PK ! $L) ) [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! aK," " word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ«Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթացներ կազմակերպելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալԸնթացիկ իրավիճակը, խնդիրները և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.Բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ նաև՝ Որոշում) 1-ին հավելվածի 12-րդ աղյուսակի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան 1) նստավայրերը սահմանված են Կապան, Գորիս, Սիսիան և Մեղրի քաղաքներում:Ներկայումս Դատարան 1-ի Գորիս քաղաքի նստավայրում քրեական մասնագիտացման դատավորի մեկ հաստիք թափուր է, ինչպես նաև՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր քննող դատավորի թափուր հաստիքի նստավայրը նույնպես սահմանված է Գորիս քաղաքը (հավակնորդը դեռևս ուսանում է Արդարադատության ակադեմիայում): Բացի վերը նկարագրվածից՝ Խորհրդի որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի մեկ դատավոր գործուղվել և պաշտոնավարում է Դատարան 1-ի Գորիս քաղաքի նստավայրում: Որոշման 1-ին հավելվածի 1-ին աղյուսակի համաձայն՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Վարազդատ Միքաելյանի նստավայրեր են սահմանվել քաղաքներ՝ Գորիսը և Երևանը (Խորհրդի 01.12.2021թ. թիվ ԲԴԽ-102-Ն-28 որոշման համաձայն):Դատարան 1-ի Գորիս քաղաքի նստավայրի վարչական շենքում առկա են երկու դատական նիստերի դահլիճներ և շենքային պայմաններն (աշխատասենյակները), ի սկզբանե, նախատեված են եղել երեք դատավորների (երկուսը հիմնական և մեկը արտագնա նիստեր անցկացնող դատավորների) համար:Վերոգրյալով պայմանավորված՝ անհետաձգելի կարիք է առաջացել Դատարան 1-ի Գորիս քաղաքի նստավայրի վարչական շենքում լրացուցիչ աշխատասենյակներ, դատական նիստերի դահլիճներ (5 դատավորների համար, ներքին ձևափոխման արդյունքում, 2 դատական նիստերի դահլիճներին ավելացնել ևս մեկ դատական նիստերի դահլիճ) առանձնացնելու, ինչպես նաև՝ տանիքը վերանորոգելու համար: Հարկ է նշել, որ վերոնշյալ աշխատանքների ծավալաթերթ-նախահաշվով սահմանված գումարը կազմում է 5059 560 (հինգ միլիոն հիսունինը հազար հինգ հարյուր վաթսուն) դրամ, իսկ շինարարական աշխատանքները նախատեսվում են հասցնել ավարտին սեղմ ժամկետներում՝ կնքվելիք պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո առավելագույնը հիսունօրյա ժամկետում և գնման այլ ձևի կիրառումը ժամկետի առումով անիրատեսական է և անհրաժեշտություն է առաջացել շինարարական աշխատանքների ձեռքբերումը կատարել մեկ անձից՝ հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դրույթը:Ներկայումս Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան 2) Էջմիածին քաղաքի նստավայրում դատավորների թվաքանակի աճով պայմանավորված (Դատարան 2-ի Էջմիածին քաղաքի նստավայրում նախկին 4 դատավորի փոխարեն ներկայումս 7 դատարավորներ նիստեր են անցկացնում 4 դատական նիստերի դահլիճում, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը դատական նիստեր է անցկացնում և՛ Էջմիածին, և՛ Արմավիր քաղաքների նստավայրերում)՝ նորանշանակ դատավորները և դատավորների կազմերը աշխատում են Դատարանի վարչական շենքում առկա գրադարանում, ոչ բարվոք պայմաններում: Գրադարանը չունի պատուհաններ, բնական լուսավորություն և լուսավորության միակ աղբյուրը էլեկտրական լամպերն են, չունի օդափոխության և ջեռուցման համակարգ /չի օդափոխվում, չի ջեռուցվում/: Դատարան 2-ի վարչական շենքում առկա են չորս դատական նիստերի դահլիճներ, որոնք, ծանրաբեռնվածության պատճառով, չեն բավարարում դատական նիստերը ժամանակին և սահմանված կարգին համապատասխան անցկացնելու համար: Դատարան 2-ի արխիվը ևս գտնվում է անմխիթար վիճակում և դատական գործերը պահվում են շենքի տարբեր հատվածներում /միջանցքներում, խորհրդակցական սենյակներում, կաթսայատանը և այլ տեղերում/: Դատարան 2-ի մի հատվածը, որը նախկինում զբաղեցվում էր Պետական ռեգիստրի և պրոբացիոն ծառայության կողմից, ներկայումս ազատ է, որն էլ վերանորոգման արդյունքում, կարող է օգտագործվել Դատարան 2-ի կարիքների համար:Վերոգրյալով պայմանավորված՝ անհետաձգելի կարիք է առաջացել Դատարան 2-ի Էջմիածին քաղաքի նստավայրի վարչական շենքում լրացուցիչ աշխատասենյակներ, դատական նիստերի դահլիճ և արխիվի համար անհրաժեշտ տարածքներ առանձնացնելու համար: Հարկ է