PK ! !} [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! DӇ> > word/_rels/document.xml.rels
PK ! Xe Xe word/document.xml
ԱՄՓՈՓԱԹԵՐԹ«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 893-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ1. Ֆինանսների նախարարություն28.03.2022թ. N 01/8-1/4652-20221. Նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսվում է հանել Ծրագրի շրջանակներում տրամադրվող լիզինգի տոկոսադրույքի առավելագույն շեմի սահմանափակումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ծրագրով սահմանված 12 տոկոս փաստացի տոկոսադրույքով լիզինգի տրամադրումը ներկա շուկայական պայմաններում դարձել է ոչ շահավետ: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ Նախագծով առաջարկվող փոփոխության արդյունքում տոկոսադրույքի սուբսիդավորվող մասը մնում է անփոփոխ, սակայն Ծրագրի շրջանակներում սահմանամերձ բնակավայրերում գործող տնտեսավարողների համար լիզինգի տոկոսադրույքը սուբսիդավորվում է ամբողջությամբ: Հետևաբար առաջարկվող փոփոխությունը կարող է հանգեցնել պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտության, որի ֆինանսական գնահատականը չի ներկայացվել: Նշվածի համատեքստում ֆինանսական հսկողության և պետական բյուջեի ծախսերի պլանավորման արդյունավետության նպատակով առաջարկում ենք ոչ թե հանել տոկոսադրույքի առավելագույն շեմի գործող սահմանափակումը, այլ շուկայի ուսումնասիրության արդյունքում սահմանել տոկոսադրույքների առավելագույն ավելի բարձր շեմ: Նման կարգավորումը չի հակասի նաև Նախագծի հիմնավորմամբ նշված մոտեցմանը, համաձայն որի շուկայական մրցակցության արդյունքում ֆինանսական կառույցների կողմից կառաջարկվեն լիզինգի առավել շահավետ պայմաններ: 2. Նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով առաջարկվում է Ծրագրի մոնիթորինգի իրականացումն Էկոնոմիկայի նախարարության փոխարեն վերապահել ֆինանսական կառույցներին, քանի որ նախարարությունը համապատասխան ռեսուրսներ չունենալու պատճառով մոնիթորինգ չի իրականացնում: Հատկանշական է, որ Ծրագիրը մեկնարկել է 2018 թվականից, և նախարարության կողմից մոնիթորինգ չիրականացնելու պայմաններում լրացուցիչ պարզաբանման կարիք ունի, թե մինչև այժմ ինչ մեխանիզմներով են վերահսկվել Ծրագրի պահանջների պահպանումը և միջոցների նպատակային օգտագործումը, ինչպես է գնահատվել Ծրագրի արդյունավետությունը և ինչ չափորոշիչների հիման վրա է հիմնավորվել դրա շարունակականությունը:Միաժամանակ հարկ է նշել, որ ֆինանսական կառույցները հանդիսանում են շահույթ հետապնդող կազմակերպություններ, որոնց գործունեության հիմնական նպատակն առավելապես ուղղված է ֆինանսական միջոցների տեղաբաշխմանն ու տրամադրված միջոցների երաշխավորված ետ վերադարձի ապահովմանը, մինչդեռ Ծրագրի նպատակայնության, ուղղությունների, ծավալի մոնիթորինգի իրականացումն առավելապես պետք է հանդիսանա էկոնոմիկայի նախարարության գործառույթ՝ որպես Ծրագրի արդյունավետությունը և շարունակականությունը գնահատող գործիք։ Հետևաբար էկոնոմիկայի նախարարության փոխարեն ֆինանսական կառույցներին մոնիթորինգի գործառույթի վերապահումը ներկայացված հիմնավորումներով (համապատասխան ռեսուրսներ չունենալը) գտնում ենք ոչ նպատակահարմար։ Բացի այդ առաջարկում ենք նաև Նախագծով նախատեսել, որ ՀՀ պետական բյուջեից տրամադրված միջոցների նպատակային օգտագործման ուղղությամբ վերահսկողությունը (այդ թվում` ստուգումների միջոցով) իրականացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։Ընդունվել է։ Ընդունվել է մասնակի։ Ծրագրի մոնիթորինգի փոփոխության հետ կապված դրույթները հանվել են, իսկ ՀՀ պետական բյուջեից տրամադրված միջոցների նպատակային օգտագործման ուղղությամբ վերահսկողության (այդ թվում` ստուգումների միջոցով) իրականացումը ՀՀ ֆինանսների նախարարությունը վերապահելու մասին դրույթը ծրագրում ներառելը համարվել է ոչ նպատակահարմար, հաշվի առնելով, որ վերապահված գործառույթների շրջանակներում նախարարությունը կարող է իրականացնել տվյալ գործառույթները։ 2. Արդարադատության նախարարություն17.03.2022թ.N /27.2/11488-2022 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-կետի 2-րդ ենթակետով նոր խմբագրությամբ շարադրվող 43-րդ կետի համաձայն՝ «Ծրագրի մոնիթորինգն իրականացնում են ՖԿ-ները՝ իրենց կողմից մշակված ներքին ընթացակարգերով ԳՖԿ-ն իրավասու է ՖԿ-ներից պահանջել վերջիններիս կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքները և ընտրանքային կարգով մոնիթորինգի ենթարկել սուբսիդավորման գումարների ստացման հայտերը:»: Նշված դրույթի վերլուծությունից բխում է, որ ԳՖԿ-ի կողմից սուբսիդավորման գումարների ստացման հայտերը մոնիթորինգի ենթարկելը և ՖԿ-ների կողմից իրակացված մոնիթորինգի արդյունքները պահանջելը սահմանված է որպես ԳՖԿ-ի իրավասություն, այսինքն՝ պարտադիր բնույթ չի կրում: Մինչդեռ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածի 46-րդ կետի համաձայն՝ ԳՖԿ-ն ամիսը մեկ անգամ ծրագրի ընթացքի մասին հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն: Նույն հավելվածի 47-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ հաշվետվությունը պետք է պարունակի մանրամասն տեղեկատվություն ծրագրի ընթացքի մասին, այդ թվում` տեղեկատվություն մոնիթորինգի արդյունքների մասին: Այսինքն՝ Նախագծի հիշյալ ենթակետի ու Որոշման հավելվածի 46-րդ և 47-րդ կետերի միջև առկա է անհամապատասխանություն, ուստի նշված կարգավորումներն ունեն վերանայման կարիք:2. Միևնույն ժամանակ առաջարկում ենք Նախագծում նախատեսել Որոշման նախաբանում ՀՀ Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասին կատարված հղումը նույն հոդվածի 4-րդ մասով փոխարինելու վերաբերյալ դրույթ: Ընդունվել է։ Ընդունվել է։3. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն21.03.2022թ.N ԳՍ/21․1/6827-2022 Նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ չկան։ Միաժամանակ հայտնում ենք, որ նախագիծը ներկայացվել է ՀՀ մարզպետարանների քննարկմանը։ Վերջիններս ևս առաջարկություններ և դիտողություններ չունեն։PK ! 0C) word/theme/theme1.xml
PK ! kӒ( ( word/settings.xml
PK ! VI I word/styles.xml
PK ! J#5L L word/stylesWithEffects.xml
PK ! docProps/app.xml
Normal158324747Microsoft Office Word03911falseTitle1false5568falsefalse14.0000PK ! hz=)
)
word/fontTable.xml
PK ! ~ word/webSettings.xml
PK ! OM 6 6 word/numbering.xml
PK TTa_" " docProps/core.xmlGevorg GhazaryanGevorg Ghazaryan32022-03-21T12:45:00Z2022-04-13T09:31:00Z2022-04-13T11:46:00Zhttps://mul2.gov.am/tasks/598602/oneclick/Ampopatert_893_pop.docx?token=dc4ed54c54463af8cd3af83686a1181bPK ! !} [Content_Types].xmlPK ! N N D _rels/.relsPK ! DӇ> > word/_rels/document.xml.relsPK ! Xe Xe 3
word/document.xmlPK ! 0C) r word/theme/theme1.xmlPK ! kӒ( ( word/settings.xmlPK ! VI I word/styles.xmlPK ! J#5L L word/stylesWithEffects.xmlPK ! N docProps/app.xmlPK ! hz=)
)
R word/fontTable.xmlPK ! ~ \ word/webSettings.xmlPK ! OM 6 6 a word/numbering.xmlPK TTa_" " 1 docProps/core.xmlPK
I