PK ! nzY [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! ]}? word/_rels/document.xml.rels
PK ! i+X X word/document.xml
ՏԵՂԵԿԱՆՔ«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՀոդված 19.Քրեակատարողական ծառայողի կատարողականի գնահատումը(վերնագիրը խմբ. 21.01.20 ՀՕ-14-Ն) 1. Քրեակատարողական ծառայողի կատարողականի գնահատման և վերապատրաստման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:(19-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-122-Ն, 08.04.08 ՀՕ-11-Ն, 17.11.09 ՀՕ-218-Ն, 23.03.18 ՀՕ-282-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-14-Ն) Հոդված 20.Քրեակատարողական ծառայողի վերապատրաստումը և հատուկ ուսուցումը 1. Քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողները ենթակա են վերապատրաստման քրեակատարողական ծառայողի անհատական վերապատրաստման կարիքի գնահատման հիման վրա՝ սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կատարողականի գնահատականի արդյունքներով, ինչպես նաև քրեակատարողական ծառայության գերակա խնդիրների արդյունավետ լուծմանն ուղղված քրեակատարողական ծառայողների մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների զարգացման անհրաժեշտության դեպքում, սակայն ոչ ուշ, քան երեք տարին մեկ անգամ: Քրեակատարողական ծառայողների վերապատրաստման կարգը սահմանում է ոլորտը համակարգող նախարարը:2. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-14-Ն)3. Քրեակատարողական ծառայության հանրային ծառայողներն իրավունք ունեն սահմանված կարգով կրելու, պահելու և գործադրելու (կիրառելու) հրազեն և օրենքով նախատեսված հատուկ միջոցներ՝ հատուկ ուսուցում անցնելուց հետո: Հատուկ ուսուցում անցնելու սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:4. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-14-Ն)5. Քրեակատարողական ծառայողը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված համապատասխան միջոցների հաշվին վերապատրաստվելուց կամ հատուկ ուսուցում անցնելուց հետո մեկ տարուց պակաս ծառայություն անցնելու դեպքում պարտավոր է, ծառայություն չանցած ամիսներին համապատասխան, կատարված ծախսը, 12 ամսվա կտրվածքով բաժանելով յուրաքանչյուր ամսվա վրա, փոխհատուցել իր վերապատրաստման կամ հատուկ ուսուցման համար կատարված ծախսերը:(20-րդ հոդվածը փոփ. 17.11.09 ՀՕ-218-Ն. խմբ., փոփ. 21.01.20 ՀՕ-14-Ն)PK ! P P word/theme/theme1.xml
PK ! [C C word/settings.xml
PK ! *Z Z word/fontTable.xml
PK ! n