նշել, որ վերոնշյալ աշխատանքների ծավալաթերթ-նախահաշվով սահմանված գումարը կազմում է 7 241 940 (յոթ միլիոն երկու հարյուր քառասունմեկ հազար ինը հարյուր քառասուն) դրամ, իսկ շինարարական աշխատանքները նախատեսվում են հասցնել ավարտին սեղմ ժամկետներում՝ կնքվելիք պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո առավելագույնը հիսունօրյա ժամկետում և գնման այլ ձևի կիրառումը ժամկետի առումով անիրատեսական է և անհրաժեշտություն է առաջացել շինարարական աշխատանքների ձեռքբերումը կատարել մեկ անձից՝ հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դրույթը: Քննարկման առարկա գործընթացների արդյունքում իրականացվելիք աշխատանքների դիմաց վճարումները նախատեսվում է կատարել «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառման շրջանակներում հատկացված միջոցներից:Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը.Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Նախագծով առաջարկվում է անհետաձգելի համարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գորիս, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածին քաղաքների նստավայրերի վարչական շենքերի ընթացիկ նորոգման շինարարական աշխատանքների գնման կարիքը և թույլատրել Դատական դեպարտամենտին՝ նշված շինարարական աշխատանքները ձեռք բերել մեկ անձից գնման ընթացակարգին համապատասխան:Նախագծով գնման առարկայի ձեռքբերումն առաջարկվում է իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության երկրորդ նախադասության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:Ակնկալվող արդյունքը.Նախագծի ընդունման արդյունքում Դատական դեպարտամենտը հնարավորություն կունենա «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով գնման գործընթացի կազմակերպման, ինչի արդյունքում առավելագույն սեղմ ժամկետներում կիրագործվի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գորիս ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածին քաղաքների նստավայրերի վարչական շենքերի ընթացիկ նորոգման շինարարական աշխատանքների ձեռքբերումը՝ ապահովելով տվյալ դատարանների բնականոն գործունեությունը:Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.Նախագիծը մշակվել է Դատական դեպարտամենտի կողմից: Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների նվազեցման կամ ավելացման մասին.Նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում լրացուցիչ ծախսեր չի առաջացնում: Տեղեկատվություն՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասինՆախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:Նախագծի կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթացներ կազմակերպելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթերից: Սակայն հարկ է նշել, որ Նախագիծն առնչվում է ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1441-Լ որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 5-րդ նպատակով սահմանված՝ դատարաններն իրենց արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ շենքային պայմաններով ապահովելու գործողությանը: PK ! D D word/_rels/document.xml.rels
PK ! @ word/theme/theme1.xml
PK ! #5
word/settings.xml
PK ! zrt2 2 customXml/item1.xmlPK ! @U U customXml/itemProps1.xml
PK ! gP P word/numbering.xml
PK ! 6oK K word/styles.xml
PK ! `R1 word/webSettings.xml
PK ! y word/fontTable.xml
PK ! ^AY Y docProps/app.xml
Normal48412156928Microsoft Office Word05716falseTitle1Название1false8127falsefalse16.0000PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK ajT0͛? ? docProps/core.xmlANI MUTAFYANhttps://mul2.gov.am/tasks/580562/oneclick/himnavorum.docx?token=9625ec31b8bdfaace7f86be7f3a12124Lusine Avetisyan62022-03-07T06:32:00Z2022-03-09T06:27:00Z2022-03-09T10:35:00ZPK ! $L) ) [Content_Types].xmlPK ! N N Z _rels/.relsPK ! aK," " word/document.xmlPK ! D D " word/_rels/document.xml.relsPK ! @ word/theme/theme1.xmlPK ! #5
b word/settings.xmlPK ! zrt2 2 customXml/item1.xmlPK ! @U U customXml/itemProps1.xmlPK ! gP P word/numbering.xmlPK ! 6oK K |J word/styles.xmlPK ! `R1 word/webSettings.xmlPK ! y word/fontTable.xmlPK ! ^AY Y docProps/app.xmlPK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.relsPK ajT0͛? ? docProps/core.xmlPK d