքները, իսկ կադաստրային շեղումների պատճառով, որոնց ուղղման գործընթացի դժվարությունները մանրամասը նկարագրված են հիմնավորված մեջ, ՀՀ դեռևս չի կատարել միջազգային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունը, ինչը ՀՀ -ի համար կարող է հանգեցնել բացասական ֆինանսական, իրավական հետևանքների։ Հիմք ընդունելով վերոգրյլաը՝ նախագծով առաջարկվում է Վերակառուցվող հատվածների ազդեցության գոտու (օտարման գոտու) սահմաններում փաստացի գտնվող, ինչպես նաև կադաստրային քարտեզով վերհանված, նույնականացված հողամասերն օտարել ամբողջությամբ, ինչը թույլ կտա ճշգրիտ նույնականացնել և օտարել այն հատվածները, որոնք փաստացի գտնվում են վերը նշված հատվածների օտարման գոտու սահմաններում և բացառել ազդակիր հողամասերի սեփականատերերի բողոքները, դատական վեճերը՝ ապահովելով Ծրագրի կարիքների համար անհրաժեշտ հողամասերի՝ հնարավորինս սեղմ ժամկետում օտարումը և միջազգային պայմանագրով ՀՀ ստանձնած պարտավորությոնների կատարումը:2․ Ընդունվել է մասնակի։Նախագծի 3-րդ կետի 5-րդ ենթակետում նախատեսված է, որ օտարվող սեփականության նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են ՀՀ կառավարության 16․09․2010 թ․ N 1275-Ն որոշման պահանջներին համապատասխան։ Հիշյալ որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում ՀՀ վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո լիազոր մարմինը կազմում է օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունները` երկու ամսվանից մինչև մեկ տարվա ընթացքում։3․ Ընդունվել է։Նախագծի վերնագիրը խմբագրվել է։ PK ! D D word/_rels/document.xml.rels
PK ! g word/theme/theme1.xml
PK ! vGb Gb word/settings.xml
PK ! zrt2 2 customXml/item1.xmlPK ! \U U customXml/itemProps1.xml
PK ! bR R word/numbering.xml
PK ! -~P word/styles.xml
PK ! N9 word/webSettings.xml
PK ! ˾E word/fontTable.xml
PK ! 0\ \ docProps/app.xml
Normal1929180610295Microsoft Office Word08524falseTitle1Название1false12077falsefalse16.0000PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK Tc5 5 docProps/core.xmlNellihttps://mul2-armroad.gov.am//tasks/46809/oneclick/ampopatert.docx?token=1197918cc1c7a78993f7b98d76d6f5caUser902021-05-24T18:51:00Z2022-04-25T18:18:00Z2022-04-29T12:09:00ZPK ! $L) ) [Content_Types].xmlPK ! N N Z _rels/.relsPK ! Oi' i' word/document.xmlPK ! D D i0 word/_rels/document.xml.relsPK ! g 4 word/theme/theme1.xmlPK ! vGb Gb U word/settings.xmlPK ! zrt2 2 Y customXml/item1.xmlPK ! \U U customXml/itemProps1.xmlPK ! bR R G word/numbering.xmlPK ! -~P . word/styles.xmlPK ! N9 \ word/webSettings.xmlPK ! ˾E f word/fontTable.xmlPK ! 0\ \ docProps/app.xmlPK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.relsPK Tc5 5 | docProps/core.xmlPK