PK ! w1 1 [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! FL L word/_rels/document.xml.rels
PK ! vW word/document.xml
ԱՄՓՈՓԱԹԵՐԹ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՀՀ ֆինանսների նախարարություն 07.04.2022թ.N 01/8-3/6025-20221. ՀՀ կառավարության 23.12.2021թ. N 2121-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ դրամաշնորհը տնտեսության որևէ ճյուղի (ոլորտի) կամ գործունեության որևէ տեսակի խթանման (խրախուսման) նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կազմակերպությանն իր կանոնադրական խնդիրների կամ դրանց մի մասի իրականացման նպատակով անհատույց և անվերադարձ տրամադրվող դրամական հատկացումն է: Այնինչ, Նախագծով հատկացվող դրամաշնորհի հաշվին ձեռք են բերվում միջոցառումների կազմակերպման ծառայություններ:Նշվածով պայմանավորված՝ գտնում ենք, որ հիշյալ ծառայությունների ձեռքբերումն անհրաժեշտ է իրականացնել գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան:Չի ընդունվել :Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ Եվրոպայի 2022 թվականի տղամարդկանց մեծահասակների առաջնությունը անց է կացվելու մայիսի 21-ից 31-ը, ուստի ժամկետների սղության պատճառով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մինչև հնարավոր չի ապահովել միջոցառման կազմակերպման և իրականացման համար «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետներում անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացը։ Մրցակցային որևէ ձևի կիրառումը ենթադրում է հայտերի բացման, գնահատման, հնարավոր բողոքարկման, անգործության ժամկետ, և այլն, ուստի հստակ կարելի է արձանագրել, որ վտանգի տակ կարող է դնել Եվրոպայի առաջնության անցկացման հնարավորությունը և Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունը։Այդ իսկ պատճառով նպատակահարմար է գումարը տրամադրել ուղիղ դրամաշնորհի տեսքով, որը հնարավորություն կտա ժամանակին և առանց խոչընդոտների կազմակերպել և իրականացնել միջոցառումը:2.Նախագծի 2-րդ կետի անհրաժեշտությունը բացակայում է: Ընդունվել է:Կատարվել է համապատասխան փոփոխություն մասամբ:Նախագծում փոփոխվել է 2-րդ կետը և խմբագրվել նոր բովանդակությամբ:Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարզական միջոցառումն անց է կացվելու մայիսի 21-ից 31-ը, ուստի հաշվի առնելով ժամանակի սղությունը՝ 2րդ կետը շարադրվել է հետևյալ կերպ.2. Թույլատրել «Ֆակտորի Փրոդաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ սույն որոշմամբ նախատեսված հատկացումների հաշվին գնումների գործընթացը Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ կարգ) 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության հիման վրա մեկ անձից գնման ձևով ապրանքների ձեռքբերման ընթացակարգերի կազմակերպման եղանակով իրականացնելու դեպքում չկիրառել կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության և 71-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:Միաժամանակ, Նախագծին կից նախահաշվում առաջարկում ենք՝- ներկայացնել ձեռքբերվող ապրանքների և ծառայությունների գների վերաբերյալ տեղեկատվություն, - հանել «Այլ չնախատեսված ծախսեր» տողը: Ընդունվել է ի գիտություն:Հաշվի առնելով հարցի հրատապությունը և միջոցառման վրա տարվող աշխատանքների ծավալը՝ ձեռքբերվող ապրանքների և ծառայությունների գների և «Այլ չնախատեսված ծախսեր» տողի վերաբերյալ տեղեկատվությունը ներկա պահին բացակայում է, սակայն հարցը կհստակեցվի կնքվելիք պայմանագրի շրջանակում: PK ! ^ word/footnotes.xml
PK ! .(E word/endnotes.xml
PK ! P P word/theme/theme1.xml
PK ! ;n(+ + word/settings.xml
PK ! s&