PK ! w1 1 [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! FL L word/_rels/document.xml.rels
PK ! MԨ Ԩ word/document.xml
ԱՄՓՈՓԱԹԵՐԹ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՀՀ ֆինանսների նախարարություն 14.04.2022թ.N 01/8-3/6587-2022•ՀՀ կառավարության 23.12.2021թ. N 2121-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ դրամաշնորհը տնտեսության որևէ ճյուղի (ոլորտի) կամ գործունեության որևէ տեսակի խթանման (խրախուսման) նպատակով ՀՀ պետական բյուջեից կազմակերպությանն իր կանոնադրական խնդիրների կամ դրանց մի մասի իրականացման նպատակով անհատույց և անվերադարձ տրամադրվող դրամական հատկացումն է: Այնինչ, նախագծով հատկացվող միջոցների հաշվին նախատեսվում են ձեռք բերվել միջոցառումների կազմակերպման ծառայություններ:Նշվածի հիման վրա գտնում ենք, որ միջոցների հատկացումը պետք է իրականացվի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման գնումներ հոդվածով՝ ծառայության ձեռքբերումն իրականացնելով ԿԳՄՍ նախարարության միջոցով՝ գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան:Հատկանշական է, որ Գնումների մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն օրենքի նպատակն է ապահովել գնումների գործընթացի տնտեսող, արդյունավետ և օգտավետ իրականացումը, ինչպես նաև պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնում և նրանց միջև մրցակցության խրախուսումը:Միաժամանակ հայտնում ենք, որ գործող կարգավորումները (ՀՀ կառավարության 04.05.2017թ. N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի գ պարբերություն) պատվիրատուին տալիս են հնարավորություն առանց ՀՀ կառավարության կողմից թույլտվություն ստանալու հանգամանքի, հրատապ կարիքի բավարարումն իրականացնել մեկ անձից գնման ձևով՝ ընթացակարգի կազմակերպումն իրականացնելով էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով: Պայմանագիրը հնարավոր է կնքել 8-10 օրվա ընթացքում:Ամփոփելով նշվածը, առաջարկում ենք՝•գումարը նախատեսել բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման գնումներ հոդվածով,•հատկացումներն արտացոլել գնումների պլանում,•հանել նախագծի 2-րդ կետը, նկատի ունենալով, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ընթացակարգը կկազմակերպի հրատապության հիմքով պայմանավորված մեկ անձից գնման ձևով՝ առանց գործող կարգավորումների նկատմամբ բացառություններ սահմանելու հանգամանքի: Այս պարագայում ընթացակարգին մասնակցելու հնարավորություն կունենա հրավերի պահանջներին բավարարող ցանկացած մասնակից:Ընդունվել է:Կատարվել է համապատասխան փոփոխություն: Միաժամանակ, Նախագիծը նշված բովանդակությամբ ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու դեպքում առաջարկում ենք Նախագծի հավելված 6-ում նվազեցվող տողերում Քանակը սյունակում նշված թվերն լրացնել բացասական նշանով, ինչպես նաև Նախագծի 2-րդ կետում ապրանքների բառը փոխարինել ապրանքների, աշխատանքների և ծառայությունների բառերով:Ընդունվել է:Կատարվել է համապատասխան փոփոխություն:Բացի վերոհիշյալից, անհրաժեշտ է՝- Նախագծի NN4,5 հավելվածներում 1146 ծրագրի «12004 Ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչներին հավելավճարների տրամադրում» միջոցառման ոչ ֆինանսական ցուցանիշի (որակավորման տարակարգ ստացած ուսուցիչների թվաքանակի) փոփոխության վերաբերյալ ներկայացնել տեղեկատվություն: - 1041 ծրագրի «11022 Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ապահովում» միջոցառման գծով վերաբաշխումից հետո մնացած գումարը՝ 22,480.0 հազ. դրամն ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ, նկատի ունենալով, որ միջոցառումը չի իրականացվելու: -Նախագծին կից նախահաշվում ընդգրկված ձեռքբերվող ապրանքների և ծառայությունների գնագոյացման աղբյուրների վերաբերյալ ներկայացնել տեղեկատվություն:Չի ընդունվել:1146 ծրագրի «12004 Ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչներին հավելավճարների տրամադրում» միջոցառման հատկացման նվազեցումը ոչ ֆինանսական ցուցանիշների փոփոխություն չի ենթադրում:Ներկայումս ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում պատրաստվում է նախարարության ընդհանուր հատկացումների հաշվին վերաբաշխում կատարելու ՀՀ կառավարության որոշման նախագիծ և 1041 ծրագրի «11022 Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ապահովում» միջոցառման գծով այս վերաբաշխումից հետո մնացած գումարը կուղղվի այդ նպատակով:ՀՀ արդարադատության նախարարություն 14.04.2022թ.N 27.3/16375-2022 1.«Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 2-րդ կետի համաձայն՝ «Լոռե Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը թույլատրվում է Նախագծով նախատեսված հատկացումների հաշվին գնումների գործընթացը Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության հիման վրա, համաձայն որի՝ գնումները կարող են կատարվել օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա պետության կամ համայնքների կարիքների համար գնումների դեպքում համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարության կամ համայնքի ավագանու, այլ պատվիրատուների դեպքում՝ ընդհանուր կառավարումն իրականացնող լիազորված մարմնի ղեկավարի, իսկ հիմնադրամների դեպքում՝ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ անհետաձգելի համարված այլ դեպքերում, մեկ անձից գնման ձևով ապրանքների ձեռքբերման ընթացակարգերի կազմակերպման եղանակով իրականացնելու դեպքում չկիրառել կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության և 71-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները, սակայն հարկ է նշել, որ Նախագծի ընդունման Հիմնավորումն այս առումով լրամշակման կարիք ունի:Ընդունվել է: 2. Նախագծի 3-րդ կետի համաձայն՝ Նախագծի շրջանակում իրականացվող միջոցառման վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 984-Ն որոշման N 2 հավելվածի 1-ին կետի պահանջները, այլ կիրառվում են միջոցառման կանոնակարգով հաստատված պարգևատրման չափերը, ինչը չունի որևէ իրավական հիմք: Բացի այդ, նշված կետը դուրս է սույն Նախագծի կարգավորման առարկայի շրջանակներից, ուստի առաջարկում ենք հանել նշված կետը:Ընդունվել է:Կատարվել են համապատասխան փոփոխություններ:ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 15-ի նիստի օրակարգում ընդգրկված 42-րդ կետի համաձայն (ընդունվել է) նախատեսվում է ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 984-Ն որոշման N 2 հավելվածում կատարել լրացում և սահմանել, որ ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող զանգվածային մարզական միջոցառումների մրցանակների չափը սահմանվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով` հիմք ընդունելով ՀՀ պետական բյուջեով նշված միջոցառումների համար նախատեսված հատկացումների շրջանակը, ընդ որում նախատեսվում է, որ դրույթը տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա: Ուստի որոշման համար դրվելուց հետո այն կհանդիսանա իրավական հիմք:3. Միաժամանակ Նախագծի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.1)Նախագծի վերնագրում «Հայաստանի Հանրապետության օրենքում», իսկ նախաբանում, 1-ին կետում և Հավելված 1-ի վերնագրում «Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերն անհրաժեշտ է, համապատասխանաբար, փոխարինել «օրենքում» և «օրենքի» բառերով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի պահանջները: 2) Նախագծի նախաբանը, 2-րդ և 3-րդ կետերն անհրաժեշտ է խմբագրել և նշել հղում կատարվող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների կրճատ անվանումները՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները, համաձայն որոնց՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում հետևյալ հաջորդականությամբ ներառվում են այդ ակտն ընդունող մարմնի անվանումը, ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը, ակտի հերթական համարը, բնույթը և տեսակը:3) Նախագծի 1-ին կետում «3, 4, 5, 9 և 9.1» բառերն անհրաժեշտ է փոխարինել «3, 4, 5, 9 ,9.1 և 10» բառերով՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 2121-Ն որոշման թիվ 10 հավելվածում:4)Նախագծի Հավելվածների համարակալումը վերանայման կարիք ունի, մասնավորապես՝ Հավելված 4-ը կրկնվում է, իսկ Հավելված 5-ը՝ բացակայում: Ընդունվել է:Կատարվել են համապատասխան փոփոխություններ:ՀՀ ֆինանսների նախարարության դիրքորոշումՄշտապես գործող ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 19.04.2022 թվականի նիստի օրակարգի 12-րդ հարցի վերաբերյալՆախագծի հավելված 6-ում ներառված 92621110 Սպորտային միջոցառումների կազմակերպման ծառայություններ ԳՄԱ կոդով գնման առարկայի գնման ձևն անհրաժեշտ է նշել ՀՄԱ:Ընդունվել է:Կատարվել է համապատասխան փոփոխություն:PK ! word/footnotes.xml
PK ! word/endnotes.xml
PK ! P P word/theme/theme1.xml
PK ! z. . word/settings.xml
PK ! ] word/styles.xml
PK ! oD D word/numbering.xml
PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK ! oU U customXml/itemProps1.xml
PK ! 5eX customXml/item1.xml
PK ! myU U word/fontTable.xml
PK ! Hk word/webSettings.xml
PK ! qu2 docProps/app.xml
Normal568912367047Microsoft Office Word05816falseTitle1false8267falsefalse15.0000PK loT36 docProps/core.xmluserhttps://mul2.gov.am/tasks/601788/oneclick/Ampopatert.docx?token=3b3b94e4d2da72cdef8f39484af93921Acer 22722021-01-13T05:05:00Z2021-03-10T07:26:00Z2022-04-20T06:23:00ZPK ! w1 1 [Content_Types].xmlPK ! N N b _rels/.relsPK ! FL L word/_rels/document.xml.relsPK ! MԨ Ԩ _ word/document.xmlPK ! b word/footnotes.xmlPK ! { word/endnotes.xmlPK ! P P word/theme/theme1.xmlPK ! z. . word/settings.xmlPK ! ] word/styles.xmlPK ! oD D ݝ word/numbering.xmlPK ! t?9z( ( Q customXml/_rels/item1.xml.relsPK ! oU U customXml/itemProps1.xmlPK ! 5eX @ customXml/item1.xmlPK ! myU U o word/fontTable.xmlPK ! Hk word/webSettings.xmlPK ! qu2 docProps/app.xmlPK loT36 docProps/core.xmlPK S 1